Նիքոլաս Ռոդնի «Նիք» Դրեյքը (անգլNicholas Rodney "Nick" Drake, հունիսի 19, 1948(1948-06-19)[1][2], Յանգոն, Յանգոն - նոյեմբերի 25, 1974(1974-11-25)[1][2], Թենվորթ-ին-Արդեն, Էյվոնի Սթրաթֆորդ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ, առավելապես հայտնի է ակուստիկ կիթառով կատարվող իր թախծոտ, մռայլ երգերով։

Նիք Դրեյք
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Nick Drake
Ի ծնե անունՆիքոլաս Ռոդնի Դրեյք
Ծնվել էհունիսի 19, 1948(1948-06-19)[1][2]
Յանգոն, Յանգոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 25, 1974(1974-11-25)[1][2] (26 տարեկան)
Թենվորթ-ին-Արդեն, Էյվոնի Սթրաթֆորդ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
ԳերեզմանՈւորիքշիր
ԺանրերՖոլկ
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան, կիթառահար
Գործիքներկիթառ, դաշնամուր, կլառնետ և վոկալ
Գործունեություն1969–1974
ԼեյբլIsland Records
ԿրթությունՖիցուիլյամի քոլեջ (1969)[3], Մարլբորոյի քոլեջ (1966)[3] և Eagle House School?[3]
ԿայքBryter Music
 Nick Drake Վիքիպահեստում

1968 թվականին Դրեյքը պայմանագիր կնքեց Island Records լեյբլի հետ։ Այդ ժամանակ նա 20 տարեկան էր։ 1972 թվականին թողարկեց երկու ստուդիական ալբոմ, բայց դրանցից ոչ մեկը ամբողջությամբ չվաճառվեց Դրեյքի ողջ կյանքի ընթացքում։ Կոմերցիոն ձախողման պատճառներից մեկն այն էր, որ նա չէր ուզում համերգներ և հարցազրույցներ տալ։ Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր դեպրեսիայից և անքնությունից, որն էլ արտահայտվում էր երգերի տեքստերում։ Իր երրորդ և վերջին ալբոմի՝ Pink Moon (1972)-ի, ձայնագրումից հետո երաժիշտը ապրում էր Թանուորթ-ին-Արդեն քաղաքի իր հայրական տանը, որտեղ էլ 1974 թվականի նոյեմբերի 25-ին (26 տարեկանում) մահացավ հակադեպրեսանտ տրիպտիազոլի չարաշահումից[4]։ Մինչև հիմա էլ պարզ չէ՝ դա ինքնասպանություն էր, թե պատահականություն. ոչ մի գրություն չի հայտնաբերվել։

1970-ական թվականներին Դրեյքի արվեստին հատուկ ուշադրություն չէին դարձնում, միայն 1979 թվականին թողարկվեց հետահայաց ժողովածու Fruit Tree-ն։ Բայց արդեն 1980-ականների կեսերին Նիք Դրեյքի ազդեցությունը իրենց արվեստի վրա ընդունում էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք էին Ռոբերտ Սմիթը[5]՝ The Cure խմբի առաջնորդը (խմբի անվանումը Սմիթը վերցրել է Դրեյքի Time Has Told Me: Troubled cure / For a troubled mind երգի տեքստից[6][7]), Թոմ Վերլենը (Television խմբի նախկին անդամ) և Փիթեր Բակը (R.E.M. խումբ)։ 1985 թվականին The Dream Academy խումբը ամերիկյան և անգլիական երաժշտական աղյուսակներում հայտնվեց Նիք Դրեյքին նվիրված «Life In A Northern Town» երգով։ 1990-ականների սկզբին անգլիական երաժշտական մամուլում Դրեյքը ստացել էր «անիծված պոետ»-ի կերպար և հաճախ մեջբերվում էր Քեյթ Բուշի, Փոլ Վելլերի և The Black Crowes-ի կողմից։

Նիք Դրեյքի առաջին պաշտոնական կենսագրությունը հրատարակվեց 1997 թվականին[8], իսկ 1998 թվականին նրա մասին նկարահանվեց փաստագրական ֆիլմ՝ «Անծանոթը մեր մեջ» վերնագրով։ 2000 թվականին այն բանից հետո, երբ Volkswagen-ը իր մեքենաների գովազդի մեջ օգտագործեց Դրեյքի Pink Moon երգը[9], նրանից վաճառվեց ավելի շատ սկավառակ, քան նախորդ 30 տարիների ընթացքում[10]։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Նիքոլաս Ռոդնի Դրեյքը ծնվել է 1948 թվականի հունիսի 19-ին Ռանգունում, անգլիական հարուստ ընտանիքում[11]։ Նրա հայրը՝ Ռոդնին (19081988), տեղափոխվել էր այդպես 1930-ականների սկզբին, որպեսզի աշխատեր որպես ինժեներ Բոմբեյա-բիրմայական առևտրական կորպորացիայում(անգլ.՝ Bombay Burmah Trading Corporation, Հնդկաստանի ամենահին[12] առևտրական ընկերություններից մեկը)։ 1934 թվականին Ռոդնին ծանոթանում է Հնդկական քաղաքացիական ծառայության(անգլ.՝ Indian Civil Service) ղեկավարներից մեկի աղջկա՝ Մերի ԼԼոյդի (1916—1993) հետ, որին տանը անվանում էին Մոլլի։ Ռոդնին 1936 թվականին նրան ամուսնության առաջարկություն արեց, սակայն զույգը ստիպված էր սպասել ևս մեկ տարի, երբ Մոլլին կդառնար 21 տարեկան[13]։ Նրանք ամուսնացան 1937 թվականի ապրիլի 14-ին։ 1942 թվականին Դրեյքների ընտանիքը տարհանվեց Հնդկաստան, քանի որ ճապոնական զորքերը օկկուպացրել էին Բիրման[14]։ 1944 թվականին Լահորում (Հնդկաստան) լույս աշխարհ եկավ Նիքի ավագ քույրը՝ Գաբրիել Դրեքը՝ հետագայում հաջողակ կինոդերասանուհի։ 1950 թվականին Դրեյքները տեղափոխվեցին Բոմբեյ, իսկ 1952-ին՝ Անգլիա՝ Թանուորթ-ին-Ադեն գյուղ, որտեղ սկսեցին ապրել երկհարկանի տանը, որը կոչվում էր Ֆար Լեյս(անգլ.՝ Far Leys):

Եվ Ռոդնին, և Մոլլին սիրում էին երաժշտություն և նույնիսկ գրել են սեփական կոմպոզիցիաներ։ Մոլլին տխուր երգեր էր գրում դաշնամուրային կատարման համար և ձայնագրում դրանք կասետային մագնիտոֆոնով (այդ ձայնագրություններից երկուսը թողարկվել են 2007 թվականին՝ Դրեյքի չթողարկված ձայնագրությունների հետ միասին Family Tree ալբոմում)։ Մոլլիի ազդեցության տակ՝ Դրեյքը սկսեց դաշնամուր նվագել վաղ տարիքից[11]։ Նիք Դրեյքի կենսագիրը և քույրը՝ Գաբրիելը, անհավանական նմանություն են գտնում Նիքի և Մոլլիի երաժշտության մեջ[15]։

1957 թվականին Դրեյքը սկսեց հաճախել Իգլ Հաուզ(անգլ.՝ Eagle House School) դպրոց-ինտերնատը, որը գտնվում էր Բերկշիր շրջանում։ Սովորելով այնտեղ հինգ տարի՝ 1962 թվականին նա ընդունվեց Մալբորո քոլեջը (անգլ.՝ Marlborough College, հիմնադրված 1843 թվականին), Ուիլթշիրի կոմսություն, որտեղ իրենց ժամանակին սովորել էին իր հայրը, պապը և նախապապը։ Այնտեղ նա դարձավ բավականին ուժեղ մարզիկ (նրա սահմանած ռեկորդը 100 յարդ վազքի մեջ մինչև այժմ չի կարողանում գերազանցել Մալբորոյի և ոչ մի աշխակերտ), որոշ ժամանակ նա ռեգբիի թիմի ավագն էր։ Դրեյքը նաև նվագում էր դպրոցական նվագախմբում, սովորել էր նվագել կլառնետ և սաքսափոն։ 1964 կամ 1965 թվականին իր չորս դպրոցական ընկերների հետ ստեղծել է երաժշտական խումբ, որտեղ հիմնականում դաշնամուր էր նվագում, երբեմն՝ երգում և սաքսափոն նվագում։ Խումբը կրում էր The Perfumed Gardeners («Բուրումնավետ այգեգործներ») անվանումը և կատարում էր ջազային ստանդարտներ, անգլիական լեյբլ Pye Records-ի քավր-տարբերակներ (The Kinks, Լոննի Դոնեգան, Լոնգ Ջոն Բոլդրի, The Searchers և այլն) և որոշ բաներ The Yardbirds-ից ու Manfred Mann-ից։ Որոշ ժամանակ խմբի անդամ էր նաև Քրիս դե Բուրգը, որը 1980-ականներին հայտնի դարձավ Lady In Red հիթով։

Դրեյքի ակադեմիական առաջխաղացումը անկում ապրես. իր ողջ ազատ ժամանակ նա նվիրում էր ոչ թե կրթությանը, այլ երառշտությանը։ 1963 թվականին նա նույնիսկ ձախողեց ֆիզիկայի և քիմիայի քննությունները[16]։ 1965 թվականին 13 ֆունտով Դրեյքը ձեռք բերեց իր առաջին ակուստիկ կիթառը, իսկ նույն թվականի օգոստոսին իր ընկերների հետ ավտոստոպով ճամփորդեց Եվրոպայում[14]։ Հոկտեմբերի 29-ին Լոնդոնում նա ներկա գտնվեց Graham Bond Organisation-ի համերգին։

Համալսարանն խմբագրել

1966 թվականի ամռանը Դրեյքն ավարտեց Մալբորո քոլեջը և Քեմբրիջի համալսարանի Ֆիցվիլիամ քոլեջում հաջողությամբ հանձնեց քննությունները։ Այնտեղ նա պետք է սովորեր անգլիկական գրականություն։ Սակայն նա որոշեց մեկ տարով հետաձգել իր ուսումը։ 1966 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբերը նա իր ընկերների հետ բնակվեց Ֆրանսիայում, այնուհետև վերադարձավ Ա։ Լոնդոնում հոկտեմբերի 6-ին առաջին անգամ փորձեց մարիխուանա ծխել։ 1967 թվականի սկզբին նա կրկին Ֆրանսիայում էր՝ Էքսան-Պրովանսում, որտեղ, ըստ երևույթին, առաջին անգամ փորձեց LSD, այնուհետև մարտին ընկերների հետ գնաց Մարոկկո, որովհետև «այնտեղ աշխարհի լավագույն խոտն էր» (անգլ.՝ that was where you got the best pot)[17]:

Տուն վերադառնալուց հետո Նիքը որոշ ժամանակ ապրեց քրոջ բնակարանում՝ լոդնոնյան Համփստեդ արվարձանում։ 1967 թվականի հոկտեմբերին[18] սկսվեց նրա ուսումնական տարին Քեմբրիջում։ Դասախոսները նրան համարում էին պայծառ, բայց անհանգիստ ու սովորելու նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունեցող ուսանող[19]։ Քեմբրիջը հատուկ ուշադրություն էր դարձնում իր ուսանողների ֆիզիկական պատրաստությանը (հատկապես կրիկետի և ռեգբիի մրցույթներին), բայց այդ ժամանակ Նիքը արդեն կորցրել էր իր հետաքրքրությունը սպորտի հանդեպ՝ նախընտրելով ժամանակ անցկացնել հանրակացարանի իր սենյակում՝ ծխելով մարիխուանա և կիթառ նվագելով։ Նրա համար չափազանց դժվար էր լեզու գտնել ուսանողների և դասախոսների հետ։

Նույն աշնանը նա ծանոթանում է Ռոբերտ Կիրբիի հետ, ով հետագայում պիտի ստեղծի Նիքի առաջին երկու ալբոմների լարային և փողային կոմպոզիցիաները[20][21]։ Այդ ժամանակաշրջանում Դրեյքը բացահայտեց ամերիկյան և բրիտանական ֆոլք-երաժշտությունը, այնպիսի արտիստների, ինչպիսիք էին Բոբ Դիլանը, Ջոշ Ուայթը և Ֆիլ Օքսը։ Նիքը սկսեց ելույթ ունենալ լոնդոնյան փոքրիկ ակումբներում և սրճարաններում։ 1968 թվականին, երբ նա հանդես էր գալիս Country Joe and the Fish-ի հետ Քեմդեն Թաունում, նրան նկատեց Էշլի Հաթչինգսը՝ Fairport Convention-ի բաս-կիթառահարը:տիմտ

Հաթչինգսը Նիքին ծանոթացնում է ամերիկացի 25-ամյա պրոդյուսեր Ջո Բոյդի հետ, ով Witchseason Productions-ի սեփականատերն էր։ Այդ ընկերությունը համագործակցում էր Island Records լեյբլի հետ։ Բոյդը ձայնագրել էր Pink Floyd-ի վաղ շրջանի երգերից երկուսը, հասարակության համար բացահայտել էր Fairport Convention-ին, Ջոն Մարտինին և The Incredible String Band-ին։ Նա բրիտանական ֆոլք երաժշտության ականավոր գործիչներից էր։

Նիքը Բոյդին ցույց տվեց կասետային մագնիտոֆոն, որի վրա 1968 թվականի գարնանը ձայնագրել էր չորս երգ։ Լսելով երգերը՝ Բոյդը Նիքին առաջարկեց պայմանագիր կնքել և սկսել աշխատել դեբյուտային ալբոմի վրա։ Նիքի ռեակցիան, ըստ Բոյդի հիշողությունների, մեղմ ասած զուսպ էին. «Ա, շատ լավ, օքեյ»։ Չնայած Դրեյքի ընկերը՝ Փոլ Վիլերը, հիշում է այն հուզված իրավիճակը, որի մեջ գտնվում էր Նիքը՝ պայմանագիրը ստորագրելուց հետո։ Ոգևորված իր առջև բացվող «աստղային կարիերայի» հեռանկարներով՝ նա որոշեց թողնել ուսումը և նույնիսկ չավարտեց երրորդ կուրսը[22]։

Դեբյուտային ալբոմ խմբագրել

1968 թվականին Լոդնոնի Sound Techniques ստուդիայում սկսվեցին Նիքի առաջին ալբոմի համար կատարվող աշխատանքները։ Ձայնագրության ժամանակ Բոյդը ոգեշնչվում էր Ջոն Սայմոնի պրոդյուսերական աշխատանքով, երբ վերջինս ստեղծում էր Լեոնարդ Քոհենի առաջին ալբոմը (Songs of Leonard Cohen 1967 թվական), համարելով, որ Նիքի ձայնը պիտի ձայնագրվի համանման «վստահելի», ինտիմ ոճով, առանց «փոփ ռեվերբերացիայի»։ Նա նաև ցանկանում էր մտցնել լարայինների պարտիա, որը պիտի գրեր Ռիչարդ Հյուսոնը և կատարեր հատուկ հրավիրված տասնհինգ հոգանոց նվագախումբը։ Որպես ձայնային ռեժիսոր Բոյդը ընտրեց Ջոն Վուդին, բացի դրանից նա հրավիրեց Fairport Convention-ի կիթառիստին՝ Ռիչարդ Թոմփսոնին, և Pentangle խմբի բասիստ Դեննի Թոմփսոնին։

Սկզբնական շրջանկում ալբոմի ձայնագրման գործերը վատ էին ընթանում, աշխատանքները կատարվում էին անկանոն, հիմնականում այն պատճառով, որ Նիքի ալբոմին տրամադրվում էր Fairport Convention Unhalfbricking ալբոմի ձայնագրական աշխատանքներից մնացած ժամանակը։ Դրեյքի և Բոյդի միջև աճում էին ստեղծագործական տարբերությունները. պրոդյուսերը կիսում էր Ջորջ Մարտինի այն կարծիքը, որ «ստուդիան կարելի է օգտագործել իբրև երաժշտական գործիք» (այսինքն կարելի է օգտագործել ստուդիայի էֆֆեկտների տարբեր տեսակներ), իսկ Նիքը նախընտրում էր ավելի բնական և օրգանական ձայն։ Բայց նրանք երկուսն էլ գոհ չէին Հյուսոնի գործիքավորումից. հնչողությունը ստացվել էր չափազանդ «մեյնսթրիմային», փոփային[23]։ Դրեյքը առաջարկեց Հյուսոնին փոխարինել իր ընկերոջ՝ Ռոբերտ Կիրբիի հետ։ Ամենասկզբում Բոյդը սկեպտիկորեն էր վերաբերվում նրա թեկնածությանը. նա չափազանց երիտասարդ էր և ստուդիայում աշխատելու ոչ մի փորձառություն չուներ։ Կիրբին կամերային երաժշտության կվարտրետի միջոցով ձայնագրեց վերադաշնակում, և Բոյդը, լսելով ձայնագրությունը, հաճելիորեն զարմացավ։

Սակայն Կիրբին հրաժարվեց գործիքավորել «River Man»-ը։ Այդ ժամանակ Բոյդը օգնություն խնդրեց փորձառու կոմպոզիտոր Հարրի Բոնիսոնից՝ այս ամենով գերազանցելով այն գումարը, որը հատկացվել էր ալբոմի ձայնագրմանը։ Ռոբինսոնը գրեց լարայինների պարտիա՝ Ֆրեդերիկ Դելուիսի և Մորիս Ռավելի ոճով։

Ալբոմի թողարկումը մի քանի ամսով հետաձգվեց։ Այն ի վերջո թողարկվեց 1969 թվականի սեպտեմբերի 1-ին և ուղեկցվեց դժգոհ հրապարակումներով[24]։ Հոդվածքներ ու անդրադարձներ նրա մասին մամուլում շատ քիչ էին։ NME ամսագրի հոկտեմբերի 4-ի համարում գրվում էր, որ ալբոմը «այնքան էլ բազմազան չէ, որ զվարճալի լինի» (անգլ.՝ not nearly enough variety to make it entertaining)[25]: Ջոն Փիլը իր ռադիոհաղորդումների ժամանակ ուղիղ եթերում միացրել է նրա երգերից մի քանիսը։ Նիքը դժգոհ էր մնացել ձայներիզի երգերի հերթականությունից, իսկ երգերը ընդգրկում էին այնպիսի տողեր, որոնք վերջնական տարբերակներում տեղ չէին գտել[26]։ Նիքի քույրը՝ Գաբրիելը, հիշում էր.

Նա չափազանց գաղտնապահ էր։ Ես գիտեի, որ նա ալբոմ էր ձայնագրում, սակայն չգիտեի՝ ուր են հասել աշխատանքները, մինչ Նիքը չմտավ իմ սենյակ և չասաց. «Ահա՛ այն»։ Նա այն շպրտեց մահճակալիս և դուրս եկավ[22]։

Ալբոմի անվանումը RiZla+ ընկերության ծխախոտի թղթի փաթեթի վրա գրված նախազգուշական խոսքերն են («Մնաց հինգ թուղթ»), որը նշանակում էր՝ պետք է գնել նորը (սովորաբար դրանցից օգտվում էին մարիխուանա ծխողները, որոնցից էր նաև Նիքը)։ Նա գտնում էր, որ դրանք շատ հնչեղ խոսքեր են, չնայած ինչ-որ հատուկ իմաստ չունեն[27]։ Մյուս կողմից, հինգ տարի անց այս արտահայտությունը ստացավ ուրիշ, ողբերգական և ինչ-որ կանխագուշակող իմաստ. չէ՞ որ 1969 թվականին Նիքին մնում էր ապրելու ուղիղ հինգ տարի։

1969 թվականի սեպտեմբերի 24-ին Նիքը ելույթ ունեցավ Ռոյալ Ֆեսթիվալ Հոլում (անգլ.՝ Royall Festival Hall): Ջո Բոյդը ավելի ուշ նշեց.

Հանդիսատեսը հանգիստ ու հարգալից էր։ Նիքի ելույթը հրաշալի էր, բոլորը պարզապես հիպնոսացվել էին[14]։

Դա Նիքի լավագույն ելույթներից մեկն էր[14]։

Լոնդոնում խմբագրել

Bryter Layter խմբագրել

Նիքը թողեց ուսումը Քեմբրիջում (այն դեպքում, երբ դիպլոմի հանձմանը մնացել էր ինն ամիս) և 1969 թվականի աշնանը տեղափոխվեց Լոնդոն՝ երաժիշտի կարիերայի վրա կենտրոնանալու նպատակով։ Հայրը երկար նամակներ էր գրում Նիքին, որտեղ նշում էր վերջինիս՝ Քեմբրիջը թողնելու որոշման թերությունների մասին. «...դիպլոմը լրացուցիչ ապահովագրություն է։ Եթե դու դիպլոմ ունես, ապա ունես այնպիսի բան, որի վրա կարող ես հիմնվել»։ Այս նամակին Նիքը պատասխանեց, որ այդպիսի ապահովագրություն ինքը չէր էլ ուզում ունենալ[28]։

Առաջին մի քանի ամիսը մայրաքաղաքում Դրեյքը անցկացրեց մի տեղից մյուսը թափառելով, երբեմն մնալով քրոջ տանը, բայց ավելի հաճախ գիշերելով ընկերների ու ծանոթների հարկի ներքո։

1970 թվականի առաջին կեսին Նիքը բավականին հաճախ էր ելույթ ունենում՝ շաբաթը մեկ անգամ համերգներ տալով։ Մասնավորապես հունվարի 24-ին Էվելլ տեխնիկական քոլեջում (անգլ.՝ Ewell Technical Colledge) նա բացեց այնպիսի խմբերի ելույթները, ինչպիսիք են Genesis-ը[14] և Atomic Rooster-ը։

Հուլիսին Էլթոն Ջոնը Նիքի Five Leaves Left ալբոմից ձայնագրեց չորս երգ՝ «Saturday Sun»-ը, «Way To Blue»-ն, «Day Is Done»-ը և «Time Has Told Me»-ն։ Դրանք կարելի է գտնել Էլթոն Ջոնի` 2001 թվականին թողարկված Prologue ալբոմում։

Երկրորդ ալբոմի՝ Bryter Layter-ի, ձայնագրման աշխատանքները սկսվեցին 1970 թվականի հուլիսի կեսերին։ Սկսվել էր բուռն գործունեություն. Նիքը կրկին դիմեց Կիրբիին, որպեսզի վերջինս վերադաշնակումներ գրի լարայինների համար, Fairport Convention-ի անդամներ Ռիչարդ Թոմփսոնին, Դեյվ Մեթթեքսին և Դեյվ Փեգգին հրավիրեց նվագելու կիթառ, հարվածային և բասս համապատասխանաբար։ Որպես բեք-վոկալիսներ հրավիրվեցին հայտնի երգչուհիներ Փի Փի Առնոլդը և Դորիս Թրոյը (երկուսն էլ երգում են «Poor Boy» թրեքում)։ Զարյացած իր դեբյուտային ալբոմի անհաջողություններից՝ Նիքը հանձնվեց և որոշեց հետևել իր պրոդյուսերի հրահանգներին։ Նոր ալբոմի ձայնը ավելի «փոփային» էր, «զվարճալի», սահուն և «ջազային» (անգլ.՝ jazzy): Վերջապես, ձայնագրման համար հրավիրվեց նաև Velvet Underground-ի անդամ Ջոն Քեյլը, որի «երաժշտական ունակություններով» Դրեյքը հիանում էր։ Քեյլը «Northern Sky» և «Fly» երգերի համար նվագեց դաշնամուր, երգեհոն և չելեստե։ Ալբոմի պրոդյուսերը կրկին Ջո Բոյդն էր, իսկ ձայնային ռեժիսորը՝ Ջոն Վուդը։

Bryter Layter ալբոմը, որը թողարկվեց 1970 թվականի նոյեմբերի մեկին, ինչպես և նախորդը, առևտրային ձախողում կրեց. վաճառվեց երեք հազարից մի փոքր քիչ ձայներիզ (չնայած Նիքի կարիերայի ընթացքում այն համարվում է ամենահաջողակը»։ Melody Maker-ը այն ներկայացրեց իբրև «ֆոլքի և կոկտեյլ-ջազի անշնորհք խառնուրդ»։

Անմիջապես ալբոմի թողարկումից հետո Բոյդը Witchseason-ը վաճառեց Island Records-ին և տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ սկսեց ձայնագրել սաունդթրեքներ Warner Bros.-ի համար։ Ալբոմի չափազանց վատ վաճառքը Նիքին հասցրեց դեպրեսսիայի։ Լոնդոնի և երաժշտական կարիերայի հետ կապված նրա լավատեսական մոտեցումները լիովին փոխվեցին. նա դժվախտ էր, ապրելով մենակության մեջ՝ նկատելիորեն ջղայինանում և ամաչում էր համերգներ տալիս։ Վերջինը նկատվել էր ավելի շուտ։ Օրինակ, երբ 1970 թվականի հունիսի 25-ին նա Էվելլ Քոլեջում ելույթ էր ունենում Ռալֆ ՄաքԹելլի հետ, վերջինս Նիքի մասին խոսել է այսպես.

Նրա հետ միակ զրույցը, որքան հիշում եմ, տեղի ունեցավ գրիմի սենյակում։ Ելույթներից առաջ ես սարսափելի նյարդայնանում եմ և անընդհատ խոսում։ Որպեսզի հանգստացնեմ նյարդերս, ես անընդհատ հարցնում եմ մարդկանց. «Ամեն ինչ կարգի՞ն է»։ Նիքը մի կերպ մեկ-երկու խոսք ասաց։ Այդ համերգին նա շատ ամաչկոտ էր։ Նա նվագում էր առաջին համարի ներքո, և, երևի թե կատարվեց ինչ-որ սարսափելի բան։ Նա երգում էր Fruit Tree-ն և հանկարծ կեսից դադարեց կատարել այն։ Ուղղակի հեռացավ բեմից[14]։

1971 թվականի սկզբին Նիքի մտահոգված ընտանիքը համոզեց նրան դիմել Սուրբ Թոմի հոսպիտալի (անգլ.՝ St. Thomas Hospital) հոգեբույժներին, որտեղ նշանակեցին հակադեպրեսանտներ։ Նիքը ամաչում էր դրանից, նա հուսահատված էր, որ ստիպված էր ընդունել այդ հաբերը, և փորձում էր այդ փաստը թաքցնել ընկերներից։ Նիքի ընկերուհին՝ Ռայդը, հիշում է.

Նա եկավ իմ բնակարան, և մենք զրուցում էին, ու հանկարծ նա ասաց. «Դու դեմ չե՞ս, եթե ես հիմա գնամ խոհանեց և հաբերս ընդունեմ։ Ես չափազանց ցավում եմ, չափազանց ցավում եմ»[29]։

Pink Moon խմբագրել

Pink Moon-ը Նիքի կատարմամբ

1970 թվականի ձմեռվանից Նիքը ամբողջովին մեկուսացվեց արտաքին աշխարհից. նա հազադեպ դուրս էր գալիս լոնդոնյան իր բնակարանից միայն նրա համար, որ նվագի ինչ-որ պատահական համերգում կամ մարիխուանա գնի, որը, Կիրբիի խոսքերով, «ծխում էր անհավանական քանակությամբ»։ «Դա շատ վատ շրջան էր, - հիշւոմ է Գաբրիելը, - նա ինչ մի որ ասաց, որ ամեն ինչ ճիշտ հունով չի գնում հենց այդ ժամանակվանից, և ես ինքս մտածում եմ, որ ամեն ինչ սկսվեց հենց այդ ժամանակ»[30]։

Չնայած Island Records-ը խաչ քաշեց Նիքի վրա՝ որպես ֆոլք-երգչի և չսպասեց նրանից նոր ալբոմի[31], Նիքը կապ հաստատեց Ջոն Վուդի հետ 1971 թվականի հոկտեմբերին, որպեսզի սկսեն աշխատել այն ալբոմի վրա, որին վիճակված էր դառնալ վերջինը։ Ստուդիա նա գնաց ուղիղ կեսգիշերին՝ կիթառը ձեռքերում պահած։ Ալբոմի ձայնագրման աշխատանքները տևեցին երկու գիշեր, ընդհանուր առմամբ՝ 4 ժամ։ Ստուդիայում էին միայն Դրեյքը ու Վուդը։ Այդ գիշերային աշխատանքների ժամանակ Նիքը խորը դեպրեսսիայի մեջ էր, ամբողջ ընթացքում նա Վուդի հետ ընդամենը երկու բառ էր փոխանակել, իսկ երբ վերջինս հարցրեց՝ ի՞նչ է պատահել, Նիքը ինչ-որ անհասկանալի բան մրմնջաց և հեռացավ։

Նիքը անդրդվելի էր այն բանում, ինչ ուզում էր. ձայնագրել միայն կիթառ և իր ձայնը, առանց որևէ լրացուցիչ հավելումների և էֆֆեկտեների։ Միակ հավելումը եղել է ալբոմի առաջին թրեքում, որում ավելացվել էր դաշնամուրային պարտիա)։ Սկզբնական շրջանկում Վուդը մտածում էր, որ երաժիշտը ցանականում է ստացված ձայնագրությունները օգտագործել որպես դեմո՝ առաջիկա ստուդիայի աշխատանքների համար, բայց ավելի ուշ հասկացավ, որ հենց դրանք էլ կազմելու են նոր ալբոմը. «Նիքը շատ լուրջ էր տրամադրված ավարտելու այդ սառը, խիստ ձայնագրությունները»,- հիշում է Վուդը: Pink Moon-ում ընդգրկված երգերը շատ կարճ են, և ամբողջ ձայներիզը՝ 11 թրեքներով, ձգվում է 28 րոպե։ Ինչպես ասում էր Վուդը. դա հեց այն էր, ինչ պետք էր։ Դուք չէիք էլ ուզենա, որ այն երկար լիներ։

Այն բանից հետո, երբ ձայնագրությունը արդեն ավարտված էր, Նիքը այն անմիջապես տարավ Island Records-ի գրասենյակ՝ Քրիս Բլեքվելլի մոտ, չնայած այն հայտնի լեգենդի, ըստ որի նա, չասելով ոչ մի բառ, այն ուղղակի դնում էր ընդունարանի գրասեղանի վրա։ Music Maker-ում 1972 թվականի փետրվարին հայտնվեց նոր ալբոմի անոնսը. «Pink Moon՝ Նիք Դրեյքի նոր ալբոմը։ Նրա մասին մենք առաջին անգամ լսեցինք միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ էր[32]: Pinko Moon-ը վաճառքում հայտնվեց 1972 թվականի փետրվարի 25-ին և վաճառվեց ավելի քիչ քանակությամբ, քան նախորդ երկուսը, չնայած դրան՝ ստանալով մի քանի դրական արձագանք։ Zigzag ամսագրում, օրինակ, քննդադատ Կոննոր ՄաքՆայթը գրեց.

Նիք Դրեյքը արտիստ է, որը էլ երբեք նմանը չի ունենա։ Ալբոմը ոչ մի քար քարի վրա չի թողնում այն թեորիայից, որը պնդում է, որ երաժշտությունը պետք է լինի էսկապիստական։ Սա ուղղակի երաժշտի կողմից կյանքի ինչ-որ պահի ընկալումն է, և դուք ոչինչ ավել չեք կարող պահանջել[33]։

Island Records-ի հիմնադիր Քրիս Բլեքուելլը զգաց, որ Pink Moon-ը ունի առևտրային պոտենցալ, սակայն լեյբլի աշխատակիցները հիասթափված էին այն բանից, որ Նիքը անվերջ չէր ցանկանում ներկա գտնվել իր ալբոմի վաճառքի համար կազմակերպվող ինչ-որ միջոցառումներին։ Մենեջեր Մաֆֆ Վինվուդը հիշում է, որ ինքը ինչ-որ կերպ Նիքի վրա ազդելու անկարողությունից «պոկում էր մազերը»։ Վերջապես, երաժիշտը տեղի տվեց Ջո Բոյդի խրատներին և հարցազրույց տվեց Sounds ամսագրի թղթակից Ջերրի Հիլբերթին[34]։ Սա միակ հարցազրույցն է Նիք Դրեյքի հետ, որտեղ «ամաչկոտ և ինքնամփոփ ֆոլք-երաժիշտը խոսում է այն մասին, թե որքան չի սիրում հանդես գալ հասարակության առաջ...և շատ քիչ այլ բաների մասին»: Հիլբերթը ավելի ուշ պատմում էր.

Ոչ մի հաղորդակցություն ընդհանրապես չկար։ Ես չեմ էլ հիշում՝ գոնե մեկ անգամ նայել է նա ինձ, թե ոչ։ Եթե մեղմ չգտնվեմ, ապա կարող էի ասել, որ նա չափազանց տաղանդավոր, բայց միևնույն ժամանակ սխալ դաստիարակված տղա էր, որը խորապես տառապում էր ինքն իր հանդեպ խղճահարությունից[35]։

Հիասթափված և վստահ նրանում, որ ինքը այլևս երբեք չի կարող ստեղծագործել, Նիքը որոշեց ամբողջովին կտրվել երաժշտությունից։ Նա մտածում էր դառնալ ծրագրավորող և նույնիսկ միտք ուներ բանակում ծառայելու։

Վերջին տարիներ խմբագրել

Կրկին տանը խմբագրել

Նիքը վերադարձավ ծնողների տուն՝ Թանուորթ-ին-Արդեն՝ հասկանալով՝ դա քայլ է դեպի ետ։ Նա ասում էր իր մայրիկին.

Տանը մնալն ինձ դուր չի գալիս, բայց մնացած տեղերն ավելի անտանելի են[22][28]։

Նա ապրում էր տնտեսելով, նրա եկամտի միակ աղբյուրը Island Records-ի կողմից ամեն շաբաթ ուղարկվող 20 ֆունտն էր։ Որոշ ժամանակ նա ապրում էր այնպիսի աղքատության մեջ, որ նոր կոշիկներ գնելու գումար չուներ։ Նա հաճախ էր մի քանի օրով կորչում՝ այս կամ այն ընկերոջ մոտ գնալով։ Ռոբերտ Կիրբին այսպես էր նկարագրում Նիքի սովորական այցելությունը.

Նա ուղղակի գալիս էր և ոչ մի բառ չէր արտասանում, նստում էր, երաժշտություն լսում, ծխում, խմում, գիշերում և երկու-երեք օր հետո այլևս չկար, նա անհետանում էր։ Իսկ երեք ամիս անց նորից վերադառնում[36]։

Նիքը հաճախ էր վերցնում իր մայրիկի մեքենան և աննպատակ վարում ամբողջ շրջանով մեկ մինչև բենզինի ավարտվելը. այդ ժամանակ նա զանգահարում էր ծնողներին և խնդրում վերցնել իրեն[22]։ Հիվանդության դժվարին շրջաններում նա չէր հետևում իր արտաքինին, չէր կտրում եղունգները և չէր լվացվում[37]։ 1972 թվականի ապրիլին կամ մայիսին Նիքի մոտ նյարդային նոպա նկատվեց. նա հինգ շաբաթով հոսպիտալացվեց Վորվիրկշիրի հոգեբուժարանում։

1974 թվականի փետրվարին Նիքը կրկին կապ հաստատեց Վուդի հետ՝ ասելով, որ կուզերնար սկսել ձայնագրել չորրորդ ալբոմը։ Ջո Բոյդը այդ ժամանակ Անգլիայում էր և ցանկություն հայտնեց ներկա գտնվել աշխատանքներին։ Ձայնագրվեց չորս երգ՝ «Black Eyed Dog»-ը (Ուինսթոն Չերչելը դեպրեսսիան անվանել է «սևաչյա շուն»[38]), «Rider On The Wheel»-ը, «Hanging On A Star»-ը և «Voice From The Mountain»-ը։ Ե՛վ Բոյդը, և՛ Վուդը նկատեցին, որ Դրեյքի նվագելը բավականին փոխվել է դեպի վատը։ Բոյդն ասում էր.

Դրանից ամբողջ իրանս փշաքաղվում էր։ Այդ ամենը իսկապես սարսափելի էր։ Նա այնքան վատ վիճակում էր, որ չէր կարողանում նվագել և միաժամանակ երգել։ Մենք ստիպված էին երգը ձայնագրել առանձին, այնուհետև կցել երաժշտությանը։ Եվ այս ամենը կատարվեց մեկ օրում. մենք սկսեցինք առավոտյան և ավարտեցինք կեսգիշերին մոտ, ամեն ինչը միայն այդ չորս երգի պատճառով էր[29]։

Չնայած այդ ամենին՝ ստուդիա վերադառնալը բարձրացրել էր Նիքի տրամադրությունը։ Նրա մայրը հիշում է.

Մենք շատ անհանգիստ էինք այն մտքից, որ Նիքը երջանիկ էր, որովհետև այդ տարիներին նրա կյանքում երջանկություն գոյություն չուներ։

Հուլիսին Դրեյքը վերջին անգամ գնաց ստուդիա, որտեղ ձայնագրեց «Tow The Line» երգը։

Մահ խմբագրել

Island Records-ը աշնանը դադարեց Նիքին գումար ուղարկել։ 1974 թվականի հոկտեմբերին նա ճամփորդեց դեպի Ֆրանսիա, որտեղ տևական ժամանակ ապրեց լքված զբոսանավում[27]։ Ֆրանսիայում նրա հետ կապ է հաստատում ֆոլք-երգչուհի Ֆրանսուազա Արդին, որը ցանկություն ուներ Նիքի որոշ երգերի քավր-տարբերակները ձայնագրել[27]։

Տուն վերադառնալով՝ նա սկսեց շփվել միայն մի քանի մոտ ընկերների, առավելապես Սոֆի Ռայդի հետ, որին Նիքի կենսագիրը անվանել է «մարդ, ում կարելի է անվանել ընկերուհի», իսկ հենց ինքը՝ Սոֆին, նախընտրում էր իրեն «լավագույն ընկերուհի» ընկերուհի(անգլ.՝ best (girl) friend) Ника[39]: 2005 թվականին տրված հարցազրույցում Ռայդը պատմում է, որ Նիքի մահվանից մեկ շաբաթ առաջ խնդրել է նրան որոշ ժամանակով դադարեցնել շփումը. «Ես չէի կարողանում համակերպվել այդ ամենի հետ։ Ես խնդրեցի նրան՝ ինձ ժամանակ տալ։ Եվ ես այլևս երբեք նրան չտեսա»: Ռայդի և Նիքի հարաբերությունները այդպես էլ լուրջ ընթացք չստացան(անգլ.՝ was never consummated):

1974 թվականի նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան Նիք Դրեյքը մահացավ Ֆար Լեյսում՝ հակադեպրեսանտի չարաշահումից։ Կատարվածի գիշերը նա պառկել էր քնելու՝ վերադառնալով ընկերոջ տնից։

Լուսաբացին նրա ծնողները լսել են՝ ինչպես է նա գնացել խոհանոց և նախաճաշել։ Այնուհետև նա բարձրացել է իր սենյակ, լսել Բախի[27] Բրանդենբուրգյան համերգը և ընդունել «քնել օգնող» հաբերը[40]։ Նիքը հաճախ էր անքնություն ունենում, նա գիշերները անց էր կացնում կիթառ նվագելով կամ երաժշտություն լսելով, և քնում էր միայն առավոտյան։ Հիշելով այդ գիշերվա իրադարձությունները՝ նրա մայրը պատմում է.

Սովորաբար ես երբեք չէի անհանգստացնում նրան։ Բայց արդեն կեսօր էր, և ես ներս մտա նրա սենյակ, որովհետև իսկապես վերկենալու ժամանակն էր։ Նա լայնությամբ պառկած էր մահճակալին։ Առաջին բանը, որ ես նկատեցի, նրա երկար-երկար ոտքերն էին[41]։

Ոչ մի երկտող չգտնվեց, չնայած սեղանին դրված էր Ռայդին ուղղված նամակ։ Կորոները (ախտաբանական անատոմիայով զբաղվող բժիշկ) եզրակացություն ներկայացրեց, որ մահը վրա է հասել 1974 թվականի նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 6-ին «կանխամտածված սուր ինքնաթունավորիչ ամիտրիպտիլին» ընդունելու հետևանքով. դա նշանակում էր, որ պաշտոնական վարկածով, Նիք Դրեյքը ինքնասպանություն է գործել։

Սակայն, նրա ընտանիքի անդամները և շատ ընկերներ հերքում են ինքնասպանության վարկածը։ Դրեյքի ծնողները հիշում են, որ իրենց որդու տրամադրությունը մահվանից մի քանի շաբաթ առաջ «շատ դրական» էր, նա մտածում էր Լոնդոն վերադառնալու և երաժիշտի կարիերան շարունակելու մասին։ NME ամսագրի 1975 թվականի փետրվարի 8-ի համարում լրագրող Նիք Քենթը նկատեց Դրեյքի մահվան դառը հեգնանքը. նա մահացավ հենց այն ժամանակ, երբ «սկսում էր ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն»(անգլ.՝ to regain a sense of personal balance)[42]: Ջո Բոյդը ասաց, որ իր համար ավելի լավ է մտածել, որ չարաշահումը պատահականություն է եղել։ Իհարկե հնարավոր է, որ Նիքը քնաբերները շփոթած լինի հակադեպրեսանտների հետ, որոնց նույնիսկ փոքր չափաքանակը կարող է մահացու լինել[43]։ Բացի դրանից Նիքի քնած դիրքը թույն է տալիս կարծել, որ երբ նա մոտեցել է մահճակալին, նրա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել և նա պարզապես ընկել է անկողնուն[43]։ Կարծիքներ կային և այն մասին, որ Նիքը մահացել է թմրանյութի չարաշահումից[43] կամ մարիխուանայի համատեղ օգտագործումից (կամ այլ թմրանյութի) և նշանակված դեղամիջոցներից։

Նիքի քույրը՝ Գաբրիելը, պատմում էր.

Անձամբ ես հակված եմ մտածել, որ նա ինքնասպան է եղել։ Նկատի ունեմ՝ ավելի լավ է՝ նա մահանար, որովհետև ուզում էր վերջ դնել այս ամենին, քան ինչ-որ ողբերգական սխալի պատճառով։ Ինձ համար դա սարսափելի կիներ...[43]

 
Նիք Դրեյքի գերեզմանաքարը Թաունուորթ-ին-Արդենում "Now we rise / And we are everywhere" (Հիմա մենք բարձրանում ենք/Եվ մենք ամենուր ենք) մակագրությամբ: Խոսքերը՝ From The Morning երգից:

1974 թվականի դեկտեմբերի 2-ին Սուրբ Մարիա Մագդալենա եկեղեցում կատարվեց հոգեհանգիստ, որից հետո Նիքի մարմինը դիակիզվեց Սոլիհալլ սիակիզարանում(անգլ.՝ Solihull Crematorium) և ավելի ուշ թաղվեց եկեղեցուն կից գտնվող գերեզմանատանը[44]՝ կաղնու տակ[22]։ Գերեզմանաքարի հակառակ կողմում եկտող է գրված վերջին ալբոմի վերջին երգից. «Now we rise / And we are everywhere» («Հիմա մենք բարձրանում ենք / Եվ մենք ամենուր ենք»)։ Թաղման արարողությանը ներկա էր 50 հոգի, հիմնականում, Մալբոլորի, Էքս-ան-Պրովանսի, Քեմբրիջի, Լոդնոնի, Թաունուորթի և Island-ի ընկերները։ Նիքի մայրը հետագայում ասաց, որ ներկարների մեծ մասին նա տեսնում էր առաջին անգամ[45]։

Հետմահու ժողովրդականություն խմբագրել

Նիքի մահից հետո մամուլում չհայտնվեց ոչ մի մահախոսական, չստեղծվեց ոչ մի փաստագրական ֆիլմ։ Island Records-ը վերանայեց երաժիշտի ոչ մեծ շահույթ բերած բեք-կատալոգը և հայտարարեց, որ «մենք չենք պատրաստվում վերաթողարկել Նիքի երեք ալբոմներից և ոչ մեկը, ո՛չ հիմա, ոչ էլ կանխատեսելի ապագայում[46]։

Այդ ամենով հանդերձ, Ֆայ Լեյս սկսեցին այցելել Նիքի տաղանդի ավելի շատ երկրպագուներ։

1979 թվականին Ռոբ Փարթրիջը՝ Նիք Դրեյքի երկրպագուն (նա ներկա էր գտնվել 1969 թվականին տեղի ունեցած համերգին), սկսեց աշխատել Island Records-ի մամուլի ծառայությունում և առաջարկեց վերաթողարկել բոլոր երեք ալբոմները մեկ բոքս-սեթում.

Առաջինը, որ ես արեցի, երբ եկա Island, դա այն էր, որ առաջարկեցի թողարկել հետադարձ ինչ-որ բան՝ երեք ալբոմ գումարած այն ամենը, ինչ կար դրանցից բացի...ես չէի էլ սպասում, որ միլիոնավոր ձայնագրություններ կլինեն, սակայն դրանք չափազանց քիչ էին։

«Չափազանց քիչ»-ը այն չորս թրեքներն էին, որոնք ձայնագրվեցին 1974 թվականի փետրվարին (հուլիսյան թրեքը հրապարակվեց միայն 2004 թվականին)։ Բոքս-սեթը, որը կոչվեց Fruit Tree, ուղեկցվում էր բավականին ընդգրկուն կենսագրականով՝ գրված Արթուր Լաբոուի կողմից[8]։ Վաճառքը վատ ընթացավ, և 1983 թվականին Island-ը ջնջեց Fruit Tree-ն իր կատալոգից։

1980-ական թվականներին Նիքի հեղինակությունը դանդաղ, բայց հաստատապես աճում էր։ 1986 թվականին Դանիայում դանիերենով լույս տեսավ նրա առաջին ոչ պաշտոնական կենսագրությունը[8]։ 1992 թվականին թողարկվեց հարգանքի տուրք համարվող Brittle Days-ը[47], որտեղ Դրեյքի երգերը կատարում էին The Walkabouts-ը, The Times-ը, Նիքքի Սադդենը, Քլայվ Գրեգսոնը և այլք։ 1996-ից մինչև 2000 թվականի հունիսը լույս էր տեսնում անգլիական ֆենզին (սիրողական ամսագիր) Pynk Moon-ը՝ նվիրված Նիք Դրեյքին (լույս է տեսել 19 համար)[48]։ 1999 թվականի սկզբին BBC Two հեռուստաալիքը ցուցադրեց 40 րոպե տևողություն ունեցող «A Stranger Among Us: In Search Of Nick Drake» («Անծանոթը մեր մեջ. փնտրելով Նիք Դրեյքին») փաստագրական ֆիլմը։ 2000 թվականին ցուցադրվեց հեռուստատեսային ֆիլմ «A Skin Too Few: The Days Of Nick Drake» («Չափազանց ծանր մաշկ. Նիք Դրեյքի օրերը», որտեղ տեղ էին գրել Ջո Բոյդի, Գաբրիել Դրեյքի, Ջոն Վուդի և Ռոբերտ Կիրբիի հետ ունեցած հարցազրույցները։ Նույն թվականին Guardian հրատարակչությունը Bryter Layter-ին շնորհեց առաջին հորիզոնականը «100 լավագույն ալտերնատիվ ալբոմների թոփը» ցուցակում։ 1990-ական թվականների վերջին Նիք Դրեյքի երգերը պարբերաբար ներառվում էին հոլիվուդյան այնպիսի ֆիլմերի սաունդթրեքներում, ինչպիսիք են «Գործնական մագիա»-ն (1998), «Առաջնորդության դասեր»-ը (2006)։ Բազմաթիվ երաժիշտներ (Լյուդինդդա Ուիլիամս, Badly Drawn Boy, Լուի Բարլոու, Kings Of Convenience, Քեթրին Ուիլիամս) ընդունում էին այն փաստը, որ կրում են Նիքի ազդեցությունը[49]։ Նոր Ջոնսը ձայնագրել է «Day Is Done» երգի քավր-տարբերակը։ Ամերիկացի երաժիշտ Դունկան Շեյքը ամբողջական ալբոմներ է նվիրել Նիք Դրեյքին (2001 թվականին թողարկված նրա ալբոմը կոչվում է Phantom Moon և նվիրված է Pink Moon-ին, և 2006 թվականի կրկնակի լավագույն երգեր՝ Brighter/Later-ը)։

2004 թվականին՝ Նիքի մահվանից 30 տարի անց, նրա երգերը (Magic և River Man, որոնք ներկայացված են Made To Love Magic ալբոմում), վերջապես, տեղ գտան բրիտանական երաժշտական չարթերում (համապատասխանաբար 32-րդ և 48-րդ հորիզոնականները։ Նույն թվականին բրիտանական հայտնի դում-մեթալ խմբի՝ Anathema-ի անդամ Դեննի Քեվանան Նիքին որպես հարգանքի տուրք նվիրեց A Place To Be երգը, որը թողարկվեց սահմանափակ քանակով։ 2005 թվականի հունվարի 3-ին BBC դառիոն փաստագրական ռադիոհաղորդում էր ներկայացնում Նիք Դրեյքի մասին, որը վարում էր հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը[50]։

Թանուորթում 2003 թվականից հուլիսին կամ օգոստոսին կազմակերպվում է ամենամյա հավաքույթ՝ նվիրված Նիք Դրեյքինref>Nick Drake — Tributes & Such Արխիվացված 2017-11-12 Wayback Machine</ref>:

2011 թվականին իտալացի երգիչ և կոմպոզիտոր Մարկո Պարենետն Նիք Դրեյքին նվիրեց "Sempre" («Միշտ») երգը "La riproduzione dei fiori" («Ծաղիկների նվագարկումը») ալբոմից։ Լարայինների համար վերադաշնակումների ստեղծումը վերագրվում է Ռոբերտ Կիրբիին։

Երաժշտական և բանաստեղծական ոճ խմբագրել

Նիք Դրեյքի ոճը բնորոշվում են կլաստերի ակորդների ինտենսիվ օգտագործմամբ[51]։ Այդպիսի ակորդները ունեն «տաք» հնչողություն, դրանք հեշտ է նվագել այլ գործիքներ վրա, բայց ոչ կիթառի։ Այդ իսկ պատառով Նիքը «փորձագետ» էր կիթառի հետ կապված հարցերում։ Այստեղ Արխիվացված 2017-11-12 Wayback Machine կամ այստեղ Արխիվացված 2009-04-09 Wayback Machine կարելի է տեսնել Նիքի յուրաքանչյուր երգի կիթառային կարգավորումները։

Սովորելով անգլիական գրականությում Քեմբրիջում՝ Նիքը հատուկ ուշադրություն էր դարձնում այնպիսի պոետների, ինչպիսիք էին Ուիլյամ Բլեյքը, Ուիլյամ Բաթլեր Եյթսը և Հենրի Վոգանը։ Սակայն իր երգերի տեքստերում նա չի օգտագործւոմ այնպիսի մետաֆորներ կամ կերպարներ, որոնք կարելի էր սպասել նման հեղինակների ազդեցության տակ գտնվող ստեղծագործող մարդուց[52]։ Նիքի լիրիկան ընդգրկում է բնության տարրերի կոնկրետ կերպարներ. լուսին, գետ, անձրև, ծով, ծառեր, մառախուղ, տարվա եղանակներ։ Նրա նախնական աշխատանքների կենտրոնական կերպարը համարվում է ամառը և նրա հետ կապված ամեն ինչ, իսկ ավելի ուշ ստեղծագործություններում աշնանային տրամադրություն է, որը խորհրդանշում է կորուստ, բաժանում և թախիծ։ Նիքի «քնարական հերոսը» «իրադարձությունների մասնակից» չէ, այլ պարզապես «օտար դիտորդ»։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Անվանում Թողարկման ամսաթիվ Լեյբլ
Five Leaves Left Սեպտեմբերի 1 1969 Island Records
Bryter Layter Նոյեմբերի 1 1970 Island Records
Pink Moon Փետրվարի 25 1972 Island Records

Հավաքածուներ խմբագրել

Երգեր և ֆիլմերի սաունդթրեքներ խմբագրել

  • Black Eyed Dog —Գործնական մագիա (1998), Ինտուիցիա (2001)
  • Cello Song — Քեզ հետ և առանց քեզ (2001)
  • Northern Sky — Ինտուիցիա (2001)
  • Pink Moon — Առաջնորդության դասեր (2006)
  • Time Has Told Me — Տուն լճի ափին (2006)
  • Way To Blue, Northern Sky
  • Fly — Տենենբաումի ընտանիք (2001)
  • From The Morning, Which Will — Ուրվականային ցավ (2009)
  • One Of These Things First — Այգիների երգի (2004), Յոթ կյանք (2008)
  • Day is Done — «The Bag Man» (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. триптизол — торговое название антидепрессанта амитриптилина
  5. ««Doctor Smith's Fleurs Du Mal». Musica/Repubblica, 3rd February 2000». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 197
  7. «Tiny Mix Tapes: Nick Drake (including Joe Boyd interview)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. 8,0 8,1 8,2 «NickDrake.net — Books». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. Реклама Фольксваген Кабрио (2000), где используется песня Pink Moon Видео на сайте YouTube, 1 мин
  10. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 208—209
  11. 11,0 11,1 «Nick Drake: Exiled from heaven». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. «Organic White Tea,Flavored Black Tea,Flavored White Tea,Black Tea from India». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 76
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Nick Drake — Chronology». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 91
  16. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 100
  17. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 124
  18. «NickDrake.net». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 28
  20. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 40-43
  21. «NickDrake.net — Robert Kirby». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Peter Paphides. The inner life of Nick Drake The Observer, April 25, 2004
  23. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 60
  24. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 133
  25. Humphries, Nick Drake: The Biography, стр. 101—102
  26. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 134
  27. 27,0 27,1 27,2 27,3 T.J. McGraph. Nick Drake: Darkness Can Give You The Brightest Light Արխիվացված 2007-09-27 Wayback Machine Dirty Linen, #42, Oct/Nov 1992
  28. 28,0 28,1 Информация из фильма «A Skin Too Few»
  29. 29,0 29,1 Nick Drake biography in quotes
  30. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 157
  31. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 160—170, 172
  32. Скан страницы Melody Maker от 26 февраля 1972 года jpeg-файл, 3.3 Мб
  33. McKnight, Connor. «In search of Nick Drake», Zigzag Magazine, #42, 1974
  34. Something Else for Nick? Արխիվացված 2009-06-16 Wayback Machine Jerry Gilbert, Interview with Nick Drake. From Sounds, March 13, 1971
  35. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 163—164
  36. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 175
  37. Barnes, Anthony. Revealed: the forgotten tapes of Nick Drake Արխիվացված 2007-10-14 Wayback Machine Independent on Sunday (UK), 22 February 2004.
  38. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 251
  39. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 55
  40. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 184
  41. Humphries, Nick Drake: The Biography, стр. 213—214
  42. Bryter Dayes: A Web Site for Nick Drake Fans Արխիվացված 2004-11-19 Wayback Machine Сканы страниц журнала NME, выпуск от 8 февраля 1975 года со статьёй Ника Кента «A Requiem For A Solitary Man». Обратите внимание, что дата смерти Ника Дрейка в статье указана неверно — не 25 ноября, а 25 октября
  43. 43,0 43,1 43,2 43,3 «The Death Of Nick Drake». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  44. Humphries, Nick Drake: The Biography, стр. 215
  45. Dann, Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, стр. 193—194
  46. Humphries, Nick Drake: The Biography, стр. 236
  47. «NickDrake.net — Covers & Tributes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  48. «:: nickdrake.net ::». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  49. bbc.co.uk. Nick Drake — Under the Influence
  50. BBC Radio 2 — Lost Boy: In Search of Nick Drake
  51. Robin Frederick, 2001. Nick Drake: A Place To Be. Exploring The Songwriting Genius Of Nick Drake
  52. «Nick Drake: Exiled from heaven». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիք Դրեյք» հոդվածին։