Յուհա Սիպիլյա

ֆինն բիզնեսմեն և քաղաքական գործիչ

Յուհա Պետրի Սիպիլյա (ֆին.՝ Juha Petri Sipilä, ապրիլի 25, 1961(1961-04-25)[1][2], Veteli, Կենտրոնական Օստրոբոտնիա, Western and Central Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[3][1]), Ֆինլանդիայի քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի կենտրոնի կուսակցության նախագահ (2012-2019), գործարար, Ֆինլանդիայի վարչապետ (2015-2019):

Յուհա Սիպիլյա
ֆին.՝ Juha Sipilä
Juha Sipilä.jpg
 
Կուսակցություն՝ Ֆիննական կենտրոն
Կրթություն՝ Օուլուի համալսարան
Գիտական աստիճան՝ Master of Science in Engineering? (1986)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և ճարտարագետ
Դավանանք Laestadianism?
Ծննդյան օր ապրիլի 25, 1961(1961-04-25)[1][2] (59 տարեկան)
Ծննդավայր Veteli, Կենտրոնական Օստրոբոտնիա, Western and Central Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[3][1]
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա[4]
Ի ծնե անուն ֆին.՝ Juha Petri Sipilä
 
Կայք՝ juhasi.fi

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1961 թվականի ապրիլի 25-ին Ֆինլանդիայում։ 1980-1986 թվականներին սովորել է Օուլուի համալսարանում, որտեղ ստացել է ինժեների դիպլոմ։ 1998 թվականին սկսել է իր սեփական բիզնեսը Fortel Invest Oy-ում, սակայն ավելի ուշ վաճառել է այն։

2011 թվականին Օուլուի ընտրատարածքով ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարան (ստացել է 543 ձայն)։

2012 թվականի ապրիլին հայտարարեց Ռովանիեմիում կայացած համագումարում իր թեկնածությունը առաջադրելու Ֆինլանդիայի կենտրոն կուսակցության նախագահի պաշտոնում[5]։ Վերջին՝ 2012 թվականի հունիսի 8-ից 9-ը[6] կուսակցական համաժողովը քվեարկության երկրորդ փուլում ստացել է 1251 ձայն և, առաջ անցնելով Տուոմո Պուումալից (որը հավաքել է 872 ձայն), ընտրվել է կուսակցության նոր առաջնորդ[7]։ Նրա կուսակցությունը հաղթել է 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, որից հետո նա գլխավորել Է Ֆինլանդիայի կառավարությունը (այսպես կոչված Սիպիլի կաբինետը)։

2019 թվականի ապրիլի 16-ին հայտարարել Է «Կենտրոն» կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին[8]։

2019 թվականի հունիսի 6-ին Ֆինլանդիայի նախագահն ընդունել է Սիպիլի կառավարության հրաժարականը և հաստատել կառավարության նոր կազմը՝ Անտի Ռինեի գլխավորությամբ[9]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է։ Ունի հինգ երեխա, չորս թոռ[10]։

  • Որդին` Տուոմոն (18 փետրվարի 2015 թվական), մահացավ հետվիրահատական բարդությունների արդյունքում[11]։

Սիպիլյան իրեն նկարագրում է որպես «չափավոր պահպանողական», «քրիստոնեական աշխարհայացք» ունեցող մարդ։ Նա Rauhan sana լյութերական կրոնական համայնքի անդամ է, որը մոտ է Հին ստադիական շարժմանը։ Տառապում է թոքային թրոմբոզից[12]։ Բազմիցս անձամբ ղեկավարել է ինքնաթիռը գործուղումների ընթացքում, որոնք իրականացվել են նաև անձնական հաշվին[13]։

Չնայած նրան, որ 2015 թվականի սեպտեմբերին քաղաքական գործիչն ինքն է առաջարկել իր դատարկ տունը տրամադրել Քեմփելում՝ փախստականներին տեղավորելու համար[14][15], 2016 թվականի մարտի 21-ին տունը վաճառվել է 570 հազար եվրոյով[16]։ Ինքը՝ Սիպիլյան, իր ընտանիքի հետ ներկայումս ապրում է այսպես կոչված Սիպուում գտնվող Մեծ Հելսինկիում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1108.aspx
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 3,2 http://www.eduskunta.fi/triphome/bin/hex5000.sh?hnro=1108&kieli=en
  4. http://www.yelp.com/biz/oninvest-aura
  5. Юха Сипиля хочет стать председателем Центра // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 апреля 2012.(Ստուգված է 11 Ապրիլի 2012)
  6. Сегодня в Рованиеми стартовал партийный съезд Центральной партии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 мая 2012.(Ստուգված է 8 Մայիսի 2012)
  7. Юха Сипиля избран новым председателем партии «Центр» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 мая 2012.(Ստուգված է 11 Մայիսի 2012)
  8. Сипиля объявил об уходе в отставку с поста председателя «Центра» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 апреля 2019.(Ստուգված է 18 Ապրիլի 2019)
  9. «В Финляндии назначено новое правительство»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2019-06-06։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-06-ին։ Վերցված է 2019-06-08 
  10. Miska Rantanen. Juha Sipilä keskustan johtoon(ֆին.)
  11. Умер сын главы партии «Центр». // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 18 февраля 2015.(Ստուգված է 19 Փետրվարի 2015)
  12. Лидер «Центра» Сипиля уходит на больничный. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 января 2014.(Ստուգված է 28 Հունվարի 2014)
  13. Сипиля отправится на саммит АСЕМ в Монголию – будет сам управлять самолётом. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 июля 2016.(Ստուգված է 13 Հուլիսի 2016)
  14. Сипиля: Я предоставлю свой дом беженцам. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 сентября 2015.(Ստուգված է 31 Մարտի 2016)
  15. О предложении Сипиля пишут СМИ по всему миру: «Премьер открыл свои двери беженцам». // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 сентября 2015.(Ստուգված է 31 Մարտի 2016)
  16. IS: премьер Сипиля продал свой дом в Кемпеле. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 31 марта 2016.(Ստուգված է 31 Մարտի 2016)

Արտաքին հղումներԽմբագրել