Ստորակետի ու կետի արկածները
«Ստորակետի և կետի արկածները» (ռուս.՝ «Приключения запятой и точки»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Նիկոլայ Ֆեոդորովը 1965 թվականին[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն և հումոր |
Ռեժիսոր | Նիկոլայ Ֆեոդորով |
Սցենարիստ | Անատոլի Միտյաև |
Հնչյունավորում | Վալենտինա Սպերանտովա, Անատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա և Մարիա Վինոգրադովա |
Երաժշտություն | Սիգիզմունդ Կաց |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 16 րոպե |
Թվական | 1965 |
Սյուժե
խմբագրելԵրրորդ դասարանի աշակերտ Բորյա Իվանովը «երկուս» է ստացել ռուսաց լեզվի թելադրություննից, քանի որ շատ սխալներ է թույլ տվել, մասնավորապես մոռացել է ստորակետ ու վերջակետ դնել վերջին նախադասության մեջ։ Տուն գալով՝ տղան որոշում է խորամանկության դիմել և անհրաժեշտ տեղերում նշաններ է ավելացնում, որպեսզի հաջորդ օրը դիմի ուսուցչուհուն՝ «երկուսը» «երեք» դարձնելու խնդրանքով։ Ավելացնելով ստորակետ և կետ՝ տղան գնում խաղալու։ Դրանից անմիջապես հետո կետադրական նշանները կենդանանում են և որոշում դաս տալ ծույլին․ վերջակետն ու ստորակետը, որոնք նա ավելացրել էր տանը, որոշում են փախչել նոթատետրից ետ դեպի թանաքաման, որպեսզի Բորյան հաջորդ օրը խայտառակվի և այլևս այդպես չվարվի։ Կետն ու ստորակետը անցնում են սեղանի վրայով, որտեղ նրանց սպասում են վտանգներ ի դեմս կենդանացած թանաքաբծերի, որ Բորյան թողել էր սփռոցի վրա, ինչպես նաև մի ամբողջ կաթի ծովի, որ նա թափել էր բաժակից։ Հաջողությամբ անցնելով բոլոր վտանգները և հաղթահարելով կաթի ծովը՝ կետն ու ստորակետը նետվում են թանաքի մեջ։ Հաջորդ օրը նրանք հաճույքով հետևում են, թե ինչպես է Բորյան կարմրում դասարանի առջև, երբ ուսուցչուհին ցույց է տալիս նրան, որ վերջին նախադասության մեջ կան միայն այն նշանները, որոնք ինքն է դրել։ Դրանից հետո կետը և ստորակետը երգում են մի երգ այն մասին, որ իրենք միշտ փախչելու են այնպիսի ծույլերից, ինչպիսին է Բորյան։
Ֆիլմի վրա աշխատել են
խմբագրել- Ռեժիսոր – Նիկոլայ Ֆեոդորով
- Սցենարիտ – Անատոլի Միտյաև
- Կոմպոզիտոր – Սիգիզմունդ Կաց
- Երգերի տեքստերի հեղինակ – Յակով Ակիմ
- Բեմադրող նկարիչ – Մարիա Ռուդաչենկո
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Նատալյա Բոգոմոլովա, Օլեգ Սաֆրոնով, Վադիմ Դոլգիխ, Անատոլի Սոլին, Վլադիմիր Զարուբին, Բորիս Ակուլինիչև, Վիոլետա Կարպ, Վեռա Վալերիանովա, Էլվիրա Մասլովա, Նատալյա Օռլովա, Տատյանա Պոմերանցևա
- Օպերատոր – Բորիս Կոտով
- Հնչյունային օպերատոր– Բորիս Ֆիլչիկով
- Դերերը հնչյունավորել են՝
- Վալենտինա Սպերանտովա – Բորիս Իվանով / ուսուցիչ Աննա Պետրովնա
- Անատոլի Պապանով – թանաքաբիծ-ատաման
- Կլարա Ռումյանովա – 1-ին ստորակետ / 2-րդ ստորակետ
- Մարիա Վինոգրադովա – Կետ
DVD
խմբագրելՄուլտֆիլմը թողարկվել է «Չեմ ուզում դպրոց գնալ» (ռուս.՝ «Не хочу в школу») մուլտֆիլմերի ժողովածուում «Крупный План» ընկերության կողմից DVD-ով։ Պատկերի և ձայնի թվային վերականգնում ձայնագրության ժամանակ չի կատարվել։ Բացի դրանից, սկավառակում ընդգրկվել են նաև այլ մուլտֆիլմեր՝ «Դասամիջոց № 1», «Չսովորած դասերի երկրում», «Պրոդելկինը դպրոցում», «Վերջին նստարանին»։
- Ձայն – ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
- Տարածաշրջանային կոդ – 0 (All),
- Պատկեր – ստանդարտ 4:3 (1,33։ 1),
- Գույն – PAL,
- Փաթեթավորում – կոլեկցիոն հրատարակություն,
- Տեղայնացնող – «Крупный План»։