Անահիտ Թոփչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Կարապետի Թոփչյան (օրիորդական ազգանունը Մկրտչյան, օգոստոսի 21, 1947, Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 20, 2021[1], Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ։ Գրող Ալեքսանդր Թոփչյանի կինն է։ 1998 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
Անահիտ Թոփչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1947 |
Ծննդավայր | Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 20, 2021[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1971) |
Մասնագիտություն | թարգմանչուհի, դերասանուհի և գրող |
Աշխատավայր | Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Ամուսին | Ալեքսանդր Թոփչյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1947 թվականին օգոստոսի 21-ին, Արթիկում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թվականին հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)՝ լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար[2]։
Դերեր կինոյում
խմբագրելՆկարահանվել է մի շարք ֆիլմերում`
- 1966 - «Լալվարի որսկանը» - Սոնա
- 1972 - «Վերադարձ» - Անահիտ
- 1972 - «Երկիր ց'պահանջ» - Ինգրիդ
- 1975 - «Իմ սիրտը լեռներում է» - դրվագ (Էլեն)
- 1976 - «Բաղդասարը բաժանվում է կնոջից» - Սալոմե
- 1976 - «Եվ այնժամ դու կվերադառնաս» - Աննա
- 1978 - «Իսկ երջանկությունը կողքիդ է» - Լեյլա
- 1979 - «Քեզ համար անցյալ գուշակիր» - Ասալ
- 1979 - «Եկվորը» (անավարտ) - Էյլուրիա
- 1980 - «Թռիչքն սկսվում է երկրից» - Անահիտ
- 1981 - «Լիրիկական երթ» - Ալիս
- 1981 - «Ատամնաբույժն արևելյան» - Սոֆի
- 1982 - «Ով է թակում դուռս» - Լաուրա
- 1982 - «Բատտերֆլյայի վերադարձը» - Ջեմմա
- 1987 - «Հատակում» - Վասիլիսա (տանտիրուհի)
- 1989 - «Դեմքով դեպի պատը» - Թեկզի
Դերեր թատրոնում
խմբագրելԹատերական դերերից են՝
- Եվա՝ Շտոկի «Աստվածային կատակերգություն»,
- Էվա՝ Մյուլլերի «Մի բուռ մանրուք»,
- Վալանտին՝ Անույի «Ուղևորն առանց ճամպրուկի»,
- Դիանա՝ դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»,
- Լարիսա՝ Օստրովսկու «Անօժիտը»,
- Հեռա՝ Զեյթունցյանի «Աշխարհի ամենատխուր մարդը»,
- Կարմեն՝ Բեռլանգայի «Դահիճը»,
- Կլեմենտին՝ Գորինի «Մոռանալ Հերոստրատին»,
- Սոնա՝ Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»,
- Գերտրուդ՝ Շեքսպիրի «Համլետ»,
- Լեդի Գրեյ, Եղիսաբեթ թագուհի՝ Շեքսպիրի «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը»,
- Պոլինա՝ Դոստոևսկու «Խաղամոլը»,
- Վարյա՝ Չեխովի «Բալենու այգի»,
- Լիզա՝ Շմիտի «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» և այլն։
Դերեր հեռուստաթատրոնում
խմբագրել- Ջ.Պատրիկի «Տարօրինակ Միսիս Սևիջը» (1971)
- Սյուզի, Մ.Պանյոլի «Տոպազ» (1971)
- Աննա, Լ. Ֆրանկի «Կառլը և Աննան» (1974)
- Ժ.Սիմենոնի «Մաժեստիկ» օտելի նկուղներում» - Ժիժի, (1975)
- Ա. Լիյվեսի «Ինֆարկտ» (1975)
- Դ. Սոլոմոնի «Դիոգենես - շունը» (1975)
- Կորինա, Մ. Սեբաստյանի «Արձակուրդախաղ» (1976)
- Մարի,«Մարի Օկտոբր» (1976)
- Լիզելոտ, Ա.Շերելի «Չգրված նամակներ» (1977)
- Միս Մուն, Ջ. Պրիստլիի «Սկանդալ, որը պատահեց...» (1977)
- Կին, Լ. Շաշայի «Խաղ բարձր հասարակության համար» (1978)
- Մամաեվա, Ա.Օստրովսկու «Բախտախնդիր մարդու օրագիրը» (1978)
- Ելենա Անդրեևնա, Ա.Չեխովի «Քեռի Վանյան» (1979)
- Մարտա, Լ. Ֆրանկի «Շրջադարձ» (1980)
- Շազիկ հանըմ, Ե.Օտյանի «Թաղականին կնիկը» (1982)
- Խ. Լովինեսկուի «Արվեստագետի մահը» (1982)
- Հրանտ Մաթևոսյան «Չեզոք գոտին» (1983)
- Ա. Քրիսթիի «Մեղադրող կողմի վկան» (1984)
- Էլենի, Հ. Վարդանյանի «Կիբոսա - 7-րդ դար» (1984)
- Ծերենցի «Հովնան Խութեցի» (1984)
- Ա. Ժերիի «6-րդ հարկ» (1984)
- Պրոսկուրինի «Սև թռչունները» (1986)
- Հեղինե, Ժ.Ժիրոդուի «Տրոյական պատերազմը չի լինի» (1987)
- Մ. Բերկյե-Մարինյիի «Վիճակախաղը» (1987)
- Ա. Քրիստիի «Էնդհաուզի գաղտնիքը» (1989)
- Անահիտ Թոփչյան. «Իմ մասին հաջորդ անգամ», մենադրամ (2002)
Ռադիոթատրոն
խմբագրել- Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» - մոնոդրամ (1974)
- Ալեքսանդր Թոփչյանի «Արտագերս» կամ Փառանձեմ թագուհին» - մոնոդրամ (1990)
- Աննահիտ Թոփչյան «Լեդի բոմժ» մոնոդրամ (2002)
- Անահիտ Թոփչյան «Աստ հանգչի...», մոնոդրամ, (2002)
Ասմունք
խմբագրել- Ռուբեն Սևակ - Բանաստեղծություններ, Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվերով, բանաստեղծի ծննդյան 125-ամյակի առթիվ, 2011 թ., Երևան
Գրական ստեղծագործություններ
խմբագրել1990 թվականից տպագրվում է հայ, ռուս և օտար մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ 1991 թվականից բնակվում է Փարիզում, որտեղ 1992 թվականից տպագրվել է «Ռուսական միտք» շաբաթաթերթում և այլ թերթերում, ամսագրերում։ Ունի բազմաթիվ թարգմանություններ՝ կատարած ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ.Միյոյի անվան թատրոնում[3]։
Թարգմանություններ ֆրանսերենից հայերեն և ռուսերեն
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Լիլիան Վուտերս, Շառլոտ կամ Մեքսիկական գիշեր, պիես, 2004 թ., «Լուսաբաց»
- Պոլ Էմոն, Ճռնչոց կամ այլ աղմուկներ, պիես, 2005 թ., «Լուսաբաց»
- Ժակ Անրար, Կանանց գույները, պիես, 2005 թ., «Լուսաբաց»
- Էրիկ-Էմանուել Շմիտ, Ամուսնական փոքրիկ ոճիրներ, պիես, 2005 թ., «Լուսաբաց»
- Սիլվիան Դյուպյուի, Ես՝ անիծյալս..., պիես, 2006 թ., «Լուսաբաց»
- Միշել Ֆաբիան, Իոկաստե, պիես, «Գարուն», թիվ 9, 1999 թ.
- Հերբերտ Մայեր, Կայզերին Կառլոտտա, պիես, «Գարուն», -8 1998
- Հերբերտ Մայեր, Ներկայացում, պիես, «Գարուն», -8, 1998
- Սիլվիան Դյուպյուի, Երկրորդ անկում կամ Գոդո, պիես, 2008 թ., «Լուսաբաց»։
- Сильвиан Дюпюи, Проклятая, пьеса, 2010г. Ереван, изд., «Лусабац» (ռուս.)
- Ա. Ստրինդբերգ, Մադմազել Ժյուլի, 2009 թ., «Լուսաբաց»
Թարգմանություններ հայերենից ռուսերեն
խմբագրել- Торгом Постаджиян - Рассказы, «Литературная Армения», 2006 (ռուս.)
- Александр Топчян, Операция-Банк Оттоман (роман), «Лит. Армения», N 3-4, 2010 (ռուս.)
- Александр Топчян, Операция-Банк Оттоман (роман), Москва, изд. «Юнипресс», 2012 (ռուս.)
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում (1987)
- Ռուբեն Սևակի անվան մրցանակ (1987)
- Վահան Թեքեյանի անվան մրցանակ (1992)
2010 թվականին պարգևատրվել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակով՝ «Անհետացում» վեպի համար։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Թոփչյան» հոդվածին։ |