Ամունդսենի ծով
Ամունդսենի ծով (անգլ.՝ Amundsen Sea), ծով, որը գտնվում է Հարավային օվկիանոսում, Անտարկտիդա մայրցամաքի ափերին մոտ: Ամունդսենի ծովը պատված է սառույցներով: Կոորդինատներն են՝ հարավային լայնության 73° և արևմտյան երկայնության 110°: Տարածված է Մերի Բերդի երկրի կղզուն կից. սահմանափակված է արևելքից Տերստոնի կղզով, իսկ արևմուտքից՝ Դարտի հրվանդանով: Վերջինից արևմուտք ձգվում է Անտարկտիդայի խաղաղօվկիանոսային ափը, իսկ Տերստոնից արևելք սկսվում են Բելինգսհաուզենի ծովի ջրերը: Ամունդսենի ծովը ծայրամասային դիրքում է գտնվում: Տարածքը 98.000 քառակուսի կմ է, միջին խորությունը 286 մետր իսկ առավելագույն՝ 585 մետր: Շելֆն իրենից ներկայացնում է թույլ ալիքավորված կուտակումնային հարթություն, որը թեթևակի հակված է դեպի մայրցամաքը: Շելֆի արտաքին ծայրամասը գտնվում է 400-500 մետր խորություններում[1]:
![]() | ||
Կոորդինատներ | 73° հվ. լ. 110° ամ. ե.HGЯO | |
Ջրատարածություն | Հարավային օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 98 000 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 585 մ | |
Միջին խորությունը | 286 մ | |
![]() | ||
![]() |
Ընդհանուր ակնարկԽմբագրել
Ծովն իր անվանումը ստացել է նորվեգացի բևեռախույզ Ռուալ Ամունդսենի պատվին[2]: Ծովի մակերեսը կազմում է 98.000 քառակուսի մետր: Առավելագույն խորությունը կազմում է 585 մետր: Երկու մտնող հրվանդանների հեռավորությունը կազմում է 850 կմ: Ամունդսենի ծովը ամենախիստ կլիմայով, դժվարամատչելի և քիչ այցելվող ծովերից է Համաշխարհային օվկիանոսում: Ոչ մի նավի չի հաջողվել մոտենալ նրա ծովափին, քանի որ այն շրջափակված է խաղաղօվկիանոսյան սառցե լեռնազանգվածով: Հենց այստեղ, 1774 թվականին, անհաջողությամբ է պսակվել Ջեյմս Կուկի արշավախումբը, երբ ցանկանում էր հետազոտել Անտարկտիդան: Տերստոն թերակղզուն համեմատաբար մոտ հասել է ամերիկյան «Գլետչեր» և «Բերտոն Այլենդ» սառցահատները (1960 թվականին), ինչպես նաև «Ն. Պալմերը» (1993 թվականին): Ափերը ամբողջովին սառույցներից են. դրանք կամ սառցե շելֆի սառույցներն են, կամ դրեյֆող սառույցները՝ մայրցամաքից պոկված:
ԿլիմաԽմբագրել
Ծովը տարածված է անտարկտիկական կլիմայական գոտում: Ամբողջ տարվա ընթացքում ծովի վրա փչում է մայրցամաքային սառը օդը: Ամունդսենի ծովը կլոր տարին պատված է սառույցով:
Ձմռանը օդի ջերմաստիճանը ծովի վրա շատ ցածր է: Ամենասառը ամիսներն են՝ հունիսը, հուլիսը և օգոստոսը: Միջին ամսական ջերմաստիճանը հուլիսին կազմում է -18-ից -28: Այստեղ օդի ջերմաստիճանը կախված է քամու ուղղությունից և արագությունից: Փոթորիկների ժամանակ հարավային հատվածներում ջերմաստիճանը նվազում է մինչև -30-35 աստիճանը, իսկ հյուսիսային հատվածում՝ -40-50: Հյուսիսային քամիները մի փոքր ջերմացնում են օդը, քանի որ բարեխառն գոտուց են փչում:
Ամառային տաքացումները կարճատև են և քիչ: Համեմատաբար տաք ամիսներն են՝ դեկտեմբերը, հունվարը և փետրվարը: Փետրվարին օդի ջերմաստիճանը հասնում է -8-ի հյուսիսում, իսկ հարավում՝ -16 աստիճանի:
Ձմռանը Ամունդսենի ծովը լրիվ պատվում է սառույցով: Դրան հակառակ, ամռանը, ծովը պատված է դրեյֆող սառույցներով: Առավելագույն սառցահալատեղը արևելքում փետրվարին կազմում է մինչև 45 հազար կմ²:
ՖաունաԽմբագրել
Ամունդսենի ծովի ջրերում տարածված են ձկները, որոնք որպես կեր են ծառայում պինգվինների և ալբատրոսների համար: Շելֆի սառույցներում հանդիպում են ծովաշներ և ծովառյուծներ: Այս ծովի ամենատարածված կետը փոքր զոլավորն է: Հանդիպում է նաև կետադելֆիններ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Flannery Tim F. (2006)։ The Weather Makers: How man is changing the climate and what it means for life on Earth։ HarperCollins։ էջեր 356։ ISBN 0-00-200751-7
- ↑ [[[:Կաղապար:Gnis3]] «Amundsen Sea»]։ Geographic Names Information System։ United States Geological Survey։ Վերցված է հոկտեմբերի 23, 2011
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամունդսենի ծով կատեգորիայում։ |