Գաղտնի կազմակերպություն

Գաղտնի կազմակերպություն, հասարակությունից իր իրական գործունեությունը թաքցնող մարդկանց միավորում։ Նրանց անդամները թաքցնում են իրենց հստակ գործունեությունները (ինչպես ինքնաճանաչման ձևը) այն դեմքերից, որոնք չեն վերաբերվում նրանց գործունեություններին ։Անդամները կարող են պարտադրված լինել պահպանել կամ հերքել իրենց անդամ լինելը և հաճախ երդում են տալիս պահպանել միավորման գաղտնիքները։"Գաղտնի կազմակերպություն" տերմինը հաճախ օգտագործվում է, որպեսզի նկարագրեն եղբայրական կազմակերպությունները (օրինակ՝ մասոնությունը), որոնք կարող են անցկացնել գաղտնի ծեսեր, բայց կարող են կիրառվել նաև այնպիսի ոչ լուրջ կազմակերպություններ ինչպես՝ համալսարանական եղբայրություն ։

Գաղտնի միավորումը ֆունկցիոնալ հարաբերություններում դա սոցիալական կազմակերպության ձև է, չներառվող գերակշռող (պաշտոնական) սոցիալական կառուցվածքի մեջ, որը կապված է այն նպատակների հետ, որոնք իրենց առաջ դնում են գաղտնի կազմակերպությունները,․օրինակ՝այդպիսի նպատակ կարող է լինել ժամանակակից քաղաքական համակարգերի զարգացման մարտավարական պոտենցիալի փոփոխումը, որտեղ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, նախատեսված տասնամյակների կամ էլ նույնիսկ հարյուրամյակների համար, դառնում է անհնարին(մասնավորապես նկատի ունենալով այդ քաղաքական համակարգի առաջնորդների ակտիվ փոփոխումը)։ Գաղտնի կազմակերպության կարևոր բնագավառը հանդիսանում է կապի այլընտրանքային համակարգի ցուցադրումը և արդեն գոյություն ունեցող համակարգերի ներսում մարդկանց միջև հարաբերությունները։ Այդպես, ԱՄՆ-ում լայն տարածում ունեն համալսարանական "Հունական տառերի կազմակերպությունները", որոնք ունեն գաղտնի կազմակերպության տարրեր, չնայած,նրանց գոյությունը ոչ մեկից էլ գաղտնի չի պահվում։ Նրանք բավականին կարևոր մեխանիզմ են հանդիսանում երկրի ինտելեկտուալ վերնախավի ներսում ոչ ֆորմալ կապերի կայացման համար ու կարող են օգնել համալսարանի շրջանավարտին կառուցել իր ապագա կարիերան։

Երբեմն դժվար է տարբերել տոհմային ձեռնադրման արարողությունը գաղտնի միավորման արարողություններից կամ էլ գաղընի միավորման ընդունման արարողությունը (ինքնաճանաչում) քրմական ձեռնադրման արարողությունից։

Դավադրության տեսության մեջ գաղտնի միավորում տեսությունը վերաբերվում է կամ առասպելական, կամ իրականում գոյություն ունեցող կազմակերպություններին, որոնց վերագրվում է կարևոր ազդեցություն, ֆինանսական կամ քաղաքական շահադիտական հետաքրքրություններ, գլոբալ հասանելիություն, երբեմն՝ ստանայականություն և մարդատյացության նպատակներ։

Գաղտնի կազմակերպություններ ավանդական մշակույթներումԽմբագրել

Գաղտնի միավորումներյ առաջացել են զինվոր որսորդների ջոկատներից, որի մեջ մուտք գործելու համար պարտադրվում էր անցնել լայնածավալ բարդ փորձություններ։ Այդպիսի գաղտնի միավորումները հանդիսանում են բազում ավանդական կրոնների կազմի մեջ։

Աֆրիկական գաղտնի միավորումները, ինչպես ավանդականնները(որոնց մեջ օգտագործվում է ավանդական մշակույթների ծեսերը), այնպես էլ իսլամացիները (տարիկատ՝ հոգևոր բարձրացման իսլամական ծես) Աֆրիկայի տարբեր երկրների քաղաքականության համար կատարում են մեծ դեր (Սենեգալ,Մալի,Նիգերիա


Նոր և նորագույն ժամանակների գաղտնի կազմակերպություններԽմբագրել

ՄիջազգայինԽմբագրել

  • «Մասոնություն»՝ շարժում, առաջացած գաղտնի կազմակերպության ձևով 18-րդ դարում։

ԳերմանիաԽմբագրել

  • «Բավարական իլյումինատների միավորում»՝գաղտնի միավորում (1776-1784), առաջացած կրթության համար Ադամ Վեսգապուտի շնորհիվ
  • Վոլֆենբուտելական «օկուլիստների շքանշաններ», որի ներկայացուցիչ, հավանական է, ստեղծել է ծածկագրված ձեռագիր Copiale cipher[1]:.

ԱՄՆԽմբագրել

  • «Ազատության տղաները»՝ հեղապոխական ամերիկական կազմակերպություն, հյուսիսամերիկյան գաղութների ինքնորոշման համար պայքարող։ Հիմնադրվել է Սեմյուելեմ Ադամսոնի կողմից 1765թ.: Բաստոնական թեյելու արարողությունը «Ազատության որդիներ» գործերից է
  • «Կու-կլուկս-կլան» (ԿԿԿ)՝ առաջացած 1865թ. դեկտեմբերի 24-ին, մի քանի անգամ փոխելով իր անունը։ Գոյություն ունի մինչ օրս։

Եյլի համալսարանԽմբագրել

  • Գանգ և ոսկորներ
  • Սուլիչ և բանալի
  • Գայլի գլուխ
  • Գիրքը և օձը
  • Էլաիխու

Հարվրդի համալսարանԽմբագրել

  • Կնիքի միավորում

ՆիգերիաԽմբագրել

Նիգերիայում առավել ուշադրության են առժանանում գաղտնի ուսանողական միությունները[2]։ Գաղտնի ուսանողական կազմակերպությունները սկսել են առաջանալ 1960-ական թթ.-ում։ Խոշոր համալսարաններում իրենց կառւցվածքով և գործառույթներով գենետիկականները կապ ունեին գաղտնի միավորումների հետ, այնպես ինչպես նրանցում օգտագործվել են ավանդական մշակույթների տարրերը(օժտված իրենց առաջնորդի գերբնական կարողություներով, կախարդական կրոնների օգտագոծումը, հատուկ խորհրդանիշների օգտագործումը)։ Որոշ հատազոտողներ նայում են այդպիսի կազմակերպությանների և աղանդավորների նմանություններին։


Ռուսաստանի գաղտնի կազմակերպություններԽմբագրել

Ապագա դեկաբրիստների առաջին միավորումները սկսել են ի հայտ գալ 1816-1818թթ. սահմանադրական ռեֆորմների ալիքի հիման վրա, որը ինչպես ենթադրվում է կթույլատրի Ռուսաստանին անցնել Եվրոպային։

Կառավարությունները փորձել են պայքարել գաղտնի միավորությունների դեմ։ Դաժան պատժվում էին նույնիսկ ամենաանլուրջ ձեռնարկությունները։ Օրինակ «կռոժյան գիմնազիստները», առաջ գալով 14-16 տարեկանում, ստեղծել են կազմակերպություն մոդայիկ և ռոմանտիկ անունով՝ «Սև եղբայրներ», 1823 թ.: Որոնումների արդյունքում մասնակիցներին տրված էր հստակ անժամկետ բանտարկություն։ Ի միջիայլոց, Միխայիլ Պավլովիչի խղճալու շնորհիվ, և ակնհայտ է, ի նկատին ունենալով «հանցագործների» տարիքը, նրանց ուղարկել են որպես զինվոր[3]։ Գաղտնի միավորումներից ազատվելու այլ միջոց է սահմաններից նրանց անդամների աքսորումը։ Հենց այդպես է վարվել կառավարությունը 1824թ. «Խոզերի հասարակություն» [4]

Դեկաբրիստական ապստամբությունից հետո 1825թ. գաղտնի միավորումների որոնումները սկսել էին ակտիվ ձևով։ Պաշտոնյաների ցանկությունը որոնումների մեջ տարբերվել հաճախ բերում էր զվարճալի իրավիճակների[5]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Henning, Aloys «Eine frühe Loge des 18. Jahrhunderts: 'Die Hocherleuchtete Oculisten-Gesellschaft' in Wolfenbüttel», in: Europa in der frühen Neuzeit, Festschrift für Günter Mühlpfordt 5, Aufklärung in Europa, hg. Erich Donnert, Köln/Weimar/Wien 1999, S. 65-82.
  2. Adedayo Oluwakayode Adekson. «Civil Society» Problematique: Deconstructing Civility and Southern Nigeria’s Ethnic Radicalization, — New York: Routledge, 2004.
  3. «Песляк А. Записки Песляка / Сообщ. М. В. Лоссиевский // Исторический вестник, 1883. — Т. 13. — № 9. — С. 576—594.»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-15-ին։ Վերցված է 2019-10-12 
  4. «Студенкин Г. И. Высылка из России членов «Общества свиней» в 1824 г. // Русская старина, 1881. — Т. 31. — № 6. — С. 298—299.»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-26-ին։ Վերցված է 2019-10-12 
  5. «Рапорт о тайном обществе. 1826 г. / Сообщ. С. И. Черепанов // Русская старина, 1872. — Т. 6. — № 12. — С. 700—701.»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին։ Վերցված է 2019-10-12 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել