Ուիլ Ֆորտե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուիլլ Ֆորտե (անգլ.՝ Will Forte, հունիսի 17, 1970[1], Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասան, հնչյունավորող, սցենարիստ ու պրոդյուսեր: Հիմնականում հեռուստադիտողին հայտնի է տարաբնույթ կատակերգական դերերով` «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստահաղորդումից, որտեղ 2002-2012 թվականներին նա հայտնվել է 157 անգամ:
Ուիլ Ֆորտե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 17, 1970[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սցենարիստ, հնչյունավորող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, դերասան և showrunner |
Համատեղ ապրող(ներ) | Ջենուարի Ջոնս |
ԿենսագրությունԽմբագրել
Օրվիլլ Ուիլիս Ֆորտե-չորրորդ (իրական անունը) ծնվել է 1970 թվականի հունիսի 17-ին Կալիֆորնիայի Ալամիդա շրջանում: Մայրը` Պատրիցիա Ֆորտեն (օրիորդական ազգանունը` Ստիվերս)` նկարչուհի է, հայրը` Օրվիլլ Ուիլլիս Ֆորտե-երրորդ, ֆինանսական բրոկեր, մեծ քույրը Միշելն է: Հայրը հեռացել է ընտանիքից, երբ Ուիլլն ու Միշելը եղել են երեխա: Դրանից հետո ընտանիքով վերադարձան նույն մարզի Լաֆեյետ քաղաք։ Այնտեղ ապագա դերասանը ընդունվում է Acalanes High School, որը ավարտել է 1988 թվականին։ Հետո ընդունվում է Կալիֆորնիական համալսարան, որը ավարտել է մասնագիտությամբ պատմաբան։ Սկզբից Օրվիլլը ուզում էր դառնալ բրոկեր, ինչպես հայրն էր, բայց նա աշխատեց այդ շրջանում մեկ տարի և որոշեց իրեն նվիրել կատակերգությանը։
1997 թվականին գրում է սցենար, իսկ 2002 թվականին ակտիվ տպագրվում է, 2001-2002 թվականներին ներկայացել է համապրոդուսերական մի քանի դրվագներւմ «Շոու 70-ական» սերիալի դրվագներում: 2002 թվականին վերադառնւմ է Նյու-Յորք Կալիֆոռնիայից։
Դերասանը սերտ կապ է պահում ընտանիքի հետ, նրա մայրը մասնակցել է Ուիլլի բոլոր նկարահանումներին: Մի անգամ որդու հետ միասին մասնակցում են «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստահաղորդմանը: Ուիլլը երկու քույրերի համար նկարահանել է իրենց հարսանիքը և երկու երեխաների ծնունդը: Երկրորդ ամուսնալուծությունից հետո դարձյալ հայրը ընտանիքի հետ հանդիպում է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ: