Բացել գլխավոր ցանկը

Հրանտ Պետրոսյան

հայ լեզվաբան

ԿենսագրությունԽմբագրել

Հրանտ Պետրոսյանը ծնվել է 1927 թվականի հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1946 թվականին ավարտել է Ստեփանակերտի ուսուցչական (երկամյա) ինստիտուտը, այնուհետև սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, որն ավարտել է 1951 թվականին։ 1954 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1955-1956 թվականներին Հրանտ Պետրոսյանը՝ որպես խմբագիր, աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում։ 1957-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող։ 1963-1993 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։

1973 թվականին Հրանտ Պետրոսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1978 թվականից նա եղել է համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1993 թվականից՝ նույն ամբիոնի վարիչ։

Հրանտ Պետրոսյանը վախճանվել է 2001 թվականի մարտի 16-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ)։

Հրանտ Պետրոսյանն իր գիտական գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հեղինակել է հայերենագիտույթանն ու ընդհանուր լեզվաբանությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ և մենագրական աշխատություններ։ Նա մասնակցել է «Լեզվաբանական բառարանի» (Երևան, 1975) ստեղծման աշխատանքներին։

ԱշխատություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել