Փորկապություն, կղազատման ակտի (դեֆեկացիա) դժվարացումը կամ ցածր հաճախականությունը[1]։ Կղանքը հաճախ պինդ է և չոր[2]։ Մյուս ախտանշաններից են՝ որովայնային ցավը, վքնածությունը և ոչ լիարժեք կղազատման զգացումը[3]։ Փորկապության բարդություններից են թութքը, հետանցքի ճաքը, կղանքային քարերի առաջացումը, որոշ դեպքերում՝ դիվերտիկուլյոզը[2]։ Կղազատման հաճախականության նորմա է համարվում օրական երեքից մինչև շաբաթական երեք անգամը[2]։ Նորածինները օրական ունենում են երեքից չորս, իսկ մանուկները՝ հիմնականում երկուսից երեք դեֆեկացիոն ակտ[4]։

Փորկապություն
Constipation.JPG
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
Commons-logo.svg Constipation Վիքիպահեստում

Փորկապության առաջացման պատճառները բազմազան են[2]։ Հաճախակի պատճառներից են՝ հաստ աղու լուսանցքով կղանքային մասսաների դանդաղ ընթացքը, գրգռված աղու համախտանիշը և կոնքի հատակի հիվանդությունները[2]։ Հիմնական փոխկապակցված հիվանդություններից են հիպոթիրոիդիզմը, շաքարային դիաբետը, Պարկինսոնի հիվանդությունը, ցելիակիան, գլյուտենի հանդեպ գերզգայունության այլ տիպերը, հաստ աղու ուռուցքը, դիվերտիկուլիտը և գրգռված աղու համախտանիշը[2][5][6][7]։ Փորկապություն առաջացնող դեղորայքներ են՝ օփիոիդները, որոշ անտացիդներ, կալցիումային անցուղիների ներհակորդները և անտիխոլիներգիկները[2]։ Օփիոիդային շարքի դեղորայք օգտագործողների 90 %-ի մոտ զարգանում է փորկապություն[8]։ Փորկապությունը ավելի անհանգստացնող է, երբ առկա է քաշի կորուստ կամ սակավարյունություն, կղանքում արյան առկայություն, հիվանդի ընտանեկան անամնեզում գրգռված աղու համախտանիշ կամ հաստ աղու ուռուցք, կամ հիվանդության առաջնային արտահայտում՝ մեծ տարիքում[9]։

Փորկապության բուժումը կախված է առաջացման պատճառից և տևողությունից[2]։ Օժանդակ միջոցառումների թվին են պատկանում բավարար քանակի հեղուկի ընդունումը, բջջանյութի ավելացումը սննդակարգում և վարժությունները[2]։ Եթե դա արդյունավետ չէ, հնարավոր է՝ կարիք լինի օգտագործել կղանքի ծավալը մեծացնող, փափկեցնող, օսմոտիկ և լուբրիկացիոն տիպի լուծողականներ[2]։ Պերիստալտիկան ակտիվացնող լուծողականները օգտագործվում են մյուսների անարդյունավետության դեպքում[2]։ Ուրիշ բուժումները ներառում են կենսաբանական հետադարձ կապ կամ հազվագյուտ դեպքերում՝ վիրահատություն[2]։

Ընդհանուր բնակչության մեջ փորկապության տարածվածությունը կազմում է 2-30 %[10]։ Ծերանոցներում ապրող տարեցների մոտ փորկապության տարածվածությունը 50-75 % է[8]։ ԱՄՆ-ի ազգաբնակչությունը փորկապության դեղամիջոցների համար տարեկան ծախսում է 250 մլն ԱՄՆ $[11]:

ՍահմանումԽմբագրել

 
Bristol Stool Chart

Փորկապությունը ախտանշան է, ոչ հիվանդություն։ Փորկապությունը համարվում է դեֆեկացիայի ցածր հաճախականություն, սովորաբար շաբաթը երեք անգամից քիչ կղազատում[12][13]։ Այնուամենայնիվ, մարդիկ կարող են ուրիշ գանգատներ էլ նշել[3][14]՝

  • Լարված կղազատում
  • Երկարատև կղազատում
  • Կարծր կղանքային մասսաներ
  • Լարված կղազատման պատճառով առաջացող ցավ
  • Որովայնային ցավ
  • Որովայնի վքնածություն
  • Չավարտված (ոչ լրիվ) կղազատման զգացողություն

Հռոմեական չափորոշիչները սահմանված են մի խումբ ախտանշանների համար, որոնք օգնում են տարբեր տարիքային խմբերում փորկապության ստանդարտացված ախտորոշմանը։ Այս չափորոշիչները օգնում են թերապևտներին ավելի լավ տարբերակել փորկապությունը։

ՊատճառագիտությունԽմբագրել

Փորկապության առաջացման պատճառները կարելի բաժանել բնածին, առաջնային և երկրորդային պատճառների[1]։ Ամենատարածված տեսակը առաջնայինն է և կյանքին չի սպառնում[15]։ Փորկապությունը կարելի է նաև դասակարգել ըստ տարիքի, օրինակ՝ երեխաների և տարեցների։

Առաջնային կամ ֆունկցիոնալ փորկապությունը տարբերակվում է վեց ամսից ավել տևող ախտանշաններով, որոնց առաջացման պատճառ չեն հանդիսանում առողջական վիճակը կամ դեղորայքի կողմնակի ազդեցությունները[1][16]։ Այն չի ուղեկցվում որովայնային ցավերով՝ այսպիսով տարբերվելով գրգռված աղու համախտանիշից[1]։ Այն ամենատարածված փորկապության տեսակն է և բազմապատճառային է[15][17]։ Չափահասների մոտ փորկապության առաջացման հիմնական պատճառներից են՝ սննդակարգային՝ բուսական մանրաթելի և հեղուկների ընդունման անբավարար քանակությունը, կամ ապրելակերպային՝ անբավարար ֆիզիկական ակտիվությունը։ Տարեցների մոտ նշված պատճառներին ավելանում են դեղորայքի կողմնակի ազդեցությունները, հիպոթիրոիդիզմը և հաստ աղու քաղցկեղով պայմանավորված անանցանելիությունը[18]։

Երկրորդային պատճառներից են՝ օփիոիդային խմբի դեղորայքի կողմնակի ազդեցությունները, էնդոկրին և մետաբոլիկ խանգարումները(հիպոթիրոիդիզմ), և օբստրուկցիաները (հաստ աղու ուռուցքներ)[17]։ Ցելիակիան և ոչ ցելիակային գլյուտենային գերզգայունությունը կարող են նույնպես հանդես գալ փորկապության ախտանշաններով[5][6][19]։ Ցիստոցելեն կարող է առաջանալ փորկապության արդյունքում[20]։

ՍննդակարգԽմբագրել

Փորկապությունը կարող է առաջանալ կամ խորանալ ցածր քանակի բջջանյութի, հեղուկների ընդունման կամ սննդակարգի այլ խախտումների պատճառով[14][21]։ Բջջանյութով հարուստ սննդակարգը օգնում է հաստ աղով կղանքային մասսաների տեղափոխման դանդաղեցմանը, ծավալի մեծացմանը և, միևնույն ժամանակ, փափկեցմանը։ Այդ պատճառով բջջանյութով աղքատ դիետաները կարող են հանգեցնել առաջնային փորկապության[17]։

ԴեղորայքԽմբագրել

Բազմաթիվ դեղորայքներ՝ որպես կողմնակի ազդեցություն, հանգեցնում են փորկապության։ Դրանցից են՝ օփիոիդները, միզամուղները, հակադեպրեսանտները, հակահիստամինայինները, սպազմոլիտիկները, հակացնցումայինները, եռցիկլիկ հակադեպրեսանտները, հակաառիթմիկները, բետա-ադրենոպաշարիչները, հակալուծողականները, 5ՀՏ3 ընկալիչների ներհակորդները (օնդանսետրոն) և ալյումինային անտացիդները[14][22]։ Որոշ կալցիումային անցուղիների պաշարիչներ, ինչպիսիք են նիֆեդիպինը և վերապամիլը, կարող են հանգեցնել ծայրաստիճան փորկապության հաստ աղու ռեկտոսիգմոիդալ հատվածի մոտորիկայի դիսֆունկցիայի պատճառով[23]։ Կալցիումի և երկաթի հավելումները նույնպես կարող են ունենալ փորկապությունը՝ որպես կողմնակի ազդեցություն։

Ուղեկցող հիվանդություններԽմբագրել

Փորկապություն առաջացնող մետաբոլիկ և էնդոկրին խնդիրներից են՝ հիպերկալցեմիան, հիպոթիրոիդիզմը, հիպերպարաթիրոիդիզմը, պորֆիրիան, քրոնիկ երիկամային անբավարարությունը, պան-հիպոպիտուիտարիզմը, շաքարային դիաբետը և մուկովիսցիդոզը[14][15]։ Մկանային դիստրաֆիա ունեցող մարդկանց մոտ փորկապությունը հաճախակի է հանդիպում[14]։

Համակարգային հիվանդությունների շարքից են ցելիակիան և համակարգային սկլերոզը[5][19][24]։

Փորկապության կառուցվածքային պատճառները (մեխանիկական, ձևաբանական, անատոմիական) առաջացնում են ծավալային գոյացություններ, որոնք դժվարացնում են կղանքային մասսաների առաջընթացը հաստ աղու լուսանցքով, ինչպիսիք են՝ հաստ աղու քաղցկեղը, ստրիկտուրաները, ռեկտոցելեն, հետանցքի սեղմանի դեֆեկետները և հետվիրահատական փոփոխությունները։ Արտաաղիքային ծավալային գոյացությունները, օրինակ՝ մետաստատիկ փոփոխությունները նույնպես կարող են հանգեցնել փորկապության աղու ճնշման պատճառով[25]։

Փորկապությունը ունի նաև նյարդաբանական պատճառագիտություն՝ ներառելով դիսսիներգիկ դեֆեկացիան, շեքի մկանների թուլությունը և Հիրշպրունգի հիվանդությունը[10]։ Երեխաների շրջանում փորկապության հետ ամենահաճախ ասոցացվող հիվանդությունը Հիրշպրունգի հիվանդությունն է։ Դիսսիներգիկ դեֆեկացիան առաջանում է փոքրաքանակ խումբ մարդկանց մոտ, ովքեր ունեն քրոնիկ փորկապություն կամ օբստրուկցված դեֆեկացիա է[26]։

Ողնուղեղի ախտահարումները և նյարդաբանական խանգարումները, որոնցից են Պարկինսոնի հիվանդությունը և կոնքի հատակի դիսֆունկցիան, նույնպես կարող են հանգեցնել փորկապության[15]։

Հոգեկան կարգավիճակԽմբագրել

Կղազատման ինքնակամ զսպումը փորկապության առաջացման հոգեբանական տարածված պատճառներից է[14]։ Զսպմանը կարող է հանգեցնել վախը՝ ցավից և հանրային զուգարաններից, կամ ալարկոտությունը[14]։ Երեխայի մոտ զսպման պատճառով առաջացած փորկապության պրոֆիլակտիկան խրախուսման, հեղուկների և բջջանյութի ընդունման, ինչպես նաև լուծողականների կիրառման շնորհիվ կարող է հանգեցնել խնդրի լուծմանը[27]։ Վաղաժամ միջամտությունները զսպման փորկապությունների ժամանակ կարևոր է, քանի որ կարող է առաջանալ հետանցքի ճաք[28]։

ԲնածինԽմբագրել

Փորկապությունը կարող է հանդես գալ որպես բազմաթիվ բնածին հիվանդությունների հետևանք։ Դրանք հանդիսանում են Հիրշպրունգի հիվանդությունից զատ խումբ[29]։ Կան նաև բնածին կառուցվածքային արատներ (հետանցքի առաջային տեղակայում, հետանցքի բացակայություն, նեղացումներ, փոքր վայրէջ հաստ աղու համախտանիշ), որոնք առաջացնում են փորկապություններ[30]։

ԱխտորոշումԽմբագրել

 
Զգալի փորկապություն 8-ամյա երեխայի պարզ ռենտգենում

Ախտորոշումը հիմնականում կատարվում է հիվանդի գանգատների հիման վրա։ ԴԺվարացած, պնդացած կղազատումը կամ մանր կտորներով պինդ կղանքային մասսաները (նապաստակի կղանքին նմանվող) համարվում են փորկապության արտահայտում, նույնիսկ եթե առկա է ամենօրյա կղազատում։ Փորկապությունը, ըստ ավանդույթի, համարվում է շաբաթական երեք կամ ավելի քիչ անգամ դեֆեկացիան[12]։ Մյուս ախտանշաններից են վքնածությունը, որովայնային ցավը, գլխացավը, ընդհանուր թուլությունը և նյարդային հյուծվածությունը, կամ ոչ ամբողջական կղազատման զգացողությունը[31]։ Թեև փորկապությունը կարող է հանդես գալ որպես առանձին հիվանդություն, այն սովորաբար դիտարկվում է ինչպես ախտանշան, որը կարող է որևիցե հիվանդության արտահայտման ձև հանդիսանալ։

ՆկարագրությունԽմբագրել

Սուր (օրեր, շաբաթներ) կամ քրոնիկ(ամիսներ կամ տարիներ) սկիզբ ունեցող փորկապության տարբերակումը կարևորագույն նախապայման է տարբերակիչ ախտորոշման համար։ Սա՝ մնացած բոլոր գանգատների հետ միասին, բժշկին օգնում է ախտորոշել փորկապության պատճառը։ Մարդիկ հաճախ նկարագրում են իրենց փորկապությունը որպես դժվարացած, պնդացած դեֆեկացիա, չափերով մեծ, կարծր կղանքային մասսաներ, տևական նքոցներով։ Վքնածությունը և որովայնային ցավերը հաճախ ուղեկցում են փորկապությանը[32]։ Քրոնիկ փորկապությունը (ախտանշանների արտահայտում առնվազն ամսական երեք օր, երեք ամսից ավել տևողությամբ), ուղեկցված լինելով որովայնում դիսկոմֆորտի զգացումով, եթե ուրիշ պատճառներ չեն հայտաբերվել, հաճախ ախտորոշվում է որպես գրգռված աղու համախտանիշ[33]։

Գանգատների և ախտանշանների շնորհիվ փորկապության առկայության հաստատումից հետո հարկավոր է գտնել նրա առաջացման պատճառը։

Կյանքին վտանգ սպառնացող և չսպառնացող պատճառների տարբերակիչ ախտորոշումը մասնակիորեն կարելի է իրականացնել՝ հիմնվելով ախտանշանների վրա։ Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղի կասկած կարող է առաջանալ, եթե հիվանդի մոտ առկա է տվյալ հիվանդության դեպքեր ընտանիքում, ջերմություն, քաշի կորուստ և հետանցքից արյունահոսություն[12]։ Մյուս տագնապային ախտանշաններից են ընտանեկան կամ անձնական պատմությունում գրգռված աղու համախտանիշը, հիվանդության սկիզբը հիսունից բարձր տարիքում, սրտխառնոցը, փսխումը և նյարդաբանական ախտանշանները, ինչպիսիք են՝ ընդհանուր թուլությունը, թմրածությունը, դժվարացած միզարձակումը[32]։

ԶննումԽմբագրել

Ֆիզիկալ զննումը պետք է ներառի առնվազն որովայնի և ուղիղ աղու զննումը։ Որովայնային զննումը կարող է տեղեկություն տալ ծավալային կղանքային մասսաների և որովայնային դիսկոմֆորտի մասին։ Ուղիղ աղու մատնային զննումը իր հերթին տալիս է տեղեկություն հետանցքի սեղմանի տոնուսի մասին և արդյոք կան կուտակված կղանքային մասսաներ, թե ոչ։ Ուղիղ աղու մատնային զննումը նաև ինֆորմատիվ է կղանքի կոնսիստենցիայի, թութքի, արյան և շեքի հիվանդությունների մասին (մաշկային բարորակ գոյացություններ, կոնդիլոմա, ճաք)[12][14][21]։ Ֆիզիկալ զննումը կատարվում է բժշկի կողմից, որի հիման վրա կուղղորդվեն հետագա ախտորոշման եղանակները։

Ախտորոշման եղանակներԽմբագրել

Ֆունկցիոնալ փորկապությունը տարածված է և չի պարտադրում ախտորոշիչ միջոցների կիրառումը։ Ճառագայթային և լաբորատոր ախտորոշիչ եղանակները հիմնականում նշանակվում են անհանգստացնող նշաններ և ախտանշաններ ունեցող հիվանդներին[12]։

Լաբորատոր ախտորոշումը ընտրվում է կախված փորկապություն առաջացնող ենթադրյալ հիվանդությունից։ Սա կարող է ներառել արյան ընդհանուր քննությունը, վահանաձև գեղձի ֆունկցիոնալ քննությունը, շիճուկային կալիում և կալցիում և այլն[12][14]։

Որովայնի ռենտգեն զննումը հիմնականում կիրառվում է կոպրոստազի (կղանքային կանգ) ժամանակ և կարող է ցույց տալ կղանքային ծավալային կուտակումներ հաստ աղու խոռոչում կամ էլ հայտնաբերել տվյալ ախտանշանների առաջացման մեկ այլ պատճառ[14][21]։

Կոլոնոսկոպիան կիրառվում է հաստ աղու նորագոյացությունների կասկածի դեպքում[12]։ Մյուս ախտորոշիչ եղանակներից են՝ հետանցքի սեղմանի մանոմետրիան, էլեկտրոմիոգրաֆիան և դեֆեկոգրաֆիան[14]։

Հաստ աղու առաջընթաց գալարակծկումները պատասխանատու են կղանքային մասսաների շարժմանը և ունեն կարևորագույն նշանակություն նորմալ դեֆեկացիայի համար։ Այս գալարակծկումների հաճախականության, ամպլիտուդի և տարածման աստիճանի պակասի դեպքում առաջ է գալիս դեֆեկացիոն ծայրահեղ դիսֆունկցիա։ Այս տարօրինակ գալարակծկումների նորմալացումը կբարելավի խնդիրը։ Սրբանային նյարդի ստիմուլյացիայի նորարական միջոցը կիրառվում է ծայրահեղ փորկապությունների դեպքում[34]։

ՉափորոշիչներԽմբագրել

Ըստ Հռոմի երրորդ համագումարի չափորոշիչների՝ ֆունկցիոնալ փորկապություն ախտորոշումը հաստատվում է նշված չափորոշիչներից առնվազն երկուսի առկայության դեպքում (սկսվել են 6 ամիս առաջ կամ ավելի շուտ, և տևել են առնվազն երեք ամիս)[12]։

  • Ուժեղ տնքոցներ՝ կղազատման առնվազն 25 %-ի ընթացքում
  • Մեծ և կարծր կղանքային մասսաներ՝ դեպքերի առնվազն 25 % դեպքերում
  • Ոչ լիակատար կղազատման զգացողություն առնվազն 25 % դեպքերում
  • Խցանման/պաշարման զգացողություն հետանցքում կամ ուղիղ աղում առնվազն 25 % կղազատումների դեպքում
  • Կղազատմանը օգնող մատնային մանևրներ՝ առնվազն 25% կղազատումների ժամանակ
  • Շաբաթական 3 անգամից քիչ դեֆեկացիա
  • Երբեմն լուծի առկայություն՝ առանց լուծողականների օգտագործման
  • Չկան բավարար չափորոշիչներ՝ գրգռված աղու համախտանիշ ախտորոշելու համար

ԿանխարգելումԽմբագրել

Փորկապությունը հիմնականում ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել։ Փորկապության թեթևացման նպատակով հարկավոր է ֆիզիկական ակտիվություն, հեղուկների ընդունում և բջջանյութով հարուստ սննդակարգ[14]։

ԲուժումԽմբագրել

Փորկապության առաջացման քիչ քանակի պատճառներ անհետաձգելի միջամտությունների կարիք ունեն, քանի որ կարող են հանգեցնել բարդագույն հետևանքների[3]։

Փորկապության բուժումը պետք է ուղղված լինի առաջացման պատճառի վերացմանը։ Առողջության և խնամքի կատարելագործման ազգային ինստիտուտը չափահասների փորկապությունը բաժանում է երկու խմբի՝ անհայտ պատճառագիտության քրոնիկ փորկապություն և օփիոիդներով պայմանավորված փորկապություն[35]։

Անհայտ պատճառագիտության քրոնիկ փորկապության բուժումը ներառում է առատ հեղուկների և բջջանյութի (սննդի կամ հավելումների միջոցով) ընդունումը[15]։ Լուծողականների տևական և ամենօրյա ընդունումը չի խրախուսվում, քանի որ կարող է հանգեցնել կղազատման ակտի կայացմանը միայն նրանց ընդունման արդյունքում։ Հոգնաները կարող են օգտագործվել որպես կղազատման մեխանիկական խթանիչ[36]։ Մեծածավալ հոգնաները կարելի է կիրառել, որպեսզի հաստ աղին ինչքան հնարավոր է շատ մաքրել կղանքային մասսաներից[37][38]։

Մանրաթելային հավելումներԽմբագրել

Լուծելի մանրաթելերով հավելումները (եզան լեզու) համարվում են քրոնիկ փորկապության բուծման առաջնահերթ միջոց անլուծելի մանրաթելերի համեմատ, ինչպիսին է ցորենի թեփը։ Մանրաթելային հավելումների կողմնակի ազդեցություններից են վքնածությունը, փորափքանքը, լուծը և երկաթի, կալցիումի, որոշ դեղորայքի հավանական մալաբսորբցիա (աղիներում ներծծման խանգարում)։ Օփիոիդներով պայմանավորված փորկապության դեպքում մանրաթելային հավելումների օգտագործումից ամենայն հավանականությամբ դրական տեղաշարժ չի նկատվի[28]։

ԼուծողականներԽմբագրել

Լուծողականներից առաջնահերթ խորհուրդ է տրվում օգտագործել մագնեզիումի հիդրօքսիդ և պոլիէթիլեն գլիկոլ՝ իրենց մատչելիության և ապահովության պատճառով[3]։ Վերջիններիս անէֆեկտիվության ժամանակ միայն կարելի է նշանակել խթանիչներ[15]։ Քրոնիկ փորկապությունների դեպքում պոլիէթիլեն գլիկոլի օգտագործումը ավելի նախընտրելի է, քան լակտուլոզինը[39]։ Պրոկինետիկները օգտագործվում են աղեստամոքսային ուղու գալարակծկանքների ակտիվացման նպատակով։ Բազմաթիվ նոր միջոցներ ցուցաբերել են դրական դինամիկա քրոնիկ փորկապությունների ժամանակ, որոնցից են պրուկալոպրիդը[40] և լուբիպրոստոնը[41]։ Ցիսապրիդը լայն տարածում ունի երրորդ կարգի երկրներում, սակայն Արևմուտքում նույնպես գաղտնի հասանելի է։ Այն ապացուցված առավելություն չի ցուցաբերել մյուսների համեմատ, մինչդեռ հանգեցնում է առիթմիաների և մահվան[42]։

Ֆիզիկական միջամտությունԽմբագրել

Այն դեպքերում, երբ փորկապությունը վերոնշյալ բուժման եղանակներին չի ենթարկվում, հնարավոր է՝ կարիք առաջանա մանուալ միջամտության՝ կղանքային կարծրացած մասսաների մանուալ մանրացում։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կթեթևացնի քրոնիկ փորկապության ընթացքը[43]։

Վիրահատական միջամտությունԽմբագրել

Բուժման հանդեպ կայուն դեպքերում վիճակի լավացման նպատակով հնարավոր է կատարել վիրահատական միջամտություն։ Սրբանային նյարդի խթանումը դրական արդյունք ցուցաբերել է քիչ դեպքերում։ Իլեոռեկտալ բերանակցմամբ իրականացված կոլէկտոմիան ցուցված է հաստ աղու պերիստալտիկայի թուլությամբ տառապող հիվանդներին[3]։ Քանի որ այն հանդիսանում է բավականին բարդ հիվանդություն, հնարավոր են բարդություններ՝ որովայնային ցավի, օբստրուկցիաների և հետվիրահատական ինֆեկցիաների տեսքով։ Ավելին, բուժման արդյունավետությունը տատանվում է և մեծ կախվածություն ունի տվյալ դեպքից[28]։

ԿանխատեսումԽմբագրել

Փորկապությունից առաջացող բարդություններից են՝ թութքը, հետանցքի ճաքը, ուղիղ աղու արտանկումը և կղանքային քարերի առաջացումը[14][21][44][45]։ Երկարատև նքոցները հանգեցնում են թութքի առաջացմանը։ Փորկապության ուշ փուլերում որովայնը կարող է փքվել, պնդանալ և ցավոտ դառնալ։ Ծայրահեղ դեպքերում (կոպրոստազ կամ «չարորակ» փորկապություն) կարող է առաջ գալ աղիքային անանցանելիության (սրտխառնոց, փսխում, ցավոտ որովայն) և պարադոքսալ փորլուծության պատկեր, երբ բարակ աղու ջրիկ պարունակությունը կուտակվում է հաստ աղում՝ հանդիպելով կարծրացած կղանքային մասսաների։

ՀամաճարակաբանությունԽմբագրել

Չափահասների շրջանում քրոնիկ փորկապությունը աղեստամոքսային տրակտի ամենատարածված խանգարումն է։ Կախված դրված ախտորոշումից՝ այն տատանվում է բնակչության 2 %-ից 20 %-ի շրջանում[15][46]։ Այն առավել տարածված է կանանց, տարեցների և երեխաների մոտ[46]։ Անհայտ ծագումով փորկապությունը ավելի տարածված է կանանց մոտ, քան տղամարդկանց[47]։ Տարեցների մոտ դրա առաջացման հաճախականության ավելացումը պայմանավորված է ուղեկցող հիվանդություններով և պակաս ֆիզիկական ակտիվությամբ[16]։

  • Երկրի բնակչության 12 %-ը նշում է փորկապություն[48]
  • Տարվա կտրվածքով՝ մանկական հիվանդանոց դիմած բոլոր ամբուլատոր հիվանդների 3 %-ի մոտ ախտորոշվում է փորկապություն[14]
  • Փորկապության հետ կապված առողջապահական ծախսերը ԱՄՆ-ում տարեկան կազմում են 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար[15]
  • Չորս միլիոնից ավելի ամերիկացի ունենում է հաճախակի փորկապություններ՝ հաշվի առնելով այն փաստը, որ տարեկան 2.5 միլիոն մարդ դիմում է բժշկի[45]։
  • ԱՄՆ-ում տարեկան մոտ 725 միլիոն ԱՄՆ դոլար ծախսվում է լուծողական միջոցների վրա[45]։

ՊատմությունԽմբագրել

 
19-րդ դարի երգիծական մուլտֆիլմ կապիկի մասին, որը մերժում է հին ոճի կլիստերը նոր դիզայնի համար՝ լցված մարշմալով և ափիոնով

Դեռ հին ժամանակներից տարբեր քաղաքակրթություններ ունեցել են փորկապությունով տառապող հիվանդի նկատմամբ տարբեր բժշկական մոտեցումներ[49]։ Տարբեր ժամանակներում և վայրերում բժիշկները պնդում էին, որ փորկապությունը ունի բազմաթիվ բժշկական և սոցիալական պատճառներ[49]։ Պատմության ընթացքում բժիշկները փորկապությունը բուժում էին տարբեր հիմնավորված և չհիմնավորված եղանակներով, ներառելով նույնիսկ գդալիկների օգտագործումը[49]։

Հիվանդության ինֆեկցիոն բնույթի վարկածի հայտնաբերումից հետո ինքնաթունավորման կարծիքը լայն տարածում գտավ արևմտյան մտածելակերպում[49]։ Հոգնան, որպես գիտական բժշկական բուժում, և հաստ աղու լվացումները (հիդրոկոլոնոթերապիա) բժշկական պրակտիկայում լայն տարածում գտան[49]։

1700թ-ից սկսած կար ընդունված կարծիք, որ փորկապություն ունեցող մարդիկ ունեն ագահության և ալարկոտության որոշակի բարոյական խնդիրներ[50]։

Բնակչության հատուկ խմբերԽմբագրել

ԵրեխաներԽմբագրել

Երեխաների մոտավորապես 3 %-ը փորկապություն ունի՝ տղաների և աղջիկների հավասար հիվանդացությամբ[30]։ Հաշվառվել է փորկապության գանգատով այց մանկաբույժին՝ 5 % և մանկական գաստրոէնտերոլոգին՝ 25 % դեպքերում. այս ախտանշանը հանգեցնում է առողջապահական համակարգի ֆինանսական մեծ կորուստների[4] Քանի դեռ դժվար է գնահատել, թե որ տարիքին է ավելի հատկանշական փորկապությունը երեխաների մոտ, նրանք հաճախ տառապում են փորկապությամբ՝ կապված տարիքային փոփոխությունների հետ։ Օրինակ՝ հարմարեցում զուգարանին, սկսում է դպրոց հաճախել կամ փոխում է դպրոցը, և սննդակարգի փոփոխություններ[4]։ Հատկապես նորածինների մոտ արհեստական կերերի փոփոխությունը կամ կրծքով կերակրումից անցումը արհեստական կերերի կարող է հանգեցնել փորկապության։ Փորկապությունների մեծամասնությունը երեխաների մոտ կապված չէ որևիցե հիվանդության հետ, և բուժումը կարող է իրենից ներկայացնել ընդամենը ախտանշանների թեթևացում[30]։

Հետծննդաբերական շրջանԽմբագրել

Հետծննդաբերական շրջանը ծննդաբերությանը հաջորդող վեց շաբաթն է[51]։ Այս շրջանում կանայք փորկապության մեծ ռիսկի են ենթարկվում։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ենթադրում են առաջին երեք ամսում փորկապության առաջացում մոտ 25 %-ի մոտ[52]։ Փորկապությունը կարող է առաջացնել դիսկոմֆորտ կանանց մոտ, քանի որ հետծննդաբերական պատռվածքներից և էպիզիոտոմիայից (բժշկի կողմից կատարված հեշտոցի կտրվածք) հետո նրանք դեռ գտնվում են վերականգնման փուլում[53]։ Այս խմբի մարդկանց մոտ փորկապության առաջացման ռիսկի գործոններն են[53]՝

  • Հետանցքը բարձրացնող մկանի պատռվածքներ՝ ծննդաբերության ժամանակ
  • Աքցաններով ծննդօգնություն
  • Ծննդաբերության ձգձգված երկրորդ փուլ
  • Մեծ պտղի ծննդաբերություն
  • Թութք

Թութքը հաճախակի հանդիպող հիվանդություն է հղիների մոտ, և փորկապությունը սաստկացնում է նրա ընթացքը։ Ցանկացած ցավ՝ կախված կղազատման հետ(թութք, հետծննդաբերական պատռվածք, էպիզիոտոմիա) պացիենտի մոտ առաջանում է դեֆեկացիայի հանդեպ վախ և դրանով իսկ առաջ է բերում փորկապություն[53]։

Կոնքի հատակի մկանները կարևոր դեր ունեն դեֆեկացիոն ակտի օգնության մեջ։ Վերոնշյալ ռիսկի գործոնների (աքցաններով ծննդօգնություն, ծննդաբերության ձգձգված երկրորդ փուլ, մեծ պտղի ծննդաբերություն) պատճառով այս մկանների պատռվածքները կարող են հանգեցնել փորկապությունների[53]։ Այնուամենայնիվ, փաստերը անբավարար են այս խմբի մարդկանց մոտ լուծողականների օգտագործման էֆեկտիվությունը հաստատելու համար[53]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Constipation and evacuation disorders»։ Best Pract Res Clin Gastroenterol 23 (4): 517–30։ 2009։ PMID 19647687։ doi:10.1016/j.bpg.2009.05.001 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Constipation»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ February 2015։ Արխիվացված օրիգինալից մարտի 15, 2017-ին։ Վերցված է մարտի 14, 2017 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 American Gastroenterological Association, Bharucha AE, Dorn SD, Lembo A, Pressman A (January 2013)։ «American Gastroenterological Association medical position statement on constipation»։ Gastroenterology (Review) 144 (1): 211–217։ PMID 23261064։ doi:10.1053/j.gastro.2012.10.029 
  4. 4,0 4,1 4,2 Colombo Jennifer M., Wassom Matthew C., Rosen John M. (2015-09-01)։ «Constipation and Encopresis in Childhood»։ Pediatrics in Review 36 (9): 392–401; quiz 402։ ISSN 1526-3347։ PMID 26330473։ doi:10.1542/pir.36-9-392 
  5. 5,0 5,1 5,2 «Symptoms & Causes of Celiac Disease | NIDDK»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ June 2016։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 24, 2017-ին։ Վերցված է ապրիլի 24, 2017 
  6. 6,0 6,1 «The Overlap between Irritable Bowel Syndrome and Non-Celiac Gluten Sensitivity: A Clinical Dilemma»։ Nutrients (Review) 7 (12): 10417–26։ 2015։ PMC 4690093։ PMID 26690475։ doi:10.3390/nu7125541 
  7. Bharucha AE, Pemberton JH, Locke GR 3rd (January 2013)։ «American Gastroenterological Association technical review on constipation.»։ Gastroenterology 144 (1): 218–38։ PMC 3531555։ PMID 23261065։ doi:10.1053/j.gastro.2012.10.028 
  8. 8,0 8,1 Canadian Agency for Drugs and Technologies in Health (հունիսի 26, 2014)։ «Dioctyl Sulfosuccinate or Docusate (Calcium or Sodium) for the Prevention or Management of Constipation: A Review of the Clinical Effectiveness»։ PMID 25520993 
  9. Brenner DM, Shah M (June 2016)։ «Chronic Constipation.»։ Gastroenterology Clinics of North America 45 (2): 205–16։ PMID 27261894։ doi:10.1016/j.gtc.2016.02.013 
  10. 10,0 10,1 «Constipation of anorectal outlet obstruction: Pathophysiology, evaluation and management»։ Journal of Gastroenterology and Hepatology 21 (4): 638–646։ 2006։ PMID 16677147։ doi:10.1111/j.1440-1746.2006.04333.x 
  11. Avunduk Canan (2008)։ Manual of gastroenterology : diagnosis and therapy (4th ed.)։ Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins։ էջ 240։ ISBN 9780781769747։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 11, 2016-ին 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Jamshed Namirah, Lee Zone-En, Olden Kevin W. (2011-08-01)։ «Diagnostic approach to chronic constipation in adults»։ American Family Physician 84 (3): 299–306։ ISSN 1532-0650։ PMID 21842777 
  13. "Constipation" Archived 29 March 2007 at the Wayback Machine.. eMedicine.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 «Recent advances in chronic constipation»։ Curr Opin Pediatr 21 (5): 661–6։ October 2009։ PMID 19606041։ doi:10.1097/MOP.0b013e32832ff241 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 «American Gastroenterological Association Medical Position Statement: guidelines on constipation»։ Gastroenterology 119 (6): 1761–6։ December 2000։ PMID 11113098։ doi:10.1053/gast.2000.20390 
  16. 16,0 16,1 Hsieh C (December 2005)։ «Treatment of constipation in older adults»։ Am Fam Physician 72 (11): 2277–84։ PMID 16342852։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 10, 2012-ին 
  17. 17,0 17,1 17,2 Basilisco Guido, Coletta Marina (2013)։ «Chronic constipation: A critical review»։ Digestive and Liver Disease 45 (11): 886–893։ PMID 23639342։ doi:10.1016/j.dld.2013.03.016 
  18. Leung FW (February 2007)։ «Etiologic factors of chronic constipation: review of the scientific evidence»։ Dig. Dis. Sci. 52 (2): 313–6։ PMID 17219073։ doi:10.1007/s10620-006-9298-7 
  19. 19,0 19,1 «Celiac disease»։ World Gastroenterology Organisation Global Guidelines։ July 2016։ Արխիվացված օրիգինալից մարտի 17, 2017-ին։ Վերցված է ապրիլի 23, 2017 
  20. «Cystocele (Prolapsed Bladder) | NIDDK»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (en-US)։ Վերցված է 2017-12-02 
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Chronic constipation in adults»։ BMJ 338: b831։ 2009։ PMID 19304766։ doi:10.1136/bmj.b831 
  22. Selby, Warwick, Corte, Crispin (August 2010)։ «Managing constipation in adults»։ Australian Prescriber 33 (4): 116–9։ Արխիվացված օրիգինալից մարտի 14, 2011-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2010 
  23. «Chronic constipation in the elderly»։ The American Journal of Gastroenterology (Review) 107 (1): 18–25։ January 2012։ PMID 21989145։ doi:10.1038/ajg.2011.349 
  24. Gyger G, Baron M (2015)։ «Systemic Sclerosis: Gastrointestinal Disease and Its Management.»։ Rheum Dis Clin North Am (Review) 41 (3): 459–73։ PMID 26210129։ doi:10.1016/j.rdc.2015.04.007 
  25. Rao Satish S. C., Rattanakovit Kulthep, Patcharatrakul Tanisa (2016)։ «Diagnosis and management of chronic constipation in adults»։ Nature Reviews Gastroenterology & Hepatology 13 (5): 295–305։ PMID 27033126։ doi:10.1038/nrgastro.2016.53 
  26. «Anismus: fact or fiction?»։ Diseases of the Colon and Rectum 40 (9): 1033–1041։ 1997։ PMID 9293931։ doi:10.1007/BF02050925 
  27. Cohn A (2010)։ «Stool withholding» (PDF)։ Journal of Pediatric Neurology 8 (1): 29–30։ doi:10.3233/JPN-2010-0350։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 7, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 7, 2011 
  28. 28,0 28,1 28,2 Bharucha Adil E., Pemberton John H., Locke G. Richard (2013)։ «American Gastroenterological Association Technical Review on Constipation»։ Gastroenterology 144 (1): 218–238։ PMC 3531555։ PMID 23261065։ doi:10.1053/j.gastro.2012.10.028 
  29. Wexner Steven (2006)։ Constipation: etiology, evaluation and management։ New York: Springer 
  30. 30,0 30,1 30,2 Tabbers M.M., DiLorenzo C., Berger M.Y., Faure C., Langendam M.W., Nurko S., Staiano A., Vandenplas Y., Benninga M.A. (2014)։ «Evaluation and Treatment of Functional Constipation in Infants and Children»։ Journal of Pediatric Gastroenterology and Nutrition 58 (2): 265–281։ PMID 24345831։ doi:10.1097/mpg.0000000000000266 (չաշխատող հղում)
  31. "Constipation" Archived 30 November 2007 at the Wayback Machine. MedicineNet
  32. 32,0 32,1 The patient history : an evidence-based approach to differential diagnosis (2nd ed.)։ New York: McGraw-Hill Medical։ 2012։ էջ Chapter 32։ ISBN 9780071624947 
  33. «Functional bowel disorders»։ Gastroenterology 130 (5): 1480–91։ 2006։ PMID 16678561։ doi:10.1053/j.gastro.2005.11.061 
  34. Dinning PG (September 2007)։ «Colonic manometry and sacral nerve stimulation in patients with severe constipation»։ Pelviperineology 26 (3): 114–116։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 12, 2008-ին 
  35. «Constipation overview»։ National Institute for Health and Care Excellence։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 8, 2015-ին։ Վերցված է հոկտեմբերի 10, 2015 
  36. «high enema»։ Medical Dictionary։ Merriam-Webster։ Վերցված է փետրվարի 17, 2018 
  37. «Administering an Enema»։ Care of patients։ Ternopil State Medical University։ հուլիսի 14, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-23-ին։ Վերցված է փետրվարի 17, 2018 
  38. Rhodora Cruz։ «Types of Enemas»։ Fundamentals of Nursing Practice։ Professional Education, Testing and Certification Organization International։ Վերցված է փետրվարի 17, 2018 
  39. «Lactulose versus Polyethylene Glycol for Chronic Constipation.»։ Cochrane Database of Systematic Reviews (7): CD007570։ հուլիսի 7, 2010։ PMID 20614462։ doi:10.1002/14651858.CD007570.pub2 
  40. «Prucalopride for constipation»։ Expert Opin Pharmacother 11 (3): 451–61։ February 2010։ PMID 20102308։ doi:10.1517/14656560903567057 
  41. «Efficacy and safety of lubiprostone in patients with chronic constipation»։ Dig. Dis. Sci. 55 (4): 1090–7։ April 2010։ PMID 20012484։ doi:10.1007/s10620-009-1068-x 
  42. Aboumarzouk Omar M, Agarwal Trisha, Antakia Ramez, Shariff Umar, Nelson Richard L (2011-01-19)։ «Cochrane Database of Systematic Reviews»։ Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (1): CD007780։ PMID 21249695։ doi:10.1002/14651858.cd007780.pub2 
  43. Canberra Hospital – Gastroenterology Unit։ «constipation»։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 17, 2013-ին 
  44. Bharucha AE (2007)։ «Constipation»։ Best Practice & Research Clinical Gastroenterology 21 (4): 709–31։ PMID 17643910։ doi:10.1016/j.bpg.2007.07.001 
  45. 45,0 45,1 45,2 National Digestive Diseases Information Clearinghouse. (2007) NIH Publication No. 07–2754. http://digestive.niddk.nih.gov/ddiseases/pubs/constipation/#treatment Archived 18 August 2010 at the Wayback Machine., Retrieved 7-18-2010.
  46. 46,0 46,1 «Epidemiology of constipation in the United States»։ Dis Colon Rectum 32 (1): 1–8։ 1989։ PMID 2910654։ doi:10.1007/BF02554713 
  47. «Gender, age, society, culture, and the patient's perspective in the functional gastrointestinal disorders»։ Gastroenterology 130 (5): 1435–46։ 2006։ PMID 16678557։ doi:10.1053/j.gastro.2005.09.071 
  48. Wald A., Scarpignato C., Mueller-Lissner S., Kamm M. A., Hinkel U., Helfrich I., Schuijt C., Mandel K. G. (2008-10-01)։ «A multinational survey of prevalence and patterns of laxative use among adults with self-defined constipation»։ Alimentary Pharmacology & Therapeutics (անգլերեն) 28 (7): 917–930։ ISSN 1365-2036։ PMID 18644012։ doi:10.1111/j.1365-2036.2008.03806.x 
  49. 49,0 49,1 49,2 49,3 49,4 Whorton James C. (2000)։ Inner hygiene : constipation and the pursuit of health in modern society։ New York: Oxford University Press։ ISBN 978-0195135817 
  50. Hornibrook F. A. (1929)։ The culture of the abdomen;: The cure of obesity and constipation։ Heinemann 
  51. Turawa Eunice B, Musekiwa Alfred, Rohwer Anke C (2014-09-23)։ «Cochrane Database of Systematic Reviews»։ Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (9): CD010273։ PMID 25246307։ doi:10.1002/14651858.cd010273.pub2 
  52. Drossman DA, Corazziari E, Talley NJ, Grant Thompson W, Whitehead WE, editors. Rome II: the Functional Gastrointestinal Disorders. Diagnosis, Pathophysiology and Treatment: a Multinational Consensus. 2nd Edition. McLean: Degnon Associates, 2000
  53. 53,0 53,1 53,2 53,3 53,4 Turawa EB, Musekiwa A, Rohwer AC (սեպտեմբերի 18, 2015)։ «Interventions for preventing postpartum constipation.»։ The Cochrane Database of Systematic Reviews 9 (9): CD011625։ PMID 26387487։ doi:10.1002/14651858.CD011625.pub2 

Արտաքին հղումներԽմբագրել