Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծում (հունվարի 3, 2020)

Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծում (հունվարի 3, 2020) (Ղասեմ Սոլեյմանիի սպանություն), Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կազմակերպված և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված ռազմական հարձակում Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2020 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն ընդդեմ Իրանի բարձրաստիճան զինվորականների։ Ամերիկյան հրթիռակոծման հետևանքով զոհվել են իրանական մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող Ղոդս ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, Իրաքում շիաական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մախդի ալ Մուխանդիսը։

Իրանա-ամերիկյան համակարտություն
Թվական Հունվարի 3, 2020 - շարունակվող
Վայր Բաղդադ, Իրաք
Արդյունք
Հակառակորդներ
Իրան Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

ՀարձակումԽմբագրել

 
Ղասեմ Սոլեյմանի

2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռակոծման միջոցով սպանում են Իրանի բարձրաստիճան մի շարք զինվորականների, որոնց թվում է եղել իրանական ղեկավարներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին։ Դեպքից հետո Սոլեյմանիի սպանության լուրը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը[1][2]։ Համաձայն Պենտագոնի հայտարարության՝ Ղասեմ Սոլեյմանիի դեմ հարձակումն իրականացվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ[3][4]։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսը տեղեկացված չի եղել նախապատրաստվող հարձակման մասին[5][6]։ Ամերիկյան The New York Times թերթը հրապարակեց, որ Ղասեմ Սոլեյմանիի ավտոմեքենան հրթիռակոծվել է անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռով[7][8]։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ բացի Սոլեյմանիից սպանվել է ևս չորս մարդ, ովքեր Սիրիայից Իրաքի մայրաքաղաք էին ժամանել ինքնաթիռով։ Հրթիռները ավտոմեքենաները խոցել էին այն պահին, երբ վերջինները դուրս էին գալիս օդանավակայանի տարածքից։ Թերթը նաև հայտնում է, որ արձակվել են մի քանի հրթիռներ, որոնցից մի քանիսը չեն խոցել թիրախը[8]։

Միջազգային արձագանքԽմբագրել

Իրադարձությունների հետագա զարգացումԽմբագրել

Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորությունԽմբագրել

Նահատակ Սոլեյմանի ռազմագործողությունԽմբագրել

2020 թվականի հունվարի 8-ի գիշերը իրանական զինված ուժերը հրթիռային հարձակում են գործել Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Commander of Iran’s Quds Force, PMU deputy head martyred in US strike» (անգլերեն)։ PressTV։ Վերցված է 2020-01-03 (անգլ.)
  2. «СМИ: КСИР подтвердил убийство лидера «Аль-Кудс» в Багдаде»։ ТАСС։ Վերցված է 2020-01-03 (ռուս.)
  3. «Statement by the Department of Defense» (en-US)։ U.S. DEPARTMENT OF DEFENSE։ Վերցված է 2020-01-03 (անգլ.)
  4. «Пентагон подтвердил гибель лидера «Аль-Кудс» Сулеймани в результате ракетного удара США»։ ТАСС։ Վերցված է 2020-01-03 (ռուս.)
  5. «Конгресс США не был уведомлен заранее о нанесении США удара по Сулеймани»։ ТАСС։ Վերցված է 2020-01-03 (ռուս.)
  6. «Администрация США не уведомила конгресс об операции против Сулеймани» (ռուսերեն)։ РИА Новости։ 20200103T0756+0300։ Վերցված է 2020-01-03 (ռուս.)
  7. Crowley Michael (2020-01-02)։ «Top Iranian General Qassim Suleimani Is Killed on Trump’s Orders, Officials Say»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2020-01-03 (անգլ.)
  8. 8,0 8,1 «NYT: лидера "Аль-Кудс" устранили с помощью американских БПЛА»։ ТАСС։ Վերցված է 2020-01-03 (ռուս.)
  9. Javad Zarif (2020T19:58)։ «The US' act of international terrorism, targeting & assassinating General Soleimani—THE most effective force fighting Daesh (ISIS), Al Nusrah, Al Qaeda et al—is extremely dangerous & a foolish escalation. The US bears responsibility for all consequences of its rogue adventurism.» (անգլերեն)։ @JZarif։ Վերցված է 2020-01-03 (անգլ.)
  10. «Глава МИД Ирана назвал убийство Сулеймани актом международного терроризма со стороны США»։ ТАСС։ Վերցված է 2020-01-03 (ռուս.)
  11. Secretary Pompeo (2020T20:34)։ «Iraqis — Iraqis — dancing in the street for freedom; thankful that General Soleimani is no more.pic.twitter.com/huFcae3ap4» (անգլերեն)։ @SecPompeo։ Վերցված է 2020-01-03 (անգլ.)
  12. «Помпео заявил, что иракцы радуются убийству Сулеймани» (ռուսերեն)։ РИА Новости։ 20200103T0801+0300։ Վերցված է 2020-01-03 (ռուս.)
  13. Agnes Callamard (2020T18:06)։ «#Iraq: The targeted killings of Qasem Soleiman and Abu Mahdi Al-Muhandis are most lokely unlawful and violate international human rights law: Outside the context of active hostilities, the use of drones or other means for targeted killing is almost never likely to be legal (1)» (անգլերեն)։ @AgnesCallamard։ Վերցված է 2020-01-03 (անգլ.)
  14. «Убийство генерала Сулеймани, вероятнее всего, незаконно, заявили в ООН» (ռուսերեն)։ РИА Новости։ 20200103T0808+0300։ Վերցված է 2020-01-03 (ռուս.)
  15. Российский МИД прокомментировал убийство иранского генерала Сулеймани(ռուս.)