Ալիսիա Ալոնսո (իսպ.՝ Alicia Alonso, ծնունդով՝ Ալիսիա էռնեստինա դե լա Կարիդադ դել Կոբրե Մարտինես դել Օյո, իսպ.՝ Alicia Ernestina de la Caridad del Cobre Martínez del Hoyo, դեկտեմբերի 21, 1920(1920-12-21)[1][2][3][…], Հավանա, Կուբա[4] - հոկտեմբերի 17, 2019(2019-10-17)[5][6], Հավանա, Կուբա), կուբացի բալետի պարուհի, պարուսույց և մանկավարժ, Կուբայի ազգային բալետի հիմնադիր (իսպ.՝ Ballet Nacional de Cuba):

Ալիսիա Ալոնսո
իսպ.՝ Alicia Ernestina de la Caridad del Cobre Martínez del Hoyo
Ծնվել էդեկտեմբերի 21, 1920(1920-12-21)[1][2][3][…]
ԾննդավայրՀավանա, Կուբա[4]
Մահացել էհոկտեմբերի 17, 2019(2019-10-17)[5][6] (98 տարեկան)
Մահվան վայրՀավանա, Կուբա
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, գործարար, բալետմայստեր և պարուհի
Քաղաքացիություն Կուբա
ԿրթությունSchool of American Ballet?
Պարգևներ
IMDbID 1094106
 Alicia Alonso Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ալիսիա Ալոնսոն ընտանիքի 4 երեխաներից կրտսերն էր։ Ծնողներն Իսպանիայից եկած գաղթականներ էին, հայրը բանակի սպա էր, ընտանիքը պատկանել է միջին խավին։ Դասական պար սկսել է սովորել 1931 թվականի հունիսին Հավանայի Երաժշտական արվեստի միության բալետի դպրոցում (իսպ.՝ Sociedad Pro-Arte Musical): Առաջին ուսուցիչը ներգաղթյալ Նիկոլայ Յավորսկին էր[7]։

Բալետի բեմադրության մեջ առաջին անգամ ելույթ է ունեցել 1931 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Երաժշտական արվեստի միության բալետի դպրոցի սաների ցուցադրական համերգի ընթացքում[8]։ Սակայն նրա իսկապես լուրջ ելույթը դարձել է Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհի» բալետում Երկնագույն թռչնի մենահամերգը, որը բեմադրվել էր Նիկոլայ Յավորսկու կողմից 1932 թվականի հոկտեմբերի 26-ին Հավանայի «Աուդիտորիում» թատրոնի բեմում[9]։

15 տարեկան հասակում ամուսնացել է կուբացի պարող և բալետի արվեստի ուսուցիչ Ֆեռնանդո Ալոնսոյի հետ (իսպ.՝ Fernando Alonso Rayneri): 1938 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լաուրան։ Սովորել է Նյու Յորքում և Լոնդոնում։ Նրա ուսուցիչներից էր ռուս պարուհի Սոֆյա Ֆեոդորովան։ 19 տարեկանում մասամբ կորցրել է տեսողությունը, որը հետագայում միայն վատթարացել է (բալետի պարուհին ծերության շրջանում, փաստորեն, կուրացել է)։ 1939-1940 թվականներին ակտիվորեն մասնակցել է Ամերիկյան բալետի թատրոնի ստեղծմանը։ 1943 թվականից դարձել է թատրոնի առաջատար դերասանուհին։

1943 թվականի նոյեմբերի 2-ին Ալիսիան Ժիզելի դերում փոխարինել է Մարկովին։ Այդ դերի շնորհիվ սկսվել է նրա համաշխարհային համբավը։ Աշխատել է Միխայիլ Ֆոկինի, Ջորջ Բալանչինի, Լեոնիդ Մյասինի, Բրոնիսլավա Նիժինսկայայի և այլ հռչակավոր բեմադրողների հետ։ Մշտապես ելույթ է ունեցել Իգոր Յուշկևիչի հետ։

1948 թվականին Կուբայում հիմնել է բալետի սեփական ստուդիան՝ «Ալիսիա Ալոնսոյի բալետ» (իսպ.՝ Ballet Alicia Alonso), հետագայում այն դարձել է Կուբայի ազգային բալետի ստեղծման հիմքը[10]։

1955-1959 թվականներին թողնելով Բատիստայի բռնապետական ռեժիմը Կուբայում՝ պարել է Մոնտե Կառլոյի ռուսական բալետում։ 1957-1958 թվականներին ելույթ է ունեցել Մեծ և Կիրովյան թատրոններում։ Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի թատրոններում պարել է դասական բալետի խաղացանկի տարբեր դերերում։

1959 թվականին՝ Կուբայական հեղափոխության հաղթանակից հետո, վերադարձել է հայրենիք։

Չնայած թույլ տեսողությանը՝ նա աշխարհի ամենահմուտ բալետի պարուհիներից մեկն էր[11], որի բեմական երկարակեցությունն օրինակ էր հետագա սերնդի բալետի պարողների համար։

Ալիսիայի բեմական երկարակեցությունը և բեղմնավոր ու արտակարգ գործունեությունը բալետի համաշխարհային պատմությունում ամենահազվագյուտ երևույթներից են։

— Agencia Cubana de Noticias (ACN)

1967 թվականի օգոստոսի 1-ին Կուբայի ազգային թատրոնում բեմադրվել է Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի գործիքավորած «Կարմեն-սյուիտ» մի գործողությամբ բալետը (Ballet Nacional de Cuba, Հավանա), որը բեմադրել էր բալետմայստեր Ալբերտո Ալոնսոն։ Ալիսիա Ալոնսոն խաղացել է Կարմենի դերում (էկրանավորվել է 1968, 1972 և 1973 թվականներին)[12]։

1977 թվականին բալետի պարուհու մասին ռեժիսոր Մանուել Դուչեսնե Կուսանը նկարահանել է «Ալիսիա» վավերագրական ֆիլմը։

2010 թվականի նոյեմբերին՝ Խոսե Լեսամա Լիմայի հարյուրամյակին, Խուլիան Օրբոնի երաժշտությամբ և «Նարցիսի մահը» պոեմի հիման վրա բեմադրվել է բալետ։

Մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 98 տարեկան հասակում[13]։

  Ալիսիա Ալոնսոն հեռացավ մեզանից՝ թողնելով հսկայական դատարկություն, բայց նաև անկրկնելի ժառանգություն, որի շնորհիվ Կուբան դարձավ աշխարհի առաջատար բալետային երկրներից մեկը։ Շնորհակալություն, Ալիսիա, քո անխոնջ աշխատանքի համար։
- Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել
 

Թատերական կազմակերպիչ խմբագրել

1948 թվականին հիմնադրել է Կուբայի ազգային բալետը։

Ճանաչում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Alicia Alonso, la "prima ballerina" latinoamericana, cumple 90 años — 2010.
  3. 3,0 3,1 Alicia Alonso con casi 90 años aspira a alcanzar los 200RTVE, 2010.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118502131 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 ‘A genius of dance.’ Cuban ballet icon Alicia Alonso dies at age 98
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. Российский М. А. У истоков кубинского балета: Николай Яворский (1891—1947) // Балет. — 2000. — Nо 6. — С. 27-29
  8. Российский М. А. Русское зарубежье на Кубе: станицы истории / М. А. Российский — М.: Вече, 2002 — с. 28
  9. Российский М. А. Русское зарубежье на Кубе: станицы истории / М. А. Российский — М.: Вече, 2002 — с. 29-30
  10. «BuenoLatina. Москва: Алисия Алонсо и Национальный балет Кубы в Большом Театре». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  11. «Aicia Alonso in Black Swan Pas de Deux». Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  12. «сайт Ballet Nacional de Cuba «CARMEN»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  13. Gazeta.ru, 17 октября 2019. Умерла балерина Алисия Алонсо

Գրականություն խմբագրել

  • De Gamez T. Alicia Alonso at home and abroad. New York: Citadel Press, 1971
  • Siegel B. Alicia Alonso: the story of a ballerina. New York: F. Warne, 1979
  • Arnold S.M. Alicia Alonso: first lady of the ballet. New York: Walker and Co., 1993
  • Maragoto Suárez J.M. Alicia Alonso: reto del devenir. La Habana: Editora Política, 2009

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Ալոնսո» հոդվածին։