Սաուլի Նինիստոն (ֆիններեն՝ Sauli Niinistö, օգոստոսի 24, 1948(1948-08-24)[3][5][6], Սալո, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[7]), ֆինն պետական, քաղաքական գործիչ։ 2012 թվականի մարտի 1-ից Ֆինլանդիայի նախագահն է։ 2018 թվականի հունվարի 28-ին վերընտրվել է այդ պաշտոնում[8]։

Սաուլի Նինիստո
ֆիններեն՝ Sauli Niinistö
Դրոշ
Դրոշ
(12-րդ) Ֆինլանդիայի Նախագահ
Դրոշ
Դրոշ
 մարտի 1, 2012
Նախորդող Տարջա Հոլոնեն
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Ֆինլանդիայի Խրոհրդարանի Նախագահ
Դրոշ
Դրոշ
ապրիլի 24, 2007 - ապրիլի 27, 2011
Նախորդող Թիմո Քալլի
Հաջորդող Բեն Զուսկովիչ
Դրոշ
Դրոշ
Ֆինլանդիայի Ֆինանսների Նախարար
փետրվարի 2, 1996 - ապրիլի 16, 2003
Նախորդող Լիրո Վինանեն
Հաջորդող Անտիի Կալիոմակի
Դրոշ
Դրոշ
Ֆինլանդիայի Փոխվարչապետ
ապրիլի 13, 1995 - օգոստոսի 30, 2001
Նախորդող Պերտի Սալոլաինեն
Հաջորդող Վիլլե Իտալա
Դրոշ
Դրոշ
Ֆինլանդիայի արդարադատության նախարար
ապրիլի 13, 1995 - փետրվարի 1, 1996
Նախորդող Անելլի Ջատեմնակի
Հաջորդող Կարի Հակամիես
 
Կուսակցություն՝ Ազգային կոալիցիա
Կրթություն՝ Տուրկուի համալսարան (1974)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ֆինլանդացի
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր օգոստոսի 24, 1948 (75 տարեկան)
Ծննդավայր Սալո
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Sauli Väinämö Niinistö
Ամուսին Յեննի Հաուկիո[2] և Marja-Leena Alanko?[3][4]
Զավակներ Aaro Niinistö?[3]
 
Կայք՝ niinisto.fi
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սաուլի Նինիստոն ծնվել է 1948 թվականի օգոստոսի 24-ին Ֆինլանդիայի Սալո քաղաքում։

Սկզբնական կարիերա խմբագրել

1977 թվականին երբ Սաուլին 29 տարեկան էր՝ ընտրվեց Սալո քաղաքի ավագանու անդամ։ 1987 թվականին Սաուլին ընտրվեց Ֆինլանդիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ազգային Կոալիցիա դաշինքի կողմից։ 1994 թվականին Սաուլին դարձավ Ֆինլանդիայի Ազգային Ժողովի Ազգային Կոալիցիա խմբակցության ղեկավար։

Կառավարություն խմբագրել

Առաջին անգամ 1995 թվականին Սաուլին աշխատանքի անցավ Պաավո Լիպոնենի կառավարությունում, որպես Արդարադատության նախարար և ղեկավարեց Արդարադատության նախարարությունը մինչև 1996 թվականը։ Ավելի ուշ 1996 թվականին Սաուլին նշանակվեց Ֆինլանդիայի Ֆինանսների նախարար և ղեկավարեց մինչև 1999 թվականը։ 1999 թվականին Պաավո Լիպոնենի երկրորդ կառավարության ժամանակ նույնպես Սաուլի Նինիստոն ղեկավարեց Ֆինլանդիայի Ֆինանսների նախարարությունը մինչև 2003 թվականը։

Նախագահական ընտրություններ 2006 թ. խմբագրել

2006 թվականին Ֆինլանդիայի նախագահական ընտրություններին ընդառաջ Ազգային Կոալիցիան առաջադրեց Սաուլո Նինիստոյի թեկնածությունը։ Առաջին փուլում Սաուլո Նինիստոն ստացավ 24,1% ձայն և անցավ երկրորդ փուլ գործող նախագահ՝ Տարե Խալոնենի հետ։ Երկրորդ փուլում Սաուլի Նինիստոն ստացավ 48.2% ձայն։

Խորհրդարանի խոսնակ խմբագրել

Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո 2007 թվականին Սալուլի Նինիստոն վերադարձավ Ֆիննական քաղաքականություն։ 2007 թվականին Ֆինլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Սաուլի Նինիստոն կրկին ընտրվեց որպես խորհրդարանի պատգամավոր, ապա խորհրդարանի խոսնակ։ Սաուլի Նինիստոն այդ պաշտոնին մնաց ամբողջ գումարում մինչև 2011 թվականի նոր խորհրդարանական ընտրություններին։ 2011 թվականի Խորհրդարանական ընտրություններում այդպես էլ Սաուլի Նինիստոն չառաջադրվեց։

Նախագահական ընտրություններ 2012 թ. խմբագրել

2011 թվականի հունիսի 28-ին Սաուլի Նինիստոն տվեց մամլո ասուլիս, որտեղ էլ նա հայտարարեց իր որոշման մասին։ Ըստ այդ որոշման նա առաջադրվելու էր 2012 թվականի նախագահական ընտրություններում[9]։ 2011 թվականի հոկտեմբերին Հելսինկիում՝ Կոալիցիա կուսակցության արտահերթ համագումարում Սաուլի Նինիստոյին պաշտոնապես առաջադրեց, նախագահական ընտրություններում[10]։ 2012 թվականի հունվարի 22-ին Ֆինլանդիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Ընտրություններում Սաուլի Նինիստոն ստացավ ձայների 37% ձայն, իսկ մրցակից Պեեկա Խավիստոն 18,8%[11], որով էլ նրանք անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ 2012 թվականի փետրվարի 5-ին։ Ընտրությունների երկրորդ փուլում Սաուլիս Նինիստոն Ստացավ ձայների 62,6%–ը, իսկ հակառակորդ Պեեկա Խավիստոն 37,4% ձայն[12]։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 1-ին[13]։

Նախագահություն խմբագրել

Սաուլի Նինիստոն, որպես Ֆինլանդիայի նորընտիր նախագահ իր առաջին այցերը կատարեց Շվեդիա[14], Էստոնիա[15], Ռուսաստան[16] և ԱՄՆ[17]։ Իր նախագահության տարիների ընթացքում Սաուլի Նինիստոն սկսեց մի նոր ծրագիր, որով շատ արտասահմանյան ընկերություններ մեծ ներդրումներ կատարեցին Ֆինլանդիայում և հզորացրեցին երկրի տնտեսությունը[18]։ 2013 թվականի փետրվարի 10-ին Սաուլի Նինիստոն պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ 2013 թվականի ապրիլի 6-ին Սաուլի Նինիստոն Պաշտոնական այցով մեկնեց Չինաստան, որտեղ էլ որպես առաջին Եվրոպական Միության նախագահ հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ցինպինգի հետ[19]։

Անձնական կյանք խմբագրել

Սաուլի Նինիստոյի առաջին կինը եղել է Մարիա Լենա Ալենկոն։ Նրա հետ Սաուլի Նինիստոն ամուսնացել է 1974 թվականին, սակայն 1995 թվականին Մարիա Լենա Ալենկոն ավտովթարի ժամանակ մահացավ։ Սաուլի Նինիստոյի երկրորդ կինը Յենի Խաուկիոնն է։ Սաուլի Նինիստոն նրա հետ ամուսնացել է 2009 թվականին[20]։ Այժմ Սաուլի Նինիստոն ունի երկու որդիներ՝ Նուուտին և Մատիասը, որոնք նրա առաջին կնոջից են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Biography of Sauli NiinistöOffice of the President of the Republic of Finland.
  2. Sauli Niinistö ja Jenni Haukio vihittiin – katso kuvat! (фин.) // Ilta-sanomatHelsinki, Suomi: Sanoma Media Finland, 2009. — ISSN 0355-2055; 1798-9760
  3. 3,0 3,1 3,2 Curriculum vitae / Sauli Väinämö NiinistöOffice of the President of the Republic of Finland.
  4. Pietiläinen T. Marja-Leena Niinistö kuoli lauantaina liikenneonnettomuudessa (фин.) // Helsingin Sanomat / K. NiemiHelsinki: Sanoma Oyj, 1995. — Iss. 27. — P. A9. — ISSN 0355-2047
  5. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  7. 7,0 7,1 Suomen tasavallan presidenttiOffice of the President of the Republic of Finland.
  8. «Sauli Niinistö jatkaa Suomen presidenttinä – kaikki äänet on laskettu». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  9. Սաուլի Նինիստոյի մամլո ասուլիս
  10. Սաուլի Նինիստոն նախագահի թեկնածու
  11. Ֆինլանիդայի նախագահական ընտրություններ 2012 I փուլ
  12. Ֆինլանիդայի նախագահական ընտրություններ 2012 II փուլ
  13. Սաուլի Նինիստոն Ֆինլանիդայի նախագահ
  14. Սաուլի Նինիստյի այցը Շվեդիա
  15. Սաուլի Նինիստոյի այցը Էստոնիա
  16. Սաուլի Նինիստյի այցը Ռուսաստան
  17. Սաուլի Նինիստյի այցը ԱՄՆ
  18. Օտարերկրյա ներդրումները Ֆինլանդիայում
  19. Սաուլի Նինիստոյի այցելությունները արևելյան Ասիա
  20. Սաուլի Նինիստոյի ամուսնությունը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաուլի Նինիստո» հոդվածին։