Միլանի կոնսերվատորիա

Միլանի կոնսերվատորիա (Միլանի Ջուզեպպե Վերդիի անվան կոնսերվատորիա (իտալ.՝ Conservatorio di musica “Giuseppe Verdi” di Milano)), երաժշտական ուսումնական հաստատություն Իտալիայի Միլան քաղաքում։ Կոնսերվատորիան կրում է Ջուզեպպե Վերդիի անունը։

Միլանի կոնսերվատորիա
Il Conservatorio di Musica di Milano.jpg
ՏեսակԿոնսերվատորիա, ակադեմիական ինստիտուտ և արխիվներ
Հիմնադրված էսեպտեմբերի 18, 1807
Անվանված էՋուզեպպե Վերդի
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[1]
ՀասցեVia Conservatorio 12, 20122 Milano[1]
Կայքconsmilano.it(իտալ.)
##Միլանի կոնսերվատորիա (Իտալիա)
Red pog.png
Միլանի կոնսերվատորիա, Իտալիա
Conservatorio Giuseppe Verdi (Milan) Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

 
Կոնսերվատորիայի ներքին բակը

Կոնսերվատորիան ստեղծվել է Նապոլեոնի հրամանով 1807 թվականին Միլանում՝ Նապոլեոնյան Իտալական թագավորության մայրաքաղաքում։ Բացվել է 1808 թվականին Սանտա Մարիա դելլա Պասիոնե մենաստանին կից։ Սովորել են և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչներ։

1898 թվականին կոնսերվատորիայում բացվել է երաժշտական գործիքների թանգարան, 1965 թվականից սկսել են դասընթացներ երաժշտագետների համար, 1969 թվականից՝ Եվրոպայում առաջին մասնագիտական էլեկտրոնային երաժշտության կուրսերը կոմպոզիտորների համար։ Համարվում է Իտալիայի ամենամեծ երաժշտական հաստատությունը[2]։

Կոնսերվատորիայի միջնակարգ երաժշտական դպրոցը՝ «Liceo Musicale», բացվել է 1971 թվականին։ 1981-2010 թվականներին իրականացրել է փորձնական համագործակցություն Իտալիայի կրթության նախարարության հետ[3][4]։

Կոնսերվատորիայի ղեկավարներԽմբագրել

  • Բոնիֆացիո Ազիոլի (1808-1814)
  • Ամբրոջո Մինոյա (1815-1825)
  • Վինչենցո Ֆեդերիչի (1825-1826)
  • Գաետանո Պյանտանիդա (1826)
  • Ֆրանչեսկո Բազիլի (1827-1837)
  • Նիկոլա Վակկաի (1838-1844)
  • Ֆելիչե Ֆրազի (1845-1849)
  • Լաուրո Ռոսսի (1850-1871)
  • Ալբերտո Մաձուկատո (1872-1877)
  • Ստեֆանո Ռոնկետտի-Մոնտեվիտի (1878-1882)
  • Անտոնիո Վաձինի (1882-1897)
  • Ջուզեպպե Գալինյանի (1897-1923)
  • Իլդեբրանդո Պիցցետտի (1924-1936)
  • Ռիկարդո Պիկ-Մանջահալլի (1936-1949)
  • Ջուլիո Չեզարե Պարիբենի (1950-1951)
  • Ջորջո Ֆեդերիկո Գեդինի (1951-1962)
  • Յակոպո Նապոլի (1962-1971)
  • Օրացիո Ֆիումե (1971)
  • Մարչելլո Աբբադո (1972-1996)
  • Գվիդո Սալվետտի (1996-2004)
  • Լեոնարդո Տասկերա (2004-2007)
  • Բրունո Ձանոլինի (2007)

Հայտնի դասախոսներԽմբագրել

  • Ջորջո Ֆեդերիկո Գեդինի
  • Ֆրանկո Դոնատոնի
  • Ալֆրեդո Կատալանի
  • Ֆրանչեսկո Լամպերտի
  • Ամիլկարե Պոնկելլի
  • Լաուրո Ռոսսի
  • Խավիեր Տոռես Մալդոնադո

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/IT-MI1606
  2. «Official website» (իտալերեն)։ Conservatorio “Giuseppe Verdi” di Milano։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին։ Վերցված է հունվարի 13, 2016  (In the Conservatorio drop down menu)
  3. «Presentazione» (իտալերեն)։ Istituto Omnicomprensivo Musicale Statale di Milano։ Վերցված է հունվարի 13, 2016 
  4. «Il liceo musicale G. Verdi di Milano» (իտալերեն)։ Conservatorio “Giuseppe Verdi” di Milano։ Վերցված է հունվարի 13, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել