Ակրուքս

աստղ Հարավային Խաչ համաստեղությունում

Ակրուքս (անգլ.՝ Acrux) /ˈkrʌks/, հայտնի նաև որպես α Crucis (լատիներեն Alpha Crucis, կրճատ՝ Alpha Cru, α Cru), բազմակի աստղային համակարգ, որը գտնվում է Հարավային Խաչ համաստեղությունում, Արեգակից 321 լուսային տարի հեռավորության վրա[2][3]։ +0.76 տեսանելի աստղային մեծությամբ հանդիսանում է Հարավային Խաչ համաստեղության ամենապայծառ աստղը և 13-րդ ամենապածառը գիշերային երկնքում։ Առաջին մեծության աստղերից ամենահարավայինն է և գտնվում է Կենտավրոսի ալֆայից 2.3 աստիճանով դեպի ավելի հարավ[4]։

Ակրուքս
Հետազոտման տվյալներ
Տեսակբազմակի աստղ, աստղ և նավիգացիոն աստղ
Կազմված էQ76281848? և HR 4729?
Հեռավորություն320 լուսային տարի
Տեսանելի աստղային մեծություն0,76[1] (V)
ՀամաստեղությունՀարավային Խաչ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)−11,2 km/s
Պարալաքս10,13 մավ
Բացարձակ աստղային մեծություն−3,77
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումB0.5IV + B1V
Ֆիզիկական տվյալներ
Շառավիղ4,76 արևային շառավիղ
Լուսավորություն25 000 արեգակնային լուսատվություն
Պտույտ120 km/s
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
α Cru

Անզեն աչքով Ակրուքսը մեկ աստղ է երևում, սակայն իրականում այն բազմակի աստղային համակարգ է՝ բաղկացած վեց աստղից։ Օպտիկական աստղադիտակով դիտելիս Ակրուքսը եռակի աստղ է, որի երկու ամենապայծառ աստղերը տեսանելիորեն հեռու են միմյանցից մոտավորապես 4 արքվայրկյանով և հայտնի են որպես Ակրուքս A և Ակրուքս B, α1 Կրուսիս և α2 Կրուսիս, կամ α Կրուսիս A և α Կրուսիս B։ Երկուսն էլ B-տիպի աստղեր են և Արեգակից բազմաթիվ անգամներ ավելի ծանր ու պայծառ։ α1 Կրուսիսը սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որի բաղադրիչները հայտնի են որպես α Կրուսիս Aa (պաշտոնապես՝ Ակրուքս, որն ամբողջ համակարգի պատմական անունն է)[5][6] և α Կրուսիս Ab։ Այս երկու բաղադրիչ աստղերը պտտվում են յուրաքանչյուր 76 օրը մեկ՝ միմյանցից մոտավորապես 1 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ HR 4729, որը նաև հայտնի է որպես Ակրուքս C, հանդիսանում է համակարգի ավելի հեռու գտնվող բաղադրիչը, որով կազմում է եռակի աստղ։ C-ն ինքը նույնպես սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որով այս համակարգի աստղերի թիվը հասնում է առնվազն հինգի։

Անվանակարգություն խմբագրել

 
Հարավային Խաչ համաստեղությունը

α Կրուսիսը (որն առաջացել է լատիներեն Alpha Crucis-ից) համակարգի բայերյան աստղային անվանումն է․ α1 և α2 Կրուսիսը համակարգի գլխավոր աստղերն են։ Այս երկու բաղադրիչների՝ Ակրուքս A և Ակրուքս B, ինչպես նաև A-ի բաղադրիչներ Ակրուքս Aa և Ակրուքս Ab անվանումները ծագում են բազմակի աստղային համակարգերի՝ Միջազգային աստղագիտական միության (IAU)[7] կողմից ընդունված Վաշինգտոնի բազմակիության կատալոգի (WMC) համաձայնագրից։ α1 Կրուսիսի Ակրուքս պատմական անվանումն ընդհանուր կիրառություն է ձեռք բերել 20-րդ դարակեսին[8]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN)[9], համաձայն որի որոշման՝ բազմակի աստղերի պարագայում անունը պետք է վերագրվի տեսանելի ամենամեծ պայծառություն ունեցող բաղադրիչին[10]։ 2016 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային խումբը հավանության է արժանացրել Ակրուքս անվանումը Ակրուքս Aa աստղի համար, որով էլ այն գրանցվել է աստղերի անունների դասակարգման տեղեկամատյանում[6]։

Քանի որ Ակրուքսը գտնվում է −63° թեքման վրա և հանդիսանում է առաջին մեծության ամենահարավային աստղը, այն տեսանելի է միայն հյուսիսային 27° լայնությունից հարավ։ Այն հազիվ տեսանելի է ԱՄՆ Մայամի քաղաքից կամ Պակիստանի Կարաչի քաղաքից (երկուսն էլ գտնվում են հյուսիսային 25° լայնության վրա)։ Բոլորովին տեսանելի չէ ԱՄՆ-ի Նոր Օռլեան և Եգիպտոսի Կահիրե քաղաքներից (երկուսն էլ գտնվում են հյուսիսային 30° լայնության վրա)։ Երկրագնդի առանցքային շարժման պատճառով աստղը տեսանելի է եղել Հնդկաստանի հնագույն հինդու աստղագետներին, որոնք այն անվանել ենTri-shanku։ Աստղը տեսանելի է եղել նաև հին հռոմեացիներին ու հույներին, որոնք այն համարել են Կենտավրոս համաստեղության մաս[11]։

Չինարենում 十字架 ( Շի Զի Ջիա՝ «Խաչ») անունը վերաբերում է Ակրուքս, Միմոզա, Գակրուքս և Դեկրուքս աստղերից բաղկացած աստերիզմին[12]։ Հետևաբար Ակրուքսն ինքը հայտնի էր որպես 十字架二 ( Շի Զի Ջիա Էր, այսինքն՝ «Խաչի երկրորդ աստղ»)[13]։

Պորտուգալերենում աստղը հայտնի է որպես «Մագելլանի աստղ» (պորտ.՝ Estrela de Magalhães)[14]։

Աստղային հատկություններ խմբագրել

α1 և α2 Կրուսիս բաղադրիչները միմյանցից բաժանված են 4 արքվայրկյանով։ α1 ունի 1.40, իսկ α2 -ը՝ 2.09 մեծություն, երկուսն էլ B տիպի աստղեր են և համապատասխանաբար ունեն մոտավորապես 28,000 և 26,000 Կելվին մակերևութային ջերմաստիճան։ Նրանց լուսավորությունը հավասար է Արեգակի լուսավորության 25,000 և 16,000 անգամ բազմապատիկին։ α1 և α2 աստղերն ուղեծրային պտույտ կատարում են այնքան երկար ժամանակահատվածում, որ նրանց շարժումը հազիվ նկատելի է։ Եթե գտնվեն նվազագուն 430 աստղագիտական միավոր հեռավորության վրա, ապա պտույտի տևողությունը կկազմի մոտավորապես 1,500 տարի։

α1 աստղն ինքը սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որի բաղադրիչները ենթադրաբար ունեն Արեգակի զանգվածի 14 և 10 անգամ բազմապատիկ զանգվածներ ու ուղեծրային պտույտ կատարում են միայն 76 օրում՝ գտնվելով միմյանցից մոտավորապես 1 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ α2 և համեմատաբար ավելի պայծառ α1 աստղերի զանգվածները թույլ են տալիս ենթադրել, որ նրանք որևէ ժամանկահատվածում պայթյունով կձևավորեն գերնոր աստղեր։ Ab անունով աստղը գուցե գոյատևի ու վերածվի սպիտակ թզուկի[15]։

Ահարոն Ռիցուտոն և իր գործընկերները 2011 թվականին պարզել են, որ α Կրուսիս համակարգը 66% տոկոս հավանականությամբ հանդիսանում է Կարիճ-Կենտավրոսյան աստղախմբի Lower Centaurus-Crux ենթախմբի անդամ․ նախկինում այդ խմբի անդամ չի համարվել[16]։

Ավելի թույլ լուսատվությամբ HR 4729 (HD 108250) B տիպի աստղը գտնվում է α Կրուսիս եռակի աստղային համակրգից 90 արքվայրկյան հեռավորության վրա, սակայն շարժվում է նույն ուղղությամբ, այսպիսով հնարավոր համարելով դրա հետ ծանրության կենտրոնով կապված լինելու հանգամանքը[17][18]։ Աստղն ինքը սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որը երբեմն անվանվում է Ակրուքս բազմակի աստղային համակարգի C բաղադրիչ (Ակրուքս C)։ Ավելի թույլ տեսանելի պայծառությամբ ևս մեկ բաղադրիչ կրում է Ակրուքս D կամ D բաղադրիչ անունը։ 2 արքրոպե հեռավորության վրա գտնվող ևս յոթ թույլ պայծառություն ունեցող աստղեր համարվում են համակարգի բաղադրիչներ[19]։

2008 թվականի հոկտեմբերի 2-ին Կասինի-Հոյգենս հեռազոտական տիեզերանավն ուսումնասիրել է համակարգի A, B և C երեք բաղադրիչները[20][21]։

Մշակույթում խմբագրել

Ակրուքսը պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի, Սամոայի դրոշի և Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։ Ի թիվս 26 այլ աստղերի, որոնք ներկայացնում են առանձին նահանգ, Ակրուքսը պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա և խորհրդանշում է Սան Պաուլու նահանգը[22]։ Պատկերված է նաև 2015 թվականից գործող բրազիլական անձնագրերի կազմի վրա։

Բրազիլական օվկիանոսագիտական Ալֆա Կրուսիս հետազոտական նավն անվանվել է աստղի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://aas.aanda.org/articles/aas/abs/1997/10/ds1218/ds1218.html
  2. van Leeuwen, F. (2007 թ․ նոյեմբեր), «Validation of the new Hipparcos reduction», Astronomy and Astrophysics, 474 (2): 653–664, arXiv:0708.1752, Bibcode:2007A&A...474..653V, doi:10.1051/0004-6361:20078357
  3. Perryman, Michael (2010), «The Making of History's Greatest Star Map», The Making of History's Greatest Star Map, Astronomers’ Universe, Heidelberg: Springer-Verlag, Bibcode:2010mhgs.book.....P, doi:10.1007/978-3-642-11602-5, ISBN 978-3-642-11601-8
  4. Bordeleau, André G. (2013 թ․ օգոստոսի 12). «Federative Republic of Brazil: Constellations in the Breeze». Flags of the Night Sky. New York: Springer. էջեր 1–72. doi:10.1007/978-1-4614-0929-8_1. ISBN 978-1-4614-0928-1.
  5. Kunitzsch, Paul; Smart, Tim (2006). A Dictionary of Modern star Names: A Short Guide to 254 Star Names and Their Derivations (2nd rev. ed.). Cambridge, Massachusetts: Sky Pub. ISBN 978-1-931559-44-7.
  6. 6,0 6,1 «IAU Catalog of Star Names». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. Hessman, F. V.; Dhillon, V. S.; Winget, D. E.; Schreiber, M. R.; Horne, K.; Marsh, T. R.; Guenther, E.; Schwope, A.; Heber, U. (2010). «On the naming convention used for multiple star systems and extrasolar planets». arXiv:1012.0707 [astro-ph.SR].
  8. Memoirs of the Rev. Walter M. Lowrie: missionary to China (1849), p. 93. Described as an "Americanism" in The Geographical Journal, vol. 92, Royal Geographical Society, 1938.
  9. «IAU Working Group on Star Names (WGSN)». Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  10. «Bulletin of the IAU Working Group on Star Names, No. 2» (PDF). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. Richard Hinckley Allen, Star Names: Their Lore and Meaning, Dover Books, 1963.
  12. 中國星座神話, written by 陳久金. Published by 台灣書房出版有限公司, 2005, 978-986-7332-25-7.
  13. 香港太空館 - 研究資源 - 亮星中英對照表 Արխիվացված 2010-09-03 Wayback Machine, Hong Kong Space Museum. Accessed on line November 23, 2010.
  14. Silva, Guilherme Marques dos Santos; Ribas, Felipe Braga; Freitas, Mário Sérgio Teixeira de (2008). «Transformação de coordenadas aplicada à construção da maquete tridimensional de uma constelação». Revista Brasileira de Ensino de Física. 30: 1306.1–1306.7. doi:10.1590/S1806-11172008000100007.
  15. Kaler, James B. (2002). «Acrux». The Hundred Greatest Stars. էջեր 4–5. doi:10.1007/0-387-21625-1_2. ISBN 978-0-387-95436-3.
  16. Rizzuto, Aaron; Ireland, Michael; Robertson, J. G. (2011 թ․ հոկտեմբեր), «Multidimensional Bayesian membership analysis of the Sco OB2 moving group», Monthly Notices of the Royal Astronomical Society, 416 (4): 3108–3117, arXiv:1106.2857, Bibcode:2011MNRAS.416.3108R, doi:10.1111/j.1365-2966.2011.19256.x.
  17. Shatsky, N.; Tokovinin, A. (2002). «The mass ratio distribution of B-type visual binaries in the Sco OB2 association». Astronomy and Astrophysics. 382: 92–103. arXiv:astro-ph/0109456. Bibcode:2002A&A...382...92S. doi:10.1051/0004-6361:20011542.
  18. Eggleton, Peter; Tokovinin, A. (2008). «A catalogue of multiplicity among bright stellar systems». Monthly Notices of the Royal Astronomical Society. 389 (2): 869–879. arXiv:0806.2878. Bibcode:2008MNRAS.389..869E. doi:10.1111/j.1365-2966.2008.13596.x.
  19. Mason, Brian D.; Wycoff, Gary L.; Hartkopf, William I.; Douglass, Geoffrey G.; Worley, Charles E. (2001). «The 2001 US Naval Observatory Double Star CD-ROM. I. The Washington Double Star Catalog». The Astronomical Journal. 122 (6): 3466–3471. Bibcode:2001AJ....122.3466M. doi:10.1086/323920.
  20. «Cassini raw image». NASA/JPL/Space Science Institute. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  21. Cassini "Kodak Moments" - Unmanned Spaceflight.com. Retrieved 2008-10-21
  22. «Astronomy of the Brazilian Flag». FOTW Flags Of The World website.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակրուքս» հոդվածին։