Ադելի երկիր (ֆր.՝ Terre Adélie), անմարդաբնակ տարածք Անտարկտիդայում[1]։ Պատկանում է Ֆրանսիային։ Հյուսիսում Ադելի երկրի ափերը ողողվում են Դյուրվիլի ծովի ջրերով։ Հայտնագործել է ֆրանսիացի ծովագնաց Ժյուլ Դյումոն դ'Յուրվիլը (Դյուրվիլ) 1837 թվականին և իր կնոջ պատվին անվանել Terre Adelie (ֆրանս. terre «երկիր»)[2]։ Տեղանքում մշտապես գործում են ֆրանսիական հետազոտական կայանները։ Ադելի երկրի ափագծերի ընդհանուր երկարությունը 350 կմ է, իսկ ընդհանուր տարածքը՝ 432.000 կմ2։ Տարածքի 95%-ը սառցապատ է։ Այստեղ տարածված է պինգվինների մի տարատեսակ, որին տրվել է Ադելի պինգվին անվանումը։

Բնակավայր
Atlas pittoresque pl 168.jpg
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/no value
Մակերես432 000 կմ²
Բնակչություն33 մարդ (հունվարի 12, 1956)
##Ադելի երկիր (Աշխարհ)
Red pog.png

Ադելի երկրում ֆրանսիական առաջին հետազոտական կայանն ստեղծվել է 1950 թվականի ապրիլի 9-ին և անվանվել Պորտ Մարտին (66°49′04″ հվ. լ. 141°23′39″ ավ. ե.HGЯO): 1950-1951 տարեշրջանում այդտեղ ապրել ու աշխատել է 11, 1951-1952 տարեշրջանում՝ 17 հետազոտող գիտնականներից բաղկացած անձնակազմ[3]։ 1952 թվականի հունվարի 22-23-ին այն դարձել է հրո ճարակ։

Ադելի երկրում գործող հետազոտական կայանների մասին է պատմում 2005 թվականին նկարահանված «Պինգվինների քայլերթը» («March of the Penguins») վավերագրական կինոնկարը[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Official nomination»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 2-ին։ Վերցված է 2017 թ․ հունիսի 23 
  2. Dunmore John (2007)։ From Venus to Antarctica: The Life of Dumont D'Urville։ Auckland: Exisle Publ.։ էջ 209։ ISBN 9780908988716 
  3. «Fire destroys station in Antarctica, French expedition's loss»։ The Times։ January 26, 1952 
  4. «The Emperor's Close-Up»։ National Geographic's Adventure։ National Geographic Society։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 29 

Արտաքին հղումներԽմբագրել