Անտարկտիկայի աշխարհագրություն

Անտարկտիկայի աշխարհագրությունը ուսումնասիրվում է հարավային բևեռից, քանի որ Անտարկտիկա մայրցամաքը, որը տեղակայված է Երկրի հարավային կիսագնդում, ասիմետրիկորեն կենտրոնացած է հարավային բևեռի շուրջ և հիմնականում Անտարկտիկայի շրջանից հարավ։ Նրա ափերը ողողում են Հարավային (կամ Անտարկտիկայի) օվկիանոսը կամ, դիտակետից կախված, հարավային Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները։ Այն ունի ավելի քան 14 միլիոն կմ² տարածք։

Անտարկտիկայի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Անտարկտիկայի մակերևույթ

Անտարկտիկայի մոտ 98%-ը ծածկված է աշխարհի ամենամեծ սառցե վահանով և քաղցրահամ ջրի ամենամեծ ջրամբարով։ Առնվազն 1,6 կմ հաստությամբ բևեռասառույցն այնքան զանգվածային է, որ որոշ վայրերում ճնշել է մայրցամաքային հիմքը՝ մինչև ծովի մակարդակից ավելի քան 2,5 կմ խորությունը։ Այստեղ ենթասառցադաշտային լճեր նույնպես հանդիպում են (օրինակ՝ Վոստոկ լիճ)։ Սառցե դարակաշարերն ու բարձունքները ծածկում են ծայրամասի սառույցը։

2018սեպտեմբերին Ազգային աշխարհագրական-հետախուզական գործակալության հետազոտողները թողարկել են Անտարկտիկայի ռելիեֆի բարձր թույլտվության քարտեզ, որն անվանվել է «Անտարկտիկայի բարձրության մոդել» (REMA)[1]:

Մարզեր խմբագրել

 
Աստրիդ և Ռենհիլդ արքայադուստրերի ափերը
 
Բնեյզեյր, Սաբրինա և Բադ Լոու ափերը

Ֆիզիկական քարտեզով, Ռոսսի ծովի և Ուեդդելի ծովի միջև ընկած պարանոցին մոտ գտնվող Տրանսանտարկտիկական լեռներով Անտարկտիկան բաժանվում է երկու մասի։ Արևմտյան Անտարկտիկան և Արևելյան Անտարկտիկան Գրինվիչի (զրոյական) միջօրեականի համեմատությամբ մոտավորապես համապատասխանում են արևմտյան և արևելյան կիսագնդերին։ Ոմանք այս տերմինը համարել են որպես եվրակենտրոն, և երբեմն նախընտրվում են «Փոքր Անտարկտիդա» և «Մեծ Անտարկտիկա» այլընտրանքային տերմինները։

Փոքր Անտարկտիկան ծածկված է Արևմտյան Անտարկտիկայի սառույցի շերտով։ Այս սառցաշերտի վերաբերյալ որոշակի անհանգստություն է առաջացել, քանի որ փոքր հավանականություն կա, որ այն կփլուզվի։ Եթե դա տեղի ունենա, շատ կարճ ժամանակահատվածում օվկիանոսի մակարդակը կբարձրանա մի քանի մետրով։

Հրաբուխներ խմբագրել

Հրաբուխները, որոնք տեղի են ունենում սառցադաշտային սառույցների տակ, հայտնի են «գլացիովոլկանիզմ» կամ «ենթասառցադաշտային հրաբուխներ» տերմինով։ 2017-ին հրապարակված հոդվածը պնդում է, որ Էդինբուրգի համալսարանի հետազոտողները վերջերս հայտնաբերել են 91 նոր հրաբուխ Անտարկտիդայի սառցաշերտից ներքև՝ համալրելով արդեն հայտնի 47 հրաբուխների շարքը[2]։ Այսօրվա դրությամբ Արևմտյան Անտարկտիկայում հայտնաբերվել է 138 հրաբուխ[3]։ Արևմտյան Անտարկտիկայի հրաբուխների վերաբերյալ սահմանափակ գիտելիքներ կան՝ կապված Արևմտյան Անտարկտիկայի սառցե շերտի առկայության հետ, որը մեծապես ընդգրկում է Արևմտյան Անտարկտիկայի ճեղքման համակարգը՝ հրաբխային գործունեության հավանական հանգույցը[4]։ Հետազոտողները դժվարանում են հայտնաբերել հրաբխային ակտիվությունը սառույցի համապարփակ ծածկույթի պատճառով։

Արևելյան Անտարկտիկան զգալիորեն ավելի մեծ է, քան Արևմտյան Անտարկտիկան, և այն նույնպես մնում է ավելի լայն շրջանակներով չուսումնասիրված՝ իր հրաբխային ներուժի տեսանկյունից։ Չնայած կան որոշ ցուցումներ, որ Արևելյան Անտարկտիկայի սառույցի տակ հրաբխային ակտիվություն կա, այնուամենայնիվ ներկայումս այդ թեմայով տեղեկատվության զգալի քանակ չկա։

Էրեբուս լեռը Անտարկտիկական հրաբխայնության ուսումնասիրության ամենանշանավոր վայրերից մեկն է, որովհետև դա մոլորակի պատմականորեն ամենաարևելյան ակտիվ հրաբխային տեղանքն է[5]։

«Deception Island»-ը Անտարկտիդայի մեկ այլ ակտիվ հրաբուխ է։ Դա Անտարկտիկայի ամենապաշտպանված տարածքներից մեկն է՝ հաշվի առնելով իր կարգավիճակը Հարավային Շեթլենդ կղզիների և Անտարկտիկական թերակղզու միջև։ Որպես Անտարկտիկա թերակղզու ամենաակտիվ հրաբուխ, այն մանրակրկիտ ուսումնասիրվել է 1820 թվականին սկզբնական հայտնաբերումից ի վեր։

Անտարկտիկա մայրցամաքում կա չորս ակտիվ համարվող հրաբուխ՝ դիտարկված ֆումարոլիկ գործունեության կամ «վերջին» տեֆրայի հանքավայրերի հիման վրա. դրանք են՝ ստրատովոլկանիկ Մելբուռն (2730 մ) (74° 21' հվ․ - 164° 42' արլ․ լայնություններ), Բեռլին (3500 մ) (76° 03' հվ․ - 135° 52' արմ․ լայնություններ), Կաուֆման (2365 մ) (75° 37' հվ․ - 132° 25' արմ․ լայնություններ) լեռները և հրաբխային Համփթոն (3325 մ) (76° 29' հվ․ - 125° 48' արմ․ լայնություններ), Ռիթման (2600 մ) (73,45° հվ․ - 165,5° արլ․ լայնություններ) լեռները։

Օֆշորային կղզիների մի քանի հրաբուխների պատմական ակտիվության մասին գրառումներ կան։ Էրեբուս լեռը (3795 մ), Ռոսս կղզու ստրատովոլկան , որը հայտնի է 10 ժայթքումով և 1 ենթադրյալ ժայթքումով։ Մայրցամաքի հակառակ կողմում, «Deception Island» (62° 57' հվ․ - 60° 38' արմ․ լայնություններ), հրաբխային կալդերան է, որն իր 10 հայտնի և 4 կասկածելի ժայթքումներով ամենաակտիվն է եղել։ Բաքլի կղզին՝ Բալենի կղզիներում (66° 50' հվ․ - 163° 12' արլ․ լայնություններ), Փենգույն կղզին (62° 06' հվ․ - 57° 54' արմ․ լայնություններ), Փոուելթ կղզին (63° 35' հվ․ - 55° 47' արմ․ լայնություններում) և Լինդենբերգ կղզին (64° 55' հվ․ - 59° 40' արմ․ լայնություններ) նույնպես ակտիվ են համարվում։ 2017-ին Էդինբուրգի համալսարանի հետազոտողները Արևմտյան Անտարկտիկայի տակ հայտնաբերեցին 91 ստորջրյա հրաբուխ[6][7]։

Սառցահրաբխայնություն խմբագրել

Սառցահրաբխայնությունը «մագմայի փոխազդեցությունն է սառույցի բոլոր ձևերի հետ՝ ներառյալ ձյունը, հատիկավոր (սառույցի չվերածված) ձյունը և ցանկացած հալված սառույցը[8]։ Գիտության այս ոլորտի գործունեության 100 ամյակը դեռևս չի լրացել, ուստի շարունակաբար նոր հայտնագործություններ է կատարում։ Սառցահրաբխայնությունը բնութագրվում է երեք տեսակի ժայթքումներով. ենթասառցադաշտային ժայթքումներ, գերսառցադաշտային հրաբուխներ և սառցադաշտային հրաբուխներ[9]։

Սառցե ծածկույթի ձևավորման ողջ ընթացքը ըմբռնելու համար անհրաժեշտ է գլացիովոլկանիզմը։ Այն նաև կարևոր է հրաբխային վտանգները կանխելու համար, ինչպես, օրինակ, Իսլանդիայում Էյաֆյալայոկուլ հրաբխի ժայթքումից հետո մոխրի առաջացրած վտանգը։

Մերի Բիրդի Երկիր խմբագրել

Մերի Բիրդի Երկիրը Արևմտյան Անտարկտիկայի աներևակայելի մեծ մասն է կազմում։ Այն Անտարկտիկական թերակղզու տակ գտնվող տարածքն է։ Մերի Բիրդի Երկիրը հրաբխային ապարների մեծ կազմավորում է, որը բնութագրվում է 18 մերկացված և ենթասառցադաշտային հրաբուխներով։ 18 հրաբուխներից 16-ն ամբողջությամբ ծածկված են անտարկտիկական սառույցի ծածկով[10]։ Այս տարածքում հրաբուխներից որևէ ժայթքում չի գրանցվել, այնուամենայնիվ գիտնականները կարծում են, որ հրաբուխներից մի քանիսը կարող են պոտենցիալ ակտիվ լինել։

Հրաբխականություն խմբագրել

Գիտնականներն ու հետազոտողները քննարկում են, թե արդյոք հայտնաբերված 138 հավանական հրաբուխները ակտիվ են կամ քնած։ Շատ դժվար է վերջնական եզրակացության հանգել, հաշվի առնելով, որ այդ հրաբխային կառույցներից շատերը թաղված են մի քանի կիլոմետր սառույցի տակ[11]։ Այնուամենայնիվ, Արևմտյան Անտարկտիկայի սառցաշերտի տակ գտնվող մոխրի շերտերը[12], ինչպես նաև սառույցի մակերևույթի դեֆորմացիաները[13] ցույց են տալիս, որ Արևմտյան Անտարկտիկայի ճեղքման համակարգը կարող է ակտիվ լինել և պարունակել հրաբուխներ։ Բացի այդ, տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը հուշում է ընդերքի տակ մագմայի շարժման մասին, ինչը հրաբխային ակտիվության նշան է[10]։ Չնայած դրան, ներկայումս դեռ գործող հրաբուխների վերջնական ապացույց չկա։

Ենթասառցադաշտային հրաբխականությունը հաճախ բնութագրվում է սառույցի հալոցքով և մերձսառցադաշտային ջրով[14]։ Չնայած կան ենթասառցադաշտային ջրի այլ աղբյուրներ, ինչպիսիք են երկրաջերմային ջերմությունը, այն գրեթե միշտ հրաբխի առաջացման պայման է։ Գիտնականների համար շարունակում է անորոշ մնալ Արևմտյան Անտարկտիկայի սառցե շերտի տակ ջրի առկայությունը, ոմանք պնդում են, որ գտել են ապացույցներ, որոնք ցույց են տալիս դրա գոյությունը։

Ձևավորման պայմաններ խմբագրել

Արևմտյան Անտարկտիդայի Մերի Բիրդի Երկիրում հրաբուխները սովորաբար բաղկացած են ալկալային և բազալտային լավայից։ Երբեմն հրաբուխները կազմով ամբողջովին բազալտիկ են։ Մերի Բիրդի Երկրի՝ Արևմտյան Աֆրիկային աշխարհագրական նմանության պատճառով ենթադրվում է, որ վերջինիս ճեղքվածքային համակարգում հրաբուխները նույնպես կազմված են բազալտից[4]։

Սառցե վերին բազալտային հրաբուխները, որոնք հայտնի են նաև որպես բազալտային հրաբուխներ, հիմնականում առաջանում են բարձր, լայնաձև կոներով[4]։ Քանի որ դրանք առաջացել են հեղուկ մագմայի բազմակի կուտակումից, որն ստացվում է կենտրոնից, դրանք լայնորեն տարածվում և աճում են դեպի վեր՝ համեմատաբար դանդաղ[15]։ Այնուամենայնիվ, Արևմտյան Անտարկտիկայի հրաբուխները սառույցների տակ առաջանում են և, այդպիսով, դասվում են որպես ենթասառցադաշտային հրաբուխներ։ Ենթասառցադաշտային հրաբուխները, որոնք միատարր են, շատ ավելի նեղ, կտրուկ, հարթ գագաթային կառույցներ են։ Պոլիգենետիկ ենթասառցադաշտային հրաբուխներն ունեն տարբեր ձևային և չափային բազմազանություն՝ պայմանավորված բազմաթիվ տարբեր ժայթքումներով։ Հաճախ դրանք ավելի շատ կոնաձև տեսք ունեն, ինչպես ստրատովոլկաները։

Վտանգներ խմբագրել

Հրաբուխներ խմբագրել

Անտարկտիկայի շրջանում հրաբխային ժայթքումների հետևանքները շատ քիչ են ուսումնասիրվել։ Հավանական է, որ ցածր լայնություններում ժայթքման մոխիրը կարող է առաջացնել առողջական և ավիացիոն համաշխարհային վտանգներ։ Հարավային բևեռի ցածր ճնշման համակարգի շուրջ ժամացույցի սլաքի ուղղությամբ օդի շրջանառությունը օդը վերև է մղում՝ դեպի ստրատոսֆերային ռեակտիվ հոսքերը, և այդպիսով արագորեն ցրելով այն ամբողջ երկրագնդով մեկ։

Հալչող սառույց խմբագրել

Վերջերս՝ 2017 թվականին, ուսումնասիրությունները ապացուցել են Արևմտյան Անտարկտիկայի սառցե շերտում մերձսառցադաշտային հրաբուխնի առկայությունը։ Այս գործընթացը սպառնալիք է սառույցի շերտի կայունության համար, քանի որ հրաբխային ակտիվությունը հանգեցնում է սառցաշերտերի հալմանը[16]։ Հնարավոր է, որ ջերմաստիճանի և հալման արագության բարձրացման հետևանքով Արևմտյան Անտարկտիկայի սառցաշերտը ընկղմվի։

Կիրճեր խմբագրել

Գոյություն ունեն երեք հսկայական կիրճեր, որոնք, կտրելով բարձր լեռները, անցնում են հարյուրավոր կիլոմետրեր։ Մայրցամաքի ձյունածածկ մակերեսից չի երևում կիրճերից ոչ մեկը, քանի որ դրանք գտնվում են սառույցի տակ։ Ձորերից ամենամեծը կոչվում է «Foundation Trough» և ունի ավելի քան 350 կմ երկարություն և 35 կմ լայնություն։ «Patuxent Trough»-ի երկարությունն ավելի քան 300 կմ է, իսկ լայնությունը՝ 15 կմ, մինչդեռ «Offset Rift» ավազանի երկարությունը 150 կմ է և լայնությունը 30 կմ։ Այս երեք իջվածքները ընկած են Հարավային բևեռից մինչև Արևմտյան Անտարկտիդայի ափերը տարածվող սառցադաշտերի հատակում[17]։

Արևմտյան Անտարկտիկա խմբագրել

 
Արևմտյան Անտարկտիկան
 
Անտարկտիկա թերակղզուն բնորոշ լանդշաֆտը՝ բարձր ափամերձ կղզիներով, ժայռերով ու լեռներով։

Արևմտյան Անտարկտիկան մայրցամաքի փոքր մասն է (արևմտյան 50°-180° լայնություններ) կազմում։ Բաժանված է հետևյալ տարածքների.

Տարածքներ խմբագրել

Ծովեր խմբագրել

Շելֆային սառցադաշտեր խմբագրել

Ամենամեծերն են՝

  • Ֆիլչներ-Ռոնի շելֆային սառցադաշտ
  • Լարսենի շելֆային սառցադաշտ
  • Աբբոթի շելֆային սառցադաշտ
  • Գեթզի շելֆային սառցադաշտ
  • Սուլզբերգերի շելֆային սառցադաշտ
  • Ռոսսի շելֆային սառցադաշտ

Արևելյան Անտարկտիկա խմբագրել

Արևելյան Անտարկտիկան կազմում է մայրցամաքի մեծամասնությունը (50°արմ․-180°արլ․ լայնություններ)։ Այստեղ տեղակայված են ինչպես Հարավային մագնիսական բևեռը, այնպես էլ աշխարհագրական Հարավային բևեռը։ Բաժանված է․

Տարածքներ խմբագրել

  • Քոաթսի Երկիր
  • Մոդ թագուհու երկիր
    • Մարթա արքայադստեր ափ
    • Աստրիդ արքայադստեր ափ
    • Ռանհիլդ արքայադստեր ափ
    • Հարալդ արքայազնի ափ
    • Օլավ արքայազնի ափ
  • Էնդեբայի Երկիր
  • Քեմփի Երկիր
  • ՄաքՌոբերտսոնի Երկիր
  • Էլիզաբեթ արքայադստեր Երկիր
  • Վիլհելմ II-ի Երկիր
  • Մերի Թագուհու Երկիր
  • Ուիլկսի երկիր
  • Ադելի երկիր
  • Ջորջ V-ի Երկիր
    • Ջորջ V-ի ափ
    • Զելի Սաբգլեշալի երկիր
  • Օաթսի Երկիր
  • Վիկտորիայի երկիր

Ծովեր խմբագրել

Շելֆային սառցադաշտեր խմբագրել

Մեծերն են՝

  • Ռիիսեր Լարսենի շելֆային սառցադաշտ
  • Էկստրոմի շելֆային սառցադաշտ
  • Ամերիի շելֆային սառցադաշտ
  • Արևմտյանի շելֆային սառցադաշտ
  • Շաքլետոնի շելֆային սառցադաշտ
  • Վոյեյկովի շելֆային սառցադաշտ

Կախյալություն և տարածքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stirone, Shannon (2018 թ․ սեպտեմբերի 7). «New Antarctica Map Is Like 'Putting on Glasses for the First Time and Seeing 20/20' – A high resolution terrain map of Earth's frozen continent will help researchers better track changes on the ice as the planet warms». The New York Times. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «91 volcanoes discovered beneath Antarctica's ice. But are they active?». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  3. van Wyk de Vries, M., Bingham, R. G. & Hein, A. S. A new volcanic province: an inventory of subglacial volcanoes in West Antarctica. Geol. Soc. Lond. Spec. Publ. 461 (2017).
  4. 4,0 4,1 4,2 Hein, Andrew S.; Bingham, Robert G.; Vries, Maximillian van Wyk de (2018 թ․ հունվարի 1). «A new volcanic province: an inventory of subglacial volcanoes in West Antarctica». Geological Society, London, Special Publications (անգլերեն). 461 (1): 231–248. Bibcode:2018GSLSP.461..231V. doi:10.1144/SP461.7. ISSN 0305-8719.
  5. «Global Volcanism Program | Erebus». volcano.si.edu (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  6. McKie, Robin (2017 թ․ օգոստոսի 12). «Scientists discover 91 volcanoes below Antarctic ice sheet». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Student's idea leads to Antarctic volcano discovery». The University of Edinburgh (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  8. Smellie, 2000. Subglacial eruptions. In: Sigurdsson, H. (ed.) Encyclopaedia of Volcanoes. Academic Press, San Diego, pp. 403-418. Smellie, 2006. The relative importance of supraglacial versus subglacial meltwater escape in basaltic subglacial tuya eruptions: an important unresolved conundrum. Earth-Science Reviews, 74, 241-268.
  9. «What is Glaciovolcanism?». WorldAtlas (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  10. 10,0 10,1 Winberry, J. P. & Anandakrishnan, S. Crustal structure of the West Antarctic rift system and Marie Byrd Land hotspot. Geology 32, 977–980 (2004).
  11. LeMasurier, W. E. Neogene extension and basin deepening in the West Antarctic rift inferred from comparisons with the East African rift and other analogs. Geology 36, 247–250 (2008).
  12. Iverson, N. A. et al. The first physical evidence of subglacial volcanism under the West Antarctic Ice Sheet. Sci. Rep. 7, 11457 (2017).
  13. Behrendt, J. C., Finn, C. A., Blankenship, D. D. & Bell, R. E. Aeromagnetic evidence for a volcanic caldera complex beneath the divide of the West Antarctic ice sheet. Geophys. Res. Lett. 25, 4385–4388 (1998).
  14. King, E. C., Woodward, J. & Smith, A. M. Seismic evidence for a water-filled canal in deforming till beneath Rutford Ice Stream, West Antarctica. Geophys. Lett. 31 (2004).
  15. «Types of Volcanoes». volcano.oregonstate.edu. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  16. Golden, Ellyn; Kim, Ellen; Rachel Obbard; Dunbar, Nelia W.; Lieb-Lappen, Ross; Iverson, Nels A. (2017 թ․ սեպտեմբերի 13). «The first physical evidence of subglacial volcanism under the West Antarctic Ice Sheet». Scientific Reports (անգլերեն). 7 (1): 11457. Bibcode:2017NatSR...711457I. doi:10.1038/s41598-017-11515-3. ISSN 2045-2322. PMC 5597626. PMID 28904334.
  17. Winter, Kate; Ross, Neil; Ferraccioli, Fausto; Jordan, Tom A.; Corr, Hugh F. J.; Forsberg, René; Matsuoka, Kenichi; Olesen, Arne V.; Casal, Tania G. (2018 թ․ մայիսի 28). «Topographic Steering of Enhanced Ice Flow at the Bottleneck Between East and West Antarctica». Geophysical Research Letters (անգլերեն). 45 (10): 4899–4907. Bibcode:2018GeoRL..45.4899W. doi:10.1029/2018GL077504.

Արտաքին հղումներ խմբագրել