Հայերը Սերբիայում բնակվել են 7-8-րդ դարերից, երբ այնտեղ են վերաբնակվել մեծ թվով պավլիկյաններ, ապա նաև հայ առաքելականներ ու քաղկեդոնականներ։ Կան տեղեկություններ Բիթոլի (Բիթոլյե) և Օվրիղի փոքրաթիվ հայ համայնքների վերաբերյալ, հիշվում է նաև Արմենոֆոր գյուղը։ Սերբական Վիտովնիցա վանքային համալիրի Սուրբ Հակոբ եկեղեցու (կառուցվել է 1218 թվականին) պատի վրա կան 12-րդ դարի վերջի և 13-րդ դարի սկզբի սերբերեն և հայերեն շինարարական արձանագրություններ։ Հայտնի է, որ սերբ առաջին արքեպիսկոպոս սուրբ Սավան Արևելքում ճանապարհորդելիս եղել է Հայաստանում և շինարար-վարպետներ է հրավիրել սերբական եկեղեցիներ կառուցելու համար։

Սերբիահայեր
Սերբիայի դրոշը
Խաչքար Նովի Սադ քաղաքի

այն վայրում, որտեղ կանգնած է

եղել հայկական եկեղեցի
Ընդհանուր քանակ

1.000

Բնակեցում
Սերբիա Սերբիա 300
Լեզու(ներ)
Հայերեն, սերբերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Ըստ սերբական մի ավանդության՝ հայերը, որոնք թուրքական զորքի կազմում մասնակցում էին 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին, չկամենալով կռվել քրիստոնյաների դեմ, թաքնվել են Սոկոբանյա քաղաքին մոտ գտնվող Օզրեն լեռան վրա, որտեղ կառուցել են Երմենչիչ (Հայկական) վանքը (1392-ին, կանգուն է ցայսօր), և այն տեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես Հայկական վանք։ 1430 թվականին Դուբրովնիկ (Խորվաթիա) է ժամանել Հռոմ ուղևորվող հայազգի եպիսկոպոս։

13-14-րդ դարերում Դուբրովնիկում կար կիլիկեցի հայ վաճառականների փոքրաթիվ գաղութ։ Սերբիայի՝ օսմանյան տիրապետության աակ անցնելուց հետո աճել է հայերի թիվը առևտրական ճանապարհների վրա գտնվող Նիշ, Պիրոտ, Բելգրադ քաղաքներում։ Առանձին հայ առևտրականներ բնակություն են հաստատել Բոսնիայում և Հերցեգովինայում։ 17-րդ դարերում սկզբին հայեր կային նաև Սկոպլե (Սկոպյե) և Սարաևո (Սարայհո) քաղաքներում։ 1611 թվականին ճանապարհորդ-ուղեգրող Սիմեոն Լեհացին Սկոպլեում հանդիպել է հայ այգեգործների երեք ընտանիքի, իսկ Սարաևոյում՝ չորս հայ վաճառականների։

Հայերը Բելգրադում խմբագրել

Բելգրադի հայ համայնքը կազմավորվել է 17-րդ դարի սկզբին։ Հայերն առաջին անգամ այստեղ հիշատակվում են 1573 թվականին։ 1634 թվականին Բելգրադում է եղել Մինաս Գրիչը, որն իր տպավորությունները քաղաքի մասին գրի է առել չափածո ձևով։ Անգլիացի բժիշկ և ճանապարհորդ Էդուարդ Բրաունը, որը 1669 թվականին եղել է Բելգրադում, իջևանել է մի հարուստ հայ առևտրականի տանը։ Բելգրադում է ծնվել և երկար ժամանակ ապրել նշանավոր առևտրական և ազգային բարերար Ապրո (Աբրահամ) Չելեբին։ 1690 թվականին Մովսես Երևանցին ավստրիական կայսր Լեոպոլդի թույլտվությամբ սկսել է հայկական եկեղեցու շինարարությունը։

18-րդ դարի սկզբին Բելգրադում գործել է հայկական եկեղեցի, որի քահանան էր տեր Պողոսը։ 1722 թվականին Բելգրադում կար 80 հայ, որոնցից տասն առևտրականներ էին, իսկ մնացյալները՝ արհեստավորներ։ 1728 թվականի մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը շուրջ 200 էր, մեծամասնությունը բնակվել է Բելգրադում, կար Հայկական թաղամաս («Հայկական մահալ»)։ 1739 թվականին ավստրիացիների հեռանալուց հետո Բելգրադի հայությունը տեղափոխվել է Նովի Սադ։ 1848 թվականի հրդեհից հետո, 1872 թվականին, նորոգվել է (ճարտարապետ Գևորգ Մոլնարի նախագծով, սակայն 1963 թվականին քաղաքի իշխանությունների որոշմամբ քանդվել է։ Քաղաքի հայկական եկեղեցու շինարարության համար մեծ գումար էր հատկացրել հայ խոշոր առևտրական Հովհաննես Ջանազիզյանը։ Նա առաջին հայերից մեկն էր, որ ստացել է Նովի Սադի քաղաքացիություն։ Հայերն աչքի ընկնող տեղ են գրավել քաղաքի հասարակական-մշակութային կյանքում, ընտրվել քաղաքային խորհրդի մեջ, ստացել ազնվականական տիտղոսներ։ Առավել հայտնի ընտանիքներից էին Ջանազիզյանները, Մինասյանները, Ավետիքյանները և Իաեկուցյանները։ Քաղաքի լավագույն ոսկերիչներից էր Հովսեփ Մեսրոպյանը (Յոսիֆ Միսարովովիչը)։

Նովի Սադի փողոցներից մեկը, որտեղ գտնվում էր հայկական եկեղեցին, կոչվել է Հայկական։ Հայկական եկեղեցուց մինչև Դանուբի ափը կառուցված հողապատնեշը անվանվել է «Հայկական թումբ»։ Եվրոպայում 1848 թվականթվականի բուրժուական հեղափոխություններից հետո Նովի Սադի հայ համայնքի հոգևոր հովվությունը Վենետիկի Մխիթարյաններից (առանձնապես աչքի է ընկել Սիմեոն Բերամենցը, որը բնիկ Նովի Սադից էր և ավելի քան 30 տարի եղել է հայկական եկեղեցու ավագերեցը) անցել է Վիեննայի Մխիթարյաններին։ 1913 թվականին որպես հոգևոր հովիվ Նովի Սադ է եկել ականավոր գիտնական, հայագետ Գաբրիել Մենևիշյանը, որը, թեե առանց հոտի, մնացել է այստեղ մինչև իր մահը (1931)։ Հայկական խաչքար Բելգրադի Ս. Գաբրիել Հրեշաակապետ եկեղեցու բակում հետո։

Ներկայումս (2003) Բելգրադում ապրում է շուրջ 100 հայ։ Բելգրադի Ս.Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ 1993 թվականին տեղադրվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերին մեզ օգնության եկած և Հայաստանում զոհված սերբ յոթ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքար (քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան)։ Այստեղ սերբական մշակույթի նախարար Միլիսավ Միլենկովիչը պարգևատրում է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանին խանությունների և ուղղափառ եկեղեցու համաձայնությամբ ամեն տարի ապրիլի 1924 թվականին եկեղեցու քահանան պատարագ է մատուցում ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի։

Հայկական միություններ խմբագրել

1932 թվականին բելգրադահայերը հիմնել են Հայոց միությունը` հայկական ակումբով, որը գործել է մինչև 1941 թ. և ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ 1952 թվականին Սերբիայի համայնավարական իշխանությունները փակել են այն։ 1950-ական թվականներին Հարավսլավիայի տարածքում բնակվել է շուրջ 2500-3000 հայ։ 1990 թվականի փետրվարին Բելգրադի հեռուստատեսության և ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր, Սերբիայի երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր, երգահան Վարդգես Պարոնյանի նախաձեռնությամբ ստեղծվել է սերբ-հայկական մշակութային կենտրոնը։ Բնակվում են մեծ մասամբ Բելգրադում, սակավաթիվ հայ ընտանիքներ կան Սերբիայի Նովի Սադ և Սերեբրենիցա քաղաքներում։ Հայ համայնքի և Հայաստանից գաղթած հայերի մասնակցությամբ վերականգնվել է Սերբիայի Հայոց միությունը։

1995 թվականին Բելգրադում հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նույնանուն նոր միություն՝ իր ընտրովի մարմնով, որը ղեկավարում է միության աշխատանքները։ Միության նախագահն է նկարիչ Միոտրագ Վարդապետյանը։ 1995 թվականին Սերբիայի Հայոց միության նախաձեռնությամբ Բելգրադում բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, հայ գրականություն և երաժշտություն։

1993 թվականի հունիսի 27-ին Հայկական ժողովրդային շարժման և Սերբ-հայկական ընկերության նախաձեռնությամբ Սերբիայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։