Հիոսցին

քիմիական միացություն

Հիոսցին, հայտնի է նաև որպես սկոպոլամին[1], դեղամիջոց է, որը օգտագործվում է ծովային հիվանդության, հետվիրահատական սրտխառնոցների ու փսխումների կանխարգելման ու բուժման համար[2]։ Օգտագործվում է նաև նախավիրահատական շրջանում թքարտադրությունը ընկճելու նպատակով[2]։ Ներարկման եղանակով օգտագործելիս էֆեկտը սկսվում է մոտավորապես 20 րոպեից և պահպանվում 8 ժամ[2]։ Կարող է օգտագործվել նաև պերօրալ դեղահաբերի ու մաշկային սպեղանիի ձևով[2]։

Հիոսցին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար51-34-3
PubChem CID153311
DrugBank00747
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.083 Խմբագրել Վիքիդատայում

Ընդհանուր կողմնային էֆեկտներից են քնկոտությունը, տեսողության մթագնումը, բբերի լայնացումը ու բերանում չորությունը[2]։Խորհուրդ չի տրվում այն մարդկանց ովքեր ունեն փականկյուն գլաուկոմա կամ աղիքային անանցանելիություն[2]։ Միանշանակ հայտնի չէ անվտանգ է օգտագործումը հղիության ընթացքում թե ոչ, բայց կրծքով կերակրելու ժամանակ թվում է անվտանգ[3]։Հիոսցինը պատկանում է հակամուսկարինային դեղամիջոցների ընտանիքին, նյարդային համակարգում ճնշում է ացետիլխոլինի որոշ էֆեկտներ[2]։

Բժշկական կիրառությունը խմբագրել

Հիոսցինըօգտագործվում է մի շարէ դեպքերում, որոնցից են[4][5]

Երբեմն օգտագործվում է որեպս նախադեղատոգորում (ռեսպիրատոր համակարգում սեկրեցիան ընկճելու նպատակով) վիրաբուժությունում, ամենահաճախ ներարկումային ձևով[4][5]։

Հղիություն խմբագրել

Հիոսցինը անցնում է պլացենտայով ինչը վկայում է այն մասին, որ չի կարելի բացառել ռիսկը պտղի համար։ Բավարար հետազոտություններ արված մարդկանց ու կենդանիների վրա հասանելի չեն, բայց առկա հետազոտությունները ցույց չեն տվել բարձր ռիսկ։ Կարող է առաջացնել շնչառության թուլացում և/կամ նեոնատալ արյունազեղում հղիության ընթացքում օգտագործելիս։ Երբեմն տրանսդերմալ հիոսցինը օգտագործվում է, որպես էպիդուրալ անզգայացման լրացում կեսարյան հատման ժամանակ, առանց անցանկալի ազդեցության պտղի ԿՆՀ վրա։

Կրծքով կերակրում խմբագրել

Հիոսցինը կրծքի կաթ է հայտնվում սեկրեցիայի միջոցով։ Խորհուրդ է տրվում լինել զգույշ հիոսցին կիրառելիս կրծքով կերակրող մայրերին։

Ծերեր խմբագրել

Կողմնակի էֆեկտների առաջացման հավանականությունը ծերերի մոտ համեմատ երիտասարդների աճում է։ Այդ երևույթը առավել նկատելի է այն ծերերի մոտ ովքեր օգտագործում են մի քանի այլ դեղամիջոցներ։ Խորհուրդ է տրվում խուսափել այս տարիքային խմբում հիոսցինի կիրառությունից դրա հակախոլիներգիկ կողմնակի էֆեկտների պատճառով,որոնք կապված են նաև դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ։

Կողմնակի էֆեկտներ խմբագրել

Կողմնակի ազդեցության դեպքեր[7][8][9][10]։

Հազվադեպ հանդիպող ( 0,1-1% դեպք) կողմնակի էֆեկտներն են՝

Հազվադեպ (<0.1% դեպք)կողմնակի էֆեկտներն են ՝

Անհայտ հաճախականության կողմնակի էֆեկտներն են՝

Գերդոզավորում խմբագրել

Ֆիզոստիգմինը խոլիներգիկ պրեպարատ է, որը հեշտությամբ անցնում է հեմատոէնցեֆալիկ պատնեշով և օգտագործվում է որպես անտիդոդ հիոսցինով գերդոզավորման պայմաններում կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսիայի սիմպտոմները բուժելու նպատակով[11]։ Հաճախ հիոսցինով գերդոզավորման ժամանակ խորհուրդ է տրվում նաև այլ օգնող միջոցառումներ, օրինակ ստամոքսի լվացում, արհեստականորեն փսխումների առաջացում[10]։ Գերդոզավորման ախտանիշներից են[9][10]՝

Այլ դեղորայքների հետ փոխազդեցություն խմբագրել

Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել հիոսցինի օգտագործմանը այլ հակախոլիներգիկ խմբի պատկանող դեղորայքների հետ միասին։ Հետևյան պրեպարատները կարող են պոտենցել հիոսցինի ազդեցությանը՝ անալգետիկ/ցավազրկողներ, էթանոլ, զոլպիդեմ, թիազիդային միզամուղներ, բուպրենորֆին, հակախոլիներգիկ պրեպարատներ, ինչպիսիք են օրինակ թիոտրոպինը և այլն։

Ընդունման եղանակները խմբագրել

Հիոսցինը կարող է օգտագործվել պեր օրալ, ենթամաշկային, ներակնային և ներերակային, ինչպես նաև տրանսդերմալ սպեղանիների տեսքով։ Պեր օրալ, ներակնային և ներերակային տեսակները ունեն կիսադուրսբերման ավելի կարճ ժամանակ և դրանք հիմնականում հիդրոբրոմիդ հիոսցինի տեսքով են։

NASA-ն ներկա պահին վերամշակում է քթով ներմուծման եղանակ։ Ապացուցվել է, որ ճիշտ դոզավորման դեպքում NASA սփռեյը ունի ավելի արագ ու հուսալի ազդեցություն, քան պեր օրալ եղանակով ներմուծված հիոսցինը[12]։

Ֆարմակոդինամիկա խմբագրել

Չնայած որ հիոսցինին անվանում են անուղղակի հակամուսկարինային դեղամիջոց[13], անուղղակի փաստերը ցույց են տալիս դրա m1-ընկալիչների ենթատեսակների առանձնահատկությունները[14]։

Բիոսինթեզը բույսերում խմբագրել

Հիոսցինը պատկանում է մի շարք բույսերի ընտանիքների երկրորդային մետաբոլիտների շարքին (որոնցից են՝ henbane, Datura, Brugmansia, Duboisia)[15][16]:

Հիոսցինի բիոսինթեզը սկսվում է L-օրնիտինի դեկարբօքսիլացիայից մինչև պուտրեսցին՝ օրնիտին դեկարբօքսիլազայի միջոցով։ Պուտրեսցինը մեթիլացվում է, դառնալով N-մեթիլպուտրեսցին՝ պուտրեսցինային N-մեթիլտրանսֆերազայով[17]։

Պուտրեսցինօքսիդազան, որը ընտրողաբար ճանաչում է մեթիլացված պուտրեսցինին, կատալիզում է այդ միացության դեզամինացիան մինչև 4-մեթիլամինոբութանալ, որը սպոնտան կերպով N-մեթիլպիրոլիում կատիոնի հետ մասնակցում է օղի առաջացմանը։ Հաջորդ քայլով պիրոլիումի կատիոնը կոնդենսացվում է ացետոնացետատի թթվի հետ առաջացնելով հիգրին։ Ցույց չի տրվել այս ռեակցիան կատալիզող ինչ-որ ֆերմենտատիվ ակտիվություն։ Հիգրինը լրացուցիչ վերադասավորվում է դառնալով տրոպինոն[17]։

Այս ամենի հետևանքով տրոպինոն ռեդուկտազա 1-ը տրոպինոնը դարձնում է տրոպին, որը կոնդենսացվում է ֆենիլալանինից ստացված ֆենիլակտանի հետ՝ դառնալով լիտորին։ Ցիտոքրոմ P450՝ կլասիֆիկացված որպես Cyp80F1[18] օքսիդացնում է լիտորինը հիոսցինամին ալդեհիդի։ Վերջին փուլում հիոսցինամինը էպօքսիդացվում է, 6-բետա-հիդրօքսիհիոսցինամին էպօքսիդազայով, որի արդյունքում առաջանում է հիոսցին[17]։

 

Պատմական ակնարկ խմբագրել

Առաջին ալկալոիդների շարքին պատկանող, բուսական ծագման հիոսցինը 1880-ական թվականից սկսած, երբ առաջին անգամ ստացվեց գերմանացի գիտնական Ալբերտ Լադենբուրգի կողմից, օգտագործվում էր մաքուր ձևով։ Ինչպես նաև բուսական հիմք ունենալու շնորհիվ մտնում էր մի շարք դեղորայքների կազմության մեջ դեռ պատմական ժամանակներից[19]։ Լադենբուրգի հիոսցինի կառուցվածքի ու ակտիվության նկարագրությունը տալուց հետո, հիոսցինի և/կամ ատրոպինի սինթետիկ անալոգների և դրանց ընդհանուր սինթեզի մեթոդների փնտրտուքները 1930-ական ու 1940-ական թվականներին բերեցին վաղ հակահիստամին և դրա նախատիպ հանդիսացող դիֆենհիդրամինի բացահայտման։ Այդ դեղորայքների քիմիական ենթատիպը և պետիդինը, առաջին, ամբողջովին սինթետիկ օփիոիդ անալգետիկն է, հայտնի որպես Դոլանտին ու Դեմերոլ տարբեր այլ վաճառքային անունների ցանկում։

1899 թվականին բժիշկ Շնայդեռլին առաջարկեց օգտագործել հիոսցինն ու մորֆին վիրաբուժական անէսթեզիայի մեջ և սկսեց սպորադիկ կերպով օգտագործել հենց այդ նպատակով[20][21]։ Այդ կոմբինացիայի օգտագործումը մանկաբարձական անէսթեզիոլոգիայում առաջին անգամ առաջարկեց Ռիչարդ վոն Սթեյնբուխելը 1902 թվականին, հետագայում՝ սկսած 1903 թվականից ուսումնասիրել ու զարգացրել է Կառլ Գաուսը Ֆրայբուռգում, Գերմանիա[22]։ Այդ մեթոդը ստացել է «Dämmerschlaf» (մշուշոտ քուն) կամ «Ֆրայբուռգյան մեթոդ» անվանումը[21][22]։ Այս մեթոդը տարածվել է բավականին դանդաղ և տարբեր կլինիկաներ փորձարկում էին տարբեր դոզավորումներ ու կոմպոնենտներ․ 1915 թվականին «Կանադական բժշկական ասոցիացիա» ամսագիրը հայտնեց, որ մեթոդը իսկապես գտնվում է աշխատանքների, զարգացման փուլում[21]։ Այն լայն կերպով օգտագործվում էր ԱՄՆ-ում մինչև 1960-ական թվականներ, երբ աճող քիմիոֆոբիան և ավելի բնական ծննդաբերական գործունեությունների ձգտումը բերեց այդ մեթոդից հրաժարման[23]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Անուններ խմբագրել

Հիոսցին հիդրոբրոմիդը միջազգային չպատենտավորված անվանում է, իսկ հիդրոբրոմիդ սկոպոլամինը ԱՄՆ-ում ընդունված անվանում։ Այլ անուններից են՝ լեվո-դուբոիզին, սատանայի շունչ, բուրունդագա[24]։

Բուրունդանգա[25] անվանումը ստացել է Բրուգմանսիա (Brugmansi)) բույսի էկստրակտ լինելու պատճառով[25]։

Ժամանցային(ռեկրեացիոն) և կրոնական օգտագործումը խմբագրել

Չնայած որ երբեմն իր հալյուցինոգեն էֆեկտների պատճառով օգտագործվում է ժամանցային նպատակով, ֆիզիկական ու հոգեկան զգացումները հաճախակի լինում են ոչ հաճելի։ Դա նաև ֆիզիկապես է վտանգավոր, այդ պատճառով կրկնակի օգտագործումը հազմադեպ է լինում[26]։ 2008 թվականի հունիսին ավելի քան 20 մարդ փսիխոզ ախտորոշմամբ հոսպիտալիզացվել է Նորվեգիայում, կեղծված հիոսցին պարունակող Ռոհիպնոլի դեղահաբեր ընդունումից հետո[27]։ 2018 թվականի հունվարին 9 մարդ հոսպիտալացվել էր Պերթում, արևմտյան Ավստրալիայում, ասված է թե հիոսցինի ընդունումից հետո[28]։

Պատմությունում հայտնի են դեպքեր, երբ տարբեր բույսեր՝ որոնք սինթեզում են հիոսցին, օգտագործում էին փսիխոակտիվ կերպով, կրոնական պատճառներով[29][30]։ Երբ օգտագործվում էին այդ բուսերի էնտեոգեն պրեպարատները, հիոսցինը համարվում էր հիմնական փսիխոակտիվ միացությունը և բավականին կարևորագույն աստիճանով պատասխանատու էր հալյուցինոգեն էֆեկտների առաջացման համար, նամանավանդ երբ պրեպարատը դառնում էր քսուք տեղային ազդեցության համար (հատկապես՝ «թռչող քսուքը»)[31]։ Հիոսցինը հայտարարված է այդ բույսերում միակ ակտիվ ալկալոիդ, որը կարող է էֆեկտիվորեն ներծծվել մաշկով, առաջացնելով համապատասխան էֆեկտներ[32]։ Այդ քսուքների տարբեր բաղադրատոմսեր ուսումնասիրվել են Եվրոպական կախարդություններում/մոգություններում նույնիսկ մինչև վերածննդյան դարաշրջան, և իրենց մեջ ներառում էին բաղադրամասեր, որոնք հիոսցինի տրանսդերմալ ներծծմանն էին նպաստում (օրինակ այնպիսիք՝ ինչպիսիք են կենդանական ճարպերը), ինչպես նաև այլ հավանական բաղադրամասեր, որպեսզի հակազդեին դրա բացասական և դիսֆորիկ էֆեկտներին[31]։

Հարցաքննություն խմբագրել

20-րդ դարի սկզբում հիոսցինի էֆեկտները, որպես անկեղծության/ճշմարտության շիճուկ հետազոտվում էին հարցաքննության ժամանակ օգտագործման նպատակով[33]։ Բայց կողմնակի ազդեցությունների պատճառով հետազոտությունները դադարեցվել էին[34]։ 2009 թվականին Չեխոսլովակիայի ազգային անվտանգության գաղտնի ծառայությունները ամենաքիչը 3 անգամ օգտագործել են հիոսցին հակաիշխանական դավադիրներից խոստովանություն ստանալու նպատակով[35]։

Հանցանգործություններ խմբագրել

Ապացույցները այն մասին, որ հիոսցինը սովորաբար օգտագործում են հանցագործություններում, նկարագրվել են որպես չափազանցված, կամ/թե ճշմարտությունից դուրս[36] ։ Փոշիացված հիոսցինը, որին անվանում են նաև «սատանայի շունչ», այսպես ասած չի «լվանում ուղեղը», և չի կառավարում մարդկանց չարամիտների կողմից[37]։ Բայց և այնպես, պրեպարատը օգտագործումից հետո առաջացնում է հիշողության կորուստ, քնկոտություն, բենզոդիազեպինների ու ալկոհոլային թունավորման էֆեկտների նմանությամբ։

Ճանապարհորդական ուղեցույցում, հրապարակված ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կողմից 2012 թվականին, ասվում է․ - «Հանցագործների կողմից զոհին սպանելու ամենատարածված և հատկապես ամենավտանգավոր մեթոդներից մեկը նարկոտիկներ օգտագործելն է համարվում։ Ամենատարածվածը (Կոլումբիայում) հիոսցինն էր։ Ոչ պաշտոնական գնահատականներով ամեն տարվա հաշվարկով դեպքերի թիվը կապված հիոսցինի հետ Կոլումբիայում կազմել են 50 000 մարդ։ Հիոսցինը կարող է բերել գիտակցության կորստի 24 ժամ և ավելի ընթացքում։ Մեծ դոզաներով կարող է բերել շնչական անբավարարության և մահի։ Հաճախ օգտագործում են հեղուկ և փոշի տարբերակները սննդում ու խմելու հեղուկներում ավելացնելով։ Այս դեպքերի մեծամասնությունում այդ ամենը կատարվում է գիշերային ակումբներում, բառերում։ Եվ որպես կանոն հարուստ ու հաջողակ տղամարդիկ դառնում են թիրախ երիտասարդ ու գրավիչ կանանց կողմից։ Խորհուրդ է տրվում, որպեսզի չդառնալ հիոսցինի զոհ, երբեք չպետք է համաձայնել ընդունել խմիչք կամ ուտելիք, որը առաջարկվել է անծանոթի կամ նոր ծանոթի կողմից, ինչպես նաև նրանց ներկայությամբ չթողնել առանց հսկողության խմիչքը կամ ուտելիքը։ Հիոսցինի կամ այլ դեղորայքների զոհերը պետք է անհապաղ դիմեն բժշկի »[38]։

Գողությունների հետ մեկտեղ, այն ենթադրում են, որ կապված է մարդկանց առևանգումների և սեքսուալ ոտնձգությունների հետ[39]։ 2008 թվականին Բարսելոնայի հիվանդանոցային կլինիկայում մտցվել է նոր պրոտոկոլ, օգնելու բուժծառայողներին պարզել, հայտնաբերել, նույնականացնել այդ դեպքերը։ 2015 թվականի փետրվարին արդեն մադրիդյան կլինիկաներում ընդունվեցին նույնատիպ փաստաթղթեր[39]։ Հիվանդանոցային կլինիկաներում քիչ են գիտականորեն հաստատված դեպքերը, որոնք հաստատում են հիոսցինի օգտագործումը այդ հանցագործություններում, և զոհերի պատմությունների հիման վրա են կարողանում գալ ինչ որ եզրահանգման[39]։ Չնայած հիոսցինով թունավորման դեպքերը հաճախ են հայտնվում մեդիայում, որպես բռնաբարությունների, առևանգումների, սպանությունների կամ գողությունների ուղեկից, քննարկվում է այդ պրեպարատի ազդեցությունը զոհի վրա, դրա օգտագործման եղանակները հանցագործների կողմից (տրանսդերմալ ինյեկցիաներ, ինհալյացիոն քարտեր, թղթեր և այլն)։ Այս ամենը հաճախ չափազանցված է լինում[40][41][42], նամանավանդ մաշկով ազդեցությունը, քանի որ այն դեղաչափը, որը կարող է ներծծվել մաշկով՝ չափազանց փոքր է, որպեսզի առաջացնի ինչ որ ազդեցություն[39]։ Հիոսցինային տրանսդերմալ պատչերը էֆեկտիվության համար պետք օգտագործվեն մի քանի ժամից մինչև մի քանի օր[43]։

1998 թվականից մինչև 2004 թվական ընկած ժամանակաշրջանում Բոգոտայի կլինիկայում (Կոլումբի)) անհետաձգելի բուժօգնության բաժանմունք դիմող դեպքերի 13%-ը, որոնց պատճառը հանցագործության նպատակներով թունավորումներն էին, կապված էին հիոսցինի կիրառության հետ, իսկ 44% դեպքերում բենզոդիազեպինների[24]։ Հաճախակի դեպքերից էին, երբ մարդը թունավորվել էր գողություն կատարողի կողմից, որը զոհին տվել էր ինչ որ խմիչք սկոպոլամինով, հույս ունենալով, որ զոհը կկորցնի գիտակցությունը և չի կարողանա հակազդել, խոչընդոտել կողոպուտին[24]։

Հետազոտություններ խմբագրել

Հիոսցինը որպես հետազոտական միջոց է օգտագործվում՝ ուսումնասիրելու հիշողության կոդավորումը։ Հենց սկզբից, դեռ մարդկանց վրա փորձարկումների փուլում պարզ էր, որ համեմատաբար ցածր դոզաներով մուսկարինային ընկալիչների անտագոնիստ սկոպոլամինը առաջացնում է ժամանակավոր կոգնիտիվ դեֆեկտներ[44]։ Այդ պահից սկսած սկոպոլամինը դարձավ ստանդարտ դեղորայքային միջոց կենդանիների մոտ կոգնիտիվ խանգարումների էքսպերիմենտալ ինդուկցիայի համար[45][46]։ Պրիմատների վրա հետազոտությունները ցույց տվեցին, որ ացետիլխոլինը մասնակցում է նոր ինֆորմացիայի կոդավորմանը երկարաժամկետ հիշողության մեջ[47]։

Հիոսցինը բացասական ազդեցություն է ցուցաբերում կարճաժամկետ հիշողության, հիշողության ստացման, ուսոցւման պրոցեսների, տեսողական ճանաչողական հիշողության, վիզուալ-տարածական փորձի, վիզուալ-տարածական հիշողության, վիզուալ-պերցեպտիվ ֆունկցիայի, վերբալ հիշողությունների և փսիխոմոտոր ֆունկցիայի արագության վրա[45][46][48]։ Բայց ինչպես երևում է հետազոտություններում բացասապես չի ազդում ճանաչողության ու հիշողության վերականգնման վրա[46]։ Սկոպոլամինը արգելակում է ացետիլխոլինի ձերբազատմանը հիպոկամպի նեյրոններում, որը սակայն պարտադիր անհրաժեշտ պայման է երկարաժամկետ պոտենցիալի ապահովման համար[46][46][49]։ Բացի դա հիոսցինը նաև արգելակում է գլուտամատի վաղաժամ արտազատումը հիպոկամպի նեյրոններում, որն էլ իր հերթին բերում է դեպոլարիզացիայի (վերաբևեռացման), գործողության պոտենցիալի ուժեղացման և սինապսների ընկճման։ Հիոսցինի ազդեցությունը ացետիլխոլինի ու գլուտամատի ձերբազատման վրա հիպոկամպի որոնողական նախապատվություններում գերակշռում է կոգնիտիվ ֆունկցիաներին[46]։ Հիոսցինը օգտագործվել է խոլիներգիկ ֆունկցիայի դեֆեկտների մոդելավորման նպատակով մի քանի հիվանդությունների դեպքում, որոնցից են՝ Ալցհայմերի հիվանդությունը, փխրուն x-ի համախտանիշը, դեմենցիան, Դաունի համախտանիշը։[46][50][51][52]։

Հիոսցինը նաև հետազոտվել է որպես «արագ սկզբով» հակադեպրեսանտ, և կատարված հետազոտությունների ոչ մեծ շարքը ցույց է տվել բավականին դրական արդյունքներ[53][54][55][56]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Juo, Pei-Show (2001). Concise Dictionary of Biomedicine and Molecular Biology (2nd ed.). Hoboken: CRC Press. էջ 570. ISBN 9781420041309. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Scopolamine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Scopolamine Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 Joint Formulary Committee (2013). British National Formulary (BNF) (65 ed.). London, UK: Pharmaceutical Press. էջեր 49, 266, 822, 823. ISBN 978-0-85711-084-8.
  5. 5,0 5,1 Rossi, S, ed. (2013). Australian Medicines Handbook (2013 ed.). Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust. ISBN 978-0-9805790-9-3.
  6. «scopolamine solution - ophthalmic, Isopto». MedicineNet.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  7. «TRANSDERM SCOP (scopalamine) patch, extended release [Baxter Healthcare Corporation]». DailyMed. Baxter Healthcare Corporation. 2013 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. «DBL™ HYOSCINE INJECTION BP». TGA eBusiness Services. Hospira Australia Pty Ltd. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. 9,0 9,1 «Buscopan Tablets - Summary of Product Characteristics (SPC)». electronic Medicines Compendium. Boehringer Ingelheim Limited. 2013 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Kwells 300 microgram tablets - Summary of Product Characteristics». electronic Medicines Compendium. Bayer plc. 2008 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. Paul G. Barash; և այլք:, eds. (2009). Clinical anesthesia (6 ed.). Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջ 346. ISBN 978-0-7817-8763-5.
  12. «NASA Signs Agreement to Develop Nasal Spray for Motion Sickness».(չաշխատող հղում)
  13. «Google Scholar». scholar.google.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. Burke RE (1986). «The relative selectivity of anticholinergic drugs for the M1 and M2 muscarinic receptor subtypes». Movement Disorders. 1 (2): 135–44. doi:10.1002/mds.870010208. PMID 2904117.
  15. Muranaka T, Ohkawa H, Yamada Y (1993). «Continuous Production of Scopolamine by a Culture of Duboisia leichhardtii Hairy Root Clone in a Bioreactor System». Applied Microbiology and Biotechnology. 40 (2–3): 219–223. doi:10.1007/BF00170370.
  16. The Chambers Dictionary. Allied Publishers. 1998. էջեր 788, 1480. ISBN 978-81-86062-25-8.
  17. 17,0 17,1 17,2 Ziegler J, Facchini PJ (2008). «Alkaloid biosynthesis: metabolism and trafficking». Annual Review of Plant Biology. 59 (1): 735–69. doi:10.1146/annurev.arplant.59.032607.092730. PMID 18251710.
  18. Li R, Reed DW, Liu E, Nowak J, Pelcher LE, Page JE, Covello PS (2006 թ․ մայիս). «Functional genomic analysis of alkaloid biosynthesis in Hyoscyamus niger reveals a cytochrome P450 involved in littorine rearrangement». Chemistry & Biology. 13 (5): 513–20. doi:10.1016/j.chembiol.2006.03.005. PMID 16720272.
  19. Ladenburg, Albert (1881). «Die natürlich vorkommenden mydriatisch wirkenden Alkaloïde» [The naturally occurring alkaloids that act mydriatically [i.e., to dilate the pupils]]. Annalen der Chemie (German). 206 (3): 274–307. doi:10.1002/jlac.18812060303.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link); see pp. 299–307.
  20. Keys TE (1996). The history of surgical anesthesia (PDF) (Reprint ed.). Park Ridge, Ill.: Wood Library, Museum of Anesthesiology. էջ 48ff. ISBN 978-0-9614932-7-1.
  21. 21,0 21,1 21,2 «Twilight Sleep: the Dammerschlaf of the Germans». Canadian Medical Association Journal. 5 (9): 805–8. 1915 թ․ սեպտեմբեր. PMC 1584452. PMID 20310688.
  22. 22,0 22,1 «TWILIGHT SLEEP; Is Subject of a New Investigation». The New York Times. 1915 թ․ հունվարի 31.
  23. Finkbeiner, Ann (1999 թ․ հոկտեմբերի 31). «Labor Dispute. Book review: What a Blessing She Had Chloroform: The Medical and Social Response to the Pain of Childbirth from 1800 to the Present». New York Times.
  24. 24,0 24,1 24,2 Uribe M, Moreno CL, Zamora A, Acosta P (2005 թ․ սեպտեմբեր). «Perfil epidemiológico de la intoxicación con burundanga en la clínica Uribe Cualla S. A. de Bogotá, D. C» (PDF). Acta Neurológica Colombiana (Spanish). 21 (3): 197–201. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. 25,0 25,1 Vaughan Bell (2011 թ․ մարտի 3). «Mind controller: What is the 'burundanga' drug?». Wired UK (published 2011 թ․ ապրիլ). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  26. Freye E (2010). «Toxicity of Datura Stramonium». Pharmacology and Abuse of Cocaine, Amphetamines, Ecstasy and Related Designer Drugs. Netherlands: Springer. էջեր 217–218. doi:10.1007/978-90-481-2448-0_34. ISBN 978-90-481-2447-3.
  27. «Bilsykemedisin i falske rohypnol-tabletter». Aftenposten.no. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին.
  28. «Perth backpacker overdose linked to common anti-nausea drug». ABC News. 2018 թ․ հունվարի 4. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  29. Raetsch, Ch. (2005). The encyclopedia of psychoactive plants: ethnopharmacology and its applications. US: Park Street Press. էջեր 277–282.
  30. Harner, Michael (1980). The Way of the Shaman. New York: Harper & Row.
  31. 31,0 31,1 Hansen, Harold A. The Witch's Garden pub. Unity Press 1978 978-0913300473
  32. Sollmann, Torald, A Manual of Pharmacology and Its Applications to Therapeutics and Toxicology. 8th edition. Pub. W.B. Saunders, Philadelphia and London 1957.
  33. House RE (1922 թ․ սեպտեմբեր). «The Use of Scopolamine in Criminology». Texas State Journal of Medicine. 18: 256–263.Reprinted in: House RE (July–August 1931). «The Use of Scopolamine in Criminology». American Journal of Police Science. 2 (4): 328–336. doi:10.2307/1147361. JSTOR 1147361.
  34. Bimmerle G (1993 թ․ սեպտեմբերի 22). «'Truth' Drugs in Interrogation». Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  35. Gazdík J, Navara L (2009 թ․ օգոստոսի 8). «Svědek: Grebeníček vězně nejen mlátil, ale dával jim i drogy» [A witness: Grebeníček not only beat prisoners, he also administered drugs to them] (Czech). iDnes. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. Saner, Emine (2015 թ․ սեպտեմբերի 2). «'Devil's breath' aka scopolamine: can it really zombify you?». The Guardian. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  37. Anderson, L. «Devil's Breath: Urban Legend or the World's Most Scary Drug?». Drugs.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  38. «Colombia 2012 Crime and Safety Report: Cartagena». Overseas Security Advisory Council, United States Department of State. 2012 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  39. 39,0 39,1 39,2 39,3 Domínguez, Iñigo (2016 թ․ հուլիսի 25). «Burundanga: the stealth drug that cancels the victim's willpower». Crime. El País, Madrid. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  40. «"Burundanga Business Card Drug Warning". Hoax-Slayer.com». 2008 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին.
  41. «Beware the Burundanga Man!». About.com Entertainment. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  42. Mikkelson D. «Burundanga/Scopolamine Warning». snopes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  43. White PF, Tang J, Song D, Coleman JE, Wender RH, Ogunnaike B, և այլք: (2007 թ․ հունվար). «Transdermal scopolamine: an alternative to ondansetron and droperidol for the prevention of postoperative and postdischarge emetic symptoms». Anesthesia and Analgesia. 104 (1): 92–96. doi:10.1213/01.ane.0000250364.91567.72. PMID 17179250. S2CID 44784425.
  44. Drachman DA, Leavitt J (1974 թ․ փետրվար). «Human memory and the cholinergic system. A relationship to aging?». Archives of Neurology. 30 (2): 113–21. doi:10.1001/archneur.1974.00490320001001. PMID 4359364.
  45. 45,0 45,1 Hasselmo ME, Wyble BP (1997 թ․ դեկտեմբեր). «Free recall and recognition in a network model of the hippocampus: simulating effects of scopolamine on human memory function». Behavioural Brain Research. 89 (1–2): 1–34. doi:10.1016/s0166-4328(97)00048-x. PMID 9475612.
  46. 46,0 46,1 46,2 46,3 46,4 46,5 46,6 More SV, Kumar H, Cho DY, Yun YS, Choi DK (2016 թ․ սեպտեմբեր). «Toxin-Induced Experimental Models of Learning and Memory Impairment». International Journal of Molecular Sciences. 17 (9): 1447. doi:10.3390/ijms17091447. PMC 5037726. PMID 27598124.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  47. Ridley RM, Bowes PM, Baker HF, Crow TJ (1984). «An involvement of acetylcholine in object discrimination learning and memory in the marmoset». Neuropsychologia. 22 (3): 253–63. doi:10.1016/0028-3932(84)90073-3. PMID 6431311.
  48. Flicker C, Serby M, Ferris SH (1990 թ․ փետրվար). «Scopolamine effects on memory, language, visuospatial praxis and psychomotor speed». Psychopharmacology. 100 (2): 243–50. doi:10.1007/bf02244414. PMID 2305013.
  49. Lisboa SF, Vila-Verde C, Rosa J, Uliana DL, Stern CA, Bertoglio LJ, Resstel LB, Guimaraes FS (2019 թ․ հունվար). «Tempering aversive/traumatic memories with cannabinoids: a review of evidence from animal and human studies». Psychopharmacology. 236 (1): 201–226. doi:10.1007/s00213-018-5127-x. PMID 30604182.
  50. Qin M, Zeidler Z, Moulton K, Krych L, Xia Z, Smith CB (2015 թ․ սեպտեմբեր). «Endocannabinoid-mediated improvement on a test of aversive memory in a mouse model of fragile X syndrome». Behavioural Brain Research. 291: 164–171. doi:10.1016/j.bbr.2015.05.003. PMC 5003021. PMID 25979787.
  51. Lott IT (2012). «Neurological phenotypes for Down syndrome across the life span». Progress in Brain Research. 197: 101–21. doi:10.1016/b978-0-444-54299-1.00006-6. ISBN 9780444542991. PMC 3417824. PMID 22541290.
  52. Lagalwar S, Bordayo EZ, Hoffmann KL, Fawcett JR, Frey WH (1999). «Anandamides inhibit binding to the muscarinic acetylcholine receptor». Journal of Molecular Neuroscience. 13 (1–2): 55–61. doi:10.1385/jmn:13:1-2:55. PMID 10691292.
  53. Drevets WC, Zarate CA, Furey ML (2013 թ․ հունիս). «Antidepressant effects of the muscarinic cholinergic receptor antagonist scopolamine: a review». Biological Psychiatry. 73 (12): 1156–63. doi:10.1016/j.biopsych.2012.09.031. PMC 4131859. PMID 23200525.
  54. Hasselmann H (2014). «Scopolamine and depression: a role for muscarinic antagonism?». CNS & Neurological Disorders Drug Targets. 13 (4): 673–83. doi:10.2174/1871527313666140618105710. PMID 24938776.
  55. Jaffe RJ, Novakovic V, Peselow ED (2013). «Scopolamine as an antidepressant: a systematic review». Clinical Neuropharmacology. 36 (1): 24–6. doi:10.1097/wnf.0b013e318278b703. PMID 23334071.
  56. Wohleb ES, Wu M, Gerhard DM, Taylor SR, Picciotto MR, Alreja M, Duman RS (2016 թ․ հուլիս). «GABA interneurons mediate the rapid antidepressant-like effects of scopolamine». The Journal of Clinical Investigation. 126 (7): 2482–94. doi:10.1172/JCI85033. PMC 4922686. PMID 27270172.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Hyoscine». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.