Ինչպես աղվեսը հասավ նապաստակին
«Ինչպես աղվեսը հասավ նապաստակին» (ռուս.՝ Как лиса зайца догоняла), խորհրդային մուլտֆիլմ, որն ստեղծվել է 1979 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Անատոլի Սոլինի կողմից[1]։ Մուլտֆիլմի էպիզոդներից մեկում օգտագործվել է համընդանուր մուլտիպլիկացիայի սկզբունքը։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ և հումոր |
Ռեժիսոր | Անատոլի Սոլին |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Հնչյունավորում | Օլգա Արոսևա և Գեորգի Վիցին |
Բեմադրող նկարիչ | Իննա Պշենիչնայա |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1979 |
Սյուժե
խմբագրելԱմբողջ մուլտֆիլմի ընթացքում ցուցադրվում է, թե ինչպես է աղվեսը հետապնդում նապաստակին։ Իրադրության ամբողջ հումորայնությունն այն է, որ այդ ընթացքում հերոսներն առանց պարտադրանքի և նույնիսկ մտերմաբար ու խաղաղ զրուցում են կենցաղային ու փիլիսոփայական տարբեր թեմաների շուրջ։
Ի վերջո աղվեսը հոգնում է և սկսում նապաստակին բողոքել իր սոված կյանքից։ Խելամիտ ու չվհատվող նապաստակը խղճում է աղվեսին և սկսում է նրան համոզել, որ կյանքն այնքան էլ վատ չէ, պարզապես պետք է լինել ինքնավստահ և միշտ ասել. «Ես կկարողանամ, ես կկարողանամ»։ Աղվեսն ընդունում է խորհուրդը, իրեն համոզում հավատալ սեփական ուժերին, ապա բռնում է նապաստակին և ուտում նրան։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Գրիգորի Օստեր
- Ռեժիսոր՝ Անատոլի Սոլին
- Բեմադրող նկարիչ՝ Իննա Պշենիչնայա
- Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալլոշ
- Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր՝ Ս. Աբելդյաև
- Դերերը հնչյունավորել են՝ Օլգա Արոսևա – Աղվես, Գեորգի Վիցին – Նապաստակ
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վիոլետա Կոլեսնիկովա, Ա. Պանով, Վլադիմիր Վիշեգորոդցև, Վ. Արսենև, Գ. Զեբրովա, Վ. Շևչենկո
- Ռեժիսորի օգնական՝ Զ. Պլեխանովա
- Բեմադրող նկարչի օգնական՝ Տ. Սոկոլսկայա
- Օպերատորի օգնական՝ Ե. Կունակովա
- Նկարիչներ՝ Վ. Խարիտոնովա, Գ. Մորոզով
- Մոնտաժող՝ Օ. Վասիլենկո
- Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
- Տնօրեն՝ Ն. Լիպնիցկայա
Մրցանակներ
խմբագրել- 1979 – Մոսկվայի 2-րդ համամիութենական երիտասարդական կինոփառատոնի մրցանակ։
DVD
խմբագրելՄուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Крупный план» ընկերության կողմից։ Ձայնագրության ընթացքում օգտագործվել է պատկերի ու ձայնի վերականգնում, ձայնը՝ Dolby Digital 5.1 Stereo, Dolby Digital 1.0 Mono, պատկերը՝ Standart 4:3 (1,33:1), գույնը՝ PAL:
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ինչպես աղվեսը հասավ նապաստակին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Приз на кинофестивале