La Presse, ֆրանսալեզու շաբաթաթերթ, որը լույս է տեսնում Մոնրեալում, Քվեբեկ, Կանադա, շաբաթ օրերին։ Հիմնադրվել է 1884 թվականին։ Պատկանում է Կանադայի Power Corporation-ի դուստր ձեռնարկությանը՝ Groupe Gesca-ին։ Կիրակի օրերի թողարկումը դադարեցվել է 2009 թվականին, իսկ աշխատանքային օրերին՝ 2016 թվականին։

La Presse
ֆր.՝ La Presse և ֆր.՝ Presse[1]
Изображение логотипа
Տեսակօրաթերթ և newspaper of record?
Լեզուֆրանսերեն[1]
Հիմնադրվել է1884
ՀրատարակիչPower Corporation of Canada?
ՍեփականատերGesca Limitée?
Երկիր Կանադա
ԳրասենյակՄոնրեալ
ISSN0317-9249
OCLC299333147
Կայքlapresse.ca(ֆր.)
 La Presse (Montréal) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

La Presse-ը լայնաշերտ թերթ է կրթված, միջին դասի ընթերցողների համար։ Նրա հիմնական մրցակիցն ամենօրյա Le Journal de Montréal-ն է, որի թիրախն ավելի պոպուլիստական ընթերցողներն են։ La Presse-ը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնք առնչվում են արվեստին, սպորտին և այլ թեմաների։ Շաբաթօրյա հրատարակությունը կարող է պարունակել ավելի քան 10 բաժիններ։

Թերթի կայքն է՝ www.lapresse.ca, գործում է որպես ընկերության լայն պորտալ, որը հրապարակում է նորություններ և խմբագրական բովանդակություն Gesca-ի բոլոր թերթերում։

2011 թվականին թերթի ամենօրյա շրջանառությունը կազմել է 204948, շաբաթօրյա շրջանառությունը՝ 2011[2]:

Պատմություն խմբագրել

 
La Presse գրասնեյակները Հին Մոնրեալում: Դռան աջ կողմում գտնվող սև ցուցատախտակին պատկերված է 1960-ական թվականներից մինչև 1980-ականների կեսերը օգտագործված լոգոն: Դռան վերևում գտնվող լոգոն օգտագործվել է 1980-ականների վերջից մինչև 1990-ական թվականները:

Թերթը հիմնադրվել է 1884 թվականի հոկտեմբերի 20-ին Ուիլյամ-Էդմոնդ Բլումհարտի կողմից։ Թերթի ղեկավարումը 1889 թվականին ստանձնել է Տրեֆլե Բերտյոմը։

1901 թվականի ապրիլին թերթը Քվեբեկ քաղաքում կրուիզ կազմակերպեց (Croisière de La Presse), ինչպես նաև իրականցրեց բարեգործություն՝ Սուրբ ծննդին աղքատ երեխաներին նվերներ բաժանելով (L'Oeuvre des étrennes aux enfants pauvres):

Թերթն ամբողջովին գրաֆիկական վերափոխման ենթարկվեց 1986 և կրկին 2003 թվականներին։

1984 թվականից ի վեր La Presse թերթն ամեն տարի ներկայացրել է «Տարվա մարդ» մրցանակը, որին արժանացել են Ժուլի Պեյետը, Դանիել Լենգուան, Գաետան Բուշեն։ Նույն տարում, իր 100-ամյա տարելիցի առթիվ, թերթը հրատարակել է հուշագիրք։ Նմանատիպ գիրք է հրատարակվել Éditions La Presse-ի կողմից` ամփոփելով 20-րդ դարի հիմնական իրադարձությունները։

2001 թվականին, երբ նոր խմբագիր դարձավ Գի Քրիվիերը, թերթում արմատական վերակառուցում սկսվեց[3]։ Արդիականացվել է գրաֆիկական դիզայնը, ստեղծվել են նոր բաժիններ, զգալիորեն ավելացել է միջազգային լուսաբանումը[3] և աշխատանքի են ընդունվել նոր, երիտասարդ և խոստումնալից լրագրողներ։ Այս փոփոխությունները զգալի դրական ազդեցություն ունեցան թերթի որակի և շրջանառության վրա, այն պարագայում, որ թերթն այժմ համարվում է Քվեբեկի ռեկորդային Le Devoir-ի մրցակից[4]։

2011 թվականին La Presse ընտրվել է որպես առաջատար թերթ և փոխառվել բոլոր մեդիա հարթակներում։ Cyberpresse.ca դարձել է LaPresse.ca.

2013 թվականին La Presse մեկնարկել է La Presse+ iPad-ի համար նոր անվճար թվային հրատարակություն, որը վերահսկում է, թե ինչպես են օգտվողները տեղեկատվություն ստանում։

2015 թվականի սեպտեմբերին թերթը հայտարարել է, որ 2016 թվականի ավարտին կդադարեցնի թերթի աշխատանքային օրերի տպագրության հրատարակությունը. այն հասանելի կլինի միայն թվային հրատարակության մեջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0317-9249
  2. Audit Bureau of Circulations (North America)|Audit Bureau of Circulations e-Circ data Արխիվացված 2012-10-22 Wayback Machine for the six months ending September 30, 2011. Retrieved February 16, 2012.
  3. 3,0 3,1 "Paper war spurs lurid reporting". The Globe and Mail, October 17, 2003.
  4. «Endorsements, opinions flourish in Quebec». Canadian Broadcasting Corporation. 2008 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  5. Filloux, Frédéric Inside La Presse+ Decisive and Final Move to Digital Monday Note. January 13, 2016

Արտաքին հղումներ խմբագրել