Էմըրսթ (անգլերեն՝ Amherst. /ˈæmərst/ ( ))[2]), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Նոր Անգլիա տարածաշրջանում՝ Մասաչուսեթս նահանգի Հեմփշիրի շրջանում, Կոնեկտիկուտ գետի հովտում (հայերենում տարածված է նաև այս քաղաքի Ամհերստ անվանաձևը)։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 37.819[3]. այդ ցուցանիշով Էմըրսթն առաջին տեղն է զբաղեցնում Հեմփշիրի շրջանում՝ գերազանցելով նաև շրջկենտրոնին՝ Նորթհեմփտոնին։ Էմըրսթն ամերիկյան համբավավոր համալսարանական քաղաքներից է. այստեղ են իրենց գործունեությունը ծավալում Մասաչուսեթսի համալսարանը, Էմըրսթի ու Հեմփշիրի քոլեջները։ Էմըրսթցիներն ու տևական ժամանակ այդ քաղաքում ապրողները Amherst անվանումն արտասանում են առանց h-ի ("AM-erst")[4], որն առիթ է տվել հորինելու «Էմըրսթում միայն h-ն է լռում» ասացվածքը (այդ ասացվածքում ընդգծված, շեշտված է նաև էմըրսթցիների քաղաքական մեծ ակտիվությունը)[5]։

Բնակավայր
Էմըրսթ
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1703 թ.
Մակերես27,8 քառակուսի մղոն
ԲԾՄ90±1 մետր
Բնակչություն39 263 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-5
Փոստային դասիչ01002
Պաշտոնական կայքamherstma.gov(անգլ.)
Էմըրսթ (ԱՄՆ)##
Էմըրսթ (ԱՄՆ)

Էմըրսթը մաս է կազմում մասաչուսեթսյան Սփրինգֆիլդի մետրոպոլիսային վիճակագրական տարածքին, ինչպես նաև՝ Հարթֆորդ-Սփրինգֆիլդյան մետրոպոլիսային տարածաշրջանին ու 38,5 կիլոմետր ձգվող «Իմացության (գիտելիքի) միջանցք»-ին, որտեղ գործում են 32 համալսարան և բազմաթիվ քոլեջներ։

Քույր քաղաքներ խմբագրել

Անվանի էմըրսթցիներ խմբագրել

Կլիմա խմբագրել

Էմըրսթ, Մասաչուսեթս (1981–2010 normals)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 70
(21)
70
(21)
85
(29)
93
(34)
98
(37)
101
(38)
104
(40)
100
(38)
99
(37)
90
(32)
82
(28)
72
(22)
104
(40)
Միջին բարձր °F (°C) 34.6
(1.4)
38.3
(3.5)
46.5
(8.1)
59.4
(15.2)
70.2
(21.2)
78.7
(25.9)
83.4
(28.6)
81.9
(27.7)
74.5
(23.6)
62.3
(16.8)
50.8
(10.4)
39.2
(4)
59.98
(15.53)
Միջին ցածր °F (°C) 13.2
(−10.4)
16.2
(−8.8)
24.4
(−4.2)
34.6
(1.4)
44.8
(7.1)
54.7
(12.6)
59.3
(15.2)
57.6
(14.2)
49.2
(9.6)
37.4
(3)
29.7
(−1.3)
20.0
(−6.7)
36.76
(2.64)
Ռեկորդային ցածր °F (°C) −30
(−34)
−27
(−33)
−17
(−27)
8
(−13)
24
(−4)
29
(−2)
39
(4)
32
(0)
25
(−4)
12
(−11)
−4
(−20)
−22
(−30)
−30
(−34)
Տեղումներ դյույմ (մմ) 3.31
(84.1)
3.12
(79.2)
3.55
(90.2)
3.87
(98.3)
4.10
(104.1)
4.12
(104.6)
4.06
(103.1)
3.71
(94.2)
4.19
(106.4)
4.75
(120.7)
3.85
(97.8)
3.48
(88.4)
46,11
(1171,2)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 12.7
(32.3)
9.4
(23.9)
6.9
(17.5)
1.3
(3.3)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
2.0
(5.1)
8.7
(22.1)
41.0
(104.1)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 10.2 8.6 10.1 10.9 12.5 11.5 10.4 10.0 9.0 9.8 10.2 10.1 123.3
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 5.5 4.0 2.7 .4 0 0 0 0 0 .1 1.0 3.4 17.1
աղբյուր: NOAA[10]

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Էմըրսթի մշակույթի կենտրոն և գործարարության զարգացման կենտրոն[11]
  • Էմըրսթի տարածաշրջանի առևտրի պալատ
  • Էմըրսթի կինոարվեստի կենտրոն[12]
  • Բնական պատմության Բենեսկի թանգարան
  • Էմիլի Դիքինսոնի տուն-թանգարան
  • Գրքի նկարազարդման արվեստի Էրիկ Կարլ թանգարան
  • Բնապահպանական կրթության հիչքոքյան կենտրոն Հեմփշիրի քոլեջում
  • Արվեստի թանգարան՝ շուրջ 18.000 ցուցանմուշներով (Էմըրսթի քոլեջում)
  • Թեոդոր Բեյրդի կեցավայր (ճարտարապետ՝ Ֆրենկ Լլոյդ Ռայթ)
  • W. E. B. Du Bois Library՝ գրադարան Մասաչուսեթսի համալսարանում (ակադեմիական ամենաբարձր գրադարանն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում)
  • Հրեական գրքի կենտրոն

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Amherst». Dictionary.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Geographic Identifiers: 2010 Census Summary File 1 (G001): Amherst town, Hampshire County, Massachusetts». American Factfinder. U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «languagehat.com : AMHERST». www.languagehat.com.
  5. See, e.g., Chris Rohmann, "Stage Struck: Silent But Deadly" Արխիվացված 2014-01-12 Wayback Machine, Valley Advocate, Oct. 20, 2011; and "Living in Western Massachusetts" Արխիվացված 2012-08-25 Wayback Machine, Pioneer Valley Cohousing (last visited Sept. 16, 2012).
  6. «Nyeri Sister City Committee». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
  7. «La Paz Centro Sister City Committee». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
  8. «Kanegasaki Sister City Committee». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 Who Was Who in America, Historical Volume, 1607-1896. Marquis Who's Who. 1967.
  10. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  11. «Amherst Center Cultural District - Amherst Downtown Business Improvement District». Amherst Downtown Business Improvement District (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  12. «About Us». Amherst Cinema. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Amherst, Massachusettsին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմըրսթ» հոդվածին։