Բացել գլխավոր ցանկը

Corporación de Radio y Televisión Española, S.A.'(իսպ.՝ Իսպանիայի Ռադիոյի և Հեռուստատեսության Ընկերություն;հապավումը՝ RTVE - RTVE),[1] Իսպանիայի պետական մեդիաընկերություն։ Ֆինանսավորվում է միայն պետական բյուջեից։

RTVE
Logo RTVE.svg
RTVE Prado del Rey 1.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն և պետական ձեռնարկություն
Հիմնադրված էհուլիսի 28, 1945
ՀիմնադիրGovernment of Spain?
ՎայրՊոսուելո դե Ալարկոն, Մադրիդ, Իսպանիա և Torrespaña, Մադրիդ, Իսպանիա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Դուստր ընկերություններTelevisión Española, RNE? և Radiocadena Española?
Կայքrtve.es
Մասնակից էԵվրոպական հեռարձակողների միություն
RTVE Վիքիպահեստում

Ընկերությունը ունի երկու ստորաբաժանում՝

ՀեռուստատեսությունԽմբագրել

 

Լոգո Ալիք Հիմնում
TVE 1
գլխավոր հեռուստաալիքը
1956, հոկտեմբերի 28
TVE 2
մշակութային ուղղվածությամբ ազգային հեռուստաալիք
1965, հունվարի 1
Clan
երիտասարդ հեռուստադիտողներին ուղղված ալիք
2005 դեկտեմբերի 12
Teledeporte
սպորտային ուղղվածությամբ ազգային հեռուստաալիք
1994, փետրվարի 14
  Canal 24 Horas
լրատվական հեռուստաալիք
1997 սեպտեմբերի 15
  TVE HD
TVE-ի տարբեր հեռուստաալիքներից լավագույն հաղորդումները՝ HD ֆորմատով
2008, օգոստոսի 6
  TVE Internacional
միջազգային արբանյակային հեռուստաալիք[2]
1989, դեկտեմբերի 1

Լուծարված հեռուստաալիքներԽմբագրել

  • Canal Nostalgia - գործել է 1996 - 2005 թվականներին[3]։
  •   Canal Clásico
  •   TVE 50 Años - կաբելային հեռուստաալիք, գործել է 2005 - 2007 թվականներին[4]։

ՌադիոԽմբագրել

 

RTVE ընկերության ռադիոկայանները գտնվում են Radio Nacional de España ստորաբաժանման կազմում։

Լոգո Ուղղվածություն

Radio Nacional: (նախկինում Radio 1) RNE Radio Nacional - RTVE-ի գլխավոր ռադիոկայանն է։ Հեռարձակում է լրատվություն և այլ հաղորդումներ։ Կայանը հիմնվել է 1937 թվականին։

Radio Clásica: (նախկինում՝ Radio 2) Ռադիոկայանը հիմնականում հեռարձակում է դասական երաժշտություն։ Հեռարձակվում է 1965 թվականից։

RNE Radio 3: Լսողներին ներկայացնում է մշակույթի, ինչպես նաև պատանիներին ուղղված հաղորդումներ։ Հեռարձակվում է 1979 թվականից։

RNE Ràdio 4: Կատալոներեն լեզվով ռադիոկայան, ուղղված է Կատալոնիայի բնակիչներին։ Հեռարձակվում է 1988 թվականից լուծարված «Radiocadena Española» ռադիոկայանի հաճախականություններում։

RNE Radio 5: (նախկինում՝ Radio 5 Todo Noticias) Շուրջօրյա լրատվական ռադիոկայան. Հեռարձակվում է 1994 թվականից։

Radio Exterior de España Միջազգային հեռարձակման ռադիոկայան։ Ռադիոկայանի լսարանը կազմում է 80 միլիոն մարդ, և այդ ցուցանիշով կայանը զիջում է միայն BBC և Վատիկանի Ռադիո կայաններին։ Հեռարձակումը իրականացվում է նաև արբանյակով՝ իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, լատիներեն, պորտուգալերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել