Ամենա, ամենա, ամենա, ամենա
«Ամենա, ամենա, ամենա, ամենա» (ռուս.՝ Самый, самый, самый, самый), 1966 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Վասիլի Լիվանովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1][2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վասիլի Լիվանով |
Սցենարիստ | Վասիլի Լիվանով |
Հնչյունավորում | Ելենա Պոնսովա, Վլադիմիր Կորեցկի, Վալենտինա Սպերանտովա, Ռինա Զելյոնայա, Կլարա Ռումյանովա, Վլադիմիր Բալաշով, Լյուբով Ստրիժենովա, Իվան Տարխանով, Ալեքսանդր Բարանով, Վասիլի Լիվանով և Միխայիլ Ռիբա |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 16 րոպե |
Թվական | 1966 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմում ներկայացվող լեգենդը պատմել է Մբլա հնագույն հոգին, որը թաքնվում էր Աֆրիկայի ամենակենտրոնում՝ ցամաքած ջրհորի հատակում։ Չադ լճի ափերին հնուց ի վեր ապրում էին բազմաթիվ տարբեր թռչուններ ու կենդանիներ։ Մի անգամ նրանք որոշում են ընտրել թագավոր իրենց համար և այդ դերը բաժին է հասնում Առյուծին։ Նրան կոչում են ամենաքաջ, ամենաուժեղ, ամենաիմաստուն և ամենագեղեցիկ։ Հետո Առյուծն ու նրա կինն ունենում են որդի՝ փոքրիկ Կորյունը։ Երբ վերջինս արդեն կարողանում էր ինքնուրույն զբոսնել, հանդիպում է բորենուն, որը նրան ասում է, թե նա Առյուծ է, այսինքն՝ կենդանիների թագավորը, ուրեմն՝ ամենաքաջը, ամենաուժեղը, ամենաիմաստունը և ամենագեղեցիկը։
Կորյունը մեծանում է, սկսում գնալ շրջելու տնից հեռու և մի անգամ հասնում է ջրհորի մոտ, որտեղ ապրում էր հնագույն հոգին։ Կորյունը պարծենում է, թե ինքը ամենաքաջն է, ամենաուժեղը, ամենաիմաստունն ու ամենագեղեցիկը։ Մբլան ծիծաղում է ու ասում. «Դու ամենահիմարն ես»։ Ապա Կորյունին կծում է մրջյունը, որը ոչ ոքից չէր վախենում, որովհետև պաշտպաում էր իր մրջնաբույնը։ Կորյունն ասում է. «Դու իսկապես որ ինձնից քաջ ես, բայց փոխարենը ես ամենաուժեղն եմ»։ Մրջյունը ծիծաղում է, Կորյունին կոչում ամենահիմարը և նրան խորհուրդ տալիս փնտրել Ճաղատ Փղին։
Կորյունը գնում է գտնելու Ճաղատ Փղին։ Եվ երբ նա տեսնում է, թե ինչպես է հսկա փիղը հեշտությամբ արմատախիլ անում ծառը, հասկանում է, թե ով է ամենաուժեղը; Արծիվ ասում է. «Լսի՛ր և հիշի՛ր։ Մի՛ ասա, որ քաջ ես, կհանդիպես ավելի քաջին։ Մի՛ ասա, որ ուժեղ ես, կհանդիպես ավելի ուժեղին։ Մի՛ ասա, որ իմաստուն ես, կհանդիպես ավելի իմաստունի»։ «Ես հասկացա,- պատասխանում է Կորյունը։- Իսկ ո՞վ է ամենագեղեցիկը»։ Բայց Արծիվը թռչում է առանց նրան լսելու։
Անցնում է որոշ ժամանակ։ Երիտասարդ Առյուծը հավաքում է կենդանիներին ու թռչուններին և հայտարարում, որ կհոշոտի նրան, ով կհամարձակվի իրեն կոչել ամենաքաջը, ամենաուժեղը, ամենաիմաստունը և ամենագեղեցիկը։ Այդ ժամանակ նրան է մոտենում երիտասարդ էգ առյուծը և շշնջում. «Ես սիրեցի քեզ առաջին հայացքից։ Դու կարող ես ինձ հոշոտել, բայց ես, միևնույն է, կասեմ։ Դու ամենագեղեցիկն ես»։ Առյուծը համեստորեն ժպտում է նրան, որովհետև հասկանում է, որ նա, ում սիրում են, միշտ ամենա, ամենա, ամենա, ամենան է։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Վասիլի Լիվանով |
Սցենարի հեղինակ | Վասիլի Լիվանով |
Բեմադրող նկարիչ | Մաքս Ժերեբչևսկի |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Շևկով, Լեոնիդ Նոսիրև, Յանա Վոլսկայա, Սվետլանա Սիչկար, Օլեգ Սաֆրոնով, Յուրի Կուզյուրին, Անտոնինա Ալյոշինա, Օլգա Օռլովա, Ելենա Վերշինինա, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Պեկար, Անատոլի Սոլին, Սերգեյ Դյոժկին |
Նկարիչներ | Իրինա Սվետլիցա, Վ. Նեֆեդովա, Լ. Ռիբչևսկայա |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Գենադի Գլադկով |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Դերերը հնչյունավորել են | Վլադիմիր Կորեցկի – Մբլա հնագույն հոգի, պատմող Ռինա Զելյոնայա – փոքրիկ Կորյուն Վալենտինա Սպերանտովա – պատանի Կորյուն Իվան Տարխանով – հասուն Կորյուն Ելենա Պոնսովա – Բորենի Կլարա Ռումյանովա – Կոկորդիլոս / Մրջյուն Վլադիմիր Բալաշով – Արծիվ Վալենտինա Տումանովա – Աղավնյակ / Տատրակ Լյուբով Զեմլյանիկինա – էգ առյուծ Ալեքսանդր Բարանով – Առյուծ, Կորյունի հայրը Վասիլի Լիվանով – Կոկորդիլոս |
Վոկոլային դերերգերը կատարում են | Նինա Պոստավնիչևա, Միխայիլ Ռիբա |
Ռեժիսորի օգնական | Ե. Շիլովա |
Նկարչի օգնական | Բորիս Սադովնիկով |
Օպերատորի օգնական | Ն. Նայաշկովա |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Մոնտաժող | Լիդիա Կյակշտ |
Տնօրեն | Ա. Զորինա |
- Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Թողարկում DVD-ով
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, որոնցից է՝
- «Հեքիաթային ջունգլիներ» (ռուս.՝ «Сказочные джунгли»), «Սոյուզմուլտֆիլմ», (տարածող՝ «Союз»), սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» (ռուս.՝ «Кот, который гулял сам по себе»}, 1968), «Ռիկի Տիկի Տավի» (ռուս.՝ «Рикки-Тикки-Тави», 1965), «Ամենա, ամենա, ամենա, ամենա» (1966), «Կապիկը Սարուգասիմա կղզուց» (ռուս.՝ «Обезьяна с острова Саругасима», 1970), «Փղիկը» (ռուս.՝ «Слонёнок», 1967)[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ամենա, ամենա, ամենա, ամենա» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Ամենա, ամենա, ամենա, ամենա» մուլտֆիլմը Արխիվացված 2018-11-25 Wayback Machine tvkultura.ru կայքում
- ↑ Сказочные джунгли (DVD)
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 10. — М.: Искусство, 1972. — 222 с. — 65 000 экз. . (1974 — второе издание — тираж 50 000 экз.):
- Ливанов В.Б. Самый - самый. — М.: ЭНАС - КНИГА, 2012. — 48 с. — (Лапы, крылья и хвосты). — ISBN 978-5-91921-098-6
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ամենա, ամենա, ամենա, ամենա» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում