Անդրեյ Անտոնովիչ Գրեչկո (ռուս.՝ Андрей Анто́нович Гречко, հոկտեմբերի 17, 1903(1903-10-17)[1], Կույբիշևո (Ռոստովի մարզ), Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 26, 1976(1976-04-26)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), պետական և ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1955), Սովետական Միության կրկնակի հերոս (1958, 1973)։ ԽՄԿԿ-ի անդամ 1928 թվականից։

Անդրեյ Գրեչկո
հոկտեմբերի 17, 1903(1903-10-17)[1] - ապրիլի 26, 1976(1976-04-26)[2][3][4][…] (72 տարեկան)
ԾննդավայրԿույբիշևո (Ռոստովի մարզ), Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԶորատեսակՀեծելազոր և հետևազոր
Ծառայության տարիներ1919-1976
ԿոչումՄարշալ
Զորամաս6th Combined Arms Army?, 12th Army?, 47-րդ զորամաս, 18th Army?, 56th Army?, 1st Guards Army?, Group of Soviet Forces in Germany?, Կիևի զինվորական օկրուգ և ԽՍՀՄ Զինված ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Աշխարհամարտ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1941) և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ավարտել է Ֆրունզեի անվան (1936) և Գլխավոր շտաբի (1941) զինվորական ակադեմիաները։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին», եղել է դիվիզիայի, կորպուսի, բանակի հրամանատար, Ուկրաինական ռազմաճակատի հրամանատարի տեղակալ։ Իր ղեկավարած զորքերը ակտիվորեն մասնակցել են Կովկասի պաշտպանությանը։

Հետպատերազմյան շրջանում աշխատել է Կիևի զինվորական օկրուգի զորքերի, ապա, Գերմանիայում, խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար, 1957 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, միաժամանակ (1960—67Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 1967-76 թթ. եղել է ԽՍՀՄ պաշտպանության մինիստր։ 1973—76 թթ.՝ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ II—IX գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով։

Աճյունը ամփոփված է Կրեմլի պատում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Գրեչկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 210