Mafia։ Definitive Edition, արկածային մարտախաղ և երրորդ դեմքի հրաձիգ ժաներով ստեղծված համակարգչային խաղ, որը համարվում է Mafia: The City of Lost Heaven խաղի ռեմեյքը։ Խաղը ստեղծվել է Hangar 13 ստուդիայի կողմից, որը նաև մշակել է Mafia III խաղը։ Խաղի համար, որպես հրատարակիչ հանդես է եկել 2K ընկերությունը։ Ինչպես խաղի օրիգինալ տարբերակում, այստեղ էլ խաղի գործողությունները տեղի են ունենում հորիված Լոսթ Հեվեն քաղաքում, իսկ գլխավոր հերոսը տաքսու վարորդ Թոմմի Անջելոն է, ով դառնում է քաղաքի ամենախոշոր մաֆիաներից մեկի անդամ։

Mafia: Definitive Edition
Изображение логотипа
Մշակող2K Czech
Հրատարակիչ2K Games
ԴիստրիբյուտորPlayStation Store, Microsoft Store, Steam, Էպիկ գեյմզ սթոր, Humble Store և GOG.com
Միջերեսի լեզուանգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չեխերեն, կորեերեն, չինարեն, ճապոներեն և լեհերեն
Սերիայի մասՄաֆիա
Թողարկման թվականսեպտեմբերի 25, 2020
ՊլատֆորմներWindows, Xbox One և PlayStation 4
ՇարժիչIllusion Engine?
Ժանրարկածային էքշն և Երրորդ դեմքի հրաձիգ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 18[1]
ESRB17+
Կրիչօպտիկական սկավառակ, թվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և գեյմփադ
🌐mafiagame.com/mafia

Խաղի մասին առաջին լուրերը հայտնվել է 2020 թվականի մայիսի 10-ին, իսկ արդեն մի քանի օր անց պաշտոպապես ցուցադրվեց Definitive Edition-ը։ Խաղը թողարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 25-ին և նախատեսված էր Microsoft Windows, PlayStation 4 և Xbox One-ի համար։ Խաղը վաճառվում է ինչպես որպես հավաքածու, որն իր մեջ պարունակում է Mafia II և Mafia III խաղերը, այնպես էլ առանձին։

Խաղի ընթացք խմբագրել

Ինչպես օրիգինալ խաղում, որը թողարկվել է 2002 թվականին, խաղի սյուժեն ընթանում է 1930-ականներին, հորինված Լոսթ Հեվեն քաղաքում, և պատմվում է Թոմաս Անջելոի պատմությունը, որը սովորական տաքսու վարորդից տիպված և իր համար հանկարծակի դառնում է մաֆիայի անդամ, որն ամենախոշորն էր քաղաքում, և մշտական պայքարի մեջ էր մեկ այլ խոշոր խմբավորման հետ։ Պահպանելով օրիգինալ սյուժեն, այն կրել է նաև որոշակի ընդլայնումներ[2][3]։ Ընդլայնման օրինակ է՝ խաղի ներսում առկա խոսակցությունների ի հայտ գալը։ Խաղի օրիգինալ տարբերակում հերոսները գրեթե չէին խոսում միմյանց հետ, իսկ ռեմեյքում բոլոր ուղևորությունները ուղեկցվում են խոսակցություններով, որոնք ավելի պարզ են դարձնում կերպարների կյանքը։ Խաղի դրվագներից մեկում հաճախորդը նշում է վարդորդի ազգությունը, որը չկա օրիգինալ տարբերակում, նա՝ իտալացի է[4]։

Mafia։ Definitive Edition-ը համարվում է ամբողջությամբ ստեղծված է զրոյից, այդ իսկ պատճառով ունի ամբողջովին թարմացված գեյմփլեյ և ընդլայնված պատմություն, չնայած այն բանին, որ բոլոր առաքելությունները տեղափոխվել են օրիգինալ տարբերակից։ Ինչպես և օրիգինալ տարբերակում, ողջ խաղի ընթացքում խաղացողն կառավարում է Թոմի Անջելոին։ Ի տարբերություն այս շարքի մյուս խաղերի, այստեղ առաջին անգամ խաղում հանդիպում են մոտոցիկլետներ, որոնք չկային մյուս մասերում[5]։ Խաղում կա դժվարության մի քանի փուլ, որոնցից ամենադժվարը կրում է «Դասական բարդություն» անունը, խաղի գեյմփլեյը ամբողջությամբ մոտեցնում է օրիգինալ տարբերակին, որը պայմանավորված է զինամթերքի կառավարմամբ և ոստիկանների իտելեկտով[6]։

Բացի հիմնական սյուժետային ռեժիմի, Mafia։ Definitive Edition-ը ունի նաև «Զբոսանք» ռեժիմ, որտեղ խաղացողները կարող են բացահայտել Լոսթ Հեվենը առանց որևե նպատակի և առաքելության։ Այս ռեժիմը նույնպես վերցված է օրիգինալ տարբերակից, որտես ռեժիմը կրում էր «Մեծ զբոսանք» անունը[7]։ 2020 թվականի հոկտեմբերին թողարկված թարմացումը «Զբոսանք» ռեժիմում ավելացրեց տաքսու վարորդի առաքելություն և մրցաշավներ[8][9]։

Մշակում և թողարկում խմբագրել

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Destructoid9/10[10]
Game Informer5,5/10[11]
GamePro89/100[12]
Game Revolution2.5|5[13]
GameSpot6/10[14]
IGN8/10[15]
PC Gamer US79/100[16]
VideoGamer7/10[17]
Digital Spy4 | 5[18]
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
3DNews8/10[19]
IGN Россия7/10[24]
Kanobu.ru8/10[25]
PlayGround.ru7,5/10[20]
Игромания4 | 5[21]
Игры@Mail.Ru7,5/10[26]
Навигатор игрового мира8,1/10[22]
Riot Pixels7,5/10[23]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
MetacriticPC: 79/100[27]
PS4: 76/100[28]
XONE: 79/100[29]

2020 թվականի մայիսի 10-ին Mafia շարքի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակվեց հաղորդագրություն, որը պարունակում էր «Ընտանիք» բառը։ Հաշվի առնելով, այն փասը, որ այն երկու տարվա ընթացքում էջի կողմից արված առաջին հրապարակումն էր այն աժոտաժ առաջացրեց երկրպագուների շրջանում[30]։ Ավելի ուշ, նույն էջում կատարվեց ևս երկու հրապարակում՝ «Իշխանություն» և «Հարգանք» բառերով, որից հետո 2020 թվականի մայիսի 13-ին հայտարվեց Mafia։ Trilogy հավաքածու մշակման մասին[31]։ Նույն օրը, Microsoft Store-ից տեղի ունեցավ տեղեկության հոսք, որում նշվում էր, որ հավաքածուի գլխավոր մասն է կազմելու Hangar 13 ստուդիայի կողմից մշակված Mafia։ Definitive Edition խաղը, որն իրենից ներկայացնելու է շարքի առաջին խաղի ռեմեյք։ Դրանից հետո, 2K ընկերությունը հայտարարեց, որ խաղը մշակվելու է Illusion Engine խաղային շարժիչի հիման վրա[32][33][34]։ Արդյունքում Hangar 13 ստուդիայի ներկայացուցիչները հայտնեցին, որ խաղը մշակվելու նոր Mafia Engine խաղային շարժիչով, որը մինչ այդ կրում էր Illusion Engine անվանումը, որը կատարելագործվել էր Hangar 13-ի կողմից։ Խաղի մշակման փուլում մասնակցություն է ունեցել կոմպոզիտոր Ջեսսին Հարլինը[35]։ Հարցազրույցի ժամանակ նա նշեց, որ նոր խաղի սյուժեն և կերպարները մնում են նույնը[36]։

Խաղի առաջին թողարկումը նշանակվել էր 2020 թվականի օգոստոսի 28-ին նախատեսված Windows, PlayStation 4 և Xbox-ի համար[37][38], սակայն կապված կորոնավիրուսի համաճարակի հետ թողարկման օրը տեղափոխվեց 2020 թվականի սեպտեմբերի 25-ին[39][40]։ Բացի առաջին խաղի ռեմեյքից, թողարկվեց Mafia։ Trilogy խաղի հավաքածուն, որը պարունակում էր Mafia II։ Definitive Edition և Mafia III։ Definitive Edition, որոնք, չնայած կրում էին նույն վերնագիրը, իրենցից չէին ներկայացնում նոր խաղեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pegi.info/search-pegi?q=Mafia%3A+Definitive+Edition&op=Search&age%5B%5D=&descriptor%5B%5D=&publisher=&platform%5B%5D=&release_year%5B%5D=&page=1&form_build_id=form-0EJKRPA5O8M4n1B3nCB1pqr4tb3Y5DjVMnaK_cfYf3I&form_id=pegi_search_form
  2. «Официальный сайт серии Mafia». MafiaGame.com. 2020 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  3. Шевкун, Михаил (2020 թ․ մայիսի 19). «Официально: первая Mafia получит ремейк — он выйдет 28 августа». Игромания. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  4. «Большой разбор Mafia и Mafia: Definitive Edition. Часть 1». PlayGround.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. Yin-Poole, Wesley. «Mafia: Definitive Edition looks great». Eurogamer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. Web, 2K. «Introducing Mafia: Definitive Edition's Classic Difficulty». Mafia - Official Website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Introducing Mafia: Definitive Edition's Free Ride mode». Mafia - Official Website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. O'Connor, James (2020 թ․ հոկտեմբերի 8). «Mafia: Definitive Edition Adds A Black And White Noir Mode With Update 1.03». GameSpot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. Deschamps, Marc (2020 թ․ հոկտեմբերի 8). «Mafia: Definitive Edition Update Adds Noir Mode». Comicbook.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  10. Makedonski, Brett (2020 թ․ սեպտեմբերի 24). «Review: Mafia Definitive Edition». Destructoid. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. Cork, Jeff (2020 թ․ սեպտեմբերի 24). «Mafia: Definitive Edition Review – Loyal To A Fault». Game Informer. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. «Mafia im Test: Ein Remake, das ihr nicht ablehnen solltet». GamePro. 2020 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. Leri, Michael. «Mafia: Definitive Edition Review 'An offer that's relatively easy to refuse'». Game Revolution. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. Wakeling, Richard (2020 թ․ սեպտեմբերի 24). «Mafia: Definitive Edition Review – An Offer You Could Probably Refuse». GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  15. Reilly, Luke (2020 թ․ սեպտեմբերի 24). «Mafia: Definitive Edition Review». IGN. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  16. Kelly, Andy. «Mafia: Definitive Edition Review». PC Gamer. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  17. «"Mafia: Definitive Edition review"». VideoGamer.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. Rayner, Ben. «Mafia: Definitive Edition review – An enthralling reboot that's true to its roots». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  19. «Mafia: Definitive Edition — крёстный ремейк. Рецензия». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. Gutsz (2020 թ․ սեպտեմբերի 24). «Почти удачный ремейк. Обзор Mafia: Definitive Edition». PlayGround.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  21. Афанасьев, Иван (2020 թ․ սեպտեմբերի 24). «Обзор Mafia: Definitive Edition. Сага о гангстерах». Игромания. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. Бондаренко, Антон. «Рецензия: Mafia: Definitive Edition». НИИ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  23. Зайцев, Олег (2020 թ․ նոյեմբերի 30). «Рецензия на Mafia: Definitive Edition». Riot Pixels. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  24. Eugene Asseserov (2020 թ․ հոկտեմբերի 1). «Mafia: Definitive Edition - Рецензия». IGN Russia. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  25. Князев, Денис (2020 թ․ սեպտեմբերի 24). «Рецензия на Mafia: Definitive Edition». Kanobu.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  26. Маховиков, Илья (2020 թ․ սեպտեմբերի 24). «Mafia: Definitive Edition — добро пожаловать в семью ремейков». Игры@Mail.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  27. «Mafia: Definitive Edition for PC Reviews». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  28. «Mafia: Definitive Edition for PlayStation 4 Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  29. «Mafia: Definitive Edition for Xbox One Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  30. Vincent, Brittany (2020 թ․ մայիսի 11). «The Official Mafia Twitter Account Comes Back To Life After Two Years» (անգլերեն). Bleeding Cool. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  31. Dornbush, Jonathon (2020 թ․ մայիսի 13). «2K Teases Return of Mafia With Trilogy Release» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  32. «An Offer You Can't Refuse: 2K Announces Mafia: Trilogy» (անգլերեն). 2K. 2020 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  33. Woldański, Bartosz (2020 թ․ մայիսի 19). «Mafia Trilogy — premiera, cena i gameplay z remastera gry Mafia 2». PurePC.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  34. Steinlechner, Peter (2020 թ․ մայիսի 20). «Definitive Edition: Das erste Mafia wird von Grund auf neu erstellt — Golem.de» (գերմաներեն). Golem.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  35. Makuch, Eddie. «Mafia 3: Behind the Music». GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  36. Banas, Graham. «Interview: Talking About the Operatic Soundtrack of Mafia: Definitive Edition with Composer Jesse Harlin». Push Square. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  37. Romano, Sal (2020 թ․ մայիսի 13). «Mafia remake launches August 28; Mafia II: Definitive Edition launches May 19» (անգլերեն). Gematsu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  38. Higham, Michael (2020 թ․ մայիսի 15). «Mafia Screenshots Show Beautiful Remake Of First Game, Release Date Listed» (անգլերեն). GameSpot. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  39. stratumx (2020 թ․ հուլիսի 7). «Mafia: Definitive Edition перенесли на 25 сентября». DTF. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  40. «A development update for Mafia: Definitive Edition». Twitter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.