Աբու Մահդի Ալ Մուհանդիս (արաբ․՝ جمال جعفر محمد علي آل إبراهيم‎‎, հուլիսի 1, 1954(1954-07-01)[1], Բասրա, Իրաք - հունվարի 3, 2020(2020-01-03)[2][1], Baghdad International Airport, Բաղդադ, Իրաք[3]), իրաքցի և իրանցի քաղաքական և ռազմական գործիչ։ Զոհվելու պահին զբաղեցրել է ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որը մասնակցել է Իսլամական պետության դեմ ռազմական գործողություններին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սերտ կապեր է ունեցել Իրանի զինված ուժերի կազմի մեջ մտնող «Ղոդս» ուժերի հետ։ Եղել է «Կատաիբ Հեզբոլլահ» շիա աշխարհազորի հրամանատար, իսկ մինչ այդ համագործակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ՝ ընդդեմ Սադդամ Հուսեյնի վարչակարգի[4]։

Աբու Մահդի Ալ Մուհանդիս
արաբ․՝ أبو مهدي المُهندس‎‎
 
Կրթություն՝ University of Technology, Iraq? (1977)
Գիտական աստիճան՝ մագիստրոս (1977)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ և ռազմական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 1, 1954(1954-07-01)[1]
Ծննդավայր Բասրա, Իրաք
Վախճանի օր հունվարի 3, 2020(2020-01-03)[2][1] (65 տարեկան)
Վախճանի վայր Baghdad International Airport, Բաղդադ, Իրաք[3]
Քաղաքացիություն  Իրաքի թագավորություն,  Iraqi Republic (1958–1968),  Իրաքի Հանրապետություն,  Իրաք և  Իրան
Ի ծնե անուն արաբ․՝ جمال جعفر محمد علي آل إبراهيم‎‎

Աբու Մահդի ալ Մուհանդիսին մեղադրանք է առաջադրվել 1980-ական թվականներին Քուվեյթում ահաբեկչության համար[5][6]։ 2007 թվականին Քուվեյթի դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի[7]՝ 1983 թվականի ռմբակոծություններին մասնակցության համար[8]։ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ԱՄՆ-ի կողմից ընդգրկվել է միջազգային ահաբեկիչների ցանկում[9]։

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է։ Այդ հարձակման ընթացքում զոհվել է նաև Իրանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին[10]։

Կենսագրություն խմբագրել

 
Ղասեմ Սոլեյմանին (ձախից) Աբու Մահդի ալ Մուհանդիսի (աջից) հետ 2017 թվականին Մուսալայում (Թեհրան) Սոլեյմանիի հոր թաղման արարողության ժամանակ

Ծնվել է 1954 թվականի հուլիսի 1-ին Իրաքի Բասրա մուխաֆազի Աբու ալՀասիբ շրջանում։ Նրա հայրը Իրաքի քաղաքացի էր, մայրը՝ Իրանի քաղաքացի[11]։ 1977 թվականին Իրաքում ավարտել է ուսումը՝ ստանալով ինժեների դիպլոմ, և նույն թվականին անդամակցել է Դավայի շիական կուսակցությանը, որը հանդես է եկել բաասիստների դեմ։ Այն բանից հետո, երբ Սադդամ Հուսեյնն արգելել է Դավայի կուսակցության գործունեությունը, Աբու Մահդի ալ Մուհանդիսը 1979 թվականին սահմանով փախել է Իրանի Ահվազ քաղաք, որտեղ ստեղծվել է ճամբար Սադդամ Հուսեյնի վարչակարգը տապալելու նպատակով իրաքյան այլախոհների պատրաստման համար[6]։ 1983 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ միասին Քուվեյթում հարձակումներ է կազմակերպել այն երկրների դեսպանատների վրա, որոնք աջակցում էին Իրաքին իրան-իրաքյան պատերազմում[8]։ 1983 թվականի դեկտեմբերին Քուվեյթում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանություններում ռումբերի պայթյուններից մի քանի ժամ անց փախել է Իրան[4]։ Ավելի ուշ հեռակա մահապատժի Է դատապարտվել Քուվեյթում՝ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար[8]։ Հաստատվել է Իրանում, ամուսնացել է տեղի կնոջ հետ, ստացել է Իրանի քաղաքացիություն։ Ավելի ուշ նշանակվել է «Ղոդս» ուժերի ռազմական խորհրդական՝ նրանց խորհուրդ տալով Բասրայում իրաքյան զինվորականների վրա հարձակման կազմակերպման համար[6]։

2003 թվականին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժումից հետո վերադարձել է Իրաք և սկսել է կատարել վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Իբրահիմ ալ Ջաֆարիի գործառույթները։ 2005 թվականին Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում ընտրվել է Դավա կուսակցության ներկայացուցիչ Բաբիլ մուխաֆազից։ 2006 թվականին ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք դիմել են Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին՝ խնդրելով նրանց հանձնել 1983 թվականին Քուվեյթում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպչին։ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ստիպված է եղել փախչել Իրան[6][8]։

2011 թվականի դեկտեմբերին ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո վերադարձել է Իրաք և գլխավորել շիական «Կատաիբ Հեզբոլլահ» աշխարհազորը[4], իսկ հետո դարձել է «Ժողովրդական զորահավաքի ուժերի» ղեկավարի տեղակալ[12]։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Աբու Մահդի ալ Մուհանդիսին, Քաիս Հազալիի, Հադի ալ-Ամիրիի և Ֆալիհ Ալ Ֆայադի հետ միասին, անվանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար պատասխանատուներ[13]։

2020 թվական հունվարի 3-ին Աբու Մահդի ալ Մուհանդիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով[14] սպանվել է Ղասեմ Սոլեյմանիի հետ Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի արդյունքում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Les États-Unis tuent un puissant général iranien, l’Iran promet de le venger (ֆր.)La Presse, 2020.
  3. 3,0 3,1 3,2 https://www.lapresse.ca/international/moyen-orient/202001/02/01-5255533-general-iranien-tue-par-les-etats-unis-risque-descalade-guerriere-en-irak.php (ֆր.)La Presse, 2020.
  4. 4,0 4,1 4,2 Dehghanpisheh, Babak (2014 թ․ նոյեմբերի 12). «Special Report: The fighters of Iraq who answer to Iran». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Iraqi Army still ineffective despite U.S. training». Newsweek. Reuters. 2016 թ․ հունիսի 4.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Othman al-Mukhtar (2015 թ․ հունվարի 4). «Fugitive from international justice now militia leader in Iraq». al-Araby al-Jadeed English.
  7. Inside the plot by Iran’s Soleimani to attack U.S. forces in Iraq | Reuters
  8. 8,0 8,1 8,2 8,3 Glanz, James; Santora, Marc (2007 թ․ փետրվարի 7). «Iraqi lawmaker was convicted in 1983 bombings in Kuwait that killed 5». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Lawrence, John (2015 թ․ մայիսի 26). «Iraq Situation Report: May 23–25, 2015». understandingwar.org. Institute for the Study of War. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին. See paragraph 5 of the report
  10. Hassan, Falih; Rubin, Alissa J.; Crowley, Michael (2020 թ․ հունվարի 2). «Iraqi TV Reports Strike Kills Powerful Iranian Revolutionary Guard Commander». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  11. «شاهد: "شهادة وفاة" أبو مهدي المهندس الرجل الثاني في الحشد الشعبي». jesrpress.com (արաբերեն). 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  12. «ساختار حشد شعبی عراق؛ تشکل نظامی مردمی» (պարսկերեն). Tasnim News Agency. 2015 թ․ հուլիսի 12.
  13. «US embassy siege leader was guest at White House during Obama presidency». Al Arabiya English. 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  14. Burns, Robert; Baldor, Lolita C.; Miller, Zeke (2020 թ․ հունվարի 3). «Trump: Aim of Killing Iranian General Was to 'Stop a War'». NBC 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  15. «Iran's Soleimani and Iraq's Muhandis killed in air strike: militia spokesman». Reuters. 2020 թ․ հունվարի 3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Մահդի Ալ Մուհանդիս» հոդվածին։