Շառլոտենբուրգյան պալատ (գերմ.՝ Schloss Charlottenburg), Գերմանիայում բարոկկո ոճի ճարտարապետության հիասքանչ օրինակներից։ Տեղակայված է Բեռլինի նույնանուն թաղամասում[3][4]։ Պալատը կառուցվել է Պրուսիական թագավորության թագավոր Ֆրիդրիխ առաջինի կնոջ՝ Սոֆիա Շառլոտտի կարգադրությամբ։ Սկզբնական շրջանում կոչվել է Լիտցենբուրգյան (գերմ.՝ Lietzenburg) և եղել է ամառային նստավայր, սակայն աստիճանաբար ընդարձակվել և դարձել է ծավալուն կառույց։

Շառլոտենբուրգյան պալատ
Նկարագրություն
Տեսակշատո, ամառանոց և թանգարան
ՏեղագրությունGardens of Charlottenburg Palace?
ՀասցեSpandauer Damm 10-22, 14059 Berlin[1]
Վարչական միավորՇարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ և Բեռլին[1]
Երկիր Գերմանիա[2][1]
Կազմված է մասերիցNeuer Pavillon? և Gardens of Charlottenburg Palace?
Կառուցված1791
ՃարտարապետJohann Arnold Nering?, Johann Friedrich Eosander von Göthe?, Գեորգ Կնոբելսդորֆ և Կառլ Գոթհարդ Լանգհանս
ՊատվիրողՍոֆի Շառլոթ Հանովերացի
Անվանված էՍոֆի Շառլոթ Հանովերացի
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն, ռոկոկկո և նեոդասական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Prussian Palaces and Gardens Foundation Berlin-Brandenburg?
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ և հետպատերազմյան վերակառուցում
Կայքspsg.de/schloesser-gaerten/objekt/schloss-charlottenburg-altes-schloss/
Քարտեզ
Քարտեզ
 Charlottenburg Palace Վիքիպահեստում
Շառլոտենբուրգի պալատ
Շառլոտենբուրգի այգի
Շառլոտենբուրգի տեսքը լճակի կողմից

Կառուցվածք խմբագրել

Շառլոտեբուրգ պալատի գլխավոր մուտքն ունի 48 մետրանոց գմբեթ, որի վրա Ֆորտունայի ոսկեզօծ արձանն է։ Պալատի գլխավոր թևում տեղակայված են Ֆրիդրիխի սենյակները։ Հատկապես հետաքրքիր է ընդունելությունների դահլիճը՝ հսկայական տարածք բարձր կամարներով, որմնախորշերով և հարթաքանդակներով։ Արևմտյան թևի վերջնամասում գտնվում է ճենապակյա դահլիճը, որտեղ կա չինական ճենապակու սքանչելի հավաքածու[5]։

Պալատի արևմտյան կողմում է գտնվում մեծ ծաղկաջերմոցը, որը կառուցվել է 1709-1712 թվականներին։ Ձմռանը այնտեղ ցուցադրվել են հազվագյուտ բույսեր, իսկ ամռան ամիսներին այնտեղ անցկացվել են տոնական ցուցադրություններ։ Պալատը քանդվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերականգնողական աշխատանքներից հետո այնտեղ այժմ անցկացվում են հանդիսավոր երեկոներ, համերգներ։

Արևելյան կողմում տեղակայված են իտալական ոճով ամառային տնակը` Շինկելի տաղավարը (Schinkel Pavillon)։ Կառլ Ֆրիդրիխ Շինկելը այդ ժամանակաշրջանի առաջատար ճարտարապետն էր և այդ տունը կառուցել է 1825 թվականին, այժմ այդտեղ է գտնվում փոքր, բայց այցելությունների արժանի թանգարան, որտեղ ցուցադրվում են 1800-ական թվականների նկարիչների նկարներ և գծանկարներ։ Որոշ գեղանկարների հեղինակ է հենց ինքը՝ Շինկելը։

Պալատի ձևավորմանը մասնակցել է քանդակագործ Գուստավ Հերման Բլեզերը, ով քանդակել է Դանթեի, Պետրարկայի, Տասսոյի և Արիոստոյի մարմարե կիսանդրիները։

Թագավորական ընտանքի դամբարաններ խմբագրել

Պալատական այգում գտնվում է դամբարան, որը կառուցվել է 1810 թվականին, և այնտեղ են թաղված Պրուսիայի թագուհի Լուիզան, նրա ամուսին Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդը և թագավորական ընտանիքի մյուս անդամները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Corpus of Baroque Ceiling Painting in Germany
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. «"Schloss Charlottenburg"». Berlin Tourismus Marketing. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին.
  4. Editorial Fisa Escudo de Oro, S. A. (2006). All Berlin and Potsdam. Barcelona: Editorial Fisa Escudo de Oro, S. A. pp. 67–69. ISBN 978-84-378-1532-9.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Charlottenburg Palace». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտենբուրգյան պալատ» հոդվածին։