Lollapalooza, ամենամյա երաժշտական փառատոն, որը անցկացվում է Չիկագոյում (ԱՄՆ), ցուցադրում է այլընտրանքային, ծանր մետալ, հիփ հոփ և փանկ ռոք խմբերի ելույթներ, պարային և կատակերգական շոուներ, ինչպես նաև արհեստագործների վարպետություն։ Բացի այդ, այն տրամադրում է հարթակ ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքականացված խմբերի համար։ Փառատոնը ծրագրել և ստեղծել է Փերի Ֆարելը 1991 թվականին, որպես իր՝ Jane's Addiction խմբի հրաժեշտի շրջագայության։ Այնուամենայնիվ, դրանից հետո Lollapalooza-ն սկսել է անցկացվել ամեն տարի մինչև 1997 թվականը ու վերածնվել է 2003 թվականին։ Ստեղծվելու պահից սկսած փառատոնտ անց է կացվում Հյուսիսային Ամերիկայում։ 2004 թվականին փառատոնի կազմակերպիչները որոշել էին երկարացնել դրա տևողությունը մինչև երկու օր, սակայն տոմսերի վատ վաճառքները ստիպել են հրաժարվել այդ մտքից[1]։ 2005 թվականին Ֆարելը և Ուիլյամ Մորիսի գործակալությունը պայմանագիր կնքեցին Capital Sports Entertainment ընկերության հետ (այժմ կոչվում է C3 Presents, հիմնված Օսթինում, Տեխաս) և վերափոխեցին Lollapalooza-ի ձևաչափը, որպես հանգստյան օրերին անցկացվող փառատոն, Չիկագոյի Գրանտ-պարկում։ 2011 թվականին Geo Events ընկերությունը ներկայացրել է միջոցառման Բրազիլական տարբերակը, որն անցկացվել է Սան Պաուլոյի Jockey Club-ում՝ 2012 թվականի ապրիլի 7-ին և 8-ին։ Փառատոնի ամբողջ պատմության ընթացքում ակնտեղ հանդես են եկել Twenty one Pilots, Pearl Jam, Rage Against The Machine, Nine Inch Nails, Jane's Addiction, Soundgarden, Smashing Pumpkins, Alice In Chains, Tool, Red Hot Chili Peppers, Hole, 30 Seconds To Mars, The Strokes, The Killers и Green Day, M83 խմբերը։

Lollapalooza
Изображение логотипа
Տեսակroadshow? և երաժշտական փառատոն
Երկիր ԱՄՆ
Առաջինը1991
lollapalooza.com(անգլ.)
 Lollapalooza Վիքիպահեստում

Էթիմոլոգիա խմբագրել

Բառը գալիս է ուշ տասնիններորդ/վաղ քսաներորդ դարի ամերիկյան արտահայտությունից, որը նշանակում է «արտասովոր ինչ-որ բան, ինչպես նաև վառ օրինակ»[2]։ Գրվում կամ արտասանվում է որպես «lollapalootza» կամ «lalapaloosa»[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ի որոշ զինվորներ խաղաղօվկիանոսյան ճակատում, այն օգտագործում էին որպես գաղտնաբառ մարդկանց, լրտեսների կամ անծանոթների բանավոր ստուգման, այն հիմքով,որ ճապոներենում ձայնային [l] գոյություն չունի (այնպես որ ճապոնացիները [l]-ի փոխարեն ասում են [r]), բառը ամերիկյան ծագում ունի, և նույնիսկ ամերիկյան անգլերեն տարբերակում լավ կողմնորոշված օտարները կարող են սխալվել կամ չիմանալ այս արտահայտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Associated Press. «Lollapalooza 2004 cancels all dates». USA Today. June 22, 2004.
  2. Earliest known use was in 1896. Merriam-Webster Online Dictionary. Retrieved 2009-10-18.
  3. Appleton, Victor. «Chapter XIV, Mysterious Disappearances». Tom Swift and His Big Tunnel.

Արտաքին հղումներ խմբագրել