Լիրիկական երթ (Կովկասյան բնապատկեր)
Լիրիկական երթ, 1981 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։
Երկիր | ![]() ![]() |
---|---|
Թվական | 1981 |
Ռեժիսոր | Աղասի Այվազյան Լ. Իսահակյան Է. Գևորգյան |
Սցենարի հեղինակ | Աղասի Այվազյան |
Դերակատարներ | Սաթի Սպիվակովա, Վլադիմիր Քոչարյան, Անահիտ Թոփչյան, Լեոնիդ Սարկիսով, Ռազմիկ Արոյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Եվգենի Լեբեդև և Լիա Էլիավա |
Օպերատոր | Գ. Ավագյան Կ. Այվազյան |
Երաժշտություն | Տիգրան Մանսուրյան հնչյունային օպերատոր` Զ. Մուրադբեկյան |
Կինոընկերություն | «Հայֆիլմ» (ԿՀ պատվերով) |
Տևողություն | 90 րոպե |
Սյուժե Խմբագրել
1918 թվականի քաղաքացիական պատերազմի խառն օրերին երիտասարդ, համեստ ուսուցչուհի Մարիամիկը մորաքրոջ ընկերակցությամբ ուղևորվում է որոնելու բոլշևիկների հետ կալանավորված իր խաղամոլ ամուսնուն։ Նրա ճանապարհը երկար է, դժվար, մահացու վտանգներով լի[1]։
Դերերում Խմբագրել
- Մարիամիկ - Սաթենիկ Սահակյանց
- Անահիտ Գեորգիևնա - Լիա Էլիավա
- Օսիկ Օսիպով - Վլադիմիր Քոչարյան
- Արսեն Բեյբութով - Կորյուն Գրիգորյան
- Փիլիպոս - Կառլ Մարտիրոսյան
- Ալիս - Անահիտ Թոփչյան
- Կոստյա - Լեոնարդ Սարկիսով
- Սավելի - Միխայիլ Շիրոկով
- Դավիթ - Ռազմիկ Արոյան
- Նաբի - Ռուդոլֆ Ղևոնդյան
- Շպալով - Եվգենի Լեբեդև
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ֆիլմը arm-cinema.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-31