Եղևնին (մուլտֆիլմ)
Եղևնի (ռուս.՝ Ель), 1984 թվականին նկարահանված մուլտֆիլմ։ Ռեժիսոր Անատոլի Սոլինը նկարահանել է այն «Էկրան» ստեղծագործական միությունում, ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Անատոլի Սոլին |
Սցենարիստ | Անատոլի Սոլին |
Հնչյունավորում | Ալեքսեյ Բատալով |
Երաժշտություն | Վիկտոր Բաբուշկին |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1984 |
Սյուժե
խմբագրելԱնտառի փոքրիկ բացատում մի եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, իսկ շուրջը աճում էին ավելի մեծ եղևնիներ և սոճիներ։ Բայց եղևնին չէր համբերում, թե ինքը երբ է մեծանալու։ Աշնանը անտառ են գալիս փայտահատները և կտրում ամենամեծ ծառերը։ «Դուք չգիտե՞ք, թե ուր են նրանց տանում», հարցնում է եղևնին թռչող արագիլից։ Արագիլը պատասխանում է, որ ծովում շատ նոր նավեր է տեսել` բարձր կայմերով, և նրանցից եղևնու հոտ էր գալիս։
Երբ գալիս է ձմեռը, անտառում սկսում են կտրել մատղաշ եղևնիներ։ «Ո՞րր են նրանք գնում», հարցնում է եղևնին։ Ճնճղուկները պատասխանում են, որ իրենք եղել են քաղաքում, նայել են պատուհաններից ներս և տեսել են, որ եղևնիներին դնում են սենյակում և զարդարում փայլփլուն խաղալիքներով և մոմերով։ Սուրբ Ծնունդից առաջ եղևնին կտրում են։ Նա ուշքի է գալիս «Այս գիշեր եղևնին կփայլի» խոսքերից։ Եղևնուն զարդարում են, պայծառ տոն է կազմակերպվում երաժշտությամբ և պարերով։ Բայց հաջորդ օրը եղևնին տանում են տանիք և թողնում մթության մեջ, միայն մկներն են խոսում նրա հետ։ Իսկ ամռանը այն դուրս են հանում և գցում փայտերի մոտ։ Եղևնին հիշում է իր թարմ պատանեկությունը, ուրախ տոնը, փոքրիկ մկնիկներին։ «Պետք էր առաջ ուրախանալ, երբ դեռ կար ժամանակ», մտածում է խեղճ ծառը։
Հեղինակներ
խմբագրել- սցենարի հեղինակ և ռեժիսոր` Անատոլի Սոլին
- բեմադրող նկարիչ` Իննա Պշենիչնայա
- օպերատոր` Վլադիմիր Միլովանով
- կոմպոզիտոր` Վիկտոր Բաբուշկին
- հնչյունային օպերատոր` Նելլի Կուդրինա
- նկարիչներ` Իգոր Մեդնիկ, Սվետլանա Սիչկար, Օլգա Խորովա, Տ. Արեշկովա, Ն. Բազելցևա, Սեմյոն Պետեցկի, Վլադիմիր Սպորիխին
- մոնտաժող` Լյուդմիլա Ռուբան
- խմբագիր` Վ. Մեդվեդովսկայա
- տնօրեն` Լ. Վարենցովա
- տեքստը կարդում է Ալեքսեյ Բատալովը
Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Անդերսենի կախարդական հայելին» մուլտֆիլմի ժողովածուում[1]։
Քննադատների արձագանք
խմբագրելՎերջապես պետք է առանձին խոսել այն աշխատանքների մասին, որոնցում ռեժիսորներն ասես վերադարձել են սուբծննդյան հեքիաթի, ծննդյան տոների պատմվածքի ավանդույթներին։ Այդպիսի ֆիլմերը կարելի է ինչպես ամանորյա, այնպես էլ` սուրբծննդյան անվանել։ Խորհրդային տարիներին նման բան հնարավոր էր միայն սուրբծննդյան թեմատիկայով դասական գրական ստեղծագործություններն էկրանավորելու դեպքում։ Այդպիսի օրինակներից է ռեժիսոր Ա. Սոլինի «Եղևնի» մուլտֆիլմն ըստ Անդերսենի հեքիաթի (1984)։ - Գեորգի Բորոդին, «Ամանորյա անիմացիա»[2]
|
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Եղևնի մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Եղևնի(1984)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Каталог ТО «Экран» Արխիվացված 2016-03-24 Wayback Machine
- Анатолий Солин — Энциклопедия отечественного кино Արխիվացված 2018-01-04 Wayback Machine