Զրոյական միջօրեական

Գրինվիչյան միջօրեական (զրոյական միջօրեական), աշխարհագրական միջօրեական, որը անցնում է Գրինվիչյան աստղադիտարանի Պասաժային գործիքի վրայով։ Գրինվիչյան միջօրեականը ծառայում է որպես աշխարհագրական երկայնությունների հաշվարկի սկիզբ, հանդիսանում է զրոյական ժամային գոտու միջին միջօրեականը։ Տեղական միջին արևային ժամանակը Գրինվիչի միջօրեականում օգտագործվում է աստղագիտությունում (Համաշխարհային ժամանակի համապատասխանեցման համար)։

Գրինվիչյան միջօրեականը աշխարհի քարտեզի վրա
Զրոյական միջօրեականը Գրինվիչում (նշագծումը հատակին և շենքի վրա)։
Շենքի տարբեր կողմերում գտնվող պատուհանները կարելի է բացել և նայել Flamsted House շենքի միջով։ Դա թույլ է տալիս կատարել համեմատական օպտիկական չափումներ։[1]

ՊատմությունԽմբագրել

Մինչև XIX դարի վերջը տարբեր երկրներում աշխարհագրական երկայնությունները հաշվելու համար օգտագործվում էին սեփական ազգային զրոյական միջօրեականները, որոնք անցնում էին, որպես կանոն, այս երկրների կենտրոնական աստղադիտարաններով։ Այսպես, Անգլիայում և ԱՄՆ-ում զրոյական էր համարվում Գրինվիչյան միջօրեականը, Ֆրանսիայում այս նպատակով օգտագործվում էր «փարիզյան միջօրեականը», Ռուսական կայսրությունում` Պուլկովյան միջօրեականը, և այլն։ Գեոդեզիայի զարգացման հետ Միջազգային աստղագիտական միությունը որոշեց, որ ստանդարտ երկայնությունների հաշվման համակարգի բացակայությունը անհարմար է։ 1884 թվականին Միջազգային միջօրեականային համաժողովի ժամանակ Վաշինգտոնում որոշվեց ընտրել Գրինվիչյան միջօրեականը որպես զրոյական կետ ամբողջ երկրագնդի երկայնությունների որոշման համար։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գրինվիչյան միջօրեականը անցնում է հետևյալ երկրներով, ծովերով և տարածքներով`

Կոորդինատները
(մոտավոր)
Երկիր, տարածք կամ ծով Ծանոթություն
90°00′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Հյուսիսային սառուցյալ օվկիանոս Հյուսիսային բևեռ
81°39′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Գրենլանդական ծով
72°53′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Նորվեգիական ծով
61°00′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Հյուսիսային ծով
53°45′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Մեծ Բրիտանիա Անցնում է Գրինվիչյան աստղադիտարանով
50°47′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Լա Մանշ նեղուց
49°19′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Ֆրանսիա
42°41′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Իսպանիա
39°56′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Միջերկրական ծով Վալենսիական ծովածոց
38°52′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Իսպանիա
38°38′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Միջերկրական ծով
35°50′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Ալժիր
21°50′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Մալի
14°59′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Բուրկինա Ֆասո
11°06′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Տոգո Մոտ 600 մ
11°06′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Գանա Մոտ 16 կմ
10°57′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Տոգո
10°36′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO   Գանա Հատում է Վոլտան, 7°48′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO
5°37′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO Ատլանտյան օվկիանոս Հատում է հասարակածը 0°00′ հս․ լ. 0°00′ ավ. ե.HGЯO կետում
60°00′ հվ. լ. 0°00′ ավ. ե.HGЯO Հարավային օվկիանոս
68°54′ հվ. լ. 0°00′ ավ. ե.HGЯO Անտարկտիդա Մոդայի թագուհու երկիր, Հարավային բևեռ, 90°00′ հվ. լ. 0°00′ ավ. ե.HGЯO

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել