Աշխարհի շուրջը 80 օրում (ֆիլմ, 2004)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշխարհի շուրջը 80 օրում (այլ կիրառումներ)

Աշխարհի շուրջը 80 օրում (անգլ.՝ Around the World in 80 Days) Ֆրենա Կորաչի ֆիլմը ըստ Ժյուլ Վեռնի համանուն վեպի։

Աշխարհի շուրջը 80 օրում
անգլ.՝ Around the World in 80 Days
Երկիր Գերմանիա
 ԱՄՆ
 Իռլանդիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրմանկական ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, վեպի էկրանավորում և մարտաֆիլմ
ՀիմքԱշխարհի շուրջը 80 օրում
Թվականհունիսի 16, 2004[1][2] և դեկտեմբերի 23, 2004[3]
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորՖրենկ Կորաչի[4][1][5][…]
ՊրոդյուսերՀել Լիբերման և Բիլ Բադալատո
Սցենարի հեղինակՄայքլ Դ․ Ուայս, Դևիդ Բենուլլո[5] և Դևիդ Գոլդշտայն
ԴերակատարներՋեքի Չան[4][5][2][…], Սթիվ Քուգան[4][5][2][…], Սեսիլ դը Ֆրանս[4][6][7][…], Ջիմ Բրոուդբենթ[4][5][2][…], Յուեն Բրեմներ[5][8][9], Առնոլդ Շվարցենեգեր[5][10][8][…], Իեն ՄակՆիս[5][8][9], Քեթի Բեյթս[5][10][8][…], Օուեն Ուիլսոն[5][10][8][…], Լյուկ Ուիլսոն[5][10][8][…], Մարկ Էդդի[5][8][9], Ջոն Քլիզ[5][10][8][…], Ռոբերտ Ֆայֆ[8][9], Ադամ Գոդլի[8][9], Մեգի Քյու[5][8][9], Ռոբ Շնայդեր[5][10][8][…], Սամո Հունգ[10][9], Դենիել Վու[8][9], Ֆրենկ Կորաչի[8][9], Կարեն Մոկ[5][10][8][…], Մեյսի Գրեյ[10][8][9], Միքայել Յուն[8][9], Ֆիլ Մեյո[9], Ռիչարդ Բրենսոն[10][8], Ուիլ Ֆորտե[8][9], Ռոջեր Հեմոնդ, Քեն Լո[9], Ռոքսաննա Բորսկի[9], Դևիդ Ռայալ[9], George Inci?[9], Պատրիկ Պարու[9], Եվա Էբներ[9], Ջոն Կեոգ[9], Մարս[9], Don Thai Theerathada? և Փերի Անդելին Բլեյք
ՕպերատորՖիլ Մեյո
ԵրաժշտությունԹրևոր Ջոնս
ՄոնտաժԹոմ Լյուիս
Պատմվածքի վայրԼոնդոն, Սան Ֆրանցիսկո, Փարիզ, Հնդկաստան և Նյու Յորք
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Բեռլին, Շառլոտենբուրգյան պալատ[11], Babelsberg Studio[11], Ժանդարմենմարկտ[11], Նյու Յորք[11], Թաիլանդ[11] և Սանսուսի պարկ[11]
ԿինոընկերությունWalden Media, Walt Disney Pictures, Spanknyce Films և Mostow/Lieberman Productions
Տևողություն120 րոպե
Բյուջե140 000 000 $
Շահույթ72 178 895 $[12]
Պաշտոնական կայքէջ
 Around the World in 80 Days (2004) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը սկսվում է ամերիկյան բանկի թալանումով մի անծանոթ չինացու կողմից (որն էլ պարզվում է, որ Լաո Շինն է)։ Որպեսզի թաքնվի ոստիկանությունից, նա Պասպարտու անունով աշխատանքի է անցնում Ֆիլիաս Ֆոգի մոտ, որպես երիտասարդ գիտնական, որը փորձում էր հաղթահարել 50 մղոն/ժամ արագությունը։ Հաջողված փորձից հետո նրանք ուղևորվում են դեպի Գիտությունների Թագավորական ակադեմիա, որտեղ Ֆոգը դառնում է բոլոր գիտնականների ծաղրանքի առարկա, հատկապես գոռոզ լորդ Կելվինի կողմից, համարելով, որ հետագա առաջընթացը անիմաստություն է, ասելով որ ամբողջ արժեքավորը արդեն հայտնագործված է։ Այդ հանդիպման ժամանակ հիշվեց նաև կողոպուտի մասին։ Ոգևորվածությունից Ֆոգը պնդում է, որ ուրախ է, որ բանկը կողոպտվել է, և որ գողը շուտով կհասնի Չինաստան ընդամենը մեկ ամսում, որով էլ իր ծառան շատ հետաքրքրված էր։ Կելվինը կոչ է անում Ֆոգին տալ ձեռք-ձեռքի, որ Ֆոգը կպտտվի աշխարհի շուրջ 80 օրում։ Ֆոգի հաղթելու դեպքում նա կդառնար գիտությունների նախարար Կելվինի փոխարեն։ Պարտության դեպքում կոչնչանար Ֆոգի լաբորատորիան, և Ֆոգը այլևս չէր զբաղվի գիտությամբ։

Վերադառնալով տուն Ֆոգը ցավում է չմտածված գրազի մասին, բայց Պասպարտուն նրան հավատացնում է, որ Ֆոգը կարող է դա անել։ Վերցնելով մի կառք նրանք պատրաստվում են լքել Լոնդոնը, հազիվ փախչելով տեսուչ Ֆիքսից, որին վարձել էր Կելվինը, Ֆոգին կանգնեցնելու համար։

Նրանք ճանապարհորդում են Փարիզով, որտեղ Պասպարտուն ստիպված է լինում դիմակայել գեներալ Ֆենի կողմից ուղարկված մարդկանց, ով ցանկանում էր վերադարձնել այն, ինչը Պասպարտուն գողացել էր բանկից՝ Բուդդային։ Նա տվել էր Բուդդային Կելվինիին զինվորական օգնության համար, ինչպես որ ցանկանում էր գրավել Լանչժոուն՝ Լաո Շինի հարազատ գյուղը։ Ձևացնելով, որ տեսնում է Ֆոգին Թոմաս Էդիսոնի համաժողովում, Պասպարտուն տանում է նրան արվեստի դպրոց, որտեղ Ֆիլիասը հանդիպում է Մոնիկին, ով ապագա իմպրեսիոնիստ էր։ Ճիշտ է Ֆոգը պնդում էր, որ նրա նկարները անիրականանալի են, նկարներից մեկը գերում է Ֆոգին։ Այդ նկարում թևերով մարդ էր պատկերված։ Ֆոգը միշտ երազել էր ստեղծել մի մեքենա, որը կօգներ մարդուն թռչել։ Մոնիկի հետ միասին նրանք նստում են օդապարիկ և թռչում։

Նրանք լինում են Թուրքիայում հանդիպում անձամբ արքայազն Խապպիի հետ։ Մի քանի ժամով լինում են արքայազնի լողավազանում, որից հետո արքայազանը ցանկանում է, որ Մոնիկը մնա իր հետ։ Ֆոգը և Պասպարտուն ջարդում են արքայազնի սիրելի արձանը և Մոնիկի հետ փախչում։

Կելվինը հայտարարում է, որ Ֆոգը մասնակցել է հանցանքին և դիմել է փախուստի։

Հնդկաստանում Պասպարտուն տեսնում է սպաների և տեղեկացնում իր ընկերներին։ Հագնվում են ինչպես կին։ Երեքին էլ հաջողվում է փախչել ոստիկանությունից, բայց ոչ Ֆենի գործակալներից։ Նրանց հաջողվում է հաղթել գործակալներին և փախչել Չինաստան։

Հայտնի վայր, Պասպարտուն տեսնում է իր ընկերներին Լանչժոուում։ Որոշ ժամանակ մնալով այնտեղ Ֆոգը հասկանում է, որ Պասպարտուն իրականում Լաո Շինն է։ Նույն Ժամանակ իմանում է նաև, որ Ֆենի զինվորները՝ սև կարիճները գալիս են կռվի։ Որպեսզի վերցնեն Բուդդան։

Երբ գալիս են Սև Կարիճները Ֆիլիաս Ֆոգը և Մոնիկը գերի են ընկնում։ Նրանց օգնության են հասնում տասը վագրերը։ Ճիշտ է վագրերը նրանցից քիչ էին, այնուամենայնիվ հաղթում են մենամարտում։ Բուդդան վերադարձվում է իր տեղը՝ գյուղի տաճարում։

Հիասթափված Ֆիլիասը որոշում է շարունակել իր ճանապարհը միայնակ։ Նա գնում է Սան Ֆրանցիսկո, որտեղ խաբեության հետևանքով մնում է առանց գումարի։ Նրան գտնում են Լաո Շինը և Մոնիկը։

Անապատում նրանք հանդիպում են Ռայթ եղբայրներին, և երեքով քննարկում են թռչող մեքենայի մասին։

Հետո Լաո Շինը, Մոնիկը և Ֆոգը գնում են Նյու-Յորք, որտեղ նրանց երկրպագում է ամբոխը, որպեսզի Ֆիլիասը հաղթի գրազը։ Հետո ոստիկանությունը օգնում է նրանց արագ դուրս գան ամբոխի միջից։ Այնտեղ նրանց հանդիպեց Ֆենը իր մարդկանց հետ։

Հետո սկսվում է կռիվ երեք ընկերների և Ֆենի մարդկանց միջև, որտեղ կանգնեցված էր Ազատության արձանը։ Ճիշտ է Ֆոգը ուներ շանս նավ նստելու, բայց նախընտրեց օգնել Լաո Շինին։

Ֆոգին թվում էր, որ նա պարտվել է և անիմաստ էր համարում նստել հաջորդ նավը, բայց դեռ նա չէր հրաժարվել։ Այդ հին նավը պատկանում էր մի նավաստու։ Ֆիլիասը համոզեց նրան կառուցել թռչող մեքենա՝ նավից վերցնելով որոշ մասեր։

Նրանց արագ է հաջողվում կառուցել թռչող մեքենա Ռայթ եղբայրների սխեմայի հիման վրա։ Շուտով նրանք հասան Լոնդոն։ Եվ նրանք հաղթում են գրազը։ Ակադեմիայի աստիճանների վրա Ֆոգը համբուրում է Մոնիկին։

Դերերում

խմբագրել

Մրցանակներ և նոմինացիաներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհի շուրջը 80 օրում (ֆիլմ, 2004)» հոդվածին։