Տեսանելի աստղային մեծություն
Տեսանելի աստղային մեծություն(m), երկնային մարմնի պայծառության չափը (այդ մարմնի տված լուսավորությունը) երկրային դիտորդի տեսանկյունից։ Սովորաբար օգտագործում են այն մեծությունը, որ կունենար լուսատուն, եթե մթնոլորտը բացակայեր։ Որքան պայծառ է մարմինը, այնքան փոքր է նրա աստղային մեծությունը։
«Տեսանելի» բառը հուշում է, որ այդ մեծությունը տեսանելի է Երկրից, այդ նշումը պետք է, որպեսզի կարողանանք տարբերել «բացարձակ» մեծությունից։ Այն ի նկատի չունի տեսանելի տիրույթը։ Ինֆրակարմիր կամ որոշ այլ միջակայքերում չափվող արժեքները նույնպես կոչվում են տեսանելի։ Տեսանելի միջակայքում չափված արժեքը կոչվում է տեսողական(վիզուալ)[1]։
Աստղային երկնքում, տեսանելի տիրույթի ամենածպայծառ աստղը Սիրիուսն է, իսկ ինֆրակարմիր J-տիրույթում[en] ՝ Բետելգեյզեն է։
Պատմություն
խմբագրելԱնզեն աչքով
տեսանելի[2] |
Տեսանելի
մեծություն |
Վեգայի նկատմամբ
պայծառություն |
Այդ մեծությունից մեծ
աստղերի քանակը[3] |
---|---|---|---|
Այո | −1,0 | 250 % | 1 |
0,0 | 100 % | 4 | |
1,0 | 40 % | 15 | |
2,0 | 16 % | 48 | |
3,0 | 6,3 % | 171 | |
4,0 | 2,5 % | 513 | |
5,0 | 1,0 % | 1 602 | |
6,0 | 0,40 % | 4 800 | |
6,5 | 0,25 % | 9 096[4] | |
Ոչ | 7,0 | 0,16 % | 14 000 |
8,0 | 0,063 % | 42 000 | |
9,0 | 0,025 % | 121 000 | |
10,0 | 0,010 % | 340 000 |
Աստղային մեծությունների ժամանակակից սանդղակը ծագել է Հին Հունաստանում։ Այն առաջարկել է մ.թ.ա. II դարում Հիպարքոսը ՝ աստղերը բաժանելով անզեն աչքով տեսանելի վեց մեծության խմբերի։ Նա անվանել է ամենապայծառ աստղերը առաջին մեծության աստղեր (Symbol support vote.svg), իսկ ամենաթույլերը` վեցերորդ մեծության աստղեր (Symbol support vote.svg): Ժամանակակից աստղագիտությունը չի սահմանափակվում վեց խմբերով կամ միայն տեսանելի լույսով։ Շատ պայծառ օբյեկտները բացասական մեծություն ունեն։
Հաշվարկ
խմբագրելԵրկու աստղերի տեսանելի մեծությունը որոշվում է՝
որտեղ m — երը մարմինների աստղային մեծություններն են, L —ը՝ դրանց լուսավորությունը ։
Այսպիսով, աստղային 5 մեծությունների տարբերությանը համապատասխանում է լուսավորությունների մեծությունների հարաբերությունը, որը հավասար է 100, իսկ 1 աստղային մեծության տարբերությունը՝ 2,512։
Օրինակներ
խմբագրելԼիալուսնի տեսանելի աստղային մեծությունը հավասար է 12,7, Արեգակի տեսանելի աստղային մեծությունը՝ 26,7.
Աստղային մեծությունների տարբերությունը՝
Լուսավորությունների տարբերությունը՝
Այսպիսով՝ Արեգակը լիալուսնից պայծառ է մոտավորապես 400 000 անգամ։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Сурдин В. Г.. «Звёздная величина». Глоссарий Astronet.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Vmag<6.5». SIMBAD Astronomical Database. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Magnitude». National Solar Observatory—Sacramento Peak. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Каталог ярких звёзд»
Արտաքին հղումներ
խմբագրել- The astronomical magnitude scale (International Comet Quarterly)