Հրովարտակ (պահլ. fravartak- նամակ, գրություն),

  1. թագավորների պաշտոնական գրավոր դիմումները, հայտարարությունները, որոնք պարունակում էին ողջույն, ենթարկման կոչ, հրաման, կարգադրություն (օրինակ, Արշակունյաց Վաղարշակ թագավորների հրովարտակները, Հազկերտի կրոնափոխության հրովարտակները հայերին)։
  2. Հասարակական-քաղաքական կամ միջազգային բնույթի կարևոր փաստաթուղթ խարտիա (Ազատությունների մեծ խարտիան, չարտիստների ժողովրդական խարտիան և այլն)։
  3. Որևէ կազմակերպության քաղաքական հայացքներ պարունակող դեկլարացիա, հանդիսավոր դիմում։
  4. Պետության գլխի կամ իշխանության բարձրագույն մարմնի ակտը՝ ուղղված ժողովրդին՝ քաղաքական որևէ խոշոր իրադարձության կապակցությամբ։
  5. Օրենքներ, կարգադրություններ և գործարար բնույթի այլ գրավոր ակտեր Ռուսիայում՝ 10-18 դդ.։
  6. Այժմ՝ դիվանագիտական ներկայացուցչի լիազորությունը հավաստող հավատարմագիր, ինչպես նաև այս կամ այն անձին պատվավոր կոչում շնորհելու պատվոգիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 633