«Մարդը և իր թռչունը» (ռուս.՝ «Человек и его птица»), 1975 թվականի գեղարվեստական մուլտիպլիկացիոն ֆիլմ հասարակ մարդու մշտապես ծանր ճակատագրի մասին։ Մեծահասակների համար է։

Մարդը և իր թռչունը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Սոլին
ԵրաժշտությունՍոֆիա Գուբայդուլինա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Թվական1975

Պարգևներ խմբագրել

1979 թվականին մուլտֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենում և կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է դիպլոմի[1]։

Սյուժե խմբագրել

Խորհրդային շրջանի անիմացիոն ֆիլմը պատմում է սովորական մարդու դժվարին պահերի մասին, որն ստիպված է աշխատել և տառապել «քաղաքային ջունգլիներում», երկնաքերերի և մշտական շարժման մեջ։ Բայց միայնակ մնալով ինքն իր հետ, երազում՝ մարդը կարող է փախչել քարե բանտարկությունից։

Նկարահանող խումբ խմբագրել

ռեժիսոր Անատոլի Սոլին
սցենարիստ Ռոզա Խուսնուտդինովա
բեմադրող-նկարիչ Իննա Պշենիչնայա
օպերատոր Վլադիմիր Միլովանով
երգահան Սոֆյա Գուբայդուլինա
հնչյունային օպերատոր Լյուդմիլա Ուլկինա
մուլտիպլիկատոր-նկարիչներ Անատոլի Սոլին, Սվետլանա Սիչկար, Ե. Վերշենինա, Մ. Պերշին
նկարիչներ Ե. Ստրոգանովա, Ա. Սիչկար, Ի.Դեգտյարյովա, Գ. Չերնիկովա, Օ. Խորովա
մոնտաժող Մ. Տրուսովա
խմբագիր Գ. Յուդինա

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմում չի արտասանվում և ոչ մի բառ, հնչում է միայն երաժշտություն, որը գրել է երգահան Սոֆյա Գուբայդուլինան։
  • 2008 թվականի մարտի 30-ին մուլտֆիլմը ցուցադրվել է «Խորհրդային մուլտֆիլմեր դարակների վրայից, 1939-1975» ծրագրում։ Ծրագիրը ներկայացրել է անիմացիայի պատմաբան Գեորգի Բորոդինը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Солин Анатолий Иванович». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Советские мультфильмы "с полки". 1939-1975».29.03.2008

Արտաքին հղումներ խմբագրել