Անատոլի Սոլին
Անատոլի Իվանովիչ Սոլին (ռուս.՝ Анатолий Иванович Солин, ապրիլի 21, 1939, Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 23, 2014, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, մանկական գրքերի նկարազարդող։ ԽՍՀՄ Պետհեռուստառադիոյի «Սոյուզհեռուստաֆիլմ» ստեղծագործական միավորման մշակույթի աշխատողների պրոֆկոմի նախագահ (1989-1993), ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության (1977), Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի (անգլ.՝ Association International du Film d'Animation, ASIFA, 1978) անդամ, «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիր (2002), Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (2014)։
Անատոլի Սոլին | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 21, 1939 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 23, 2014 (75 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | ռեժիսոր, մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1455914 |
Կենսագրություն
խմբագրելԱնատոլի Սոլինը ծնվել է 1939 թվականի ապրիլի 21-ին Մոսկվայում։ 1961 թվականին ավարտել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի նկարիչ-մուլտիպլիկատորների երկամյա դասընթացները։
1975 թվականին ավարտել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետը, որտեղ սովորել է պրոֆեսոր Անդրեյ Գոնչարովի կուրսում՝ ստանալով նկարիչ-գրաֆիկի մասնագիտություն։
1959-1995 թվականներին աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, ապա բեմադրող ռեժիսոր «Սոյուզմուլտֆիլմ», «Կիևնաուչֆիլմ», «Մուլտհեռուստաֆիլմ» կինոստուդիաներում, «Էկրան» ստեղծագործական միությունում։ Որպես ռեժիսոր՝ Անատոլի Սոլինի առաջին աշխատանքը եղել են Կիևնաուչֆիլմում» նկարահանված չորս գովազդային հոլովակները ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկի համար 1968 թվականին։
Դասավանդել է նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում Կիևում և Մոսկվայում, ինչպես նաև եղել է «Գեղադիտակ» (ռուս.՝ Телескоп) ստեղծագործական միության գեղարվեստական ղեկավարը։ Եղել է առաջիններից մեկը, որ մուլտսերիալներ է ստեղծել հեռուստատեսության համար։
Կնոջ՝ Իննա Պշենիչնայայի հետ վարել է արվեստանոց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնում[1]։
Անատոլի Սոլինը մահացել է 2014 թվականի հուլիսի 23-ին Մոսկվայում։ Թաղվել է Շչերբինսկի գերեզմանատանը[2]։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (14 օգոստոսի, 2014 թվական, հետմահու) – հայրենական մշակույթի և արվեստի, հեռուստառադիոհեռարձակման, տպագրության ու կապի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[3]
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր (16 հունվարի, 2012 թվական) – ռուսական անիմացիայում ոնեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[4]
Անատոլի Սոլինի մուլտֆիլմներն արժանացել են մրցանակների տարբեր փառատոններում[5].
- «Շնորհակալություն, արագիլ» – Միլանի միջազգային կինոփառատոնի դիպլոմ (Իտալիա, 1979)
- «Մարդը և իր թռչունը» – Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի դիպլոմ (ԳԴՀ, 1979)
- «Ինչպես աղվեսը հասավ նապաստակին» – Մոսկվայի համամիութենական երիտասարդական II կինոփառատոնի մրցանակ (1979)
- «Ֆորտունայի անիվը» – Մոսկվայի Օլիմպիական սպորտկոմիտեի մրցանակ (1980)
- «Հիանալի Գոշան» – Ուժգորոդի հանրապետական կինոփառատոնի մրցանակ լավագույն կատակերգական ֆիլմի համար (1985)
- «Ֆունտիկ խոզուկի արկածները» – Պեկինի մանկական հեռուստատեսային հաղորդումների միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ (Չինաստան, 1989)
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1973 – Մյունխհաուզենի արկածները։ Կոկորդիլոսի ու առյուծի միջև (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Между крокодилом и львом)
- 1973 – SOS
- 1974 – Մյունխհաուզենի արկածները։ Կախարդական կղզի (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Чудесный остров)
- 1975 – Մարդը և իր թռչունը (ռուս.՝ Человек и его птица)
- 1977 – Երկու թխկի (ռուս.՝ Два клёна)
- 1978 – Շնորհակալություն, արագիլ (ռուս.՝ Спасибо, аист!)
- 1978 – Երբ ձյունը հալվեց (ռուս.՝ Когда растаял снег)
- 1979 – Ինչպես աղվեսը հասավ նապաստակին (ռուս.՝ Как лиса зайца догоняла)
- 1980 – Ֆորտունայի անիվ (ռուս.՝ Колесо Фортуны)
- 1981-1986 – Հիանալի Գոշան (ռուս.՝ Великолепный Гоша)
- 1984 – Եղևնին (ռուս.՝ Ель)
- 1986-1988 – Ֆունտիկ խոզուկի արկածները (ռուս.՝ Приключения поросёнка Фунтика)
- 1989 – Բաց թողնված գալակտիկան (ռուս.՝ Упущенная галактика)
- 1989 – Ծովահենի նոթերը (ռուս.՝ Записки Пирата)
- 1991 – Հյուր (ռուս.՝ Гостья)
- 1992 – Կանացի հոգսեր (ռուս.՝ Бабья работа)
- 1993 – Երկու խաբեբա (ռուս.՝ Два жулика)
- 1995 – Մյունխհաուզենի արկածները։ Գայլը լծված (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Волк в упряжке, նաև սցենարի համահեղինակ)
Նկարիչ-մուլտիպլիկատոր
խմբագրել- 1961 – Չիպոլինո (ռուս.՝ Чиполлино)
- 1962 – Նկարչի հետ պատահած դեպք (ռուս.՝ Случай с художником)
- 1963 – Լուսատտիկ № 3 (ռուս.՝ Светлячок № 3)
- 1963 – Մեծ ուտիճը (ռուս.՝ Тараканище)
- 1963 – Երեք հաստլիկ (ռուս.՝ Три толстяка)
- 1964 – Գաղտնիքի եզրին (ռուս.՝ На краю тайны)
- 1964 – Նոր տուն (ռուս.՝ Новый дом)
- 1964 – Քաջ դերձակը (ռուս.՝ Храбрый портняжка)
- 1964 – Տափօղա՛կը, տափօղա՛կը (ռուս.՝ Шайбу! Шайбу!)
- 1965 – Գունան-Բատոր (ռուս.՝ Гунан-Батор)
- 1965 – Ստորակետի ու կետի արկածները (ռուս.՝ Приключения запятой и точки)
- 1965 – Ռիկի Տիկի Տավի (ռուս.՝ Рикки-Тикки-Тави)
- 1966 – Գլխավոր Աստղայինը (ռուս.՝ Главный Звёздный)
- 1966 – Ամենա, ամենա, ամենա, ամենա (ռուս.՝ Самый, самый, самый, самый)
- 1966 – Маруся-Богуславка
- 1967 – Զենիթային (ռուս.՝ Зенитка)
- 1967 – Ինչպես կազակները կուլեշ եփեցին (ռուս.՝ Как казаки кулеш варили)
- 1967 – Կոլումբոսը կառանում է ափին (ռուս.՝ Колумб причаливает к берегу)
- 1967 – Տյավն ու Գաֆը (ռուս.՝ Тяв и Гав)
- 1968 – Քարը ճանապարհին (ռուս.՝ Камень на дороге)
- 1968 – Երաժշտական պատկերներ (ռուս.՝ Музыкальные картинки)
- 1968 – Խրտվիլակ (ռուս.՝ Пугало)
- 1968 – Մանչուկն ու Կառլսոնը (ռուս.՝ Малыш и Карлсон)
- 1969 – Բրեմենյան երաժիշտներ (ռուս.՝ Бременские музыканты)
- 1969 – Չսովորած դասերի երկրում (ռուս.՝ В стране невыученных уроков)
- 1969 – Աղջիկը և փիղը (ռուս.՝ Девочка и слон)
- 1969 – Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը (ռուս.՝ Лиса, медведь и мотоцикл с коляской)
- 1970 – Быль-небылица
- 1970 – Անտառային ժամանակագրություն (ռուս.՝ Лесная хроника)
- 1971 – Ալո, ձեզ լսում եմ (ռուս.՝ Алло, вас слышу!)
- 1971 – Սիրտ (ռուս.՝ Сердце)
- 1971 – Վերնատնակ (ռուս.՝ Терем-теремок)
- 1971 – Օտար հետքեր (ռուս.՝ Чужие следы)
- 1972 – Վինի Թուխը և հոգսերի օրը (ռուս.՝ Винни-Пух и день забот)
- 1972 – Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ (ռուս.՝ Утёнок, который не умел играть в футбол)
- 1973 – SOS
- 1975 – Մարդը և իր թռչունը (ռուս.՝ Человек и его птица)
Մատենագիտություն
խմբագրել- Солин Анатолий Иванович и Пшеничная Инна Александровна Задумать и нарисовать мультфильм. — М.: ВГИК, 2014. — 300 с. — ISBN 978-5-87149-165-2
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Солин А. «Мы живём в стеклянном доме» Արխիվացված 2014-08-26 Wayback Machine 28.04.2014
- ↑ Могила А. И. Солина
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 августа 2014 года № 568 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Приказ Министерства культуры Российской Федерации от 16 января 2012 года
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 603-604. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4