Դենիել Վու Ին-չո (անգլ.՝ Daniel Wu Yin-cho, սեպտեմբերի 30, 1974(1974-09-30)[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկա-չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, մոդել և մարտարվեստագետ:

Դենիել Վու
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1974(1974-09-30)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոդել և կինոդերասան
ԱմուսինLisa S.?
Daniel Wu Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վուն ծնվել է Կալիֆոռնիայի Բերքլի քաղաքում և մեծացել՝ Օրինդայում (Կալիֆոռնիա նահանգ)։ Նրա ծնողները՝ Ջորջը (թոշակառու ինժեներ) և Դիանան (քոլեջի պրոֆեսոր)[3], Չինաստանի Շանհայ քաղաքից են[3]։ 1949 թվականին Չինաստանում կոմունիստական հեղափոխությունից հետո Վուի հայրը ներգաղթել է ԱՄՆ։ Դենիելը Նյու Յորքում ուսանող եղած ժամանակ ծանոթացել է իր ապագա կնոջ և նրա մոր հետ։ Հարսանիքից հետո նրանք բնակություն են հաստատել Կալիֆոռնիայում[4]։ Վուն ունի երկու ավագ քույր՝ Գրետան և Գլորիան: Վուն մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել մարտարվեստի նկատմամբ։ «Շաոլինի տաճար» ֆիլմում տեսնելով Ջեթ Լիին[5]՝ նա 11 տարեկան հասակում սկսել է ուսանել ուշու[6]։ Նրա մանկության ընդօրինակման կերպարը եղել է Ջեքի Չանն[4], որը այժմ Վուի մասին խոսում է որպես իր «որդու»[7]։

Վուն հաճախել է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում գտնվող Հեդ Ռոյս դպրոց[8], այնուհետև Օրեգոնի համալսարան, որտեղ մասնագիտացել է ճարտարապետության մեջ։ Այնտեղ գտնվելով՝ 1994 թվականին հիմնադրել է Օրեգոնի համալսարանի ուշու ակումբը և եղել է մարզիչ[9]։ Միևնույն ժամանակ, Վուն հաճախում էր կինոյի դասընթացների և հաճախ այցելում տեղական թատրոններ՝ վայելելու այնպիսի ռեժիսորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Ակիրա Կուրոսավան և Լյուկ Բեսոնը[5]։ Համալսարանն ավարտելուց հետո 1997 թվականին Վուն մեկնել է Հոնկոնգ, որպեսզի ականատես լինի Հոնկոնգը ՉԺՀ-ին հանձնելուն, բայց միևնույն ժամանակ ոչ մի մտադրություն չունենալով սկսել է իր կինոկարիերան: Իր քրոջ խորհրոդով Վուն սկսել է աշխատել որպես մոդել[4][10]։ Չորս ամիս անց ռեժիսոր Իոնֆանը մետրոյի կայարանում Վուին տեսել է գովազդային հագուստով և առաջարկել որպեսզի գլխավոր դեր կատարի իր նոր ֆիլմում[5][11]։

Անձնական կյանքԽմբագրել

2010 թվականի ապրիլի 6-ին Դենիել Վուն Հյուսիսային Ամերիկայում ամուսնացել է դերասանուհի, մոդել և VJ Լիզա Սելեսների հետ[12]։ Նրանց դուստրը՝ Ռավենը, ծնվել է 2013 թվականի հունիսի 2-ին[13]։

Վուն անշարժ գույք ունի Հոնկոնգում, Շանհայում և Պեկինում։ Նա շարունակում է ակտիվորեն բարելավել ուշուի, ինչպես նաև այլ մարտարվեստների վարպետությունները[14]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1998 Գեղեցիկ Bishonen 美少年の恋 Սեմ Ֆայ
1998 Ապակու քաղաք City of Glass 玻璃之城 Դենիել Տիտրերում նշված է որպես Դենիել Նգ
1998 Երիտասարդ և վտանգավոր։ Նախաբան Young and Dangerous: The Prequel 新古惑仔之少年激鬥篇 Մեծ Գլուխ Գլուխ Տիտրերում նշված է որպես Դենիել Նգ
1999 Հիանալին Gorgeous 玻璃樽 լուսանկարչի օգնական
1999 Ապագայի ոստիկանությունը Gen-X Cops 特警新人類 Դենիել
1999 Մանուշակագույն փոթորիկ Purple Storm 紫雨風暴 Տոդ Նգուեն
2000 Սարդոստայն 2000 AD 公元2000 Բեննի
2001 Վերնագրեր Headlines 頭號人物 Պիտեր Վոնգ
2001 «Մահ» թիմը Hit Team 重裝警察 Տեսուչ Չունգ Չայ
2001 Ոստիկանը հանձնարարության մեջ Cop on a Mission 知法犯法 Մայք
2001 Վայրի ծնվածը Born Wild 野獸之瞳 Թայդ Հո
2001 Քաջվարդի տաղավար Peony Pavilion 遊園驚夢 Չժիգան Սին
2002 Թաքնված սեր Love Undercover 新紮師妹  Աու Հոյի Ման
2002 Արքայադուստր Princess D 想飛  Ջոկեր
2002 Սատանայի դեմք, հրեշտակի սիրտ Devil Face, Angel Heart 變臉迷情 Լոն/Մայքլ
2002 Պատահաբար նայել The Peeping 偷窺無罪 Քելվին
2002 Մերկ զենք Naked Weapon 赤裸特工 Ջեկ Չեն
2003 Գիշերային միջանցք Night Corridor 妖夜迴廊 Сэм Юэн/Хунг Նաև պրոդյուսեր
2003 Թաքնված սեր 2: Սիրո առաքելություն Love Undercover 2: Love Mission 新紮師妹2: 美麗任務 Աու Հոյի Ման
2003 Գաղտնի ճանապարհ Hidden Track 尋找周杰倫 ոստիկանության սպա
2004 Կախարդական խոհանոց Magic Kitchen 魔幻厨房 Քևին
2004 «Փյունիկ» գործողություն Enter the Phoenix 大佬愛美麗 Ջորջ Հունգ
2004 Մի գիշեր Մոնգկոկում One Nite in Mongkok 旺角黑夜 Լայի Ֆու
2004 Աշխարհի շուրջը 80 օրում Around the World in 80 Days 80日環遊世界 «Սև կարիճների» առաջնորդ
2004 Հասկացողությունից դուրս Beyond Our Ken 公主復仇記 Քեն
2004 Նոր ոստիկանական պատմություն New Police Story 新警察故事 Ջո Քվոն
2005 Վիշապի սուրը DragonBlade: The Legend of Lang 龍刀奇緣 Հուանգ Լանգ (ձայն)
2005 Կատաղության տուն House of Fury 精武家庭 Ջեյսոն
2005 Խմել եմ, խմում եմ, կխմեմ Drink-Drank-Drunk 千杯不醉 Մայքլ
2005 Անսահման տխրություն Everlasting Regret 長恨歌 Կանգ Մագկսուն
2006 Ռոբ-ԲԻ-Հուդ Rob-B-Hood 寶貝計劃 անվտանգության գործակալ Դանիել
2006 Մակդուլ շրջանավարտը McDull, the Alumni 春田花花同學會 պատանդներ վերցնող մարդ
2006 Սպանեք կայսրին The Banquet 夜宴 արքայազն Վու Լուան
2006 Երկնային արքաներ The Heavenly Kings 四大天王  Դենիել Վու Նաև սցենարիստ և պրոդյուսեր
2007 Պրոտեժե Protégé 門徒 Նիկ
2007 Նանան փախուստի մեջ Ming Ming 明明 Դ
2007 Արյունակից եղբայրներ Blood Brothers 天堂口 Ֆուգան Ա
2009 Սինձյուկի միջադեպը Shinjuku Incident 新宿事件 Ջի/Ջո
2009 Գաղտնալսել Overheard 竊聽風雲 Մաքս Լեմ
2009 Երազի պես Like a Dream 如夢 Մաքս
2009 Թռիչք 'Jump 跳出去 доктор
2010 Ամառային ջերմ օրեր Hot Summer Days 全城熱戀 սուշիի վարպետ
2010 Եռակի գաղտնալսում Triple Tap 鎗王之王 Չոնգ Ցե-վայ
2011 Դադարեցրեք սիրտս կոտրել Don't Go Breaking My Heart 單身男女 Քևին Ֆոնգ
2011 Կուսակցության ստեղծում The Founding of a Party 建党伟业 Հու Շի
2011 Գաղտնալսում 2 Overheard 2 竊聽風雲2 Ջո Շեմա
2011 Անբաժանելի Inseparable 形影不離 Լի
2012 Մեծ աճպարարը The Great Magician 大魔術師 կապիտան Ցոյի Կամեո
2012 Վարպետի աշակերտ Tai Chi 0 太极 խենթ վանական
2012 Հերոս Tai Chi Hero 太極2 英雄崛起 խենթ վանական
2012 Երկաթե բռունցքը The Man with the Iron Fists 铁拳男子 թունավորված դաշույնով մարդ
2012 Վերջին ընթրիքը The Last Supper 王的盛宴 Սյան Յու
2012 Աստծո ասպազենք 3։ Չինական կենդանակերպի նշաններ CZ12 十二生肖 բժիշկ հիվանդանոցում Կամեո
2013 Եվրոպա Europa Report 木衛二報告 Ուիլյամ Սյուի
2013 Վերահսկողություն Control 控制 Մարկ
2014 Գաղտնալսում 3 Overheard 3 竊聽風雲3 Ջո
2014 Դադարեցրեք կոտրել իմ սիրտը 2 Don't Go Breaking My Heart 2 單身男女2 Քևին Ֆոնգ
2015 Անմիջապես հեռացիր, պարոն Ուռուցք Go Away Mr. Tumor 滾蛋吧!腫瘤君
2015-2018 Մահվան անապատում Into the Badlands 荒原 Սաննի Գլխավոր դեր, 16 էպիզոդ
2016 Վարկրաֆտ Warcraft 魔獸 Գուլ'Դան
2016 Կյանքի ճակատամարտ Battle of Life 天火
2018 Tomb Raider: Լարա Քրոֆթ Tomb Raider Լու Ռեն

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 выгрузка данных FreebaseGoogle.
  3. 3,0 3,1 Graham Bob (April 4, 2001)։ «Bay Area actor 'discovered' as a model in Hong Kong Daniel Wu of 'Cop' has since made 17 films in four years»։ SF Gate։ San Francisco Chronicle։ Վերցված է May 21, 2008 
  4. 4,0 4,1 4,2 Chan Sip-ling (November 14, 1999)։ «Kung fu kick-starts Wu's self-discovery»։ The Standard։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-22-ին։ Վերցված է May 18, 2008 
  5. 5,0 5,1 5,2 Hui Yuanna (October 23, 1998)։ «Drawing a blueprint for success»։ The Standard։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-22-ին։ Վերցված է May 18, 2008 
  6. «Daniel Wu interview»։ LOVEFiLM International Ltd։ January 1, 2000։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է May 17, 2008 
  7. «Jackie Chan: from action maestro to serious actor»։ China Daily։ September 24, 2004։ Վերցված է May 16, 2008 
  8. Lee Lisa (May 2, 2008)։ «Daniel Wu: alive, not dead»։ AsianWeek։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-19-ին։ Վերցված է May 17, 2008 
  9. «University of Oregon Wushu Club»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-25-ին։ Վերցված է May 18, 2008 
  10. Scott Matthew (November 14, 1999)։ «Daniel's dark awakening»։ Night Corridor film website։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-10-ին։ Վերցված է May 17, 2008 
  11. Tse Sabrina (May 7, 1998)։ «Screen newcomer enjoys his moment under the sun»։ The Standard։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-22-ին։ Վերցված է May 18, 2008 
  12. Daniel Wu (April 17, 2010)։ «My Wedding!!!»։ alive not dead։ Վերցված է April 17, 2010 
  13. AsiaOne Monday, Jun 03, 2013 (2013-06-03)։ «Daniel Wu and Lisa S welcome baby girl»։ News.asiaone.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին։ Վերցված է 2015-11-17 
  14. Johnson G. Allen (April 25, 2007)։ «A model, actor, singing sensation (well, sort of) and now a director»։ SF Gate։ San Francisco Chronicle։ Վերցված է May 17, 2008 

Արտաքին հղումներԽմբագրել