Գակրուքս (անգլ.՝ Gacrux) /ˈɡækrʌks/[5][6],, Գամմա Կրուսիս (լատիներեն γ Կրուսիս, կրճատ՝ Գամմա Կրու, γ Կրու), արեգակին ամենամոտ M դասակարգման հսկա աստղ[7]։ +1.63 տեսանելի աստղային մեծությամբ[8] Հարավային Խաչ համաստեղության երրորդ ամենապայծառ աստղն է (այստեղից էլ ծագում է անունը) և 26-րդ ամենապայծառը գիշերային երկնքում։ Կենտավրոսի ալֆայից Կենտավրոսի բետայով անցնող ուղիղն այս աստղին մոտենում է 1° դեպի հյուսիս։ Հեռավորությունը հաշվարկվել է Եվրոպական տիեզերական գործակալության Հիպարկոս տիեզերական աստղադիտակի գրանցած պարալաքսային չափումներն օգտագործելով․ արեգակից հեռու է 88․6 լուսային տարի կամ 27․2 պարսեկ[9]։

Գակրուքս
Գակրուքս
Հետազոտման տվյալներ
Տեսակoptical double?, նավիգացիոն աստղ, high proper-motion star?, Փոփոխական աստղեր, աստղ, կրկնակի աստղ և near-IR source?
Հեռավորություն88 ± 0 լուսային տարի
Տեսանելի աստղային մեծություն1,64[1] (V)
ՀամաստեղությունՀարավային Խաչ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)21 ± 0,1 km/s[2]
Պարալաքս36,83 ± 0,18 մավ[3]
Բացարձակ աստղային մեծություն−0,52
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումM3.5III[4]
Գույնի ցուցանիշ1,59
Փոփոխականությունsemiregular variable star?
Ֆիզիկական տվյալներ
Զանգված5,9652E+30 կիլոգրամ
Շառավիղ84 արևային շառավիղ
Լուսավորություն1500 արեգակնային լուսատվություն
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
WEB 10875, WDS J12312-5707A, UBV 11239, RAFGL 4150, PPM 341058, NSV 5672, NLTT 30973, N30 2892, LTT 4752, JP11 2226, IDS 12256-5633 A, HIC 61084, GCRV 7528, GC 17052, FK5 468, CSV 101285, CPC 20 3840, CCDM J12312-5706A, GJ 470, SAO 240019, IRAS 12283-5650, HR 4763, HIP 61084, HD 108903, 2MASS J12310993-5706474, γ Cru, TIC 272314138, UBV M 18297 և TYC 8654-3422-1

Անվանակարգություն խմբագրել

 
Հարավային Խաչ համաստեղությունը, որտեղ կարմրավուն երանգով Գակրուքսը պատկերված է վերին մասում

γ Կրուսիսը (լատիներեն Գամմա Կրուսիս) աստղի անվանումն է ըստ բայերյան անվանակարգության։ Քանի որ Գակրուքսն ունի կոպիտ հաշվարկով −60° թեքում, այն հայտնի է եղել հին հույներին ու հին հռոմեացիներին, բայց տարօրինակ կերպով անուն չի ունեցել այդ դարաշրջանում և տեսանելի է եղել 40° աշխարհագրական լայնությունից դեպի հյուսիս։ Տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսն այն համարել է Կենտավրոս համաստեղության մաս[10]։ «Գակրուքս» անունը կնքել է աստղագետ Էլիջա Հինսդեյլ Բուռիտը (1794-1838)[11][12]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN))[13], որի 2016 թվականի հուլիսի[14] առաջին տեղեկագրում ներառված էր այդ խմբի կողմից հավանության արժանացած աստղանունների առաջին երկու տարբերակների աղյուսակը, ըստ որի այս աստղի համար ընդունվել է Գակրուքս անունը։

Չինարեն 十字架 ( Շի Զի Ջիա, որը նշանակում է «խաչ») անունը վերագրվում է Գամմա Կրուսիսից, Ալֆա Կրուսիսից, Բետա Կրուսիսից ու Դելտա Կրուսիսից կազմված աստերիզմին[15], հետևաբար, Գամմա Կրուսիսն ինքը հայտնի է ր որպես 十字架一 (Շի Զի Ջիա Յի, «Խաչի առաջին աստղ», անգլ.՝ the First Star of Cross)[16]։

Ավստրալիայի աբորիգենների արանդա և լուրիտջա ցեղերը Գակրուքսից, Դեկրուքսից, Կենտավրոսի գամմայից (Մուլիֆանից) ու Կենտավրոսի դելտայից (Մա Ուեյից) բաղկացած քառանկյուն դասավորությունն անվանել են Iritjinga՝ «Արծիվ-բազե»[17]։

Պորտուգալախոս ժողովուրդների մոտ, հատկապես Բրազիլիայում, աստղը հայտնի է նաև Rubídea («Ռուբինանման») անվամբ՝ հղում անելով իր գույնին։

Ֆիզիկական հատկանիշներ խմբագրել

Պուլսացիոն (բաբախող) ցիկլեր[18]
Ցիկլեր

(օրեր)

Ամպլիտուդ

(մեծություն)

12.1 0.016
15.1 0.027
16.5 0.016
54.8 0.026
82.7 0.015
104.9 0.016

Գակրուքսն ունի սպեկտրային դասակարգման MK համակարգի M3.5 III ցուցիչը[18]։ Այն վերաճել է հիմնական հաջորդականությունից՝ դառնալով կարմիր հսկա[7]։ Թեև արեգակից ծանր է ընդամենը 30%-ով[19], այս փուլում ձևավորել է արեգակի շառավղից 120 անգամ մեծ շառավիղ[20]։ Իր ընդլայնված աստղային մթնոլորտից այն փայլում է կոպիտ հաշվարկով արեգակի լուսատվությունից 760[20] անգամ ավելի պայծառ։ 3,689 Կ էֆեկտիվ ջերմաստիճանով[20] Գակրուքսի գույնը ակնառու կարմրանարնջագույն է։ Կիսականոնավոր փոփոխական աստղ է՝ բազմակի ցիկլերով[18]։ (Տես ձախի աղյուսակը)

Այս աստղի մթնոլորտը հարուստ է բարիումով, որը սովորաբար բացատրվում է ավելի զարգացած արբանյակից նյութի փոխանցմամբ։ Սովորաբար այս արբանյակը հետագայում դառնում է սպիտակ թզուկ[21], սակայն այն դեռևս չի հայտնաբերվել։ +6.4 մագնիտուդով մեկ արբանյակ աստղ գտնվում է մոտավորապես 2 արքրոպե հեռավորության վրա, գլխավոր աստղից 128° դիրքային անկյան տակ և կարող է ուսումնասիրվել հեռադիտակով։ Բայց այն միայն օպտիկական արբանյակ է[22], որը մոտավորապես 400 լուսային տարի հեռու է Երկրից։

Մշակույթում խմբագրել

Գակրուքսը պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի ու Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։

26 այլ աստղերի թվում պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է առանձին նահանգ։ Գակրուքսը ներկայացնում է Բահիա նահանգը[23]։ Գակրուքսով և Ակրուքսով անցնող գիծը նշում է երկնքի միջօրեականը, որը դիտվել է 1889 թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան 8:30 Ռիո դե Ժանեյրոյից․ այն ժամանակ, երբ հանրապետությունը պաշտոնապես վավերացվել է[24]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
  2. Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. SunyaevNauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327doi:10.1134/S1063773706110065arXiv:1606.08053
  3. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  4. Keenan P. C., McNeil R. C. The Perkins catalog of revised MK types for the cooler stars // The Astrophysical Journal: Supplement SeriesAAS, 1989. — Vol. 71. — P. 245–266. — ISSN 0067-0049; 1538-4365doi:10.1086/191373
  5. «Audio Pronunciation Guide». Starry Night Education. Simulation Curriculum Corp. 2009. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  6. «IAU Catalog of Star Names». Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  7. 7,0 7,1 Ireland, M. J.; և այլք: (2004 թ․ մայիս), «Multiwavelength diameters of nearby Miras and semiregular variables», Monthly Notices of the Royal Astronomical Society, 350 (1): 365–374, arXiv:astro-ph/0402326, Bibcode:2004MNRAS.350..365I, doi:10.1111/j.1365-2966.2004.07651.x, S2CID 15830460
  8. Johnson, H. L.; և այլք: (1966). «UBVRIJKL photometry of the bright stars». Communications of the Lunar and Planetary Laboratory. 4 (99): 99. Bibcode:1966CoLPL...4...99J.
  9. van Leeuwen, F. (2007 թ․ նոյեմբեր), «Validation of the new Hipparcos reduction», Astronomy and Astrophysics, 474 (2): 653–664, arXiv:0708.1752, Bibcode:2007A&A...474..653V, doi:10.1051/0004-6361:20078357, S2CID 18759600
  10. Richard Hinckley Allen, "Star Names: Their Lore and Meaning", Dover Press, 1963.
  11. «Gacrux/Gamma Crucis 2?». SolStation.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. Lesikar, Arnold V. «Gacrux». Dome Of The Sky. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. «IAU Working Group on Star Names (WGSN)». Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  14. «Bulletin of the IAU Working Group on Star Names, No. 1» (PDF). Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  15. 中國星座神話, written by 陳久金. Published by 台灣書房出版有限公司, 2005, 978-986-7332-25-7.
  16. 香港太空館 - 研究資源 - 亮星中英對照表 Արխիվացված Հունվար 30, 2011 Wayback Machine, Hong Kong Space Museum. Accessed on line November 23, 2010.
  17. Raymond Haynes; Roslynn D. Haynes; David Malin; Richard McGee (1996), Explorers of the Southern Sky: A History of Australian Astronomy, Cambridge: Cambridge University Press, էջ 8, ISBN 978-0-521-36575-8
  18. 18,0 18,1 18,2 Tabur, V.; և այլք: (2009 թ․ դեկտեմբեր), «Long-term photometry and periods for 261 nearby pulsating M giants», Monthly Notices of the Royal Astronomical Society, 400 (4): 1945–1961, arXiv:0908.3228, Bibcode:2009MNRAS.400.1945T, doi:10.1111/j.1365-2966.2009.15588.x, S2CID 15358380
  19. Murdoch, Kaylene; Clark, M.; Hearnshaw, J. B. (1992 թ․ հունվար), «The radial-velocity variability of Gamma Crucis», Monthly Notices of the Royal Astronomical Society, 254: 27–29, Bibcode:1992MNRAS.254...27M, doi:10.1093/mnras/254.1.27
  20. 20,0 20,1 20,2 Rau, Gioia; Nielsen, Krister E.; Carpenter, Kenneth G.; Airapetian, Vladimir (2018 թ․ դեկտեմբեր). «HST/GHRS Observations of Cool, Low-gravity Stars. VI. Mass-loss Rates and Wind Parameters for M Giants». The Astrophysical Journal (անգլերեն). 869 (1): 1. arXiv:1811.10679. Bibcode:2018ApJ...869....1R. doi:10.3847/1538-4357/aaf0a0. ISSN 0004-637X. S2CID 119364960.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  21. Gomez, A. E.; Luri, X.; Grenier, S.; և այլք: (1997 թ․ մարտ), «Absolute magnitudes and kinematics of barium stars», Astronomy and Astrophysics, 319: 881–885, Bibcode:1997A&A...319..881G
  22. Kaler, James B., «GACRUX (Gamma Crucis)», Stars, University of Illinois, Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին
  23. Astronomy of the Brazilian Flag, FOTW Flags Of The World website
  24. Flag of Brazil, World Afropedia, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին

Արտաքին հղումներ խմբագրել