Հուն Ցինբաո (Կանտոներեն՝ 洪金寶, հունվարի 7, 1952(1952-01-07)[2][3], Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն) չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Խորտկանոց անիվների վրա», «Չինական քաղաքային ոստիկանը», «Երեք թագավորություն. Վիշապի վերադարձը», «Իփ Մեն 2» ֆիլմերից։

Սամո Հունգ
չին.՝ 洪金寶
SammoHung.jpg
Հասակը170 սմ[1]
Ծնվել էհունվարի 7, 1952(1952-01-07)[2][3] (68 տարեկան)
ԾննդավայրՀոնկոնգ, Բրիտանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Ազգությունհան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան և կասկադյոր
Ակտիվ շրջան1961 –այժմ[1]
ԺանրերՄարտական,
Կատակերգություն,
Դրամա[1]
Ընտրանի"Խորտկանոց անիվների վրա",
"Չինական քաղաքային ոստիկանը",
"Երեք թագավորություն. Վիշապի վերադարձը"
Ամուսին(ներ)Joyce Godenzi?
Երեխա(ներ)Timmy Hung?, Jimmy Hung?, Hung Tin Chiu? և Stephanie Hung?
Պարգևներ և մրցանակներAsian Film Award for Best Supporting Actor?
sammohung.com

Նկարահանվել է Բրյուս Լիի հետ, բեմադրել է Ջեքի Չանի, Ջոն Վուի և այլոց ֆիլմերի մարտերի խորեոգրաֆիան։ Սամո Հունգը 1980-ականներին նշանակալի դեր է խաղացել քունգ-ֆու-մարտաֆիլմի ժանրի ձևավորման և ժամանակակից տեսքն ստանալու գործում։ Ներկայումս Սամո Հունգը հոնկոնգյան կինեմատոգրաֆիայի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է, նա իրականացրել է ավելի քան 170 տարբեր նախագծեր։

Չնայած իր կազմվածքին (նա ունի 168 սմ հասակ ու գրեթե 100 կգ քաշ), նա հիանալի մարզիկ է և մեկն է Հոնկոնգի «Պեկինյան օպերա» ժանրի մասնավոր դպրոցի շրջանավարտների ամենանշանավոր յոթնյակի (անգլ.՝ Seven Little Fortunes) անդամներից (նրանց թվում են նաև Ջեքի Չանը, Յուեն Բյաոն, Կորի Յոնեմն ու այլք)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 
  2. 2,0 2,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122309251 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.