Action/Adventure կամ արկածային մարտախաղ, համակարգչային խաղերի ժանր, որը իր մեջ համախմբում է քվեստի և էկշնի տարրերը[1]։

Օրինակներ

խմբագրել

Այս ժանրի մեջ են մտնում դասական և ժամանակակից այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ Tomb Raider, The Legend of Zelda, Another World, Assassin's Creed III, Batman: Arkham Asylum, Ecstatica, Little Big Adventure, Metal Mutant, Mirror's Edge, Prince of Persia, Beyond Oasis, Red Dead Redemption, Uncharted 3, Castle Crashers, Insanely Twisted Shadow Planet համակարգչային խաղերը[2][3]։

Ժանրի յուրահատկություն

խմբագրել

Քվեստի և էկշնի տարերը կարող են զուգակցվել ամենատարբեր կոմբիանցիաներում։ Օրինակ Ecstatica համակարգչային խաղը քվեստ է չոր տեսքով և խառնված է հրեշների հետ կռիվներով; Metal Mutant խաղի աշխարհը բնակեցված է ամենատարբեր հակառակորդներով, որոնցից յուրաքանրյուրին բնորոշ է անհատական մոտեցմամբ; Another World խաղի հիմնական դժվարությունը կայանում է սքրիփթավորված տեսարանների մեջ[4]։

Քվեստից

խմբագրել
  • Խաղացողը ստիպված է լինում փնտրել որոշ խնդիրների լուծումը։ Լուծման մեթոդը գտնելը «դաժանաբար» ծրագրավորված է մշակողի կողմից[5]։
  • Սյուժեի վրա հենումը, որը շրջվում է խաղի մասերը անցնելու ժամանակ խաղը խաղացողին «պահում է» համակարգչի դիմաց։
  • Քվեստը չոր տեսքով գործնականապես խաղալու ենթակա չէ։ Action-adventure-ում խաղալուն ենթակա դարձնում են որոշ տարրեր (օրինակ՝ դեպի խաղը ձգող սյուժեն)[6]։

Էկշնից

խմբագրել
  • Բարձր ինտերակտիվությունը և խաղային շարժը. մարտային սիստեմի զարգացումը ժամանակի հետ համընթաց, ֆիզիկական մոդելի առկայությունը, համաշարժության անիմացիան, մի շարք դինամիկ սքրիփթավորված տեսարանների առկայությունը և 3D տարածության մեջ ակտիվորեն տեղաշարժությունը[7]։
  • Խաղի մասերը անցնելու համամակարդակեցված սիստեմը ավելի շատ բնորոշ է էկշնին։ Համարյա բոլոր այս ժանրին պատկանող խաղերի մեջ խաղացողը շատ հազվադեպ է ստիպված լինում վերադառնալ խաղի հին մակարդակին[8]։
  • Խաղում հնարավորություն է լինում ռեկորդ գրանցելու (սովորաբար պահպանվում է որևէ պարամետր, որը կապված է խաղի մասերը անցնելու մաքրության հետ)[9]։
  • Շատ մեծ խնայողությամբ է օգտագործվում գրաֆիական և խաղի ձայնը[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Rollins, A.; Morris, D. (2000). Game Architecture and Design. Coriolis Ed.
  2. Luban, Pascal (2002 թ․ դեկտեմբերի 6). «Designing and Integrating Puzzles in Action-Adventure Games». Gamasutra. Think Services Game Group. էջ 1. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  3. Rollings, Andrew; Ernest Adams (2006). Fundamentals of Game Design. Prentice Hall. ISBN 0-13-168747-6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  4. Luban, Pascal (2002 թ․ դեկտեմբերի 6). «Designing and Integrating Puzzles in Action-Adventure Games». Gamasutra. Think Services Game Group. էջ 2. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  5. Gal, Viviane; Le Prado, Cécile; Natkin, Stéphane; Vega, Liliana (2002). Writing for Video Games (PDF). Proceedings Laval Ritual (IVRC).
  6. Aya (2005 թ․ օգոստոսի 2). «A Brief - But Comprehensive - History of the Action/Adventure Genre». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  7. Wolf, Mark J. P.; Perron, Bernard, eds. (2003). «Foreword». Video Game Theory Reader. Routledge. էջ x. ISBN 0-415-96578-0.
  8. DeMaria, Rusel; Wilson, Johnny L. (2003). High Score!: The Illustrated History of Electronic Games (2nd ed.). McGraw-Hill Professional. էջ 224. ISBN 0-07-223172-6.
  9. Adams, Roe R. (November 1990), «Westward Ho! (Toward Japan, That Is)։ An Overview of the Evolution of CRPGs on Dedicated Game Machines», Computer Gaming World, no. 76, էջեր 83–84 [83], «Action adventures were basically arcade games done in a fantasy setting such as Castlevania, Trojan, and Wizards & Warriors
  10. Travis Fahs (2010 թ․ օգոստոսի 27). «IGN Presents the History of Zelda - Retro Feature at IGN». Uk.retro.ign.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.