Արաբական Սոցիալիստական Բաաս Կուսակցություն (ԱՍԲԿ, արաբ․՝ حزب البعث العربي الاشتراكي‎‎, Hizb Al-Ba'ath Al-'Arabi Al-Ishtiraki, Բաաս նշանակում է «վերածնունդ», «վերականգնում», Արաբական Սոցիալիստական Վերածննդի Կուսակցություն), կուսակցություն Իրաքում և Սիրիայում։ Հիմնադրվել է 1947 թվականի ապրիլի 7-ին, Դամասկոսում, Միշել Աֆլյաքի և Սալահ ադ-Դին ալ-Բիթարի կողմից և սկզբում կոչվել է Արաբական վերածննդի կուսակցություն։ 1954 թվականից, Աքրամ Հաուրանիի Արաբական սոցիալիստական կուսակցության հետ միանալուց հետո, կրում է ներկա անվանումը։

Բաաս կուսակցություն
արաբ․՝ حزب البعث العربي الاشتراكي‎‎[1]
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
ԱռաջնորդԲաշշար ալ-Ասադ (Սիրիա)
Իզզատ Իբրահիմ ադ-Դուրի (Իրաք)
ՀիմնադիրՄիշել Աֆլյաք, Սալահ ադ-Դին ալ-Բիթար և Զաքի ալ-Արսուզի
Հիմնադրվածապրիլի 7, 1947
Լուծարվածփետրվարի 23, 1966
Գաղափարախոսությունբաասիզմ, պանարաբիզմ,
արաբական սոցիալիզմ,
ազգայնականություն
Պաշտոնական գույն(եր)սև, կարմիր, կանաչ և սպիտակ
ՇտաբԴամասկոս, Սիրիա
Բաղդադ, Իրաք
ԹերթԱլ-Թաուրա, Ալ-Բաաս
Սիրիայի խորհրդարան
134 / 245
ՀաջորդԲաաս կուսակցություն (Իրաք) և Բաաս կուսակցություն (Սիրիա)
Կայքwww.baath-party.org
 Baathism Վիքիպահեստում
Բաաս կուսակցության իրաքյան ճյուղի պատկերանշանը

Հիմնական գաղափարախոսությունն է բաասիզմը՝ պանարաբիզմի, արաբական ազգայնականության, արաբական սոցիալիզմի և հակաիմպերիալիզմի տարրերով։ Հիմնական նպատակը սոցիալիզմի և արաբների միասնության ստեղծումն է։ Կարգախոսը՝ «Միասնություն, Ազատություն, Սոցիալիզմ»։

1966 թվականին կուսակցությունը կիսվել է երկու ճյուղերի՝ սիրիական և իրաքյան։ Ներկայումս սիրիական ճյուղը Սիրիայում կանգնած է իշխանության գլխին՝ Բաշշար ալ-Ասադի գլխավորությամբ։ 1968-2003 թվականներին իրաքյան ճյուղը Սադդամ Հուսեյնի գլխավորությամբ կառավարել է Իրաքում, սակայն 2003 թվականի մայիսի 1-ին, Իրաքի պատերազմից հետո պաշտոնապես լուծարվել է, բայց շարունակում է ընդհատակյա գործունեություն ծավալել Իզզատ Իբրահիմ ադ-Դուրիի ղեկավարությամբ։

Կուսակցության երկու ճյուղերը գործում են նաև արաբական այլ երկրներում՝ Յեմեն, Լիբանան, Պաղեստին և այլն, սակայն քաղաքական իշխանություն չեն ներկայացնում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաաս կուսակցություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 184