Ժամանակակից ալբաներենի գրելաձևը հիմնված է լատիներենի վրա, վաղ շրջանում փորձեր են եղել արևելահունական գրի հիման վրա այբուբեն ստեղծել, սակայն այն տարածում չի գտել[1]։ Ալբաներենի այբուբենը բաղկացած է 36 տառերից։ Նրանցից 29-ը բաղաձայն են, իսկ 7-ը՝ ձայնավոր։ Ալբանական այբուբենի 9 տառեր համարվում են դիգրաֆ, 2-ը գրվում են դիակրիտիկներով։ w տառը չի մտնում այբուբենի մեջ, օգտագործվում է միայն փոխառյալ բառերում։

Ալբաներենի այբուբեն
Տեսակլատինատառ այբուբեն
Լեզուներալբաներեն
Կազմված է36 տառ
Գրելաձևըձախից աջ
Տառեր Արտասանություն[2] Հայերեն տառադարձություն (ծանոթագրություններով)
A [a] ա
B [b] բ
C [t͡s] ց
Ç [t͡ʃ] չ
D [d] դ
Dh [ð] դ (միջատամնային հնչեղ)։ LivadhjaԼիվադյա
E [ɛ] է՝ բառի սկզբում և ձայնավորներից հետո,
ե՝ բաղաձայններից հետո
Ë [ə] է՝ բառի սկզբում և ձայնավորներից հետո,
ե՝ բաղաձայններից հետո,
ա/յա՝ բառավերջում (տե՛ս ծան. 3)
F [f] ֆ
G [ɡ] գ
Gj [ɟ] գյ (տե՛ս ծան. 1)
H [h] հ
I [i] ի
J [j] յ (տե՛ս ծան. 2)
K [k] ք
L [l] լյ (տե՛ս ծան. 1)
Ll [ɫ] լ (տե՛ս ծան. 1)
M [m] մ
N [n] ն
Nj [ɲ] նյ (տե՛ս ծան. 1)
O [o] օ
P [p] փ
Q [c] ք (տե՛ս ծան. 1)
R [ɾ] ռ (միաշեշտ)
Rr [r] ռռ (բազմաշեշտ)
S [s] ս
Sh [ʃ] շ
T [t] թ
Th [θ] թ (միջատամնավոր խուլ հնչյուն)։ KthellaԿթելա
U [u] ու
V [v] վ
X [d͡z] ձ
Xh [d͡ʒ] ջ
Y [y] յու
Z [z] զ
Zh [ʒ] ժ
Աղյուսակի ծանոթագրություններ.
  • 1. Հետևյալ տառերի փոխանցումը հայոց լեզու կախված է շուրջը գտնվող տառերից.
Տառեր +a, o, u +e (ë), i, y բառավերջում
և բաղաձայններից առաջ
Օրինակներ
gj գյա, գյո, գյու գե, գի, գյու գյ Gjegjani → Գյեգյանի
l լյա, լյո, լյու լե, լի, լյու լյ Lura → Լյուրա, Laçi → Լյաչի, Vlora → Վլյորա
ll լա, լո, լու լե, լի, լյու լ Bubullima → Բուբուլիմա, Mollaj → Մոլայ
nj նյա, նյո, նյու նե, նի, նյու նյ Perrenjas → Պերենյաս
q կյա, կյո, կյու կե, կի, կյու կյ Zerqani → Զերկյանի
  • 2. j-ի հետ համադրումներ հաջորդող ձայնավորի հետ, որ կատարվում են հետևյալ կերպ (բացի gj և nj համադրումներից, տե՛ս վերև)։
Համադրում Բառասկզբում
և ձայնավորից հետո
Բաղաձայնից հետո
բառի ներսում
Օրինակներ
ja յա յա Topojani → Топояни, Krutja → Կրուտյա
je ե յե Մյեդա
յե յե Vau i Dejës → Վաու ի դեյես
ji (յի) յի
jo յո յո Pajovë → Պայովա
ju յու յու
jy յու յու
  • 3. Աշխարհագրական անվանումները սովորաբար փոխանցվում են որոշակի ձևով, չնայած լատիներենում սովորաբար տարածված են անորոշ ձևով։ Սովորաբար գրվում է Vlorë, բայց տառադարձության ժամանակ հիմնականում գրվում է որոշակի ձևը՝ VloraՎլյորա։ Որոշակի ձևերի կազմավորումը բավական բարդ է և կախված է վերջին հնչյունից շեշտադրումից և բառի սեռից (իգական, արական կամ միջին)։ Այդ իսկ պատճառով ցանկալի է աշխարհագրական անունների գրությունը ստուգել հայալեզու քարտեզի միջոցով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
  2. Միջազգային հնչյունաբանական այբուբեն

Արտաքին հղումներ խմբագրել