Բացել գլխավոր ցանկը

Ալբանիայի գիտությունների ակադեմիա

Ալբանիայի գիտությունների ակադեմիա (ալբ․՝ Akademia e Shkencave e Shqipërisë), կարևոր գիտական հաստատություն Ալբանիայում: Հիմնադրվել է 1972 թվականին[1]:

Ալբանիայի գիտությունների ակադեմիա
Akademia e Shkencave e Shqipërisë.svg
Տեսակգիտությունների ակադեմիա
Հիմնադրված է1972
ԵրկիրFlag of Albania.svg Ալբանիա
Կայքakad.gov.al/ash/
Academy of Sciences of Albania Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ալբանիայի գիտությունների ակադեմիայի կազմում ընդգրկված են վաստակաշատ գիտնականներ, որոնք ներգրավված են Ալբանիայում և երկրից դուրս գործող գիտահետազոտական կենտրոններում և կազմակերպություններում։ Ակադեմիան ունի 28 անդամ[2], 11 թղթակից անդամ[3], 26 պատվավոր անդամ[3]:

Ակադեմիան ունի երկու բաժին՝

  • Հասարակական գիտությունների և ալբանագիտության բաժին
  • Բնական և տեխնիկական գիտությունների բաժին

Բաղկացած է հետևյալ միավորներից՝

  • Տեխնոլոգիական և ինովացիոն զարգացման ծրագրեր
  • Արտաքին և հասարակության հետ կապերի մասնաճյուղ
  • Գրադարան[4]
  • Հրատարակչություն

Ալբանիայի գիտությունների ակադեմիայում է գտնվում երկրի ամենամեծ ակադեմիական գրադարանը, որը հիմնադրվել է 1975 թվականին 10,000 կտոր գրականությամբ, 1986 թվականին հավաքածուն կազմել է 8,120,000 նմուշ[5]:

2008 թվականին չորս հետազոտական ինստիտուտներ (Պատմության ինստիտուտ, Հնագիտության ինստիտուտ, Լեզվաբանության և գրականության ինստիտուտ, Բանահյուսական մշակույթի ինստիտուտ) առանձնացել են ակադեմիայից և ձևավորել Ալբանագիտության կենտրոն[6]:

ՊարբերականներԽմբագրել

  • Studia Albanica, ISSN 0585-5047
  • AJNTS - Բնական և տեխնիկական գիտությունների ալբանական ամսագիր, ISSN 2074-0867

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The World of Learning 2004 By Michael Salzman, Europa Publications ISBN 1-85743-182-0 Page 42 ([1])
  2. http://www.akad.edu.al/index.php?option=com_content&view=article&id=53&Itemid=88
  3. 3,0 3,1 http://www.akad.edu.al/index.php?option=com_content&view=article&id=52&Itemid=89
  4. http://www.akad.edu.al/index.php?option=com_content&view=article&id=68&Itemid=63
  5. World Encyclopedia of Library and Information Services By Robert Wedgeworth Third Edition ISBN 0-8389-0609-5 Page 41 ([2])
  6. Marenglen Verli (2014-12-28), Histori për botimin e historisë [History of History Publication], Gazeta Shqiptare, pp. 16, OCLC 777718670 

Արտաքին հղումներԽմբագրել