Ահաբեկչություն Տուրկուում

Ահաբեկչություն Տուրկուում (ֆին.՝ Turun terrori-isku), 2017 թվականի օգոստոսի 18-ին Տուրկու քաղաքի կենտրոնական առևտրի հրապարակում և դրա հարակից Կաուպիասկատու և Մաարիանկատու փողոցներում տեղի ունեցած զանգվածային կոտորած։ Ահաբեկչության ընթացքում զոհվել է երկու մարդ, ութը ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Հանցագործությունն իրականացվել է Մարոկկոյի քաղաքացի Աբդերահման Բուանանի կողմից, որը մինչ այդ՝ 2016 թվականին, ժամանել էր Ֆինլանդիա՝ որպես ապաստան հայցող, սակայն նույն թվականին մերժվել էր։


2017 Turku stabbing news photo of the year.jpg
ՏեսակԶանգվածային սպանություն
ԵրկիրFlag of Finland.svg Ֆինլանդիա
Գրոհի վայրՏուրկու
ՏեղադրանքVI District?, Market Square?, Puutori? և Տուրկու
Գրոհի նպատակՀետիոտն և Խաղաղ բնակչություն
Տարեթիվ16:00- օգոստոսի 18, 2017
Զենքդանակ
Զոհվածներ2
Վիրավորներ8
Ահաբեկիչների քանակ1
ԱհաբեկիչներԱբդերահման Բուանան
ԿազմակերպիչներԻԼԻՊ
2017 Turku attack Վիքիպահեստում

Տուրկուի իրադարձությունները դարձել են այդ օրերին մեկը մյուսի հետևից տեղի ունեցած ահաբեկչություններից մեկը. նախօրեին՝ օգոստոսի 17-ին, Բարսելոնայում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, և ավելի քան 100-ը՝ վիրավորվել, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին, դաղստանցի տղամարդը Սուրգուտում հրկիզել է առևտրի կենտրոնը, որից հետո դանակով և կացնով հարձակվել անցորդների վրա՝ վիրավորելով 8 մարդու։

2018 թվականի փետրվարին ավարտվել է «ահաբեկչություն» հոդվածի վերաբերյալ ոստիկանության նախնական հետաքննությունը[1][2][3]։ ԶԼՄ-ներում նշվում է, որ այդ «ահաբեկչությունը» Ֆինլանդիայի առաջին բախումն է իսլամական ծայրահեղականների հարձակման հետ[4][5]։

Կասկածյալի նկատմամբ դատավարությունն սկսվել է 2018 թվականի ապրիլի 9-ին։ 2018 թվականի հունիսի 15-ին Բուանանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Իրադարձությունների ժամանակագրությունԽմբագրել

 
Ահաբեկչի տեղաշարժման սխեմա

Ահաբեկչության նախօրեին՝ 2017 թվականի օգոստոսի 17-ին, SUPO անվտանգության ոստիկանության աշխատակից Պեկա Հիլթունենը հայտարարել է, որ Բարսելոնայի ահաբեկչության հետ կապված՝ Ֆինլանդիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնելու հիմքեր չկան՝ նշելով, որ «Իսպանիայում իրավիճակն այլ է, քանի որ երկրում ահաբեկչություններ եղել են նաև նախկինում», և որ «տուրիստական վայրերը դառնում են ահաբեկիչների օբյեկտներ»[6]։

Օգոստոսի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տուրկու քաղաքի կենտրոնական առևտրի հրապարակում Մարոկկոյի 18-ամյա քաղաքացին զանգվածային կոտորած է կազմակերպել, որի ընթացքում ընդհանուր առմամբ տուժել է 10 մարդ (1-ը տեղում մահացել է, 9-ը հոսպիտալացվել են, ևս 1-ը մահացել է հիվանդանոցում, 3-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, մնացածին ցուցաբերվել է օպերատիվ բժշկական օգնություն)[7]։ Մահացել է Ֆինլանդիայի երկու քաղաքացի (1951 և 1986 թվականների ծնված), իսկ տուժածների թվում, բացի Ֆինլանդիայի քաղաքացիներից, եղել են Իտալիայի և Շվեդիայի մեկանան քաղաքացի և Մեծ Բրիտանիայի հպատակ 1 շվեդ։ Վիրավորները եղել են 15-67 տարեկան[8]։ Վիրավորներից մեկը եղել է 18 տարեկանից փոքր, մնացած բոլոր՝ չափահաս։

Ոստիկանական գործողության ընթացքում հարձակվողը՝ Մարոկկոյի 18-ամյա քաղաքացի Աբդերահման Մեշկահը[9], վիրավորվել է ոտքին արձակված կրակոցից, ձերբակալվել և տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։

ՀետաքննությունԽմբագրել

«Ահաբեկչություն» հոդվածով հետաքննությունը տարվել է SUPO, Europol, Rajavartiolaitos անվտանգության ոստիկանությունների համագործակցությամբ։

Ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող Սպիտակ Fiat Ducato-ն հայտնաբերվել է նույն օրը երեկոյան։ Այդ ժամանակ էլ խուզարկվել է մեքենայի սեփականատիրոջ՝ Տուրկուում գտնվող տունը[10], ինչպես նաև, «Turun Sanomat» թերթի տեղեկություններով, խուզարկություններ են կատարվել փախստականների ընդունման Պանսիո կենտրոնում[10]։ Ձերբակալվել է Մարոկկոյի ևս երեք քաղաքացի, որոնք կասկածվել են «ահաբեկչական նպատակներով սպանություններին մասնակից լինելու» և «ահաբեկչական նպատակներով սպանության փորձերի» մեջ, ոստիկանությունը պահանջել է նրանց ձերբակալման հրամանագրերը[11]։ Հետագայում ձերբակալվածներն ազատ են արձակվել, նրանց մեղադրանքները հանվել են, իսկ ևս մեկ կասկածյալի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում[12]։

SAPO Անվտանգության Ոստիկանության տվյալներով՝ 2017 թվականի սկզբին օտարերկրյա ծագում ունեցող անձը Ֆինլանդիայի անվտանգության մարմիններին տեղեկացրել է հնարավոր արմատականացման[13] և Աբդերահմանի ծայրահեղական գաղափարների նկատմամբ հետաքրքրության մասին[14]։

ՀարձակվողԽմբագրել

Ձերբակալմանն ուղղված ոստիկանական գործողության ընթացքում հարձակվողը վիրավորվել է ոտքից ստացած կրակոցից, տեղափոխվել Տուրկու քաղաքի համալսարանական հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ ձերբակալման հրամանագիր ստանալուց հետո՝ օգոստոսի 23-ին, տեղափոխվել է Հյամենլինա քաղաքի բանտային հիվանդանոց[15]։ Բուժումն անցնելուց հետո՝ սեպտեմբերի 7-ին, կասկածյալը տեղափոխվել է Տուրկուի բանտ, որտեղ կալանքի տակ պետք է մնար մինչև մեղադրանքի կայացումը (առավելագույնը՝ մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը)[16]։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մարոկկոյի կասկածյալ քաղաքացու անունը ոչ թե Աբդերահման Մեշկահ է, այլ Աբդերահման Բուանան, և նրա ծննդյան տարեթիվը ոչ թե 1998, այլ 1994 թվականն է[17]։ 2015-2016 թվականների ընթացքոմ նա ապրել է Համբուրգում և Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային տարածքում, հնարավոր է՝ նաև այլ վայրերում։ 2015 թվականի նոյեմբերին նա ձերբակալվել է Համբուրգում, երբ փորձել է առանց տոմսի երթևեկել գնացքով։ Նա անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, և ոստիկանությունը վերցրել է նրա մատնահետքերը[18]։

2016 թվականի գարնան վերջին ժամանել է Ֆինլանդիա՝ որպես ապաստան հայցող, իսկ 2016 թվականի վերջին մերժվել է։ Հարձակումից մի քանի շաբաթ կամ ամիս առաջ ենթարկվել է Իսլամական պետության քարոզչությանն ու իսլամիստների արմատական գաղափարախոսությանը։ Նա գրել է հրովարտակ և այն կարդացել Տուրկուի Մայր Տաճարի դիմաց։ Հարձակումից անմիջապես առաջ հրովարտակի տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցում և ունեցել գործելու երկու այլընտրանքային պլան[19]։

2017 թվականի հոկտեմբերին կասկածյալը դատարանի կողմից ուղարկվել է դատահոգեբուժական փորձաքննության[20], որը պետք է ավարտվեր մինչև 2018 թվականի հունվարի վերջը[21]։

ԱրձագանքԽմբագրել

 
Ահաբեկչության հաջորդ օրը Տուրկուի առևտրի հրապարակում

Օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն ցավակցություն է հայտնել ահաբեկչության զոհերի հարազատներին ու մերձավորներին, բարձր է գնահատել այն մարդկանց գործողությունները, որոնք օգնել են զոհերին, ծաղկեփունջ է դրել Տուրկուի հրապարակում առաջացած հուշահամալիրի վրա, ինչպես նաև կարևորել է ներգաղթի մասին հանգիստ խոսակցությունը՝ չնայած հարցի հուզականությանը[22]։

Օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան հրավիրել է կառավարության արտակարգ խորհրդակցություն, ամբողջ երկրում շաբաթ օրն իջեցվել են պետական դրոշները[23], իսկ կիրակի օրը՝ ժամը 10:00-ին, ամբողջ երկրում հայտարարվել է լռության րոպե։ Յուհա Սիպիլյան կրկին կոչ է արել խորհրդարանական կուսակցություններին՝ արագացնել հետախուզական գործունեության մասին օրենքների թարմացման վերաբերյալ որոշման ընդունումը, ինչը պահանջել է խորհրդարանի բացարձակ մեծամասնության՝ պատգամավորների 5/6 մասի համաձայնությունը[24]։

Օգոստոսի 20-ին Ֆինլանդիայի Sine իսլամական խորհուրդը, ինչպես նաև Ֆինլանդիայի մարոկկացիների ֆորումը դատապարտել են ահաբեկչությունը՝ նշելով, որ զոհերին օգնության հասած մարդկանց թվում եղել է նաև երկու մուսուլման, որոնք փորձել են կանգնեցնել հարձակվողին[25]։

2017 թվականի սեպտեմբերի 7-ին Ֆինլանդիայի խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները դիմել են երկրի քաղաքացիներին՝ համատեղ կոչ անելով դադարեցնել ատելության հռետորաբանությունը, որը սոցցանցերում ծավալվել էր ահաբեկչությունից հետո[26]։

Վերլուծաբանների մեկնաբանություններԽմբագրել

«Jane’s Information Group»-ի («Jane’s Counter Terrorism») ավագ գիտաշխատող Օտո Իհոն մատնանշել է Բարսելոնայի և Տուրկուի՝ Մարոկկոյից ժամանած ահաբեկիչների էթնիկ ծագման որոշ օրինաչափություն, քանի որ այդ երկրում, նրա կարծիքով, ինչպես և Հյուսիսային Աֆրիկայում, նկատվել է ջիհադի շարժման ուժեղացում[27]։ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների շարքում նույն ձեռագիրը նկատել է նաև Շվեդիայի պաշտպանության ակադեմիայի հետազոտող Մագնուս Ռանստրոպը[28]։

Պատերազմների և ահաբեկչության բնագավառի հետազոտող Դոկտոր Անտտի Պարոնենը նշում է, Տուրկուում ահաբեկչությունների հետ կապված Ֆինլանդիան անդառնալի քայլ է կատարել. երբ հնարավոր է եղել երկրում ահաբեկչության դեմ պայքարել կանխարգելիչ միջոցներով, ընտրել է սպառնալիքների հաղթահարման ռասիզմի ուժեղացմամբ և ուժային մեթոդներ[29]։

Աշխարհաքաղաքական հակամարտությունների հետազոտող Ալան Սալեհզադեն, մեկնաբանելով Ֆինլանդիայում առաջին ահաբեկչությունը, Եվրոպայում ահաբեկչական հարձակումների թվի ավելացումը կապել է Մերձավոր Արևելքում ԻԼԻՊ-ի դիրքերի կորստի և եվրոպական երկրներում իսլամիստների կողմից ապաստանի տրամադրման համակարգի արդյունավետ օգտագործման հետ, որը նրանց թույլ է տվել ազատորեն ապրել եվրոպական մայրցամաքում՝ ստանալով պետական աջակցություն, ինչը բնորոշ էր 2015 թվականին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին։ Իսլամիզմի և ջիհադի արմատավորումը հետազոտողը կոչել է «վտանգավոր թշնամի և արևմտյան արժեքների մեծ հակառակորդ»[30]։

ԴատաքննությունԽմբագրել

2018 թվականի փետրվարի 27-ին գլխավոր դատախազի տեղակալը Աբդերահման Բուանանին առաջադրել է մեղադրանք՝ ահաբեկչական մտադրություններով երկու սպանության և նույն մտադրությամբ 8 մահափորձի համար[31]։ Կասկածյալի փաստաբան Կարլ Գումերուսը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ նրա փաստարկները կներկայացվեն միայն դատավարության ժամանակ, երբ կհրապարակվեն դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները[32]։

Դատավարությունն սկսվել է 2018 թվականի ապրիլի 9-ին Տուրկուի Վարսինայս-Սուոմի շրջանի դատարանում Դատարանի որոշմամբ դատական նիստերի ժամանակ կասկածյալը ներկա է գտնվել ձեռնաշղթաներով[33]։ Դատախազը պահանջել է Բուանանին մեղադրել երկու սպանության և ահաբեկչական մտադրություններով ութ մահափորձի մեջ։ Բուանանը խոստովանել է, որ գնացել է հրապարակ՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ Բուանանի փաստաբանները հայտարարել են, որ Ֆինլանդիայի քրեական օրենսգրքում ահաբեկչական մտադրությունների սահմանումը չի համապատասխանում այն գործողություններին, որոնք այդ օրն իրականացրել է Բուանանը, և պնդել են իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառել «չկանխամտածված սպանություն» հոդվածը[33]։

2018 թվականի հունիսի 15-ին դատարանը Բուանանին մեղավոր է ճանաչել երկու սպանության և ահաբեկչական մտադրություններով 8 մահափորձի մեջ և դատապարտել նրան ցմահ ազատազրկման (Ֆինլանդիայում՝ 12 տարի)։ Բացի այդ, դատարանը Բուանանին պարտավորեցրել է զոհերին և նրանց հարազատներին 450 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել[33]։ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին դատապարտյալի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու է երկրորդ ատյանի դատարան[34]։

2019 թվականի հունվարի 11-ին Տուրկուի դատարանի դահլիճում տեղի է ունեցել նախապատրաստական նիստ։ Դատարանը որոշում է կայացրել, որ հիմնական լսումները տեղի կունենան Տուրկուի բանտում, քանի որ դատապարտյալ Աբդերահման Բուանանն իր փաստաբանի միջոցով հայտարարել է, որ չի ցանկանում ներկա գտնվել դատավարությանը։ Հիմնական դատական լսումները պետք է տեղի ունենային փետրվարին[35]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Hallitus kokoontui Turun tapahtumien vuoksi, Sipilä: «Vihaan ei vastata vihalla» – Yle seuraa päivän tapahtumia hetki hetkeltä» (ֆիններեն)։ Վերցված է 2017-08-19 
  2. «Poliisi vahvistaa: puukotuksia tutkitaan terroristisina murhina – epäilty on 18-vuotias Marokon kansalainen» (ֆիններեն)։ Վերցված է 2017-08-19 
  3. «Turun puukotuksia tutkitaan terroristisina murhina – epäilty 18-vuotias Marokon kansalainen» (ֆիններեն)։ Վերցված է 2017-08-19 
  4. «Президент высоко оценил действия людей, которые помогали жертвам атаки в Турку»։ YLE։ Վերցված է 2017-08-20 
  5. Финская полиция назвала нападение в Турку терактом // Русская служба Би-би-си, 19 августа 2017.
  6. «Supo: уровень террористической угрозы в Финляндии остаётся прежним»։ YLE։ Վերցված է 2017-08-19 
  7. «ЦКП: Погибшие в теракте были 1951 и 1986 года рождения»։ YLE։ Վերցված է 2017-08-21 
  8. «Полиция подтвердила: нападение в Турку расследуется по статье «Терроризм»»։ YLE։ Վերցված է 2017-08-19 
  9. «Абдеррахман Мешках ранее обжаловал решение о предоставлении убежища»։ YLE։ Վերցված է 2017-08-21 
  10. 10,0 10,1 «Mitä emme vielä tiedä? Turun hyökkäyksen avoimet kysymykset» (ֆիններեն)։ Վերցված է 2017-08-19 
  11. «Полиция в связи с терактом в Турку запрашивает ордер на арест пяти лиц»։ YLE։ Վերցված է 2017-08-21 
  12. «Полиция: за нападением в Турку, по всей видимости, не стоит крупной группировки»։ YLE։ Վերցված է 2017-09-26 
  13. «Полицию безопасности заранее предупреждали о террористе – были подозрения в том, что он интересовался радикализмом»։ YLE։ Վերցված է 2017-08-21 
  14. «В нападении с ножом на прохожих подозревается Абдеррахман Мешках»։ YLE։ Վերցված է 2017-08-21 
  15. «Подозреваемый в нападении с ножом на прохожих в Турку будет сегодня переведен в тюремную больницу Хямеенлинна»։ YLE։ Վերցված է 2017-09-07 
  16. «Главного подозреваемого в нападении в Турку перевели в тюрьму»։ YLE։ Վերցված է 2017-09-07 
  17. «Полиция установила личность главного подозреваемого по делу о нападении с ножом в Турку»։ YLE։ Վերցված է 2017-09-07 
  18. «Данные троих подозреваемых в нападении в Турку найдены в реестре полиции Гамбурга»։ YLE։ Վերցված է 2017-09-07 
  19. «Полиция: у подозреваемого в нападении в Турку было два альтернативных плана действий»։ YLE։ Վերցված է 2017-09-08 
  20. «Подозреваемый в нападении с ножом на прохожих в Турку направлен на психиатрическую экспертизу»։ YLE։ Վերցված է 2017-10-06 
  21. «Предварительное расследование по делу убийцы из Турку будет завершено в ближайшие недели»։ YLE։ Վերցված է 2018-01-04 
  22. «Президент высоко оценил действия людей, которые помогали жертвам атаки в Турку»։ YLE։ Վերցված է 2017-08-21 
  23. «По всей стране приспущены флаги в память о жертвах нападения в Турку»։ YLE։ Վերցված է 2017-08-19 
  24. «Премьер-министр считает, что право на жизнь важнее защиты личной информации»։ YLE։ Վերցված է 2017-08-21 
  25. «Исламский совет Финляндии осуждает нападение в Турку»։ YLE։ Վերցված է 2017-08-21 
  26. «Лидеры парламентских партий обратились к народу с совместным призывом прекратить риторику ненависти»։ YLE։ Վերցված է 2017-09-07 
  27. «Terrorismin tutkija: Turun veitsi-isku voi olla ensimmäinen jihadistinen terroriteko Suomessa» (ֆիններեն)։ YLE։ 2017-08-19։ Վերցված է 2018-03-14 
  28. «Ruotsalaistutkija: Marokkolainen terroristiverkosto ulottuu Barcelonasta Turkuun»։ Ilta-Sanomat։ Վերցված է 2018-03-14 
  29. «Terrorismitutkija: Nyt on saatettu astua rajan yli - paluuta normaalitilaan ei välttämättä enää ole» (ֆիններեն)։ Iltalehti։ Վերցված է 2018-03-14 
  30. «Tutkijat varoittavat «lepsuilusta islamistien kanssa»: «Kyse ei ole vain nuoren miehen kasvukipuiluun liittyvästä väkivallasta»»։ Uusi Suomi։ 2017-08-19։ Վերցված է 2018-03-14 
  31. «Напавшего на людей с ножом обвиняют в терроризме»։ YLE։ 2018-02-27։ Վերցված է 2018-02-27 
  32. «Turun puukottaja huusi ”allahu akbar” ja oli valmistautunut kuolemaan – tämän poliisi on saanut selville terroriteon tutkinnasta» (ֆիններեն)։ Helsingin sanomat։ 2018-02-02։ Վերցված է 2018-03-14 
  33. 33,0 33,1 33,2 «Начался суд по делу о нападении с ножом в Турку – Прокурор требует классифицировать атаку как теракт»։ Yle Uutiset (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-07 
  34. Убийца из Турку обжалует свой приговор // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 28 апреля 2011.(Ստուգված է 10 Դեկտեմբերի 2017)
  35. В надворном суде прошло подготовительное заседание по делу о теракте в Турку // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 11 января 2019.(Ստուգված է 11 Հունվարի 2019)


Արտաքին հղումներԽմբագրել