Ֆիբրոմիալգիա
Ֆիբրոմիալգիա, վիճակ, որը բնորոշվում է քրոնիկ տարածուն ցավերով և դիտվում է ուժեղացած ցավային պատասխան ճնշման հանդեպ [3]։ Այլ ախտանիշները ընդգրկում են հոգնածություն այն աստիճանի,որը հանգեցնում է նորմալ ակտիվության իջեցմանը, քնի հետ կապված խնդիրների և հիշողության հետ կապված դժվարությունների[4]։ Ոմանք նշում են նաև անհանգիստ ոտքերի համախտանիշ, աղիների կամ միզապարկի հետ կապված խնդիրներ, թմրածություն և ծակծկոցներ, ձայների, ջերմության և լույսի հանդեպ գերզգայնություն[5]։ Ֆիբրոմիալգիան հաճախ կապված է դեպրեսիայի, տագնապի և հետվնասվածքային սթրեսային խանգարումների հետ[4]։ Քրոնիկ ցավի այլ դրսևորումները նույնպես ուղեկցում են հիվանդությանը[4]։
Ֆիբրոմիալգիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | անհայտ |
Հիվանդության ախտանշաններ | խրոնիկական տարածուն ցավ, allodynia?, հոգնածություն, քնի խանգարում, Դեպրեսիա և տագնապ |
Վնասում է | Մկանային համակարգ, Հոդ և կենտրոնական նյարդային համակարգ[1] |
Բուժաքննություն | ախտանիշ[1] և differential diagnosis?[1] |
ՀՄԴ-9 | 729.1 |
Բուժում | Բուժական սնունդ[2], alternative medicine?, քուն և հոգեթերապիա |
![]() |
Ֆիբրոմիալգիայի պատճառները անհայտ են, սակայն համարվում է որ այն ներառում է գենետիկ և արտաքին միջավայրի գործոնների համակցություն, որոնցից յուրաքանչյուրն ունի կարևոր դերակատարում[4][5]։ Այս վիճակը հանդիպում է ընտանիքներում և համարվում է, որ առաջացմանը մասնակցում են տարբեր գեներ[6]։ Արտաքին ազդեցությունները կարող են լինել հոգեբանական խանգարումների և տարբեր ինֆեկցիաների տեսքով[4]։ Ցավը կենտրոնական նյարդային համակարգում զարգացող պրոցեսների հետևանք է և այս վիճակը անվանվում է «կենտրոնական գերզգայնության սինդրոմ»[3][4]։ ԱՄՆ֊ի Ազգային առողջապահական ինստիտուտի և Ամերիկայի ռևմատոլոգիական քոլեջի կողմից ֆիբրոմիալգիան ընդունված է որպես խանգարում[5][7]։ Հատուկ ախտորոշիչ թեստ գոյություն չունի[5]։ Ախտորոշումն իր մեջ ընգրկում է նախ այլ հավանական պատճառների բացառումն ու որոշակի քանակով ախտանիշների առկայության ստուգումը[4][5]։
Ֆիբրոմիալգիայի բուժումը կարող է բարդ լինել[5]։ Խորհուրդ է տրվում քնել բավարար չափով, պահպանել առողջ սննդակարգ, կանոնավոր կերպով կատարել ֆիզիկական վարժություններ[5]։ Կոգնիտիվ֊վարքային թերապիան նույնպես կարող է լինել օգտակար[4]։ Դեղորայքներից կարող են օգտագործվել դուլոքսետինը, միլինցիպրանը և պրեգաբալինը[5]։ Օփիոիդային ցավազրկողների կիրառման հարցը վիճելի է, քանզի ցուցման դեպքում դրանց կիրառման արդյունավետությունը դժվար ապացուցելի է[5][8], սակայն կա մեկ այլ կարծիք ևս, ըստ որի թույլ օփիոիդները կարող են լինել արդյունավետ, եթե այլ դեղամիջոցները էֆեկտիվ չեն[9]։ Կենսաակտիվ հավելումների կիրառման արդյունավետությունը նույնպես հաստատված չէ[5]։ Չնայած նրան, որ ֆիբրոմիալգիան կարող է պահպանվել երկար ժամանակ, այն չի բերում մահվան կամ հյուսվածքների վնասման[5]։
Ըստ վիճակագրության, ֆիբրոմիալգիան տարածված է բնակչության 2֊8%֊ի շրջանում[4]։ Կանանց շրջանում այն հանդիպում է երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ[4]։ Աշխարհի տարբեր երկրներում և տարբեր մշակույթներում այն ունի հանդիպման նույն հաճախականությունը[4]։ Ֆիբրոմիալգիան առաջին անգամ նկարագրվել է 1990 թվականին, իսկ 2011 թ֊ին վերանայվել են ախտորոշման չափանիշները[4]։ Հիվանդության դասակարգման, ախտորոշման և բուժման հարցերը վիճելի են[10][11]։ Որոշները կարծում են, որ ֆիբրոմիալգիայի ախտորոշումը կարող է վատ անդրադառնալ անձի վրա իսկ այլ հետազոտությունները գտնում են, որ այն կարևոր նշանակություն ունի[4]։ Ֆիբրոմիալգիա տերմինը ծագել է լատիներեն՝ fibro- «ֆիբրոզ հյուսվածք», հունարեն՝ μυώ myo-, «մկանային» և հունարեն՝ άλγος algos, «ցավ» բառերից․ տերմինը բառացի թարգմանվում է որպես «ցավ մկանային և ֆիբրոզ հյուսվածքում»[12]։
ԴասակարգումԽմբագրել
Ֆիբրոմիալգիան սահմանվում է որպես կենտրոնական նյարդային համակարգի կողմից ցավային ազդակների մշակման խանգարման հետևանքով ցավային զգացողության խանգարում [13]։ Ռևմատոլոգիայի Ամերիկյան քոլեջը ֆիբրոմիալգիան բնորոշում է որպես ֆունկցիոնալ֊սոմատիկ սինդրոմ[10]։ Ռևմատիզմի դեմ պայքարող Եվրոպական լիգայի փորձաքննական կոմիտեն ֆիբրոմիալգիան բնորոշում է որպես նեյրոկենսաբանական խանգարում և հանդես է գալիս որպես ֆարմակոթերապիայի կիրառման ջատագով[10]։ Հիվանդությունների Միջազգային Դասակարգումը (ՀՄԴ֊10) ֆիբրոմիալգիան դասում է ախտորոշելի հիվանդությունների շարքին որպես «ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություն» Մ79֊7 կոդի ներքո և հավաստում, որ ֆիբրոմիալգիա համախտանիշը պետք է սահմանվի որպես ֆունկցիոնալ֊սոմատիկ սինդրոմ, այլ ոչ թե հոգեբանական խանգարում։ Չնայած ֆիբրոմիալգիան հաճախ ուղեկցվում է հոգեբանական և որոշ ֆունկցիոնալ խանգարումներով, ինչպիսիք են լարվածությունը, դեպրեսիան, գրգռված աղու համախտանիշը, քրոնիկ հոգնածության համախտանիշը, սակայն ՀՄԴ֊ն հավաստում է, որ դրանք պետք է ախտորոշվեն առանձին[14]։
Նյարդային համակարգի տարբերակումը հոգեբանական և վեգետատիվ պրոֆիլներում բերում է հիվանդների մոտ ֆիբրոմիալգիայի տարբեր ենթատիպերի զարգացմանը։ Հիվանդության դասակարգման 2007 թվականի վերանայումը, ֆիբրոմիալգիայով հիվանդներին ստորաբաժանում է չորս խմբի, ինչպես նաև առանձնացնում է հիվանդության «խառը ձևեր»[15]․
1․«ցավի հանդեպ գերզգայնություն, առանց հոգեբանական վիճակի հետ կապի» (կարող է արձագանքել այն դեղամիջոցներին, որոնք պաշարում են 5֊HT3 ընկալիչները)
2․«ֆիբրոմիալգիա և կոմորբիտ վիճակ, ցավի հետ զուգակցված դեպրեսիա» (կարող է պատասխանել հակադեպրեսանտներին)
3․« ֆիբրոմիալգիա համախտանիշ, որն ուղեկցվում է դեպրեսիայով» (կարող է պատասխանել հակադեպրեսանտներին)
4․«ֆիբրոմիալգիա սոմատիզացիայի հետևանքով» (կարող է արձագանքել հոգեթերապիային)
Կլինիկական ախտանիշներԽմբագրել
Ֆիբրոմիալգիայի ախտորոշման համար որոշիչ են քրոնիկ տարածուն ցավը, հոգնածությունը, քնի խանգարումը և ցավի ուժեղացած զգացողությունը մակերեսային շոշափման ժամանակ (ալոդինիա)։ Այլ ախտանիշներից են՝ մաշկի ծակծկոցներ (տարազգայնություններ)[16], երկարատև մկանային սպազմ, ծայրանդամների թուլություն, նյարդային ցավեր, մկանների թրթռում, սրտխփոց[17] և մարսողության ֆունկցիոնալ շեղում[18][19]։
Շատերը ունենում են կոգնիտիվ դիսֆունկցիայի զգացողություն[16][20], որը կարող է դրսևորվել ուշադրության կենտրոնացման խանգարմամբ[21], կարճատև[21][22] և երկարատև հիշողության հետ կապված խնդիրներով[22], աշխատունակության իջեցմամբ, շարժողական ակտիվության սահմանափակմամբ[21], բազմազբաղության անհնարինությամբ,կոգնիտիվ ծանրաբեռնվածությամբ[21][22]։ Ֆիբրոմիալգիան հաճախ ուղեկցվում է տագնապի և դեպրեսիայի նշաններով[22]։
Ֆիբրոմիալգիան բնորոշող այլ նշանները,որոնք կարող են պայմանավորված լինել համանման խանգարումներով ներառում են մկանափակեղային ցավային սինդրոմը, այսպես կոչված քրոնիկ մկանափակեղային ցավը, տարածուն ոչ մաշկային տարազգայնությունները, մարսողական համակարգի ֆունկցիոնալ խանգարումներն ու գրգռված աղու համախտանիշը, միզասեռական համակարգի խանգարման ախտանիշները և ինտերստիցիալ ցիստիտը,մաշկային խանգարումները, գլխացավերը, միոկլոնիկ ցնցումները և ախտանշանային թերշաքարարյունությունը։ Չնայած ֆիբրոմիալգիան դասակարգվում է քրոնիկ տարածուն ցավերի առկայության հիման վրա, ցավը կարող է տեղակայված լինել ուսերի, պարանոցի, գոտկատեղի, ազդրերի և մարմնի այլ հատվածներում։ Շատերը ունենում են մկանափակեղային ցավի տարբեր աստճանի զգացողություններ և քունքաստործնոտային հոդի կոմորբիդ դիսֆունկցիայի զարգացման բարձր հաճախականություն։ Ռևմատոիդ արթրիտով և համակարգային կարմիր գայլախտով հիվանդների 20֊30 %-ը կարող են տառապել ֆիբրոմիալգիայով[23]։
ՊատճառագիտությունԽմբագրել
Ֆիբրոմիալգիայի պատճառագիտությունն անհայտ է։ Մշակված են առաջացման մի քանի հիպոթեզներ, ներառյալ «կենտրոնական սենսիտիզացիայի» տեսությունը[16]։ Այս տեսությունը գտնում է, որ ֆիբրոմիալգիայով տառապողները գլխուղեղում կամ ողնուղեղում տեղակայված ցավազգաց նյարդային բջիջների բարձր ռեակտիվականության հետևանքով ունեն ցածր ցավային շեմ[3]։ Նեյրոպաթիկ ցավը կամ ծանր դեպրեսիվ խանգարումները հաճախ ուղեկցվում են ֆիբրոմիալգիայով․ նման զուգակցման պատճառը կապված է ընդհանուր գենետիկ անոմալիաների հետ, որոնք բերում են մոնոամիներգիկ, գլյուտամատերգիկ,նեյրոսնուցողական, օփիոիդային և նախաբորբոքային ցիտոկինների փոխանցման խանգարմանը։ Նման խոցելի անձանց մոտ հոգեբանական սթրեսը կամ հիվանդությունը կարող են առաջ բերել տրամադրության և ցավի կարգավորման բորբոքային և սթրեսային ուղիների խանգարմանը։ Վերջիվերջո սենսիբիլիզացնող էֆեկտը առաջանում է մի քանի նեյրոնում, որը բերում է ֆիբրոմիալգիայի առաջացման և երբեմն տրամադրության խանգարման[24]։ Կատարված հետազոտությունները փաստում են, որ ցավը ֆիբրոմիալգիայի դեպքում գլխավորապես զարգանում է ցավի հաղորդման ուղիների ոչ նորմալ գործունեության հետևանքով։ Ավելի հստակ այն կարելի է բնութագրել որպես ցավի վերլուծման ուղիների գերզգայնություն և գլխուղեղում ցավի ճնշան ուղիների ոչ բավարար ակտիվություն, որը բերում է ցավի զգացողության առաջացման։Ֆիբրոմիալգիայի ժամանակ զարգացող որոշ նեյրոքիմիական խանգարումներ նույնպես կարգավորում են տրամադրությունը, քունը և էներգիան, ինչը բացատրում է, թէ ինչու է տրամադրության, քնի հետ կապված խնդիրները և հոգնածությունը ուղեկցում ֆիբրոմիալգիային[13]։
ԺառանգականությունԽմբագրել
Ժառանգման տեսակը ներկայումս անհայտ է, բայց ամենայն հավանականությամբ այն պոլիգեն է[6]։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ֆիբրոմիալգիան կապված է գեների պոլիմորֆիզմի հետ սերոտոնիներգիկ[25], դոֆամիներգիկ[26] և կատեխոլամիներգիկ համակարգերում[27]։ Սակայն այդ պոլիմորֆիզմները յուրահատուկ չեն ֆիբրոմիալգիայի համար և կապված են մի շարք ուղեկցող խանգարումների (օրինակ՝ քրոնիկ հոգնածության համախտանիշ[28], գրգռված աղու համախտանիշ[29]) և դեպրեսիայի հետ[30]։ Հայտնաբերվել է, որ 102T / C 5-HT2A ընկալիչի պոլիմորֆիզմ ունեցող մարդիկ ունեն ֆիբրոմիալգիայի զարգացման բարձր ռիսկ[31]։
ԿենսակերպԽմբագրել
Սթրեսը ֆիբրոմիալգիայի զարգացման կարևոր գործոն կարող է հանդիսանալ[32]։ Ֆիբրոմիալգիան հաճախ կապված է սթրեսային խանգարումների հետ, ինչպիսիք են քրոնիկ հոգնածության համախտանիշը, հետվնասվածքային սթրեսային խանգարումները, գրգռված աղու համախտանիշը և դեպրեսիան[33]։ Համակարգված վերանայումը հայտնաբերել է որոշակի կապ ինչպես մանուկ հասակում, այնպես էլ հասուն տարիքում տեղի ունեցած ֆիզիկական ու սեռական բռնության և ֆիբրոմիալգիայի միջև[34]։ Հիվանդության առաջացման ռիսկի գործոն են հանդիսանում վնասակար սովորությունները, այդ թվում ծխելը, ճարպակալումը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը[35]։ Մետաանալիզները արդյունքում պարզվել է, որ հոգեբանական տրավմաները կապված են ֆիբրոմիալգիայի հետ սակայն ոչ այնքան, որքան քրոնիկ հոգնածության համախտանիշի ժամանակ[36]։
Երկու հետազոտություններում, որտեղ օգտագործվել է մագնիսոռեզոնանսային սպեկտրոսկոպիան(1H-ՄՌՍ), ֆիբրոմիալգիայով հիվանդների մոտ հայտնաբերվել է նյութափոխանակության խանգարում հիպոկամպիկ կոմպլեքսում։ Հիպոկամպի նյութափոխանակության խանգարումը բերում է կոգնիտիվ ֆունկցիայի պահպանման, քնի կարգավորման, ցավի ընկալման խանգարումների, քանզի այն մասնակցում է դրանց առաջացմանը[37][38]։
Որոշ հեղինակներ եկել են այն եզրահանգման, որ ֆիբրոմիալգիայի պատճառ կարող է դառնալ սթրես֊հարուցված հիպոթալամուս֊հիպոֆիզ֊մակերիկամային համակարգի խանգարումը, քանզի սթրեսածին իրավիճակները կարող են ազդել այդ համակարգի գործունեության վրա[39]։
Քնի խանգարումներԽմբագրել
Ֆիբրոմիալգիայի առաջացման ռիսկի գործոն է հանդիսանում վատ քունը[40]։ Մոլդոֆսկին և իր գործընկերները 1975 թվականին հայտնեցին ֆիբրոմիոզիտ համախտանիշի ժամանակ դանդաղ քնի ընթացքում էլեկտրաէֆենգալոգրաֆիայի (ԷԷԳ) միջոցով չափված անոմալ ալֆա ալիքային ակտիվության մասին (հաճախ կապված գրգռված վիճակի հետ) [19]։ Հետազոտողները երիտասարդ և առողջ անձանց մոտ խանգարելով քնի 4֊րդ փուլը հայտնաբերել են մկանային զգայնության զգալի աճ որը համանման է «նևրասթենիկ֊կմախքամկանային ցավային համախտանիշին» սակայն այս դեպքում փոփոխությունները վերանում են երբ հետազոտվողների մոտ վերականգնվում է նորմալ քունը[41]։ Մորկը և Նիլսենը օգտագործել են հեռանկարային տվյալներ և հայտնաբերել են դոզակախյալ կապ քնի խանգարման և ֆիբրոմիալգիայի զարգացման ռիսկի միջև[42]։
Հոգեբանական գործոններԽմբագրել
Չնայած պատճառահետևանքային կապի բացակայությանը, գոյություն ունեն համոզիչ փաստարկներ, որ ծանր դեպրեսիան կապված է ֆիբրոմիալգիայի և այլ քրոնիկական ցավային վիճակների հետ(1999)[43][44]։ Ֆիբրոմիալգիայի և դեպրեսիվ խանգարման միջև կապի բազմակողմանի վերանայումը բացահայտեց նշանակալի նմանություններ նեյրոէդոկրինային անոմալիաների, հոգեբանական առանձնահատկությունների, ֆիզիկական ախտանիշների և բուժման մեթոդների հարցում, սակայն ներկայոււմս ունեցած արդյունքները չեն հաստատում այն ենթադրությունները, որ դրանք մեկ հիվանդության տարբեր դրսևորումներն են[45]։ Իրոք, ցավի զգացողությունն ունի առնվազն 2 չափորոշիչ․ զգայական չափումներ, որը արտահայտում է ցավի արտահայտման չափն ու տեղակայումը և զգացմունքային֊մոտիվացիոն, որը կարգավորում է անհանգստությունը։ Համապատասխանաբար, ֆիբրոմիալգիայով տառապող անձանց մոտ հետազոտությունները որոնցում օգտագործվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա էքսպերիմենտալ ցավի հանդեպ ուղեղի ռեակցիայի գնահատման համար, ցույց են տվել, որ դեպրեսիայի նշանները կապված են եղել կլինիկորեն ինդուկցված ցավային պատասխանի մակարդակի մեծությանը, հատկապես գլխուղեղի այն հատվածներում,որոնք մասնակցում են աֆեկիվ ցավի վերլուծմանը[46]։
Ոչ֊ցելիակային գլյուտենային անտանելիությունԽմբագրել
Ոչ֊ցելիակային գլյուտենի հանդեպ զգայնությունը կարող է լինել ֆիբրոմիալգիայի ախտանիշների զարգացման հիմնական պատճառը, սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ[47][48]։
ԱխտաֆիզիոլոգիաԽմբագրել
Ցավի վերամշակման անոմալիաներըԽմբագրել
Ֆիբրոմիալգիայի ընթացքում նկատվել են ցավի վերամշակման վերընթաց և վարընթաց ուղիների անկանոնություններ։ Ֆիբրոմիալգիայով հիվանդների մոտ ցավի առաջացման համար անհրաժեշտ է 50%-ով պակաս խթան[49]։ Քրոնիկ ցավի ենթադրյալ մեխանիզմը ցավի երկրորդային նեյրոնի սենսիբիլիզացիան է, միջնորդավորված գլիալ բջիջների կողմից նախաբորբոքային ցիտոկինների և ազոտի օքսիդի բարձրացած արտադրությամբ[50]։ Ստացվել են հակասական տվյալններ շիճուկում և ուղեղ֊ողնուղեղային հեղուկում սերոտոնինի մակարդակի իջեցման վերաբերյալ։ Կան ենթադրություններ դոֆամիներգիկ և նորադրենալիներգիկ ազդակների հաղորդման փոփոխման վերաբերյալ[51]։ Մոնոամինային թեորիան պնդում է մոնոամինային հակադեպրեսանտների կիրառման արդյունավետությունը ֆիբրոմիալգիայի ժամանակ[52][53]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20160315112712/http://www.niams.nih.gov/health_info/fibromyalgia/#c
- ↑ https://web.archive.org/web/20160315112712/http://www.niams.nih.gov/health_info/fibromyalgia/
- ↑ 3,0 3,1 3,2 «The use of opioids in fibromyalgia»։ Int J Rheum Dis 14 (1): 6–11։ February 2011։ PMID 21303476։ doi:10.1111/j.1756-185X.2010.01567.x
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Clauw Daniel J. (ապրիլի 16, 2014)։ «Fibromyalgia»։ JAMA 311 (15): 1547–55։ PMID 24737367։ doi:10.1001/jama.2014.3266
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 «Questions and Answers about Fibromyalgia»։ NIAMS։ July 2014։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2016-ին։ Վերցված է մարտի 15, 2016
- ↑ 6,0 6,1 «Biology and therapy of fibromyalgia. Genetic aspects of fibromyalgia syndrome»։ Arthritis Research & Therapy 8 (5): 218։ 2006։ PMC 1779444։ PMID 16887010։ doi:10.1186/ar2005
- ↑ «Fibromyalgia»։ American College of Rheumatology։ May 2015։ Արխիվացված օրիգինալից մարտի 17, 2016-ին։ Վերցված է մարտի 16, 2016
- ↑ Goldenberg DL, Clauw DJ, Palmer RE, Clair AG (May 2016)։ «Opioid Use in Fibromyalgia: A Cautionary Tale.»։ Mayo Clinic Proceedings (Review) 91 (5): 640–8։ PMID 26975749։ doi:10.1016/j.mayocp.2016.02.002
- ↑ Sumpton JE, Moulin DE (2014)։ Fibromyalgia.։ Handbook of Clinical Neurology 119։ էջեր 513–27։ ISBN 9780702040863։ PMID 24365316։ doi:10.1016/B978-0-7020-4086-3.00033-3
- ↑ 10,0 10,1 10,2 «Fibromyalgia syndrome: classification, diagnosis, and treatment»։ Dtsch Arztebl Int 106 (23): 383–91։ June 2009։ PMC 2712241։ PMID 19623319։ doi:10.3238/arztebl.2009.0383
- ↑ Wang SM, Han C, Lee SJ, Patkar AA, Masand PS, Pae CU (June 2015)։ «Fibromyalgia diagnosis: a review of the past, present and future.»։ Expert Review of Neurotherapeutics 15 (6): 667–79։ PMID 26035624։ doi:10.1586/14737175.2015.1046841
- ↑ Bergmann Uri (2012)։ Neurobiological foundations for EMDR practice։ New York, NY: Springer Pub. Co.։ էջ 165։ ISBN 9780826109385
- ↑ 13,0 13,1 «The science of fibromyalgia»։ Mayo Clin Proc 86 (9): 907–11։ September 2011։ PMC 3258006։ PMID 21878603։ doi:10.4065/mcp.2011.0206
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝pmid196233193
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «The classification of fibromyalgia syndrome»։ Rheumatol Int. 27 (11): 1005–10։ September 2007։ PMID 17653720։ doi:10.1007/s00296-007-0403-9
- ↑ 16,0 16,1 16,2 Hawkins RA (September 2013)։ «Fibromyalgia: A Clinical Update»։ Journal of the American Osteopathic Association 113 (9): 680–689։ PMID 24005088։ doi:10.7556/jaoa.2013.034
- ↑ «Information on Fibromyalgia»։ Healthline.com։ օգոստոսի 21, 2012։ Արխիվացված օրիգինալից հունվարի 4, 2012-ին։ Վերցված է օգոստոսի 26, 2012
- ↑ «Fibromyalgia: the gastrointestinal link»։ Curr Pain Headache Rep 8 (5): 364–8։ October 2002։ PMID 15361320։ doi:10.1007/s11916-996-0009-z
- ↑ 19,0 19,1 «Musculoskeletal symptoms and non-REM sleep disturbance in patients with "fibrositis syndrome" and healthy subjects»։ Psychosom Med 37 (4): 341–51։ 1975։ PMID 169541։ doi:10.1097/00006842-197507000-00008։ Վերցված է մայիսի 21, 2008
- ↑ Glass JM (December 2006)։ «Cognitive dysfunction in fibromyalgia and chronic fatigue syndrome: new trends and future directions»։ Curr Rheumatol Rep. 8 (6): 425–9։ PMID 17092441։ doi:10.1007/s11926-006-0036-0
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 «Cognitive and Dissociative Manifestations in Fibromyalgia»։ J Clin Rheumatol. 8 (2): 77–84։ 2002։ PMID 17041327։ doi:10.1097/00124743-200204000-00003
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 «Comorbidity of fibromyalgia and psychiatric disorders»։ Curr Pain Headache Rep 11 (5): 333–8։ October 2007։ PMID 17894922։ doi:10.1007/s11916-007-0214-4
- ↑ Yunus MB (June 2007)։ «Role of central sensitization in symptoms beyond muscle pain, and the evaluation of a patient with widespread pain»։ Best Pract Res Clin Rheumatol 21 (3): 481–97։ PMID 17602995։ doi:10.1016/j.berh.2007.03.006
- ↑ «Neurobiology of depression, fibromyalgia and neuropathic pain»։ Front Biosci 14: 5291–338։ 2009։ PMID 19482616։ doi:10.2741/3598
- ↑ «Confirmation of an association between fibromyalgia and serotonin transporter promoter region (5- HTTLPR) polymorphism, and relationship to anxiety-related personality traits»։ Arthritis Rheum. 46 (3): 845–7։ March 2002։ PMID 11920428։ doi:10.1002/art.10103
- ↑ «An association between fibromyalgia and the dopamine D4 receptor exon III repeat polymorphism and relationship to novelty seeking personality traits»։ Mol. Psychiatry 9 (8): 730–1։ August 2004։ PMID 15052273։ doi:10.1038/sj.mp.4001506
- ↑ «COMT val158met genotype affects mu-opioid neurotransmitter responses to a pain stressor»։ Science 299 (5610): 1240–3։ February 2003։ PMID 12595695։ doi:10.1126/science.1078546
- ↑ «Association between serotonin transporter gene polymorphism and chronic fatigue syndrome»։ Biochem. Biophys. Res. Commun. 311 (2): 264–6։ November 2003։ PMID 14592408։ doi:10.1016/j.bbrc.2003.09.207
- ↑ «Serotonin-transporter polymorphism pharmacogenetics in diarrhea-predominant irritable bowel syndrome»։ Gastroenterology 123 (2): 425–32։ August 2002։ PMID 12145795։ doi:10.1053/gast.2002.34780
- ↑ «Family study of affective spectrum disorder»։ Arch. Gen. Psychiatry 60 (2): 170–7։ February 2003։ PMID 12578434։ doi:10.1001/archpsyc.60.2.170
- ↑ «Candidate gene studies of fibromyalgia: a systematic review and meta-analysis»։ Rheumatol. Int. 32 (2): 417–26։ February 2012։ PMID 21120487։ doi:10.1007/s00296-010-1678-9
- ↑ «The impact of life events in female patients with fibromyalgia and in female healthy controls»։ Eur Psychiatry 15 (5): 33–41։ August 2000։ PMID 10954873։ doi:10.1016/S0924-9338(00)00397-7
- ↑ Schweinhardt Petra, Sauro Khara M., Bushnell M. Catherine (հոկտեմբերի 1, 2008)։ «Fibromyalgia: a disorder of the brain?»։ The Neuroscientist: A Review Journal Bringing Neurobiology, Neurology and Psychiatry 14 (5): 415–421։ ISSN 1073-8584։ PMID 18270311։ doi:10.1177/1073858407312521
- ↑ «Emotional, physical, and sexual abuse in fibromyalgia syndrome: A systematic review with meta-analysis»։ Arthritis Care & Research 63 (6): 808–820։ 2011։ PMID 20722042։ doi:10.1002/acr.20328
- ↑ «[Etiology and pathophysiology of fibromyalgia syndrome]»։ Schmerz 26 (3): 259–67։ June 2012։ PMID 22760458։ doi:10.1007/s00482-012-1174-0
- ↑ Afari Niloofar, Ahumada Sandra M., Wright Lisa Johnson, Mostoufi Sheeva, Golnari Golnaz, Reis Veronica, Cuneo Jessica Gundy (հունվարի 21, 2017)։ «Psychological Trauma and Functional Somatic Syndromes: A Systematic Review and Meta-Analysis»։ Psychosomatic Medicine 76 (1): 2–11։ ISSN 0033-3174։ PMC 3894419։ PMID 24336429։ doi:10.1097/PSY.0000000000000010
- ↑ «Hippocampus dysfunction may explain symptoms of fibromyalgia syndrome: A study with single-voxel magnetic resonance spectroscopy»։ Journal of Rheumatology 35 (7): 1371–7։ 2008։ PMID 18484688
- ↑ «Hippocampal Metabolite Abnormalities in Fibromyalgia: Correlation With Clinical Features»։ J Pain 10 (1): 47–52։ 2008։ PMID 18771960։ doi:10.1016/j.jpain.2008.07.003
- ↑ «Hypothalamic-pituitary-adrenal stress axis function and the relationship with chronic widespread pain and its antecedents»։ Arthritis Research & Therapy 7 (5): R992–R1000։ 2005։ PMC 1257426։ PMID 16207340։ doi:10.1186/ar1772
- ↑ Clauw DJ (ապրիլի 16, 2014)։ «Fibromyalgia: a clinical review.»։ JAMA 311 (15): 1547–55։ PMID 24737367։ doi:10.1001/jama.2014.3266
- ↑ «Induction of neurasthenic musculoskeletal pain syndrome by selective sleep stage deprivation»։ Psychosomatic Medicine 38 (1): 35–44։ January–February 1976։ PMID 176677։ doi:10.1097/00006842-197601000-00006
- ↑ Mork Paul J., Nilsen Tom I. L. (2012)։ «Sleep problems and risk of fibromyalgia: Longitudinal data on an adult female population in Norway»։ Arthritis & Rheumatism 64 (1): 281–284։ PMID 22081440։ doi:10.1002/art.33346
- ↑ Goldenberg DL (April 1999)։ «Fibromyalgia syndrome a decade later: what have we learned?»։ Arch. Intern. Med. 159 (8): 777–85։ PMID 10219923։ doi:10.1001/archinte.159.8.777
- ↑ «Fibromyalgia and psychiatry: 35 years later… what's new?»։ Presse Med. 41 (5): 555–65։ May 2012։ PMID 21993145։ doi:10.1016/j.lpm.2011.08.008
- ↑ «The relationship between fibromyalgia and major depressive disorder: a comprehensive review»։ Curr Med Res Opin 24 (8): 2359–71։ August 2008։ PMID 18606054։ doi:10.1185/03007990802288338
- ↑ «The relationship between depression, clinical pain, and experimental pain in a chronic pain cohort»։ Arthritis Rheum. 52 (5): 1577–84։ May 2005։ PMID 15880832։ doi:10.1002/art.21008
- ↑ «Fibromyalgia and nutrition: what news?»։ Clin Exp Rheumatol 33 (1 Suppl 88): S117–25։ 2015։ PMID 25786053
- ↑ «[Is gluten the great etiopathogenic agent of disease in the XXI century?] [Article in Spanish]»։ Nutr Hosp 30 (6): 1203–10։ Dec 2014։ PMID 25433099։ doi:10.3305/nh.2014.30.6.7866։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին։ Վերցված է 2018-12-16
- ↑ Bradley Laurence A. (հունվարի 20, 2017)։ «Pathophysiology of Fibromyalgia»։ The American Journal of Medicine 122 (12 Suppl): S22–30։ ISSN 0002-9343։ PMC 2821819։ PMID 19962493։ doi:10.1016/j.amjmed.2009.09.008
- ↑ Solitar Bruce M. (հունվարի 1, 2010)։ «Fibromyalgia: knowns, unknowns, and current treatment»։ Bulletin of the NYU Hospital for Joint Diseases 68 (3): 157–161։ ISSN 1936-9727։ PMID 20969544
- ↑ Bellato Enrico, Marini Eleonora, Castoldi Filippo, Barbasetti Nicola, Mattei Lorenzo, Bonasia Davide Edoardo, Blonna Davide (հունվարի 1, 2012)։ «Fibromyalgia Syndrome: Etiology, Pathogenesis, Diagnosis, and Treatment»։ Pain Research and Treatment 2012: 1–17։ ISSN 2090-1542։ PMC 3503476։ PMID 23213512։ doi:10.1155/2012/426130
- ↑ Dadabhoy Dina, Clauw Daniel J. (հուլիսի 1, 2006)։ «Therapy Insight: fibromyalgia—a different type of pain needing a different type of treatment»։ Nature Clinical Practice Rheumatology 2 (7): 364–372։ ISSN 1745-8382։ PMID 16932722։ doi:10.1038/ncprheum0221
- ↑ Marks David M, Shah Manan J, Patkar Ashwin A, Masand Prakash S, Park Geun-Young, Pae Chi-Un (հունվարի 20, 2017)։ «Serotonin-Norepinephrine Reuptake Inhibitors for Pain Control: Premise and Promise»։ Current Neuropharmacology 7 (4): 331–336։ ISSN 1570-159X։ PMC 2811866։ PMID 20514212։ doi:10.2174/157015909790031201