Վիկտորիայի երկիր (անգլ.՝ Victoria Land), տարածք Անտարկտիդայում, արևելյան երկայնության 142° և 170°աստիանների միջև։ Տարածվում է մինչև հարավային լայնության 78°աստիճանը։ Արևմուտքում հարում է Ռոսի ծովին։ Արևմուտքում լեռնային է (Լիստեր լեռ, 4025 մ), արևմուտքում՝ սառցադաշտային սարավանդ։ Կենտրոնական մասում սառցադաշտի հզորությունը 2000—2500 մ է։ Հայտնագործել է անգլիացի Ջ․ Կ․ Ռոսսի արշավախումբը 1841 թվականին։ Վիկտորիայի երկիրը ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի անտարկտիկական արշավախմբերի ուսումնասիրությունների շրջանն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 447)։
|