Ուեդդելի ծով
Ուեդդելի ծով (անգլ.՝ Weddell Sea), ծայրամասային ծով Անտարկտիդայի ափերի մոտ, Անտարկտիկական թերակղզու և Նոքսի երկրի միջև։ Հարավային ափերը ներկայացնում են Ռոննե և Ֆիլխների շելֆային սառցադաշտերի ծայրերը։ Մակերեսը 2910 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ մինչև 6820 մետր։ Ծովի մեծ մասն ամբողջ տարին ծածկված է լողացող սառույցներով։ Կան սառցասարեր։ Ուեդելա ծովի ջրերը համարվում են ամենաթափանցիկ օվկիանոսային ջրերն աշխարհում[1]։ Այն նաև ամենահարավային ծովն է Երկրի վրա[2]։ Քիչ ուսումնասիրված ծով է։ Ուեդդելի ծովի ափերին են անգլիական Հալլի Բեյ և արգենտինական 4 անտարկտիկական կայանները։ Հայտնաբերել է Ջեյմս Ուեդդելի (անգլ.՝ James Weddell, 1787-1834) անգլիական արշավախումբը 1823 թվականին[2]։
Ուեդդելի ծով | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծով և սահմանային ծով |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Խորություն | 6820 մետր |
Մակերես | 2 800 000 կմ² |
Մասն է | Հարավային օվկիանոս |
Անվանված է | Ջեյմս Ուեդդել |
![]() | |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հետաքրքիր փաստեր օվկիանոսների մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-03-09
- ↑ 2,0 2,1 Պատմություն։ Աշխարհագրական դիրք։ Ֆիզիկական աշխարհագրություն
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուեդդելի ծով կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |