Pixies
Pixies (ՄՀԱ։ [ˈpıksız], Փիքսիս, հայերեն՝ էլֆեր, փերիներ), ամերիկյան ալտերնատիվ ռոք խումբ, կազմավորված 1986 թվականին։ Մինչ 2013 թվականը խմբի անդամների կազմում էին Բլեք Ֆրենսիսը (վոկալ, ռիթմ կիթառ), Ջոուի Սանտյագոն (սոլո կիթառ), Քիմ Դիլը (վոկալ, բաս կիթառ) և Դեյվիդ Լովրինգը (հարվածային գործիքներ)։ Խումբը լուծարվել է 1993 թվականին՝ ներքին ուժեղ տարաձայնությունների պատճառով, սակայն վերամիավորվել է 2004 թվականին։ 2013 թվականին Դիլը լքում է խումբը և Pixies-ը վարձում է Քիմ Շաթակին որպես շրջագայող բասիստ։ Նույն թվականին նրան փոխարինում է Պազ Լենշանտինը, ով 2016 թվականից խմբի մշտական անդամն է։
Pixies | |
---|---|
Pixies 2023 թվականին։ Ձախից աջ՝ Ջոուի Սանտյագո, Բլեք Ֆրենսիս, Պազ Լենշանտին և Դեյվիդ Լովրինգ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր |
|
Գործունեություն | 1986-1993 2004-ներկա |
Լեյբլ |
|
Կայք | pixiesmusic.com |
Անդամներ | |
Բլեք Ֆրենսիս Ջոուի Սանտյագո Դեյվիդ Լովրինգ Պազ Լենշանտին | |
Նախկին անդամներ | |
Քիմ Դիլ Քիմ Շաթակ | |
Pixies (band) Վիքիպահեստում |
Հիմնվելով փանկ ռոք և սյորֆ ռոք ժանրերի վրա, Pixies-ը, նախևառաջ, հայտնի են որպես 1990-ականների ալտերնատիվ ռոքի պիոներներ։ Նրանց երգերը հայտնի են իրենց անսովոր կառուցվածքով և «բարձրաձայն-հանգիստ-բարձր» դինամիկ անցումներով։ Բլեք Ֆրենսիսը խմբի երգերի հիմնական հեղինակն է։ Նրա սյուրռեալիստական երգերը հաճախ վերաբերում են այնպիսի անսովոր թեմաների, ինչպիսիք են այլմոլորակայինները, ինցեստը և աստվածաշնչյան բռնությունը։ Խումբը համեստ հայտնիության է հասել ԱՄՆ-ում, հիմնական հաջողությունը եկել Եվրոպայից։ Նրանց անսովոր հնչողությունը ազդեցություն է ունեցել այնպիսի խմբերի վրա, ինչպիսիք են Nirvana-ն, Radiohead-ը, The Smashing Pumpkins-ը և Weezer-ը։ Pixies-ը աստիճանաբար հայտնիություն է ձեռք բերել լուծարումից հետո, ինչը հանգեցրել է նրանց վերամիավորմանը 2004 թվականին, համաշխարհային շրջագայություններին և չորս նոր ալբոմների թողարկմանը։
Պատմություն
խմբագրել1986։ Ստեղծում
խմբագրելPixies-ը հիմնադրվել է 1986 թվականին Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ Չարլզ Թոմփսոնի (Բլեք Ֆրենսիս) և նրա սենյակակից Ջոուի Սանտյագոյի կողմից։ Թոմփսոնը սկսել է երաժշտությամբ զբաղվել դեռ մանուկ հասակից իր ծննդավայրում՝ Կալիֆոռնիայում։ Մասաչուսեթսի Էմըրսթ քաղաքի համալսարանի մարդաբանության ամբիոնում սովորելիս նա փոխանակման ծրագրով մեկնել է Պուերտո Ռիկո՝ իսպաներեն սովորելու, բայց վեց ամիս անց որոշել է վերադառնալ ԱՄՆ՝ հիմնելու իր սեփական ռոք խումբը[1][2]։
Կարողանալով համոզել իր սենյակակից Սանտյագոյին դառնալ խմբի անդամ, Թոմփսոնը նրա հետ Բոստոն է տեղափոխվում։ Նրանք երաժշտական ամսագրում բասիստի հաստիքի համար հայտարարություն են տեղադրում, որը պետք է հետաքրքրվեր նաև Hüsker Dü և Peter, Paul and Mary խմբերով և ասում են, որ այս խմբերի ուղղվածությունների տարբերությունը հայտարարությունը շատ տարօրինակ է դարձրել։ Այնուամենայնիվ, խմբի երրորդ անդամը դարձել է Քիմ Դիլը՝ առաջին երկու ալբոմներում ներկայանելով Տիկին Ջոն Մերֆի (Mrs. John Murphey) կեղծանվամբ[3]։ Քիմը նվագում էր բեռնատարների կանգառներում իր երկվորյակ քրոջ՝ Քելիի հետ The Breeders ֆոլկ ռոք խմբում (որից հետո այն անվանվեl է The Breeders, որը Քիմը հիմնել է Throwing Muses-ի Տանյա Դոնելլիի հետ)։ Քիմի խորհրդով խումբը հրավիրել է թմբկահար Դեյվիդ Լովրինգին[4]։
Իգի Փոփից ոգեշնչվելով Թոմփսոնը վերցրել է Բլեք Ֆրենսիս բեմական կեղծանունն, իսկ կազմավորված խումբը անվանվել է The Pixies, երբ Սանտյագոն պատահականության սկզբունքով մատը դրել է այդ բառարանի այդ բառի վրա։ Հստակ հայտնի չէ, թե արդյոք նրանց դուր է եկել բառի նշանակությունը (չարաճճի փոքրիկ Էլֆեր), թե՞ նրանք նկատի են ունեցել դրա անուղղակի իմաստը (ժարգոնում՝ «անփույթ սանրված աղջիկ»)։
1987։ Առաջին պայմանագիր և «Come On Pilgrim»
խմբագրելԱշնանը Pixies-ն արդեն ուներ բավականին լավ մշակված և հետաքրքիր երգեր, որպեսզի ելույթ ունենար Throwing Muses խմբի համերգների բացմանը։ Հարի Սմիթը (բոստոնյան Fort Apache ստուդիայի արտիստների մենեջեր և պրոդյուսեր), համերգի ժամանակ, լսելով Pixies-ին, նրանց առաջարկել է նախնական ձայնագրում անել։ 1987 թվականի մարտին երեք օրվա ընթացքում խումբը 18 երգ է ձայնագրել և «The Purple Tape» անվամբ ժապավենն ուղարկվել է Բոստոնի երաժշտական համայնքի և միջազգային ալտերնատիվ բեմերի առանցքային դեմքերին։ Ժապավենը լսողների թվում էր անգլիական 4AD Records ձայնագրման ստուդիայի տնօրեն Իվո Ուոթս-Ռասելը։ Երգերով տպավորված նա խմբին առաջարկել է դեմոյից յոթ երգ թողարկել «Come On Pilgrim» անվամբ մինի ալբոմում, որն էլ տեղի է ունեցել 1987 թվականին։
1988-1990։ «Surfer Rosa» և «Doolittle»
խմբագրելԽումբն իր առաջին՝ «Surfer Rosa» ստուդիական ալբոմը ձայնագրել է պրոդյուսեր, լեգենդար Big Black խմբի լիդեր Սթիվեն Ալբինինի հետ, ով առաջինն է կիրառել ինդի կիթառների նուրբ և կտրուկ հնչողությունը։ Ալբինին Pixies-ին օգնել է տիրապետել միևնույն կտրուկ հնչողությանը, որը զարմանալիորեն խմբի ներքին մոտիվներից էր։ 1988-ին թողարկված ալբոմը ստացել է բուռն արձագանքներ բրիտանական երաժշտական ամսագրերում և հայտնվել Անգլիայի փոփ չարթերում, իսկ Ամերիկայում ալբոմը ուսանողական հիթ է դարձել։
Տարեվերջին Pixies-ն արդեն հանրության ուշադրության կենտրոնում էր, և նրանց հրավիրվեցին Elektra Records ստուդիա։ Պրոդյուսեր Գիլ Նորթոնի օգնությամբ 1989 թվականի գարնանը թողարկվել է նոր՝ «Doolittle» ալբոմը։ Այս ձայնագրությունը ձայնային առումով ավելի մաքուր է և արժանացել է քննադատների դրական արձագանքներին, ինչը նպաստեց Ամերիկայում խմբի հայտնիության աճին։ «Monkey Gone to Heaven» և «Here Comes Your Man» երգերը ընդգրկվել են ժամանակակից ռոք երգերի թոփ 10-ում՝ օգնելով ալբոմին հասնել 98-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և 8-րդը՝ Մեծ Բրիտանիայում։ «Doolittle»-ի առաջխաղացման ամերիկյան շրջագայության վերջում խումբը դադար է վերցնում։
Իր հանգստի ժամանակ Բլեք Ֆրենսիսը սոլո նախագիծ է իրականացրել, իսկ Քիմ Դիլը՝ Throwing Muses-ից Տանյա Դոնելլիի և The Perfect Disaster-ի բասիստ Ժոզեֆինա Ուիգսի հետ կազմավորել է նոր՝ The Breeders խումբը։ 1990 թվականի ամռան սկզբին՝ Ալբինինի համարտադրությամբ, թողարկվել է The Breeders-ի «Pod» ալբոմը։ Հենց այդ ժամանակ էլ Pixies-ը կրկին հավաքվում է՝ ձայնագրելու խմբի երրորդ ալբոմը։
1990-2002։ «Bossanova», «Trompe le Monde» և խմբի լուծարում
խմբագրելPixies-ի նոր՝ «Pixies» անվամբ ալբոմը, որի ձայնագրումներն ավարտվել են 1990-ականների աշնանը, նախորդների համեմատ ավելի թեթև է ստացվել և հիմնականում հիմնվում է Բլեք Ֆրենսիսի՝ սյորֆ ռոքի հանդեպ հետաքրքրությանը։ «Surfer Rosa» և «Doolittle» ալբոմների համեմատ, նոր ալբոմում չի հնչել Քիմ Դիլի ոչ մի երգ։ «Bossanova»-ն տարբեր գնահատականների է արժանացել քննադատների կողմից, այնուամենայնիվ, այն հիթ է դարձել ուսանողական համայնքում, իսկ «Velouria» և «Dig for Fire» երգերն ընդգրկվել են ժամանակակից լավագույն ռոք երգերի ամերիկյան չարթում։ Եվրոպայում ալբոմն այնքան նպաստեց խմբի հայտնիությանը՝ Անգլիայի ալբոմների չարթում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, որ դարձել է Reading Festival փառատոնում ելույթ ունեցող գլխավոր խմբերից մեկը։ Չնայած, որ ալբոմի առաջխաղացման համար շրջագայությունը բավականին հաջող էր, Քիմի և Ֆրենսիսի միջև լարվածությունը գնալով աճում էր և անգլիական շրջագայության վերջին համերգի ժամանակ Դիլը երկիմաստ հայտարարել է, որ այս համերգը, հնարավոր է, խմբի վերջին ելույթն է։
Չնայած նրան, որ խումբը չեղարկել է ամերիկյան շրջագայությունը՝ խմբի «ուժասպառության» պատճառով, նրանք հավավքում են 1991 թվականի գարնանը, որպեսզի ձայնագրեն իրենց վերջին՝ չորրորս ալբոմը։ Captain Beefheart և Pere Ubu խմբերի նախկին անդամ Էրիկ Սրյու Ֆելդմանի (ստեղնաշարային գործիքներ) օգնությամբ խումբը վերադառնում է ծանր ռոքին, հնարավոր է, ոգեշնչվելով ստուդիայի հարևանությամբ ձայնագրվող Օզզի Օսբորնից։ Չնայած Դիլի ստեղծագործական գործունեության ակնհայտ հաջողությանը (որպես The Breeders-ի անդամ), այս ալբոմում կրկին բացակայում է նրա երգերից որևէ մեկը։ Pixies-ը նոր համաշխարհային շրջագայության է մեկնում, որը այդ պահին նրանց համար վերջինն էր և որի ավարտից հետո կոլեկտիվի անդամներն իրենց սոլո գործունեությամբ են սկսում զբաղվել։ Դիլը վերադառնում է The Breeders և թողարկում է «Safari» մինի ալբոմը, իսկ Բլեք Ֆրենսիսը սկսում է նոր սոլո ալբոմի աշխատանքները։
1993 թվականի սկզբին Ֆրենսիսը իր սոլո ալբոմի դեբյուտի պատրաստությունների ժամանակ BBC ռադիոյին հարցազրույց է տալիս՝ հայտարարելով Pixies-ի լուծարման մասին։ Միայն դրանից հետո է նա խմբին հայտնում այս որոշման մասին։ Փոխելով իր բեմական կեղծանունը Ֆրենկ Բլեքի՝ նա թողարկում է նույնանուն ալբոմը, որը քննադատների և հանրության կողմից տարբեր գնահատականների է արժանանում։ Տարիների ընթացքում Ֆրենկ Բլեքի սկզբնական լսարանը աստիճանաբար կրճատվում է մինչև երկրպագուների փոքր խմբի։ Այդ ընթացքում 1993 թվականի աշնանը The Breeders-ը թողարկում է երկրորդ՝ «Last Splash» ալբոմը։ Սկավառակը բավականին հաջողակ է դառնում, որին նաև նպաստել է դրան նախորդած «Cannonball» սինգլի գերհաջողությանը։ 1995 թվականին Սանտյագոն և Լովրինգը ձևավորում են The Martinis խումբը, սակայն 1997-ին խումբը միայն հայտնվում է «Էմփայր ռեքորդս» ֆիլմի սաունդթրեքում։
2003-2012։ Վերամիավորում
խմբագրելPixies-ի լուծարումից տարիներ հետո Բլեքը հերքում է խմբի հնարավոր վերամիավորումը, սակայն նա խմբի ավելի մեծ թվով երգեր էր ընդգրկում իր սոլո ելույթներում[5] և երբեմն Սանտյագոյին էր ընդգրկում իր սոլո աշխատանքներում, ինչպես նաև Լովրինգի շոուն իր համերգների բացմանը։ 2003 թվականին անդամների միջև բազմաթիվ հեռախոսային զանգերը խմբին հանգեցրել է երաժշտական փորձերին և շուտով նաև վերամիավորվելու որոշմանը։ 2004 թվականի փետրվարին հայտարարվել է ամբողջական շրջագայության մասին[6][7] և դրա բացման գրեցե բոլոր համերգների տոմսերը րոպեների ընթացքում ամբողջությամբ սպառվում էին։
Pixies-ի վերամիավորման առաջին համերգը տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 13-ին՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի «Fine Line» երաժշտական սրճարանում։ ԱՄՆ-ում և Կանադայում շրջագայելուց հետո հաջորդել է Քոուչելլա փառատոնում ելույթը[8][9]։ Այնուհետև 2004 թվականին խումբն շրջագայում է Բրազիլիայում, Եվրոպայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում։ Նույն թվականին խումբն արժանանում է Boston Music Awards մրցանակաբաշխության «Տարվա ակտ» մրցանակին։ 2004 թվականի շրջագայության տոմսերի ընդհանուր վաճառքը կազմել է 14 միլիոն դոլար[10]։
2004 թվականի հունիսին խումբը թողարկել է նոր՝ «Bam Thwok» երգը միայն iTunes Music հարթակում, որը գլխավորել է UK Official Download չարթը[11]։ 4AD լեյբլը թողարկել է «Wave of Mutilation: Best of Pixies» հավաքածուն՝ «Pixies» անվամբ DVD-ի հետ միասին[12]։ Խումբը նաև մասնակցել է Ուորեն Զևոնի հիշատակին նվիրված «Enjoy Every Sandwich» ալբոմի ձայնագրմանը[13]։
2005 թվականին խումբը ելույթ է ունեցել այնպիսի փառատոններում, ինչպիսիք են Lollapalooza-ն, T on the Fringe-ը և Նյուպորտի ֆոլկ փառատոնում[14][15][16]։ Նրանք շարունակում են ելույթները 2006 և 2007 թվականներին, որոնց գագաթնակետը դառնում է համերգներն Ավստրալիայում[17][18][19]։ Ֆրենսիսը ենթադրում էր, որ Pixies-ի նոր ալբոմի թողարկումը հնարավոր[19][20][21][22] կամ քիչ հավանական է[23], որի գլխավոր խոչընդոտը Դիլի դիմադրությունն էր[24][25]։
«Doolittle» ալբոմի 20-ամյակին նվիրված Pixies-ը 2009-ի հոկտեմբերին շրջագայության է մեկնում, որի շրջանակներում կատարում է ալբոմի բոլոր երգերը[26]։ Շրջագայությունը սկսվել է Եվրոպայում[26], նոյեմբերին շարունակվել է ԱՄՆ-ում[27], 2010-ի գարնանից Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և այլ եվրեպական ու հյուսիսամերիկյան քաղաքներում[28][29][30][31]։
2013-2015։ Դիլի հեռանալը և «Indie Cindy»
խմբագրել2013 թվականի հունիսի 14-ին Pixies-ը հայտարարել է, որ Դիլը լքել է խումբը։ Երկու շաբաթ անց խումբը թողարկել է նոր՝ «Bagboy» երգը, որը անվճար հասանելի էր Pixies-ի կայքում։ Երգում Դիլի փոխարեն հնչում է Bunnies-ի Ջերեմի Դուբսի վոկալը։ 2023 թվականի դրությամբ Դիլը և նրա նախկին կոլեգաները կապ չունեն[32] As of 2023[update][33]։
2013 թվականի հուլիսի 1-ին Pixies-ը հայտարարել է, որ Muffs և Pandoras խմբերի կիթառահար Քիմ Շաթակը միանում է խմբի կազմին՝ 2013 թվականի եվրոպական համերգների շրջանակներում[34][35][36]։ 2013-ի սեպտեմբերի 3-ին Pixies-ը թողարկել է «EP1» մինի ալբոմը։ 2013-ի նոյեմբերի 29-ին Շաթակը հայտարարել է, որ նրան հեռացրել են խմբից[37]։ 2013-ի դեկտեմբերին հայտարարվել է, որ Entrance Band և A Perfect Circle խմբերի բասիստ Պազ Լենշանտինը միացել է Pixies-ին՝ 2014 թվականի համերգների շրջանակներում[38]։ Խմբի երկրորդ՝ «EP2» մինի ալբոմը թողարկվել է 2014 թվականի հունվարի 3-ին, որի «Blue Eyed Hexe» սինգլը ուղարկվել է ռադիոկայաններ։ Նույն թվականի մարտի 24-ին թողարկվում է խմբի երրորդ՝ «EP3» մինի ալբոմը։
2014 թվականի ապրիլին այս երեք մինի ալբոմները հավաքվել և թողարկվել են ստանդարտ ձևաչափով՝ «Indie Cindy» անվամբ[39]։ Սա խմբի առաջին ամբողջական ալբոմն էր մոտ երկու տասնամյակ անց[40]։ 2015-ին խումբը ելույթ է ունեցել Ռոբերտ Փլանթի հյուսիսամերիկյան մի քանի համերգներում[41]։
2016-ներկա։ «Head Carrier», «Beneath the Eyrie» և «Doggerel»
խմբագրել2016 թվականի հուլիսին Pixies-ը հայտարարել է, որ Լենշանտինը դարձել է խմբի մշտական անդամ և որ նրանց վեցերորդ՝ «Head Carrier» ալբոմը թողարկվելու է 2016 թվականի սեպտեմբերի 30-ին[42]։ Նրանց յոթերորդ՝ «Beneath the Eyrie» ալբոմը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին՝ «On Graveyard Hill» գլխավոր սինգլով[43]։ Pixies-ը ալբոմի թողարկման մասին «It's a Pixies Podcast» անվամբ փոդքասթ է թողարկել[44]։ 2022-ի փետրվարին Բլեք Ֆրենսիսը հայտարարել է, որ խմբի հաջորդ ստուդիական ալբոմի համար մոտ քառասուն նոր երգ է գրել[45]։ 2022-ի մարտին խումբը թողարկել է Human Crime սինգլը[46]։ Խումբը թողարկել են իր ութերորդ՝ «Doggerel» ստուդիական ալբոմը 2022-ի սեպտեմբերի 30-ին՝ «There's a Moon On» սինգլով[47][48]։
Ոճ
խմբագրելՀիմնվելով քոլեջ ռոքի վրա խումբը ստեղծել է յուրահատուկ և թեթև ճանաչելի ոճ, որում առկա են ֆանկի, սյորֆ ռոքի և սփեյս ռոքի, ավանգարդ ռոքի, գրանժի և միանման այլ ժանրերի տարրեր։ Նրանց յուրօրինակ հնչողության կրկնօրինակման բազմաթիվ փորձերը կամ ձախողվել են, կամ հանգեցրել են անսպասելի հաջողության (օրինակ՝ Radiohead, Nirvana կամ Modest Mouse խմբերի դեպքում)։ Իրենց ազդեցության շնորհիվ Pixies-ը դարձել է 1980-ականների վերջի հիմնական ալտերնատիվ ռոք խմբերից մեկը, որի կարգավիճակը համեմատելի է միայն Sonic Youth և My Bloody Valentine խմբերի ստեղծագործական ժառանգության հետ։
Խմբի ոճն ու հնչողությունը ալբոմից ալբոմ առավել արգեսիվանում էր, սկզբում պրոդյուսեր Սթիվ Ալբինինի շնորհիվ, որի մասնակցությամբ ձայնագրվել է «Surfer Rosa» ալբոմը, իսկ հետագայում Pixies-ի բազմաթիվ նորամուծությունների շնորհիվ։
Խմբի հայտնի երգերն են՝ «Monkey Gone To Heaven», «Caribou», «Where Is My Mind?»։ Վերջինիս հաջողությունը նոր սերնդի ունկնդիրների շրջանում բացատրվում է նրանով, որ երգը հնչել է «Մարտական ակումբ» ֆիլմի վերջին տեսարանում։ Նաև «Gouge Away» երգը հնչել է «Կորուսյալները» հեռուստասերիալում։ «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալում հնչում է «Hey» երգի մի մասը։
Pixies-ի երաժշտությունը մեծ ազդեցություն է ունեցել հաջորդող տարիների բոլոր ալտերնատիվ ռոք երաժիշտների վրա։ Radiohead և Nirvana խմբերը բազմիցս նշել են, որ իրենց երաժշտական կարիերայի սկզբներում ոգեշնչվել և ընդօրինակել են Pixies-ին։
Անդամներ
խմբագրել
Ներկա
|
Նախկին
|
Սկավառակագրություն
խմբագրել- Surfer Rosa (1988)
- Doolittle (1989)
- Bossanova (1990)
- Trompe le Monde (1991)
- Indie Cindy (2014)
- Head Carrier (2016)
- Beneath the Eyrie (2019)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Life to the Pixies | SPIN». web.archive.org. 2020 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Sisario, Ben Doolittle. 33⅓. Continuum. — 2006. — ISBN 0-8264-1774-4
- ↑ «Sister Bliss | Pop and rock | The Guardian». web.archive.org. 2020 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Frank, Josh; Ganz, Caryn (2005) Fool the World: The Oral History of a Band Called Pixies. — St. Martin's Press. — ISBN 0-312-34007-9
- ↑ Mendelssohn 2005, էջեր. 152, 168, 191
- ↑ Pixies to Reunite for Tour – Official!
- ↑ Pixies sell out!
- ↑ Cohen, Jonathan (2004 թ․ ապրիլի 27). «Pixies Bolster North American Tour Plans». Allbusiness.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Moss 2004
- ↑ Kot 2004
- ↑ Oates, John (2004 թ․ հունիսի 28). «Pixies top UK download chart». The Register. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Phares (Wave of Mutilation: The Best of Pixies)
- ↑ Deming
- ↑ Ford 2005
- ↑ Mella, Daniel (2005 թ․ մայիսի 26). «Pixies Supported by Idlewild at 'T on the Fringe'». Gigwise. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Pixies Unplug for Newport Folk Festival
- ↑ Pixies Announce Summer Tour... But Their Future is Uncertain
- ↑ Pixies announce Australian tour dates
- ↑ 19,0 19,1 «Pixies Announce Australian Tour». City Search Perth. September 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Pixies mainman gives lowdown on band's new album
- ↑ Pixies to begin work on new album
- ↑ Pixies to reunite for new album?
- ↑ «Frank Black on Pixies Album». Triple J. 2007 թ․ հունիսի 19. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Pixies abandon new songs
- ↑ Frank Black: Kim Deal is against new Pixies album
- ↑ 26,0 26,1 Johnson 2009
- ↑ Stokes 2009
- ↑ «Pixies add additional 'Doolittle' anniversary tour dates in Europe, U.S., Australia». Slicing Up Eyeballs. 2009 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
- ↑ Fullerton 2010
- ↑ Pixies announce US 'Doolittle' tour details
- ↑ «Pixies to bring 'Doolittle' tour to Canada, three more U.S. cities in April, May». Slicing Up Eyeballs. 2011 թ․ հունվարի 20. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Cragg 2013
- ↑ Prato, Greg (2023 թ․ փետրվարի 6). «Pixies' Joey Santiago Talks Tour, Recording With Steve Albini, Alt-Rock's Early '90s Explosion» (ամերիկյան անգլերեն). AllMusic Guide. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Pixies Announce Leg One of Massive Global Tour». New Noise Magazine. 2013 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Pixies Announce Tour, Will Release More New Material». Paste Magazine. 2013 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Pixies announce European tour with new bassist and new music». Gigwise. 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Modell, Josh (2013 թ․ դեկտեմբերի 2). «Pixies Part Ways with Kim Shattuck». The A.V. Club.
- ↑ Pixies name Paz Lenchatin as new bassist
- ↑ Pixies confirm release of Indie Cindy, their first studio album in two decades
- ↑ Appleford 2014
- ↑ Britton 2015
- ↑ Monroe, Jazz (2016 թ․ հուլիսի 6). «Pixies Announce New Album Head Carrier, Share "Um Chagga Lagga": Listen | Pitchfork». pitchfork.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Childers, Chad (2019 թ․ հունիսի 3). «Pixies Announce 'Beneath the Eyrie' Album, Reveal 'On Graveyard Hill' Single». Loudwire. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Shaffer 2019
- ↑ Pelley 2022
- ↑ Deville 2022
- ↑ Rettig 2022
- ↑ Krol 2022
- ↑ Paz Lenchantin [@PazLenchantin] (July 13, 2016). «I'm extremely pleased and honored to announce that I am officially a permanent member of PIXIES!…» (Թվիթ) – via Թվիթթեր.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pixies» հոդվածին։ |