Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը

Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը (ռուս.՝ Лиса, медведь и мотоцикл с коляской), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1969 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Պյոտր Նոսովի կողմից։

Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ, երգիծանք, այլաբանություն և կինոկատակերգություն
ՌեժիսորՊյոտր Նոսով
ՍցենարիստՎլադիմիր Կապնինսկի
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա, Մարգարիտա Կորաբելնիկովա և Յուլյա Յուլսկայա
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1969

Սյուժե խմբագրել

Բարի արջը պատրաստում է փայտե մոտոցիկլետ։ Մի անգամ նա տուժում է իր բարությունից` համաձայնելով հատապտուղի մի կողովի փոխարեն վաճառել իր մոտոցիկլետի սայլակը խաբեբա աղվեսին։ Խորամանկ աղվեսը, ստանալով անդորրագիրը և վկայակոչելով այն փաստը, որ սայլակը մոտոցիկլետի հետ է, ստիպում է արջին իրեն տանել այնտեղ, որտեղ ինքը կպատվիրի։

Զարմացած և ընկճված արջը խորհրդակցում է անտառային իրավաբանի` Բուի հետ։ Սակայն վերջինս հաստատում է, որ օրենքի համաձայն, քանի որ սալյակի և մոտոցիկլետի համարը նույնն է, դրանք չեն կարող առանձնացվել։ Եվ արջն այժմ ստիպված է տանել աղվեսին այնտեղ, ուր նրան պետք է։ Մի անգամ, բերելով աղվեսին գայլի խնջույքին, արջը չի դիմանում ծաղրանքին և հեռանում է` թողնելով իր մոտոցիկլետը։ Աղվեսը խնջույքից հետո գայլի հետ նստում է մոտոցիկլետ, և նրանք հեռանում են։ Բայց գայլը կորցնում է կառավարումը և վթարի է ենթարկվում աղվեսի հետ` ջարդելով մոտոցիկլետը։

Արջն այս անգամ փայտե հեծանիվ է պատրաստում, և տեսնում է, որ աղվեսը մտադիր է կրկնել շանտաժը` այս անգամ հեծանիվի բեռնախցիկի հետ։ Արջը խորամանկության է դիմում. համաձայնում է, աղվեսին դնում բեռնախցիկի վրա և խաբեբային կամրջի վրայից նետում է գետը։ Շպրտելով աղվեսին բեռնախցիկը` դառը փորձից դասեր քաղած արջն ասում է. «Դե, գնա, շեկլիկ։ Մնացածն էլ ինքնուրույն կանես»։

Հեղինակներ խմբագրել

Դերերը կրկնօրինակել են խմբագրել

Վերաթողարկում խմբագրել

2006 թվականին մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Խոշոր պլան» ընկերության «Անտառային պատմություններ» մուլտֆիլմերի ժողովածուում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Владимир Капнинский. Лиса, Медведь и мотоцикл с коляской // Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 10 / Сост. Борис Воронов. — 2-е издание. — М.: Искусство, 1974. — С. 183—194. — 224 с. — 50 000 экз.