Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադ

Համայն Հնդկաստանի Ակհարայի խորհուրդ կամ Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադ (անգլ.՝ The Akhil Bharatiya Akhara Parishad ), գաղտնի կազմակերպություն Հնդկաստանում, հինդու Սանտերի (սրբերի) և սադհուների (ասկետիկներ) կազմակերպություններից մեկը[2][3]։ ԱԲԱՓ-ը կազմված է 14 ակհարայից («շկոլա») կամ հինդուական սանտերի և սադհուների կազմակերպություններից։

Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադ
Hindu sadhu with painted face-3311230.jpg
Տեսակկազմակերպություն, գաղտնի ընկերություններ և կրոնական կազմակերպություն
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Հիմնադրված1954[1]
Գլխադասային գրասենյակԱյոդյա, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
Կայքabspbharath.in

«Նիրմոհի Ակհարա» (ներառված է Այոդհայի Ռամի Ջանմաբհումի (ծննդավայրի) մասին վեճում) և «Շրի Դատատրեա Ակհարա» հինդուական մենաստանները նրա մաս կազմող նշանավոր ակհարաներից երկուսն են։

ԿազմակերպությունԽմբագրել

Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադ խորհուրդը հիմնվել է հինդուական հասարակության ակհարայի համակարգի վրա։ Ակհարա բառացիորեն հնդկերենով նշանակում է ըմբշամարտի ռինգ, բայց իմաստային առումով նշանակում է քննարկումների վայր[4]։ Կան 14 այդպիսի կազմակերպություններ, որոնք հիմնվել են հինդուիզմի ձևի և հինդուական փիլիսոփայության ձևի վրա, որին նրանք հավատարիմ են։ Ակհարաների մեծ մասը վայշնաներ են (Վիշնու Աստծո նվիրյալներ) և շիվաներ ( Շիվա Աստծո նվիրյալներ)։

ՊատմությունԽմբագրել

Ակհարայի համակարգը հիմնադրվել է դեռ 8-րդ դարի սկզբին, երբ Ադի Շանկարաչարյան ենթադրում էր, որ հիմնել է յոթ ակհարա (հնարավոր է՝ 10, քանի որ դրանք հայտնի են նաև որպես Դասնաամի)․ Մահանիրվանի, Նիրանջանի, Ջունա, Աթալ, Ավահան, Ագնի և Անանդ Ակհարա։ Ակհարայի ամենավաղ արձանագրված հիմքը Աբհանայի հիմնադրումն էր մ.թ.ա 547 թվականին[4]։ Հնդկաստանում մահմեդական իշխանության և հետագայում բրիտանական իշխանության ժամանակաշրջանում Ակհարաները հավաքվել և կազմակերպվել են միասին, հատկապես Կումբա Մելայի ժամանակ աշխատել են պահպանել հինդուական կրոնն ու մշակույթը[4]։ 1565 թվականին Մադհուսուդանա Սարասվատին արշավանքներին դիմակայելու և հինդուներին պաշտպանելու համար սկսել է նախապատրաստել Ակհարաները որպես զինված ռազմական ուժ[4]։

ՔաղաքականությունԽմբագրել

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

 

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

 

Պորտալ «Հինդուիզմ»

Չնայած նրան, որ ԱԲԱՓ-ը չի մասնակցում ընտրական քաղաքականությանը, այն հնդուական հասարակության մեջ որպես առաջատար հինդուական առաջնորդական կազմակերպություն, ունի մեծ նշանակություն։ Միաժամանակ նա համագործակցել է Վիշվա Հինդու Փարիշադ (ՎՀՓ) հինդուական կրոնական կազմակերպության հետ, որն ավելի բացահայտորեն ներգրավված է քաղաքականության մեջ և հինդուական ազգայնական կազմակերպությունների Սանգհ Փարիվարների մաս էր։ Այնուամենայնիվ ԱԲԱՓ-ը նաև բացահայտ քննադատել է ՎՀՓ-ին ավելորդ հակասություններ առաջ բերելու համար և հրաժարվել է հետևել ՎՀՓ-ի կողմից սահմանված օրակարգին[3][5]։

Ակհիլ Բհարատիյա Ակհարա Փարիշադը խրախուսել և աջակցել է այն շարժմանը, որը նպատակ ուներ Ռամ Ջանմաբհումի տաճարը կառուցել այն վայրում, որտեղ այժմ քանդված Բաբրի մզկիթն էր Այոդյայում։ Ենթադրվում է, որ այդ վայրը Վիշնուի ութերորդ և ամենահայտնի ավատարներից՝ Ռամի ծննդավայրն է։ 1989 թվականին «Նիրմոհի Ակհարան» դատական ​​հայց է ներկայացրել այդ վայրի վերաբերյալ, իսկ 2010 թվականին նրանց հայցը բավարարվել է Ալլահաբադի բարձր դատարանի կողմից, որը Ակհարային հնարավորություն էր տալիս վերահսկել վայրի մեկ երրորդը։ ԱԲԱՊ-ը ողջունել է դատավճիռը՝ պնդելով, որ այն կանխելու է քաղաքական կուսակցությունների կողմից հարցի հետագա շահարկումը[2]։

Հայտնի է, որ նրանք սանկցիայի են ենթարկում յուրաքանչյուրին, ով չարաշահում է հինդուիզմը[6]։

13 ակհարներԽմբագրել

2019 թվականի հունվարի դրությամբ կա 13 ճանաչված ակհար, ընդ որում Ջունա ակհարն ամենամեծն է[7]։ Այս ակհարներից յոթը հիմնել է Ադի Շանկարաչարյան։ Գոյություն ունեն ակհարի 3 տեսակ՝ Նիրվանի Անի ակհադա, Դիգամբար Անի Ակհադա և Նիրմալ Անի ակհադա[8]։

Նիրվանի Անի ակհադաԽմբագրել

Այն ունի ամենամեծ թվով ակհադաները նաև Սադհու Սանտերի և Նագա Սադհուների համար։ Կան յոթ Նիրվանի Անի ակհադաներ[8]։

  • Շրի Փանչդաշնամ Ջունա ակհադա (Վարանասի)։ Այն 13 ակհադաներից ամենամեծն է։ Ջունա ակհադան հետևում է Ադի Շանկարաչարյայի կողմից հիմնադրված Շաիվիզմի Դաշնաամի Սամփրադային։ Նրանք երկրպագում են Աստվածուհի Դատատրեային[9]։ Կիննար ակհարան (տրանսգենդեր Ակհարա) նույնպես գտնվում է Ջունա Ակհադայի ներքո[10]։
  • Շրի Փանչայատի Նիրվանի ակհադա (Փրայագրաջ)։ Այն մեծությամբ երկրորդ ակհադան է, հիմնադրվել է 904 թվականին Գուջարաթում։ Նիրանջանի ակհադան երկրպագում է Կարտիկեային։ Նիրանջանի ակհադան բաղկացած է բազմաթիվ կրթված դոկտորական և հետբուհական շրջանավարտներ ունեցող անձանցից[9]։
  • Շրի Փանչ Աթալ ակհադա (Վարանասի)։ Սա երեք ամենահին ակհադաներից մեկն է։ Նրանք երկրպագում են Գանեշա Աստծուն և Բհաիրվա Պրակաշ և Սուրյա Պրակաշ սրբերին[9]։
  • Շրի Փանչդաշման Ավահան ակհադա (Վարանասի )։ Սա ամենահին վանական աստիճանն է։ Նրանք երկրպագում են Դատատրեային։
  • Տապոնիդհի Շրի Անանդ Պանչայադի ակհադա (Նասիկ)։ Սա երկրորդ ամենահին ակհարան է։ Այս ակհարայի Աստվածը Դեվ Բհուվան Բհասկար Սուրյանարայան է։
  • Շրի Պանչայադի Մահանիրանջանի ակհադա (Պրայագրաջ )։ Ակհարայի Աստվածը Կապիլմուն իմաստունն է, և նրանք ունեն սուրբ խորհրդանիշներ, ինչպիսիք են Բհայրվա Պրակաշ Բհալան և Սուրյա Պրակաշ Բհալա սրբերը[9]։
  • Շրի Փանչդաշնաամ Պանչագնի ակհադա/ Շրի Շամբհու Պանչագնի Ակհարա (Ջունագարհ)։ Դրանք Բրահմաչարի սրբերն են։ Նրանք տարբերվում են շիվայական այլ ակհարաներից նրանով, որ չեն շարժվում դհունիով (կրակի զոհաբերություն) և չեն օգտագործում ոչ մի ոգելից խմիչք ու չեն կրում ջանաու կամ սրբազան թել[9]։

Դիգամբար Անի ակհադաԽմբագրել

Այն հայտնի է նաև որպես Բայրաջի ակհադաս։ Նրանք Վաիշնավներ են ( Վիշնու Աստծո հետևորդներ)։ Քրիշնայի ճանաչման միջազգային կազմակերպությունը (Հարե Կրիշնաներ) գտնվում է այս ակհարայի ազդեցության տակ[11]։ Այն պարունակում է երեք ակհադա, դրանք են[8]։

  • Շրի Նիրմոհի Անի ակհարա (Մատհուրա)։ Այն կազմավորվել է Վրինդավանում՝ միավորելով 18 վաիշնավ խմբեր։ Նրանք երկրպագում են Հանուման Աստծուն։
  • Շրի Դիգամբար Անի ակհարա (Սաբարկանտհա)
  • Շրի Նիրվանի Անի ակհարա (Այոդհյա)։

Նիրմալ Անի ակհադաԽմբագրել

Այն ունի երեք ակհադաներ, և դրանք հայտնի են որպես Ուդասին։ Դրանք են[8][9]

  • Շրի Պանչայատի Բադա Ուդասին ակհադա (Պրայագրաջ)։ Նրանք հետևում են Գուրու Նանակի ավագ որդու՝ Շրի Չանդի ուսմունքներին։ Այն հիմնադրվել է 1825 թվականին Յոգիրաջ Շրեյ Նիրվանդև ջի Մահարաջիի կողմից Հարիդվարում։
  • Շրի Պանչայտի Նայա Ուդասին ակհադա (Հարիդվար)։ Այն ստեղծվել է Մահանտ Սուդհիր Դասի կողմից 1846 թվականին Շրի Պանչայատի Բադա Ուդասին ակհադայի հետ ունեցած վեճից հետո։
  • Շրի Նիրմալ Պանչայատի ակհադա (Հարիդվար)։ Նրանք հետևում են Նիրմալ Սամպրադային։ Այն հիմնադրվել է 1856 թվականին Փեյնջաբում` Դուրգա Սինգհ Մահարաջի կողմից։ Այն սերտորեն կապված ՝ ունի սիկհիզմի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://delhincrnews.in/2017/09/11/indias-14-fake-godmen-exposed-by-highest-hindu-seers-body-akhara-parishad/
  2. 2,0 2,1 «Akhara Parishad welcomes verdict on Ayodhya»։ Hindustan Times (անգլերեն)։ 2010-09-30։ Վերցված է 2020-11-22 
  3. 3,0 3,1 «Akhara Parishad do not see eye-to-eye with VHP»։ The Hindu (անգլերեն)։ Archive News։ Վերցված է 2020-11-22 
  4. 4,0 4,1 4,2 4,3 What is Hinduism? : modern adventures into a profound global faith (First edition ed.)։ Kapaa, Hawaii։ ISBN 978-1-934145-01-2։ OCLC 123125630 
  5. Mahendra Singh Rana (2000)։ India Votes: Lok Sabha and Vidhan Sabha Elections 1999, 2000: Poll Analysis, Election Data, and Party Manifestos։ B.R. Pub. Corp.։ ISBN 978-81-7646-139-9 
  6. «Akhil Bharatiya Akhara Parishad releases list of 'fake babas', demands legislation against 'cult leaders' - India News , Firstpost»։ Firstpost։ 2017-09-10։ Վերցված է 2020-11-24 
  7. «India transgender gurus in landmark Hindu procession» 
  8. 8,0 8,1 8,2 8,3 NYOOOZ։ «14 Akharas of the Kumbh Mela | Travel NYOOOZ»։ NYOOOZ (անգլերեն)։ Վերցված է 2020-11-24 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «The famous akhadas at Kumbh mela»։ Hindustan Times (անգլերեն)։ 2019-01-13։ Վերցված է 2020-11-24 
  10. «Kinnar Akhara, Group Of Transgender Saints, To Build Ashram In Prayagraj»։ NDTV.com։ Վերցված է 2020-11-24 
  11. «ISKCON Camp at Kumbha Mela Distributes Thousands of Books and Prasadam Meals»։ ISKCON News (անգլերեն)։ Վերցված է 2020-11-24